էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ֆրանսիան կամ ՌԴ-ն կարող են ճանաչել Արցախի անկախությունը |hetq.am|

Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ֆրանսիան կամ ՌԴ-ն կարող են ճանաչել Արցախի անկախությունը |hetq.am|

hetq.am: Վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, հետևաբար բովանդակությունից մանրամասներ չեմ կարող հայտնել: Այս մասին հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հոկտեմբերի 11-ին խորհրդարանում կայացած ԱԺ խորհրդի, վարչապետի ու Արտաքին գործերի նախարարի դռնփակ հանդիպմանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նման առաջարկով էր հանդես եկել Էդմոն Մարուքյանը` ընդգծելով, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ տեղեկատվության չի տիրապետում: Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավիճակը ներկայացրել է, հանդիպմանը ներկա պատգամավորները` հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, քարտուղարներ, հարցեր են հղել վարչապետին և ԱԳ նախարարին ու պատասխաններ ստացել: Վարչապետի հետ դռնփակ հանդիպմանը Արցախի անկախության ճանաչման հարցին անդրադարձ եղել է: Խորհրդարանական երրորդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց` պատրաստ է հրապարակային ասել այն, ինչ դռնփակ հանդիպմանն է ասել: «Ես ասել եմ` եթե Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը ու մնա միայնակ իր ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ մեզ հետ միաժամանակ ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և դա ուղերձ է, որը հղում ենք արտաքին աշխարհին»,- մանրամասնեց նա: Մարուքյանը բացառեց, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Արցախի անկախությունը, ավելի հավանական համարեց, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ռուսաստանը կամ Ֆրանսիան ճանաչեն: Խոսելով այս պահին Մոսկվայում ընթացող բանակցություններից, որին մասնակցում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ այն ավելի վաղ պլանավորված հանդիպում է, սակայն ևս մեկ առիթ է Մոսկվայում եղած լծակները օգտագործելու: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:27 - 12 հոկտեմբերի, 2020
Մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել․ Էդմոն Մարուքյան

Մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ֆրանսիայի արտգործնախարարի հայատարարությանը, որ Ժնևում ու Մոկսվայում տեղի կունենան Արցախի հարցով  բանակցություններ։ «Դուք գիտեք, որ մենք պահանջել ենք փակ հանդիպում վարչապետի հետ, հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել։ Եվ որևէ տեղեկություն խորհրդարանական ընդդիմությունը չունի, թե ում ինչ են առաջարկել, ով ուր է գնում, ինչ սեղանի շուրջ են նստելու ու ինչ են խոսելու»,- ասաց նա։ Ըստ Մարուքյանի՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրվի։ Արցախի հայտարարությունը, որ իրենք ևս պետք է մասնակցեն բանակցություններին, ըստ Մարուքյանի, կարևոր հայտարարություն է։ «Եթե հետ գնանք 1994 թվականի հրադադարի պայմանագրին, ապա այն ժամանակ Ղարաբաղն իր սուբյեկտայնությունն ամբողջությամբ իրացրել է։ Հետևաբար, Արցախը պետք է շարունակի պնդել, որ պետք է մասնակցի։ Առանց Արցախի մասնակցության բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել»,- նշեց նա։
13:33 - 08 հոկտեմբերի, 2020
Մարուքյանն առաջարկում է դռնփակ նիստ հրավիրել վարչապետի հետ
 |hetq.am|

Մարուքյանն առաջարկում է դռնփակ նիստ հրավիրել վարչապետի հետ |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դռնփակ հանդիպում կազմակերպել: Մարուքյանը հիշեցրեց, որ բացի առաջնագիծը գոյություն ունի երկրորդ ճակատ` արտաքինը, հետևաբար պատգամավորները ևս ցանկանում են իմանալ, թե ինչ խոսակցություններ են ընթանում Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև: Մարուքյանն ասաց, որ նման հարցերը չի կարող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ուղղել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ արտաքին քաղաքական դաշտում ընթացող բոլոր գործընթացների վերաբերյալ ինչքան հնարավոր է թափանցիկ ու հրապարակային տեղեկություն է հաղորդվում, սակայն նշեց, որ խնդիր չի տեսնում նման ձեւաչափով հանդիպում կազմակերպելու մեջ։ Միրզոյանը խոսատացավ խոսել վարչապետի հետ:
10:37 - 06 հոկտեմբերի, 2020
Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան

Պարո՛ն վարչապետ, տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ, եւ բոլորով գնանք առաջ․ Էդմոն Մարուքյան

Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ, որ հիմա մենք պիտի զոհենք մեր վրա հարձակվողներին։ Մենք չպիտի զոհվենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի այս հարցը լուծենք ու չթողնենք մեր երեխաներին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա կարծիքով՝ մենք այս պատերազմով այս հարցը պիտի լուծենք վերջնականապես, քանի որ չենք կարող եւս մի անգամ կանգնել, հետ գնալ, տեսնել՝ ով որտեղ եկավ կանգնեց, եւ բանակցել այդտեղից։ «Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք։ Տարիներ շարունակ ասել ենք եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ բանակցում ենք։ Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում։ Աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան հաջողություն կկարողանա գրանցել, էդ կողմի արձանագրածը կարձանագրի։ Ընդ որում՝ չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի եւ այլն»,- ասաց Մարուքյանը, ապա, դիմելով վարչապետին, հայտարարեց․ «Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետեւաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ եւ բոլորով գնանք առաջ։ Որովհետեւ եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը»։
18:53 - 27 սեպտեմբերի, 2020
Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցն այնպես, ինչպես կար նախկինում․ Փաշինյան

