Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Ավանեսյանը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը

 |armenpress.am|

Ավանեսյանը հուսով է, որ մինչև Covid-ի հաջորդ ալիքը ՀՀ-ն կազմակերպած կլինի պատվաստումների գործընթացը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուսով է, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը վերջինն է, և մինչև հաջորդ ալիքը երկիրը կազմակերպած կլինի պատվաստման գործընթացը և ավելի լավ պատրաստված: Նախարարն այս մասին ասաց  «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը: Ավանեսյանը խոսեց Հայաստանում համաճարակային իրավիճակից: «Մենք այսօր Հայաստանում խոսում ենք համավարակի երրորդ ալիքի մասին, ունենք ավելացող թվեր: Հուսով եմ, որ սա վերջին ալիքն է, և մինչև հաջորդ ալիքը մենք կկարողանանք կազմակերպել պատվաստման գործընթացը և ըստ էության ավելի լավ պատրաստված կլինենք գալիք շրջանին: Կուզենայի պարզապես շեշտել սահուն և արագ պատվաստման գործընթացի կարևորությունը՝ հատկապես զարգացող երկրներում, ինչպես Հայաստանն է: Այդ երկրներն անում են հնարավոր ամեն ինչ, աշխատում են բոլոր մակարդակներում, որպեսզի կարողանան բնակչության համար ապահովել պատվաստումը»,-ասաց նախարարը: Նա հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ Covax հարթակի միջոցով Հայաստան է ժամանել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը: «Գալիք 2-3 օրերի ընթացքում մենք պատրաստ կլինենք շատ ավելի  մասշտաբային պատվաստումների: Մինչև դա ունեցել ենք ռուսական Սպուտնիկ V-ի խմբաքանակ: Ունենք նաև այլ ակնկալիքներ ևս»,-նշեց նա: Ավանեսյանը վստահեցրեց, որ պետությունը պատվաստումը համարում է որպես այս մարտահրավերը հաղթահարելու հիմնական միջոց: Նախարարը նկատեց, որ վախը և այս իրավիճակից հոգնածությունն ակնհայտ է դառնում, մարդիկ հոգնել են մեկուսացումից, դիմակներից և բոլոր պահանջներից: «Եվ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ կարողանանք ներկրել հնարավորինս մեծ քանակով պատվաստանյութ և ապահովել բնակչության հնարավորինս մեծ ծածկույթ՝ որակյալ պատվաստանյութով»,-ասաց նա: Ավանեսյանը խոսեց նաև հակավակցինացիոն շարժման մասին, որը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին: Նա սա լուրջ մարտահրավեր համարեց առողջապահության ոլորտի մասնագետների համար: «Մենք փորձում ենք ուժեղացնել մեր քարոզարշավները, իրականացնել իրազեկման աշխատանքներ, ներկայացնել ստուգված փաստեր, որպեսզի չունենանք իրավիճակ, որ ունենանք պատվաստանյութ, բայց չունենանք բնակչություն, որը չի ցանկանում պատվաստվել»,-նշեց նախարարը:
19:47 - 31 մարտի, 2021
Հայաստան ներկրված «Աստրազենեկայի» առաջին խմբաքանակով կպատվաստվի 12 հազար մարդ. Ավանեսյան |1lurer.am|

Հայաստան ներկրված «Աստրազենեկայի» առաջին խմբաքանակով կպատվաստվի 12 հազար մարդ. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը միացավ «Կովակս» հարթակին, որի շրջանակում Հայաստանին նույնպես առաջարկվեց ձեռք բերել «Աստրազենեկա» պատվաստանյութ՝ հաշվի առնելով դրա ռիսկերը և արդյունավետությունը և հիմնվելով մասնագիտական կառույցների գնահատականի վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ նախարարությունը հետևում է կատարվող բոլոր հետազոտություններին, իսկ առաջիկայում խորհրդատվություն կտրամադրվի, թե ինչպես կիրառել «Աստրազենեկա» պատվաստանյութը, ինչ տարիքից և այլն:  Ավանեսյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցություններ է վարում նաև այլ պատվաստանյութերի, այդ թվում՝ «Մոդեռնայի» և «Ֆայզերի» ձեռքբերման առումով՝ ապահովելու Հայաստանում արդյունավետ և ապահով պատվաստանյութերի օգտագործումը:  Նախարարն ասաց, որ Հայաստան ներկրված «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափը, 12 հազար մարդու համար է, և առաջինից երկրորդ պատվաստման ժամանակահատվածը պետք է 8-12 շաբաթ լինի: Ավանեսյանը հայտնեց, որ հերթագրումներն արդեն սկսվել են, ցանկացողները շատ են, ինչը ուրախալի է: Ավանեսյանը նշեց, որ այս փուլում վճարովի պատվաստում չի իրականացվելու:
12:16 - 31 մարտի, 2021
Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք. առողջապահության նախարար |1lurer.am|

Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Երկրում լարված համաճարակային իրավիճակ է, թվերի կայուն աճ կա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   Նախարարի խոսքով՝ արդեն երկու շաբաթ է՝ հակահամաճարակային միջոցառումները խստացվել են, դրանց նկատմամբ վերահսկողությունը նույնպես խստացվել է: «Հիվանդության աճի կորը կախված կլինի իրավիճակից, եթե բոլոր միջոցառումները պատշաճ կատարվեն, կարող ենք զսպել կորի աճը և թույլ չտալ, որ համավարակը տարածվի»,- ընդգծեց Ավանեսյանը:  Նա հայտնեց, որ այս պահին հոսպիտալացված է ավելի քան 2160 քաղաքացի, կան նաև հոսպիտալացման հերթին սպասողներ, որոնք, ըստ նախարարի, 1 օրվա ընթացքում տեղավորվում են հիվանդանոցներում: «Բժշկական ծավալն ամեն օր մեծացվում է, այս պահին 20 բժշկական կենտրոն զբաղվում է կորոնավիրուսի բուժմամբ, մահճակալային ֆոնդն ամեն օր 100-ներով ավելանում է»,- նշեց նա:  Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում արձանագրվել է կրկնավարակի 540 դեպք, ամբողջ աշխարհում կրկնավարակի դեպքերը հասնում են 20 հազարի, ինչն, ըստ Ավանեսյանի, մեծ թիվ չէ:
11:35 - 31 մարտի, 2021
Առողջապահության նախարարը ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանի հետ քննարկել է փորձի փոխանակման հնարավոր ոլորտները

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանի հետ քննարկել է փորձի փոխանակման հնարավոր ոլորտները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին:   Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները:   Նշենք, որ պատերազմի ընթացքում Իսլանդիայից երկու անգամ Հայաստան այցելած բժիշկները հայ մասնագետների հետ համատեղ վիրահատություններ են կատարել: Փորձագետները նաև մաշկի փոխպատվաստումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել մեր բժիշկների համար:   Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են Հայաստանում և Իսլանդիայում COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին: Նախարարը հույս է հայտնել, որ աշխարհը կշարունակի միասնական պայքար մղել համավարակը հաղթահարելու համար:
14:08 - 27 մարտի, 2021
Տևական դադարից հետո առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները

Տևական դադարից հետո առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները

Տևական դադարից հետո ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները: 2021 թվականի առաջին նիստը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը` Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում և Հայաստանում, կատարված աշխատանքը և անելիքները, ներկայացրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:   Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր է, ուստի ներկաներին առաջարկել է կառուցողական ու ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության քաղաքականության մշակմանը: Հանդիպման ընթացքում քննարկել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, առողջապահության նախարարության կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորությունները, թեստերի ու կրկնավարակի շուրջ ստեղծված մտահոգությունները, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև համակարգային մոտեցում պահանջող այլ հարցեր: Հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել նաև կառուցողական առաջարկներով:Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար, առաջարկել ոլորտի գործունեության վերաբերյալ ընթացիկ և մտահոգող հարցերը բարձրաձայնել` անկախ հանդիպումների հաճախականությունից:  
22:00 - 26 մարտի, 2021
Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը. Ավանեսյան
 |1lurer.am|

Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության մինչև 300 կրկնավարակ է եղել՝ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ըստ Ավանեսյանի՝ դրանք կրկնավարակ համարվելու համար վերլուծության անհրաժեշտություն ունեն: Նախարարն անդրադարձավ նաև պատվաստման գործընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանն ամբողջ ուժով լծված է մի շարք հարթակներով պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացն ապահովելուն: «Այս պահին Կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս ընթացքը տանելու: Ներկայումս մենք «Կովաքս» հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և կնքված պայամնագիր, որի շրջանակներում պիտի ունենանք պատվաստանյութ: Բացի դրանից՝ ունենք երկկողմանի համաձայնություններ ՌԴ-ի հետ, որտեղից առաջիկայում ակնկալում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի ներմուծում, և պիտի ամբողջ թափով պատվաստումն իրականացնենք: Այս պահին իրականացնում ենք միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առայժմ պատվաստվել է մոտ 600 մարդ:
18:36 - 24 մարտի, 2021
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք. նախարար |armenpress.am|

