ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Հայերը բողոքի ակցիա են արել BGR լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ

 |armenpress.am|

Հայերը բողոքի ակցիա են արել BGR լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար: Ցուցարարները պահանջել են դադարեցնել կոծկել նավթով հարստացած բռնապետության ռազմական հանցագործությունները Արցախում և Հայաստանում խաղաղ բնակիչների դեմ: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են եղել՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: «BGR Group»- ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանը ՝ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ Ալիևի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով տարածելով կեղծիքներ:
10:32 - 04 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ |1lurer.am|

ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները. պետքարտուղարության ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: Շարունակվում են միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների այցելությունները Արցախ: Նրանք տեղում ականատես են լինում Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների իրագործած պատերազմի հանցագործություններին, հանդիպում ղեկավարության, բնակիչների հետ, իրականացնում փաստահավաք աշխատանք: Արցախի մայրաքաղաքի տեղեկատվական կենտրոնում անցկացվող ճեպազրույցին մասնակցել են Եգիպտոսի «Մեկ ազատ աշխարհ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին, Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թորարինսոնը, Համաշխարհային քրեական արդարադատության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցությունից Էլիզաբեթ Մեյը, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Բոբ Սարոյան: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորզե Թանը, որը ասուլիսին էր միացել հեռավար եղանակով, նշեց, որ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է ենթակառուցվածքների ավերումով և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում: Բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի առջև, որը ներառում է քաղաքացիական անձանց պաշտպանությունը: «Վայրագություններն ու սպանությունները պետք է դադարեցվեն Արցախում: Կոչ եմ անում, որ հարցը ստանա ոչ ռազմական լուծում: ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել և սկսել բանակցությունները»,- նշեց պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հիշեցնելով Թրամփի ուղղորդումը մարդասիրական բնույթի հրադադարի հաստատման համար: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել երկու կողմերին հաստատել հրադադար դիվանագիտական ճանապարհով և այդ ամենը իրականացնել Հելսինկիի պայմանավորվածության շրջանակներում՝ հարգելով տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքները: «Խիստ մտահոգված ենք քաղաքացիների շրջանում զոհերի աճող թվով և քաղաքացիական ենթակառուցվածքների և անձանց թիրախավորմամբ: Ուզում եմ շատ հստակ դիմել տարածաշրջանի երկրների ղեկավարներին: Բոլոր ներգրավված կողմերը, ներառյալ երկրների առաջնորդներն ու ռազմական ղեկավարները, պատասխանատվություն են կրում և պետք է ամեն ջանք ներդնեն, որ ոճրագործություններ տեղի չունենան»,- նշեց Մորզե Թանը:
16:53 - 03 նոյեմբերի, 2020
Արցախցի կանայք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պահանջով խաղաղ ցույց անցկացրին դեսպանատան դիմաց

 |armenpress.am|

Արցախցի կանայք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման պահանջով խաղաղ ցույց անցկացրին դեսպանատան դիմաց |armenpress.am|

armenpress.am: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում Ադրբեջանի և Թուրքիային սանձելու պահանջով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հերթական խաղաղ ցույցն անցկացրին ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցի կանայք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը նշեց, որ իրենք 10 օր առաջ նամակ են հղել դեսպանատանը, սակայն պատասխան չեն ստացել, իսկ այժմ հանդիպում են պահանջում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ «Մեր նախաձեռնության երկրորդ ցույցն է ԱՄՆ դեսպանատան առաջ, մենք 10 օր սպասում էինք մեր առաջին նամակի պատասխանին, որն այդպես էլ չստացանք ու հիմա նորից հանդիպեցինք դիվանագիտական բաժնի պատասխանատուի հետ և նշեցինք, որ սպասում ենք տիկին Թրեյսիի (ՀՀ-ում ԱՄՆ դեսպան- խմբ.) հետ հանդիպմանը: Մեր օրակարգը նույնն է` ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր պետք է հրադադար պարտադրի Ադրբեջանին, սանձի Թուրքիային` Ադրբեջանին աջակցելու համար և պետք է ՆԱՏՕ-ն պատժամիջոցներ կիրառի Թուրքիային սանձելու համար»,- ասաց Ադամյանը: Կանայք որոշեցին մնալ դեսպանատան առջև այնքան, մինչև կստանան իրենց հարցերի պատասխանները: Ակցիայի ընթացքում մասնակիցները կատարեցին Արցախի Հանրապետության օրհներգը, նաև պահանջելով Միացյալ Նահանգերից` ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
17:38 - 02 նոյեմբերի, 2020
Օհայո նահանգի օրենսդիր ժողովին կներկայացվի Արցախի ինքնորոշումը ճանաչող բանաձև

 |armenpress.am|

Օհայո նահանգի օրենսդիր ժողովին կներկայացվի Արցախի ինքնորոշումը ճանաչող բանաձև |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին: Բանաձևն ընդգծելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կառավարությունների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտությունը ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար: «Օհայոում բնակվող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիվ էր նահանգի ներկայացուցիչ Ջեյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրենսդրության վրա։ Դա իսկապես ոգևորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայո նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայոում, այլեւ հասկանում են այն արժեքը` ազատությունը եւ ժողովրդավարությունը, որը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում»,- ասել է Օհայո նահանգի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Գրիկորյանը: Բանաձևի ընդունումից հետո Օհայո նահանգի օրենսդիր մարմինը կմիանա ԱՄՆ ինը նահանգներին և անհամար քաղաքներին ու շրջաններին՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության ճանաչման հարցում:
23:34 - 01 նոյեմբերի, 2020
Հանուն Արցախի անկախության. ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել |armenpress.am|