Ազգային ժողովի հրատապ նիստի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ուղիղ եւ բաց հարց հնչեցրեց՝ այսօր մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Մարուքյանի խոսքով՝ մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, քանի որ ընթացել են բանակցություններ, եւ քննարկվում էր, որ եթե ճանաչենք, բանակցությունը կտապալենք, հետո լայնամասշտաբ կռիվ կսկսվի, հետո Հայաստանն էլ կներգրավվի պատերազմի մեջ։ Հիմա, ինչպես նշեց Մարուքյանը, չկան բանակցություններ, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, մեր օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը՝ դրա շարունակական հետեւաննքերով, որից հետո Արցախում կլինի հանրաքվե, կմիանա ՀՀ-ին եւ թեման կփակենք այլեւս․ «Պիտի բաց խոսենք եւ բաց խոսում ենք»,- շեշտեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։ Փաշինյանն այս հարցը երկու մասի բաժանեց՝ ճանաչում եւ հետո, սակայն նշեց, որ հետոյի մասին ոչինչ չի ասի, քանի որ չի կարծում, թե ճիշտ է։ Նա շարունակեց, որ այո, մեր օրակարգում կա այդպիսի հարց, ինչպես եղել է նախկինում։ Իսկ արդյոք մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ, Փաշինյանը կարծում է, որ պետք է այդ հարցը լրջորեն քննարկել՝ գուցե այս հարց ու պատասխանի ընթացքում, եւ հնարավոր է՝ հանրային քննարկում էլ սկսվի այսպիսով, բայց մենք քննարկում ենք իրադարձությւոնների զարգացման բոլոր սցենարները։ Մարուքյանն էլ իր հերթին կոչ արեց ՀՀ-ում լայնամասշտաբ քննարկումներ սկսել՝ Արցախի ճանաչման հարցով։ Փաշինյանը, համաձայնելով ընդդիմադիր գործչի դիտարկման հետ, նշեց, որ քննարկել է պետք՝ ինչ փաստարկներ կան անելու դեպքում, եւ եթե չենք անում՝ ինչ փաստարկներ կան, որպեսզի հասկանանք այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում, կամ ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ։
18:28 - 27 սեպտեմբերի, 2020
Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման. Մարուքյան

 |armenpress.am|

Հայաստանում չի եղել, չկա մի իշխանություն, որ Արցախի հարցում գնա ոչ հայանպաստ լուծման. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմանխնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ասուլիսում: «Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից: Պատգամավորի կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծումը շատ հեռու է հայկական կողմի համար ընդունելի վերջնական լուծման հանգրվանից: «Վաղ թե ուշ բանակցությունները վերականգվելու են, որովհետև միջազգային հանրության կոչերի ներքո չեն կարող չվերականգնվել»,- ամփոփեց Մարուքյանը:
12:10 - 22 սեպտեմբերի, 2020
Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: «Մենք Արայիկ Հարությունյանի հրաժարակը նախաձեռնել ենք հունիս ամսին։ Այսօր նյութ կա՝ թե իբր Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել։ Ես էն մեթոդներով չեմ պատասխանում, որ ասում է՝ ո՞վ է ասել, գլուխները պատին են տվել։ Բայդ դա սուտ է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ երբ իշխանությունները քննարկումների արդյունքում չեն կարողանում հոդաբաշխ պատասխաններ տալ, սկսում են վիրավորել։ «Եթե նախարարի զեկույցը հիշեք, ամեն քաղաքական ուժի մի վիրավորական բան ասեցին։ Ցանկացած խնդիր պետք է լուծվի առանց վիրավորանքների, քաղաքական դեբատի բարձր մակադրակը պահելով։ Մենք փորձել ենք այդ դեբատի մակարդակը պահել, բայց երբ քեզ սկսում ես խփել գոտկատեղից ներքև, ինչ-որ պահից դու էլ պետք է սկսես խփել գոտկատեղից ներքև։ Բոլորովս սրան վերջ պետք է տանք, սա մեկ ուժի խնդիր չէ»,- հավելեց նա։ Մարուքյանը նշեց, որ սա միակ լեգիտիմ ընտրված իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում։ «Իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ իրենք որևէ հարցում որևէ ձևով զիջելու տեղ չունեն։ Եվ սա վատ բանի է տանում։ Անգամ իմ վրա հարձակվելն իրենք չեն ընդունել, որ սխալ են արել։ Այն, ինչ անում են, դա ժողովրդավարությանը հարիր չէ, հետևաբար, իշխանությունն այս իր պահվածքով ժամանակի ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ։ Իրենք ամեն ինչում ընդդիմությանն են մեղադրում, հիմա էլ մեղադրում են, որ ներդրումներ չկան, մի 20 օրից էլ ընդդիմությանը կմեղադրեն, որ ցրտերն են գալու, հետո տերևաթափ է լինելու»,- ասաց Մարուքյանը։
14:18 - 18 սեպտեմբերի, 2020
Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|

