Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար. նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար. նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը:Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք:Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար: Մենք պետք է համախմբենք մեր ջանքերը՝ պայքարելու այդ աղետի դեմ:Այս դժվար պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը համերաշխ են Ֆրանսիայի և նրա ժողովրդի հետ: Մենք միշտ ձեր կողքին ենք: Լինենք ուժեղ և միասնական՝ պաշտպանելու խաղաղության, հանդուրժողականության և ազատության արժեքները:Մաղթելով բարեկամ ֆրանսիացի ժողովրդին արիություն՝ համոզված եմ, որ Ֆրանսիան, ինչպես միշտ, կհաղթահարի նաև այս մարտահրավերը»:
15:20 - 30 հոկտեմբերի, 2020
«Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն
 |pastinfo.am|

«Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն |pastinfo.am|

pastinfo.am: Ֆրանսիայի Նիցցա քաղաքից, որտեղ այսօր առավոտյան եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ կոչով, հայտարարելով այն մասին, որ Ֆրանսիան հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից և, որ առաջիկա ժամերի ընթացքում, համապետական մոբիլիզացիա հայտարարելու մասին որոշում է կայացվել։ Դրա իրականացման նպատակով «Sentinelle» օպերացիայի շրջանակներում 3000-7000 ոստիկաններ կհսկեն երկրի ներսում պահպանվող անվտանգությունը։ Նախագահ Մակրոնի կոչում մասնավորապես ասվում է. «Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից։ Այսօր առավոտյան Ֆրանսիայի երեք քաղաքացի զոհվեցին Նիցցայի Աստվածամոր տաճարում։ Կատարվածը բացահայտ կերպով խոսում է այն մասին, որ Ֆրանսիան հարձակման է ենթարկվում։ Այստեղ կանգնած ես իմ խոսքն ուղղում եմ երկրիս և աշխարհի բոլոր կաթոլիկներին՝ հայր Ամելիայի ողբերգական սպանությունից հետո, որ տեղի ունեցավ 2016 թվականի օգոստոսին, կաթոլիկ քրիստոնյաները մեր երկրում կրկին թիրախում են հայտնվել»։
20:51 - 29 հոկտեմբերի, 2020
Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ Է գումարում ահաբեկչությունների ֆոնին |armenpress.am|

Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ Է գումարում ահաբեկչությունների ֆոնին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (երկրի խորհրդարանի ստորին պալատում): «Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ Է գումարում»,- հայտարարել Է նա: Կառավարության ղեկավարը հավելել Է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել Է ծխականների վրա Նիսի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված Է: Պատահարի հետաքննությանը միացել Է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Նիսում հարձակումից երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոն քաղաքի փողոցներում դանակով սպառնացել Է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դրանից, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել Է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել Է հանցագործության վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:24 - 29 հոկտեմբերի, 2020
Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ - «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»: Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո: Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։
18:14 - 26 հոկտեմբերի, 2020
Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

Ավստրիայի կանցլերը դատապարտել Է Էրդողանի վիրավորանքները Մակրոնի հասցեին |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին, հայտարարելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի Էլ ավելի մեծ հեռվության մասին:«Ես դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք վերստին ցույց են տալիս, որ Թուրքիան Էլ ավելի Է հեռանում ԵՄ-ից եւ մեր ընդհանուր իրականությունից: Լիակատար աջակցություն եւ համերաշխություն Ֆրանսիայի հետ»,-գրել Է Կուրցը Twirrer-ում:Ավելի վաղ Մակրոնը հանդես Էր եկել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ճառով, հայտարարելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված Է հանրապետության արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Մակրոնը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Առիթը դարձել Էր պատմության ուսուցչի դաժան սպանությունը, որը ցույց Է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. չարագործը գլխատել Էր ուսուցչին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը, որն առաջ Է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:33 - 26 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

Ֆրանսիան դատապարտել և անընդունելի է համարել թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությունները, որտեղ վերջինս կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը, հայտնում է Al Arabiya-ն։ Ֆրանսիայի նախագահականի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդակցությունների համար: Վերջինս կհանդիպի Մակրոնին` քննարկելու իրավիճակը: Ուրբաթ օրը Ֆրանսիայի կառավարություն է կանչվել նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը` բացատրություն տալու այն բանի համար, որ Էրդողանը Մակրոնին կոչել է «հոգեկան հիվանդ», փոխանցում է Associated Press-ը։ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին մահմեդականների հանդեպ նրա վարած քաղաքականության պատճառով` ասելով, որ Մակրոնը կարիք ունի իր «հոգեկանը բուժելու»։
21:51 - 24 հոկտեմբերի, 2020
Ելիսեյան պալատում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները

Ելիսեյան պալատում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները

Ելիսեյան պալատում տեղի է ունցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
11:57 - 23 հոկտեմբերի, 2020
Կանխել ահաբեկիչների աշխատանքը, կրճատել իսլամիստներին. Մակրոնը Ֆրանսիայում սպանված ուսուցչին երկրի դեմքն է անվանել |armtimes.com|

Կանխել ահաբեկիչների աշխատանքը, կրճատել իսլամիստներին. Մակրոնը Ֆրանսիայում սպանված ուսուցչին երկրի դեմքն է անվանել |armtimes.com|

armtimes.com: ֆրանսիայում սպանված ուսուցիչ Սամուել Փատին ուրբաթ օրը մեր երկրի դեմքը դարձավ՝ ահաբեկչությունը կոտրելու մեր փորձի, իսլամիստներին կրճատելու, ազատ քաղաքացիների երկիր ստեղծելու մեր ջանքերի արտացոլումը: Այս մասին երեկ, Ելիսեյան պալատի մոտ իր ելույթի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ ուսուցչին խոստանում է շարունակել նրա գործը, սովորեցնել անկախության եւ ազատության գաղափարներ, պաշտպանել այդ ազատությունը: Մակրոնը խոստացել է շարունակել ապրել, սպորտով ու երաժշտությամբ զբաղվել, սիրել մշակույթն ու զարգացնել այն: Ֆրանսիայում 7 մարդ դատարանի առաջ կկանգնի մայրաքաղաքի արվարձանում արմատական իսլամիստի կողմից ուսուցիչ Սամուել Փատիի սպանության գործով։ Նրանց թվում են երկու անչափահաս, որոնց կասկածում են փողի դիմաց ահաբեկչին ուսուցչի մասին տեղեկությունների փոխանցման մեջ, արմատականի հայրը, որը ակտիվորեն քննադատել է Պատիին, իսլամիստ ակտիվիստ Աբդելհաքիմ Սեֆրիուին եւ հարձակվողի երեք ընկերները, որոնք նրան ուղեկցել են զենքը գնելիս։ Հարձակումը կատարվել էր հոկտեմբերի 16-ի երեկոյան, Քոնֆլան Սենտ Օնորին քաղաքում դպրոցի մոտ, որտեղ ուսուցիչը դասավանդում էր պատմություն եւ աշխարհագրություն։ Հանցագործը կտրել էր ուսուցչի կոկորդը։
11:12 - 22 հոկտեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը շեշտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:
19:47 - 20 հոկտեմբերի, 2020