ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր
 |freenews.am|

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր |freenews.am|

freenews.am: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել իր քաղաքացիների համար, որում ասվում է․ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս: ԱՄՆ դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հանձնարարել է չայցելել ստորև թվարկված տարածքներ, նույնը հորդորել նաև ԱՄՆ քաղաքացիներին․ Տավուշի մարզ – Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք և մինչև Վրաստանի հետ սահմանը, Գեղարքունիքի մարզ – Սևանա լճից արևելք և հարավ և M10 մայրուղուց արևելք, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի վերահսկել անվտանգության իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ: Հետևեք տեղական լրատվամիջոցների ՝ թարմացումներին ծանոթ լինելու համար: Խուսափեք մարդկանց բազմությունից: Խուսափեք ցույցերից: Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին: Տեղեկացրեք ձեր շրջապատին»։
18:54 - 29 հոկտեմբերի, 2020
Բայդենը հորդորում է Թրամփին անձամբ ներգրավվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար |azatutyun.am|

Բայդենը հորդորում է Թրամփին անձամբ ներգրավվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Փոմփեոյի հայտարարած հրադադարի տապալումից հետո լայնամասշտաբ հումանիտար աղետ է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արդեն իսկ չափազանց մեծ վնասներ է կրել և որի անվտանգությունը պետք է պաշտպանվի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուն պնդում է. - «Մեկամսյա մարտերից հետո վաղուց է եկել ժամանակը, որ նախագահ Թրամփը անմիջականորեն ներգրավի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին, ճնշում գործադրի նրանց վրա՝ անհապաղ լարվածությունը թուլացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ դադարեցնելու պահանջով»: Բայդենը համոզված է՝ «չնայած նա քարոզարշավների հանրահավաքներում պարծենում էր գործարքներ կնքելու իր հմտություններով, Թրամփը պետք է անձամբ ներգրավվեր այս պատերազմը դադարեցնելու համար»: «Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չսառեցնի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան դադարեցնելու մասին և կոչ անի Թուրքիային ու Ռուսաստանին վերջ տալ հակամարտության թեժացմանը զենքի մատակարարումներով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների փոխադրմանը», - ընդգծում է ԱՄՆ նախագահի թեկնածուն: «Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու մարտերը, մեր եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ, և նախաձեռնի միջազգային մարդասիրական օգնություն ՝ վերջ տալու տառապանքներին: Իմ կառավարման ներքո դա հենց այն է, ինչ մենք կանենք», - հավաստիացնում է Ջո Բայդենը Արցախում պատերազմի վերաբերյալ իր հերթական հայտարարությունում:
01:08 - 29 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները

 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է կենգրեսականը:  «Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերն, ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները և ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,-նշել է նա` հրապարակելով հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ և ստորագրել ևս 24-ը։  Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ և ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում:
11:13 - 28 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը


 |armenpress.am|

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում: Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: «Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում: Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:
08:54 - 28 հոկտեմբերի, 2020
Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը |armenpress.am|

Գլենդելի քաղաքային խորհուրդը կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևը: Այս մասին ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլիզա Փափազյանը: «Մեր քաղաքային խորհուրդն այսօր երեկոյան է քննարկելու այդ հարցը, ժամը 18:00-ին (ՀՀ-ում 05:00-ին) պետք է սկսվի այդ նիստը»,- ասաց Փափազյանը: Պատասխանելով հարցին` կընդունվի արդյոք բանաձևը քաղաքային խորհրդի կողմից, Էլիզա Փափազյանը նշեց՝ կարծում է, որ այո: Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը հեղինակել է Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Քննարկմանն առաջարկված բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: Բանաձևով Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:
00:13 - 28 հոկտեմբերի, 2020
Վարչապետը Twitter-ում տեղադրած գրառմամբ աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին |azatutyun.am|

Վարչապետը Twitter-ում տեղադրած գրառմամբ աշխարհին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու միջազգային համայնքի ջանքերը, որոնք այս անգամ առաջնորդել է ԱՄՆ-ը՝ ձախողվել են: Վարչապետի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից կրակը դադարեցնելու ռեժիմը խախտելու արդյունքում այսօր Արցախում հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է։ Երեկ Թրամփը Թվիթերում տեղադրել է գրառում, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու կապակցությամբ, գրելով, թե «այն շատ կյանյքեր կփրկի» և շնորհակալություն հայտնելով համաձայնությունը հնարավոր դարձրած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին:
01:20 - 27 հոկտեմբերի, 2020
Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը |tert.am|

Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է մրցակցության վայր լինի, գրում է ria.ru-ն։ «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։«Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ:«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով` գործն ավարտին հասցնելու համար»,- նշել էր ԱՄՆ նախագահը:
15:36 - 26 հոկտեմբերի, 2020
Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին

 |armenpress.am|

Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին |armenpress.am|

armenpress.am:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին, նշել է, որ Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունի: Ինչպես հայտնում է CNN Turk-ը, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններին ու Ադրբեջանին իր աջակցությանը: «Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիան»,- ասել է Էրդողանը:   Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ ինքը նոր էր վարչապետ դարձել, ԱՄՆ-ից ԱԹՍ են ցանկացել, սակայն չեն ստացել: «Չտվեցին, ձգձգեցին: Դրանից ի՞նչ եղավ: Մենք ԱԹՍ-ի տեր դարձանք ու հիմա ոչ թե սովորական այլ հարվածային: Այդ Հարվածային ԱԹՍ-ներն այժմ աշխարհում օրինակ են դարձել: Որոշ երկրներ էլ ցանկանում են հարվածային ԱԹՍ-ների հարցում մեզ համար խոչընդոտներ ստեղծել»,- նշել է Թուրքիայի նախագահը:
20:35 - 25 հոկտեմբերի, 2020
Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ԱԳ նախարարին իրազեկել են ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ

Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ԱԳ նախարարին իրազեկել են ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանին։ Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։
14:40 - 25 հոկտեմբերի, 2020
Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 22-ից |tert.am|

Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 22-ից |tert.am|

tert.am: Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Միջուկային զենքի արգելման միջազգային շարժման (ICAN) հաղորդագրությանը: Պայմանագիրը վավերացվել է 50 երկրի կողմից: «Սա միջուկային զինաթափման ոլորտում նոր փուլ է: Տասնյակ տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, ինչը շատերն անհնար էին համարում: Այսպիսով, միջուկային զենքն արգելված է»,- հայտարարել է ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թ. հուլիսի 7-ին, Նյու Յորքում 122 պետության հավանությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների: Պայմանագրին միացած պետությունները պարտավորվում են երբեք և որևէ պարագայում չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև՝ չկիրառել այն կամ էլ հանդես գալ նման սպառնալիքով, ինչպես նաև՝ իրենց տարածքում չտեղակայել այլ պետության միջուկային զենքը:
09:47 - 25 հոկտեմբերի, 2020