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև այժմ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, դրանք կրկնավարակի դեպքեր են, թե պացիենտներ, ում օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: Դա պարզելու համար այդ դեպքերն ուսումնասիրվում և հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ըստ որոշ մասնագետների, 90 օր պետք է անցած լինի առաջին դրական թեստից հետո, որ խոսենք կրկնավարակի մասին: «Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, և երկրում նոր հիվանդանոցներ ու մահճակալներ են ծավալվում: Այս պահի դրությամբ, 12 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսային վարակով պացիենտներին, ու հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաև հասանելի մահճակալային ֆոնդը: Սակայն, նախարարի խոսքով, պետք է հիշել, որ մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, և մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար»,- ասաց նախարարը:
13:28 - 18 մարտի, 2021
Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID-19-ի դեմ պայքար. կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից։    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:   Մասնագետները ներկայացրել են Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:     Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները թե՛ աշխարհում, թե՛ հանրապետությունում: Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռքբերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին:        
18:45 - 13 մարտի, 2021
Կան մասունքներ, որոնց ԴՆԹ-ն անջատելը և փորձաքննությունն անցկացնելը բարդ գործընթաց է. Ավանեսյան |1lurer.am|

Կան մասունքներ, որոնց ԴՆԹ-ն անջատելը և փորձաքննությունն անցկացնելը բարդ գործընթաց է. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Մենք արդեն չունենք չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել, և ես նշել եմ մի քանի անգամ, որ կան, ցավոք սրտի, մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, դրանցից ԴՆԹ անջատելը և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է: Մենք կապի մեջ ենք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների, նրանց փորձագետների հետ, և հիմա աշխատում ենք մնացած՝ շատ բարդ փորձաքննությունների վրա: Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: Այս մասին Կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աճյունների նույնականացման գործընթացին: Նրա խոսքով՝ «կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, քանի որ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»: Հարցին՝ ինչ է լինելու մասունքների ճակատագիրը, նախարարը դժվարացավ պատասխանել: Ավանեսյանի խոսքով՝ նման փոքրաթիվ փորձանմուշների թիվը մոտավորապես 210 է: «Դրանք փորձանմուշներ են, խնդրում եմ չշփոթել դիակների հետ»,- ասաց նախարարը: Հարցին՝ ինչքան է մնում, որ ճանաչվի, նախարարը ասաց՝ ունենք սպասող 180 ծնող, սակայն ունեցել ենք մոտ 2400 անձ, ովքեր հանձնել են ԴՆԹ անալիզներ: Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն հունվարի 11-ից աշխատում են աճյունների նույնականացման երկրորդ սարքով: «Դրանք 24 ժամ, 7 օր ռեժիմով են աշխատում»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
12:40 - 11 մարտի, 2021
Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով. Ավանեսյան |1lurer.am|

Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Ինչպես հնչեցրեցի Կառավարության նիստում և երեկ ԱԺ-ում, ունենք կորոնավիրուսային թվերի բարձրացում, և դրական թեստավորվածների տոկոսը հասել է 16 տոկոսի: Նորից եմ նշում՝ հունվար-փետրվարի սկզբի մեր կառավարելի վիճակը մեր բոլորի զգոնությունը թուլացրել է, բայց այսօր մենք պետք է գիտակցենք, որ ունենք շանս՝ կանխարգելելու, զսպելու աճը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Լրագրողների հարցին՝ արդյոք թվերի աճին չի՞ նպաստել հանրահավաքների անցկացումը, նախարարը ասաց, որ ինքն էլ է մասնակցել հանրահավաքների: «Ես էլ եմ մասնակցել միտինգների, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին լինել դիմակով»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ բացի հանրահավաքներից, հարյուր հազարավոր քաղաքացիներ առանց դիմակի են: «Հիվանդացության տոկոսների նվազումը որոշակի զգոնության, հոգնածության զգացում էր առաջացրել, բայց խնդրում եմ, հորդորում եմ՝ այս պահին մենք պետք է վերադառնանք դիմակների խիստ կրմանը: Դրանք պարզ, հեշտ, մատչելի միջոցներ են՝ կանխարգելելու հիվանդությունը և մեզ հետագա՝ ավելի մեծ սահմանափակումներից, զոհերից պաշտպանելու միջոց է»,- ասաց նախարարը: «Լուրերի» լրագրողի դիտարկմանը՝ արդյոք վերադառնալո՞ւ ենք խիստ միջոցներին, օրինակ՝ տուգանքին,  նախարարը պատասխանեց՝ դիմակներ կրելու դեպքում չենք վերադառնա այդ միջոցներին: «Չսպասենք պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսևորենք և չհասնենք նրան, որ մեզ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի: Բայց եթե քաղաքացին չի անում օրենքով սահմանված պահանջ, ապա, այո՛, պետք է կիրառվի նաև տուգանք»,- ասաց Ավանեսյանը:
12:17 - 04 մարտի, 2021
Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Այսօր  կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված դրությանը՝ նշելով, որ վերջին օրերին Հայաստանում վարակի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչը անհանգստացնող է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կոնկրետ վիճակագրական տվյալներ։ Վերջինս հաստատեց, որ վերջին օրերին կա հիվանդացության թվերի աճ, և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից դրական է ախտորոշվել 491 դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Ավանեսյանը հավելեց․ «Եթե մենք հունվարին և փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, մինչև 16 տոկոս ունենք, և մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա ամեն բան պետք է անենք մեր կողմից, որ կանխենք հհիվանդության տարածումը»։ Նախարարը վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրեց գալիք  տոնական օրերի իրադարձությունների՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում շարժի ավելացման վրա և ընդգծեց, որ այդ օրերին նշված վայրերում պետք է իրականացվի հստակ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ հանրությունը իր կարգապահությամբ պետք է ներդրում ունենա պաշտպանելու բոլորի առողջությունը, երկրի տնտեսությունը և ստեղծի հնարավորություն պահպանելու հիվանդացության թվերի կառավարելիի շրջանակները։ «Այսօր մենք արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները , ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ճ-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Եթե նույնիսկ մենք իվիճակի լինենք բոլորին պատշաճ բուժօգնություն տրամադրելու գիտեք, որ հիվանդացությունը ունի 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որ թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացվի։ «Ինչպես մեր սեփական փորձն է ցույց տալիս, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, աշնանը կարողացել ենք դիմանալ։ Հույս ունեմ, որ այա ալիքին նույնպես կարող ենք դիմանալ»,- նշեց Թորոսյանը։  Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք նորություններ չկան պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են, «Կովաքսի» հարթակում բանակցությունները շարունակվում  են, ընդհանուր պրոցեսի դանդաղեցում կա, սակայն նախարարությունը փորձում է իր այլ երկրների գործընկերների հետ քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի։ «Հույս ունենք, որ գարնանը պետք է ունենանք առաջին խմբաքանակը։ Ռուսական կողմի հետ  էլ բանակցությունները ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքվում է, ակնկալում ենք նաև առաջին ամսվա մեջ այս խմբաքանակի ներկրումը»,- տեղեկացրեց Ավանեսյանը։ Նախարարը նաև շեշտեց, որ պատվաստման գործընթացին զուգընթաց էլ պետք է շարունակվի դիմակների կրումը, որը համընդհանուր որոշում է։ Ավանեսյանը անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե մեկ անգամ վարակված անձը այլևս չի վարակվում և նշեց, որ ապացուցված գիտական որևէ մոտեցում չկա, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառված է։ Նախարարը նշեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները նույնպես պետք է կրեն դիմակներ։
11:49 - 04 մարտի, 2021
Կորոնավիրուսից հիվանդացության աճ ունենք, խնդրանքս է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ ռեժիմի. Ավանեսյան |1lurer.am|

Կորոնավիրուսից հիվանդացության աճ ունենք, խնդրանքս է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ ռեժիմի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների խորհրդատվություններին, և դիմակների կրումը՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, դրանց շարքում է: «Ճիշտ եք նկատում, որ լավ թվերը, որոշակի ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացրել բնակչության շրջանում, և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց մենք վերջին 2 շաբաթում տեսնում ենք հիվանդացության որոշակի աճ: Այսօր թեստավորված անձանց մեջ 14 տոկոս են եղել դրական թեստերը: Իմ խնդրանքն ու հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի, և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը»,- նշեց նախարարը: Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ դիմակների կրումն օգնել է նաև գրիպի վիրուսի նվազեցմանը: Բոլոր սուր շնչառական հիվանդությունների մասով կա նվազում, ինչն ապացուցում է, որ ոչ միայն Քովիդ-19-ից, այլ նաև մյուս վարակներից դիմակները պաշտպանում են և կանխարգելում դրանց տարածումը:
18:12 - 03 մարտի, 2021
Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից: Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:
17:50 - 03 մարտի, 2021
Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան և մասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:   Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ, որ ոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է,որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:   Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:   Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամներըվերաիմաստավորելուև մտորելու համար:   «Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային: Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, որոնք հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:   Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:
20:15 - 19 փետրվարի, 2021