Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

 |armenpress.am|

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում: Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի: Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:  
12:44 - 18 փետրվարի, 2021
Մհեր Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի ուղղությունները

Մհեր Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է 2021թ. Տարեկան գործողությունների ծրագրի ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին արտակարգ ռեժիմով բյուջետային ծրագրերի գնահատման գործընթացն իրականացնելու և Հայաստանին աջակցելու համար: Զրույցի ընթացքում փոխվարչապետը, ընդգծելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանի համար, գոհունակությամբ է նշել համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին: Զրուցակիցները քննարկել են 2021-2027 թթ. համար ՀՀ-ԵՄ բազմամյա ծրագրի մշակման ընթացքը՝ երկուստեք ընդգծելով փաստաթղթի կարևորությունը համագործակցության զարգացման համար: Քննարկվել են նաև 2021 թ. Տարեկան գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է համավարակի և պատերազմի արդյունքում հումանիտար ճգնաժամի դիմակայմանը և սոցիալ-տնտեսական վերականգման ուղղված ԵՄ աջակցության կարևորությունը: Զրուցակիցների կողմից ընդգծվել է տնտեսական ակտիվության վերականգման նպատակով Եվրոպական միության կողմից իրականացվող ֆինանսական գործիքների կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում: Անդրադարձ է կատարվել նաև ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը:
19:16 - 17 փետրվարի, 2021
Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս.թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները, այս մասին հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված Կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետև խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետևանքով իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Աշխատանքային խմբի նիստի մասնակիցները քննարկել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը: Քննարկման առարկա է դարձել նաև աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց լուծման հնարավոր տարբերակները: Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին:
14:25 - 17 փետրվարի, 2021
Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ

 |armenpress.am|

Պետք է քննարկվի ծախսերի կրճատման հարցը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Պետությունը նախատեսում է քննարկել ծախսերի արդյունավետության հարցը, 10 տոկոսի շրջանակում կրճատումները չեն բացառվում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին: Պատգամավորի տեղեկությամբ՝ հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ոլորտներում են արվելու կրճատումներ: «Նման հրահանգ չկա: Այդ գործընթացը ոչ թե հրահանգավորված է այդ տոկոսային շրջանակում, այլ ուղղակի շրջանակ է որոշվել, որի շրջանակում, այո, պետք է քննարկվի ծախսերի արդյունավետության հարցը»,-ասաց փոխվարչապետն ու դա համարեց տրամաբանական: Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է: «Հետևաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը: Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, և դա նորմալ գործընթաց է:  
19:18 - 10 փետրվարի, 2021
Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցված գումարների ճակատագրի մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան: «Ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, ավելի ուղղակի, տրամաբանական նպատակ, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, ակնհայտ է»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ միջոցների օգտագործման թե՛ նպատակի, թե՛ չափերի վերաբերյալ ամենաթափանցիկ, վերահսկելի համակարգը պետական բյուջեի ծախսային մասն է: «Մենք այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով՝ բյուջետային գործընթացում, բյուջեի հաշվետվության շրջանակներում»,- նշեց նա:
19:17 - 10 փետրվարի, 2021
ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել. փոխվարչապետի օգնական |tert.am|

ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել. փոխվարչապետի օգնական |tert.am|

tert.am: Հունվարի 30-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում ստեղծված փորձագիտական ենթախմբերի նիստը տեղի է ունեցել: Այս մասին ասաց Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը: Նա հայտնեց, որ ենթախմբերի ղեկավարներից մեկը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարն է, մյուսը ՊԵԿ նախագահի տեղակալն է: «Երկու ենթախումբ է, մեկը զբաղվում է երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, իսկ մյուսը` փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով է զբաղվում»,-ասաց նա:
17:22 - 08 փետրվարի, 2021
Այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ. փոխվարչապետ |armtimes.com|

Այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, եւ ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է»,- ասաց վարչապետը: Նա արձանագրեց, որ նաեւ Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, եւ սա եւս կարեւոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ այդ հնարավորությունը չեն ունեցել: Վարչապետն ասաց, որ փետրվարի 15-ից օրական 4 կանոնավոր չվերթ է լինելու: Արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այս 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ, որից հայկական անձնագրով մեկնածների թիվը՝ 1423 է, իսկ հայկական անձնագրով Հայաստան է եկել 1263 քաղաքացի: Նա նշեց, որ հավելվածը լիարժեք աշխատում է, սակայն պետք է կոնկրետ լաբորատորիաներում տեղի ունենա, որ օնլայն ռեժիմով տվյալները մուտքագրվեն: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ ծրագիրը երկու լաբորատորիայում սկսվեց, բայց եւս 6-ը միացել են:
12:20 - 04 փետրվարի, 2021
Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին |news.am|

Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին |news.am|

news.am: Այո, այս պահին հանդիպման ամսաթիվն ու վայրը համաձայնեցված է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 30ժ-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակման հարցն է: «Դեռեւս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավել բան այս պահին որեւէ կոնկրետացում չունենք. կհանդիպենք կտեսնենք»,-ասաց նա: Հարցին, թե Հայաստանն ի՞նչ օրակարգով է գնում այդ հանդիպմանը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ օրակարգի ձեւավորմանհամար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի հայտարարության մասնավորապես, 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»: Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե այդ ճանապարհներն անվտանգ չեն լինի, հատկապես, որ դրանց մեծ մասն անցնելու է Ադրբեջանի տարածքով, փոխվարչապետն ասաց. «Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն եւ կարգավորվեն, բայց իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ ան այդ հարցի հետ կապված, նախեւառաջ անվտանգության հարցը: Համոզված եմ, որ խպնդրի լուծման համար այդ բոլոր բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որ ձեւավորվի համակարգ, որն իսկապես կաշխատի»:
11:55 - 28 հունվարի, 2021
ՀՀ-ն և Ռուսաստանը նախաձեռնել են լուծում, որով կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները․ Մհեր Գրիգորյան


 |armenpress.am|

ՀՀ-ն և Ռուսաստանը նախաձեռնել են լուծում, որով կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները․ Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին: «Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում: «Ես հուսով եմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու»,- նշեց Գրիգորյանը:
20:05 - 20 հունվարի, 2021
Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրերը: Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում: Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:
19:57 - 20 հունվարի, 2021
Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին |armenpress.am|

Նման քննարկում չի եղել. փոխվարչապետը՝ «Կոմերսանտ»-ի հրապարակած երկաթուղային հաղորդակցության քարտեզի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած՝ Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզի առնչությամբ քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ գրավոր ձևաչափով: Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական «Կոմերսանտ»-ը հրապարակել է քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին՝ համաձայն որոնց արդեն քննարկվել է ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցնի Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորազիզ-Բաքու-Դերբենտ ճանապարհով: Ըստ պարբերականի՝ դրան զուգահեռ երկու ճանապարհ էր նախատեսվում: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք եղե՞լ է նման քննարկում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Կոմերսանտ»-ի հրապարակումը կամ ցանկություն է կամ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: Նման քննարկում չի եղել՝ ոչ բանավոր, ոչ էլ՝ առավել ևս գրավոր: Այո, այդ հարցի շուրջ մտքեր փոխանակվել են նաև ռուսական կողմի հետ»: Գրիգորյանը վստահեցրեց, որ սակայն կոնկրետ ուղղություն կամ առավել ևս՝ կոնկրետ ենթակառուցվածք չի քննարկվել, այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի, քննարկումները նոր սկսելու են՝ այդ թվում թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով: «Պարզ է, որ կան ցանկություններ՝ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,-եզրափակեց փոխվարչապետը:
18:02 - 20 հունվարի, 2021