Հանուն Արցախի անկախության. ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։ «Օրվա ընթացքում տարբեր ակցիաներ ենք իրականացնում՝ ներգրավելով մեր մյուս անդամներին, հայրենակիցներին։ Առաջին օրը կոչ արեցինք, որ պետք է դադարեցնել թուրքական ապրանքի վաճառքը հայկական խանութներին։ Լավ արձագանք է ստացել»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում ասել է Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Արամ Մանուկյանը։  Ամեն երեկո հայերով հավաքվում են, ազգային-ազատագրական երգեր, պատգամներ են հնչեցնում՝ ներգրավելով նաև տարբեր քաղաքական գործիչների, որոնք ելույթներ են ունենում։  «Մենք շատ լավ գիտենք, որ մեր արածը որևէ բան չէ՝ ի համեմատ մեր զինվորների առօրյա զոհաբերության։ Սա մեր մասնակցությունն է, քաղաքական դաշտում մեր կռիվն է՝ որպես սփյուռքում գտնվող զինվորներ»,-նշել է նա։ Երիտասարդները պարբերաբար կոչ են անում սփյուռքի հայրենակիցներին շարունակական նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրենց քաղաքական ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով և սոցցանցերում Արցախի ճանաչման համար հավաքական աշխատանքը շարունակել մեծ թափով։
17:22 - 31 հոկտեմբերի, 2020
Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը |armenpress.am|

Օ’Բրայենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավմանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի վարձկանների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Այս մասին Օ’Բրայենն ասել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Ադրբեջանն օգտագործում է նավթային գումարները` զինտեխնիկա գնելու համար: Նա ստանում է տեխնիկական աջակցություն Թուրքիայից: Չնայած թուրքական ժխտումներին, կան բազմաթիվ հաղորդումներ, լրատվամիջոցների բաց աղբյուրներում տեղեկություններ, որ Թուրքիան հակամարտության մեջ է ներգրավում սիրիացի վարձկանների»,- ասել է նա:   Օ’Բրայենը հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք են բերվել հումանիտար նպատակներով կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել: «Դա պատերազմ է, որը ողբերգություն է այնտեղ ապրող մարդկանց համար»,- նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
23:09 - 30 հոկտեմբերի, 2020
Ղարաբաղում խաղաղապահներ՝ Սկանդինավներից, Թուրքիայի դերը մատնված է անհաջողության․ ԱՄՆ նախագահի խորհրդական |lragir.am|

Ղարաբաղում խաղաղապահներ՝ Սկանդինավներից, Թուրքիայի դերը մատնված է անհաջողության․ ԱՄՆ նախագահի խորհրդական |lragir.am|

lragir.am: Լեռնային Ղարաբաղում ցանկացած զինված խաղաղապահ առաքելությունը չպետք է ընդգրկի Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաև հարևան պետությունները։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Թուրքական ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ դեր մատնված է անհաջողության ԱՄՆ, ինչպես նաև Հայաստանի համար։ Հավատում ենք, որ երկու երկրները պետք է համաձայնվեն սկանդինավյան խաղաղապահներին, մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ խաղաղապահ ուժ հավաքելու համար, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում հրադադարը պահպանելու համար», – ասել է Օ’Բրայենը։    
22:33 - 30 հոկտեմբերի, 2020
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ ՕԲրայենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ ՕԲրայենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում էՀՀ վարչապետի աշխատակազմ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ: Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը:
01:31 - 30 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. ՏԱՍՍ

 |armenpress.am|

ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց. ՏԱՍՍ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Բաքուն եւ Երեւանը պետք է կատարեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները: «Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից եւ միանալ Միացյալ Նահանգներին՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու իրենց ձգտման մեջ», - նշել է Օ'Բրայանը:
00:25 - 30 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է»
 |ermenihaber.am|

ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել։ ԱՄՆ պետքարտուղարի  ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն ադրեն սեղանին է։  Նա S-400-ների հարցում Թուրքիայի դիրքորոշումը սադրիչ է որակել։ «Սա շատ իրական ռիսկ է։ Թուրքերը S-400-ների հարցում շարունակում են համառել։ Անշուշտ, S-400-ների փորձարկման հետ կապված պատժամիջոցները սեղանին են»,-ասել է նա։  Կուպերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի «կարմիր գծերը» կհատվեն այն ժամանակ, երբ Թուրքիան ակտիվացնի S-400 համակարգերը։ Ամեն դեպքում ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Թուրքիան հրթիռների գործարկման մտքից կհրաժարվի։
21:00 - 29 հոկտեմբերի, 2020