Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:
19:32 - 26 մայիսի, 2022
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ։
12:10 - 24 մայիսի, 2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին

 |armenpress.am|

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։  «Հարց – ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով, եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:   Պատասխան – Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Երասխից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջեւան: Հարց – Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջեւանի տարածքը: Պատասխան – Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջեւանով: Եւ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, եւ գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման եւ գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի արեւելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:
20:51 - 23 մայիսի, 2022
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

 |armenpress.am|

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին Արմենպրեսին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․  Հարց– Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: Պատասխան – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:
10:53 - 21 մայիսի, 2022
Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|

Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|

lragir.am: ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ աշխատանքային խումբը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաև ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ։ Վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի գարսենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը։ Եվ հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան»,- ասել է նա։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այդ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցերը։
13:46 - 19 մայիսի, 2022
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման խնդրով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը․ «Բնականաբար, տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել։ Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի»։ Գրիգորյանը նաև ասաց, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը պատրաստ է․ «Կարծում եմ՝ երբ պատշաճ լինի, աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի, հանրությանը մանրամասն տեղյակ կպահենք աշխատակազմի անդամների և ղեկավարի մասին»։ Գրիգորյանը նաև ասաց՝ հայկական կողմը իրավական հիմքեր ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով․ «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, և այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացված անկլավների հարցում»։ ԱԽ քարտուղարը նաև վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության օրակարգի մասին․ «Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումը այն  է եղել, որ երկու փաթեթները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը և ՀՀ-ի կոմից առաջարկված փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։  Մենք այս հարցը Բրյուսելում բնականաբար բարձրացրել ենք, և ընդհանուր մեր տեսածը այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի երկու առաջարկները փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»։
13:28 - 19 մայիսի, 2022
Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը |armenpress.am|

Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված: Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, մասնավորապես ասաց. «Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին՝ ԱԽ քարտուղարը շեշտեց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: «Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,-ասաց Գրիգորյանը:
13:12 - 19 մայիսի, 2022
«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Ղազախի շրջանի յոթ գյուղերի (նկատի ունի Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։  Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։ «Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։ Մի քանի օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտարարել էր Գրիգորյանը։  
13:29 - 10 մայիսի, 2022
ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան

 |factor.am|

ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է մի շարք հարցերի։  -Պարո՛ն Գրիգորյան, տեղեկացանք, որ Հայաստանը խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան՝ իր առաջարկներն է ներկայացրել՝ վեց կետերից բաղկացած: Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը և Բաքուն արդեն ունեն ըմբռնում, որ պետք է բանակցություններն ընթանան այդ 5+6 օրակարգով՝ Բաքվի և Երևանի առաջարկների: Կխնդրեմ պարզաբանեք, որո՞նք են Երևանի 6 առաջարկները: -Այստեղ կարևոր է ոչ թե թվերին ուշադրություն դարձնելը, այլ ենթատեքստին, թե ինչն է Հայաստանի համար կարևոր: Ադրբեջանի առաջարկած հինգ կետերով անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանութան և անվտանգության խնդրին: Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, որ մեր առաջարկություննները ևս հնչեցրել ենք: Մենք առաջարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: Ինչպես երեկ նշել եմ՝ և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: -Արցախի ինքնորոշման տարրը կա՞ Հայաստանի առաջարկներում: -Ինչպես նշեցի, առաջարկներում նշված է անվտանգության և իրավունքների հարցը, և նաև ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցերին լուծում տրվի, բայց մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը, և այս առումով ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են լինելու ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: -Պարո՛ն Գրիգորյան, իշխանություններին շատ են քննադատում, ասելով, որ չունեք Արցախի հարցի լուծման ձեր ծրագիրը, ձեր տեսլականը: Կխնդրեմ հիմա ավելի բաց և ազնիվ ներկայացնել, թե որ ձեզ համար տարբերակն է ընդունելի: Օրինակ՝ այս տարբերակը կարո՞ղ է լինել ընդունելի Հայաստանի համար. ենթադրենք բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը տալիս է արցախցիների անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում դրանք ապահովելու համար, Հայաստանն այդ երաշխիքներով կբավարարվի՞ և կհամարի, որ Արցախը կարող է անվտանգ լինել, բայց միաժամանակ թողնվել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս տարբերակն ընդունելի կլինի՞: -Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները: Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք:   Առավել մանրամասն՝ factor.am-ում
21:50 - 06 մայիսի, 2022
Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|

Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը ստեղծվել է, և հնարավո՞ր է՝ լինի հանդիպում, որովհետև Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի։ «Սրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակում են և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կլինի։ Քննարկումները մոտեցումների շուրջ է աշխատանքային խմբի հետ կապված, նաև այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել։ Հենց գտնենք պատասխանները, հրապարակային հայտարարություն կլինի և հանդիպում կլինի»,- ասաց Գրիգորյանը։
13:49 - 05 մայիսի, 2022
5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

hetq.am: Կառավարության մայիսի 5-ի նիտից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, որ խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկը միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է. «Իհարկե մենք նշում ենք, որ դեռևս 1992թ.-ին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքինշխանությունը, բայց հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել»։ Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի որոշ տարածքներ ադրբեջանական են՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- ասաց նա։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանն իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։  «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»,- եզրափակեց ԱԽ գրասենյակի ղեկավարը։
13:11 - 05 մայիսի, 2022
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը նշեց, թե ընդդիմության այն պնդումները,թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։  «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասաց Գրիգորյանը։      
12:58 - 05 մայիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
14:51 - 04 մայիսի, 2022