Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ռազմական դրությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 միլիարդով |armenpress.am|

Ռազմական դրությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 միլիարդով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 մլրդ դրամով: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն`89 «կողմ» ձայնով: 2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Գնահատվում է, որ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021 թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից: Եկամուտների և ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: 2020 թվականի համար գնահատվում է, որ  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60 տոկոս սահմանային շեմը:  
17:37 - 07 հոկտեմբերի, 2020
Բանկերը հնարավորություն ստացան ներել անհուսալի վարկերի գծով տույժերը |armenpress.am|

Բանկերը հնարավորություն ստացան ներել անհուսալի վարկերի գծով տույժերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ստեղծել նպաստավոր հարկային միջավայր, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու որոշում կայացնելու պարագայում լրացուցիչ հարկային հետևանքներ չկրեն:  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելու ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթացքում կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ: Նախագծի ընդունմամբ` պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում: Օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն 88 «կողմ» ձայնով:
17:34 - 07 հոկտեմբերի, 2020
ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հանդիպել են ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հանդիպել են ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էզզադդին Ռազշիդ Հաջիի հետ: Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է շփման գծի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Բարեկամական խմբի ղեկավարը խոսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման վերաբերյալ՝ նշելով, որ ռազմական գործողություններին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի միջոցով ներգրավել են վարձկան ահաբեկիչների: Նա նշել է, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանի անվտանգությունը: Էզզադդին Ռազշիդ Հաջին շնորհակալություն է հայտնել իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար՝ ընդգծելով իր մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ: Նշվել է, որ Իրաքի կառավարության ցանկությունն է, որ կողմերը խաղաղ բանակցությունների միջոցով գտնեն հակամարտությունը կարգավորող լուծումներ: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Իրաքի ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություն: Նա նշել է, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, եւ հայ հասարակությունը մեծ ցավով է ընդունել մարդկային կորուստների, ինչպես նաեւ մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը: Նա ընդգծել է, որ այսօր այդ նույն իրավիճակում է Արցախի ժողովուրդը: Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ  ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով քաղաքներ են ռմբակոծվում, ոչնչացվում են պատմամշակութային կենտրոններ եւ հուշարձաններ, զոհվում են խաղաղ բնակիչներ: Նա ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը, այդ թվում նաեւ Իրաքը, պետք է դատապարտեն  խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունը: Նշվել է, որ հայկական կողմն ակնկալում է նաեւ Իրաքի խորհրդարանի կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն:
16:42 - 07 հոկտեմբերի, 2020
Ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կարող են ներվել |hetq.am|

Ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կարող են ներվել |hetq.am|

hetq.am: Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում այսօր հրավիրվել է արտահերթ նիստ` Հարկային օրենսգրքում, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու առաջարկով: Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների նպատակը բանկերի և վարկային կազմակերպությունների համար այնպիսի նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է, որը հնարավորություն կընձեռի 2020-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված, չսպասարկված ֆիզիկական անձանց վարկերի գծով հաշվարկված տույժ-տուգանքները ներելու: «Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, երբ շատ վարկառուներ, կորցնելով կայուն եկամտի աղբյուրը, խնդիր ունեն իրենց ներգրաված վարկերի սպասարկման հետ կապված»,-ասաց փոխնախարարը: Ֆինանսների նախարարության գնահատմամբ` ընդհանուր առմամբ 13,5 միլիարդ դրամի տույժ-տուգանք է հաշվեգրվել, որոնք պոտենցիալ առումով կարող են ներվել և վերաբերում են շուրջ 230 հազար վարկային պայմանագրերի, որոնք արդեն անհուսալի են ճանաչվել: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում նշեց, որ ըստ օրենսդրական առաջարկի` բանկն ընդառաջ է գնալու այն վարկառուներին, որոնք ժամկետանց պարտքեր և տույժ-տուգանք ունեն, և եթե  ինչ-որ հանգամանքների պատճառով բանկը ներում է այդ տուգանքները, միևնույն է, բանկի համար դա համարվում է եկամուտ, որի համար վերջինս շահութահարկ է վճարում: «Սա հնարավորություն է տալու, որպեսզի բանկերն այդ հարկը չվճարեն` դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին օգնելու նպատակով: Եթե բանկերը նման քայլի են գնում, պետությունն էլ իր հերթին է քայլ անում` հարկերից  ազատում վերջիններիս: Վերջնական որոշումը թողնվելու է բանկերին, թե ում տույժ-տուգանքները, վարկերը ներել, բայց պետությունն այդ հնարավորությունը տալիս է, որ բանկն ավելի ազատ լինի իր որոշումների մեջ»,-եզրափակեց Թունյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին: Քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին: 19:20 Լրացում. Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 98 կողմ ձայնով:
20:35 - 06 հոկտեմբերի, 2020
Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց 2020 թվականի ընթացիկ ծախսերն ավելացնելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:  Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարությունը ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի փոփոխության նախագիծ: «Այս նախագիծը նաև տարբերվում է իր հիմքում ընկած կանխատեսումներով: Այդ տրամաբանությամբ` 2021 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս անհրաժեշտություն կունենանք անդրադառնալ 2020-ին սպասվող զարգացումներին»,- ասաց նախարարը: Ըստ նախագծի` 2020-ին սպասվում է 6.8 % տնտեսական անկում` ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 % անկման փոխարեն: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ` ապրիլին բյուջեի հիմքում ընկած 6485 մլրդ դրամի փոխարեն: Ըստ Ֆինանսների նախարարության հաշվարկների` սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով: Ավելին՝ hetq.am-ում
20:07 - 06 հոկտեմբերի, 2020
Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին |armenpress.am|

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել պետական կարիքների համար իրականացվող դրամահավաքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: «Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ ցանկանում են մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ օրենքում կատարվում են լրացումներ, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն կընձեռվի սոցփաթեթի գումարներն ուղղել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»,-ասաց փոխնախարարը: Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Այս պահին ասվածը վերաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Հայաստանի համահայկական հիմնադրամին: Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 99 կողմ ձայն:
19:52 - 06 հոկտեմբերի, 2020
Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|

Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է անում Արցախին աջակցելու ցանկություն ունեցող հայրենակիցներին կատարել միայն դրամական փոխանցումներ: Թունյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին: Նա նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի հայրենակիցներին՝շարունակական ջանքերի, աջակցության համար: «Ինձ այս օրերին զանգել են տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրվում են, թե ինչ է պետք Արցախին և ինչպես դա ուղարկել: Կան շատ դեպքեր, երբ օգնելու ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա»,-ասաց պատգամավորը: Դիմելով Արցախին, Հայաստանին աջակցելու ցանկություն ունեցող սփյուռքի հայրենակիցներին՝ Թունյանն ասաց. «Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել»: Փոխանցում կարելի է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներին՝ Հայբիզնեսբանկում և Արցախբանկում, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
19:00 - 06 հոկտեմբերի, 2020
Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը
 |armenpress.am|

Եվս 3 տարով երկարաձգվեց սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասների փոխհատուցման տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:
11:24 - 06 հոկտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տվող նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 99 կողմ ձայն: Նախագիծն ԱԺ նիստում ներկայարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը: Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի և քննարկել 24-ժամյա ռեժիմով: Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։
11:02 - 06 հոկտեմբերի, 2020