Փաշինյանը Վանաձորում մեքենաների գործարան չի բացել․ Մարուքյանն ու Եղիազարյանը սխալվում են |fip.am|

fip.am: Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս մասնակցությամբ բացված, այնուհետև փակված գործարանների վերաբերյալ։  Ըստ Եղիազարյանի՝ Փաշինյանը մասնակցել էր նաև Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, որը ևս փակվել է։  Փաշինյանին զարմացրեց Եղիազարյանի այս պնդումը։ «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարան եմ բացե՞լ։ Բացե՞լ եմ։ Հա՞, բացե՞լ եմ։ Փաստորեն Վանաձորում մեքենաների արտադրության էն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է։ Շատ լավ է» — արձագանքեց Փաշինյանը։  Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանը և Արմեն Եղիազարյանը, սկսեցին տարածել Փաշինյանի մասնակցությամբ Վանաձորում դեռևս 2018 թ. դեկտեմբերին գազաբալոնների արտադրությամբ զբաղվող գործարանի բացման վերաբերյալ լուրը՝ պնդելով, որ տեսանյութում Փաշինյանը մասնակցել է նաև մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, ինչպես նաև փորձարկել է արտադրվող մեքենան։ Սակայն ԼՀԿ պատգամավորները սխալվում են, քանի որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարանի բացում չի եղել։ Այլ ընդամենը քննարկվել է առաջիկայում նույն ընկերության կողմից մեքենաների արտադրության հնարավորությունը։ Եվ ցուցադրված մեքենան եղել է նմուշ։  Fip.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հաստատեց, որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան չի բացվել դեռևս։  «Ընդամենը մեկ նմուշ էին բերել Իրանից և ասում էին, որ եթե իրենց ներդումային ծրագիրն առաջ գնա, հնարավոր է՝ այդ մեքենաներն այստեղ հավաքեն։ Նիկոլ Փաշինյանը մասնացել էր գազաբալոնների գործարանի բացմանը»,- ասաց նա։ Հարցին, թե արդյո՞ք մեքենաների արտադրությունից ընկերությունը վերջնական հրաժարվել է, քաղաքապետը պատասխանեց, որ արտադրության համար որևէ բան չի էլ ձեռնարկվել, որ հրաժարվեն։ «Մեքենա արտադրելը խաղուպար չի, ուղղակի ցուցանմուշ էին բերել կանգնացրել և ասացին, որ հնարավոր է կարողանան մի օր նաև այդ մեքենաներից այստեղ հավաքել»,- ասաց նա։   Այսպիսով, ԼՀԿ պատգամավորների պնդումը, թե Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը։  Նելլի Լազարյան
21:14 - 16 սեպտեմբերի, 2020
Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

Հայաստանում համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, ավելացում է եղել 6600-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում փակված աշխատատեղերը վերականգնվել են, դրանից հետո կրկին ավելացում է արձանագրվել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝  պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հիշեցրեց վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, որ այս տարի աշխատատեղները ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է միջինը 13 800 դրամով: Պատգամավորը նշեց, որ մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70 հազար աշխատատեղ կրճատվել է: Նա հետաքրքրվեց, թե իրականում ինչ պատկեր է, ստեղծված աշխատատեղերն ինչ ոլորտներում են: «Մենք մարդկանց հարցնում ենք այս թվերի մասին և քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ նոր աշխատատեղ է բացվել կամ աշխատավարձ է բարձրացվել»,-ասաց Մարուքյանը: «Այդ վիճակագրությունը պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է: Մարդկանց հարցնելու բան չկա, մարդիկ հաշվետվություններ են ներկայացնում աշխատատեղերի վերաբերյալ և հարկ են վճարում դրա դիմաց: Սա ոչ թե հարցումներից է ձևավորվում, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են: Եվ այդ հաշվետվությունները չեն կարող օդից լինել, քանի որ ամեն հաշվետվություն այդ հաշվետվությունը ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ 2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկակայան թվով աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց հնարավոր չէ հստակ ասել, թե որն է զրոյից սկսել գործել, որն է, որ ստվերում է գործել, հիմա տեղավորվել է հարկային դաշտ: «70 հազար աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները»,-ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ ապրիլ ամսին աշխատատեղերի կրճատում է եղել, հետո թիվը վերականգվել է, հետո՝ աճել: Այդ աճը վերաբերվում է 2020 թվականի օգոստոսին՝ 2019-ի համեմատ: «Այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ  6600 աշխատատեղով ավելացել է: Ենթադրվում է, որ այդ փակված հատվածը զուտ թվաբանորեն վերականգնվել է: Հնարավոր է՝ աշխատատեղ կա, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել, հնարավոր է աշխատատեղ, որ փակվել, հետո վերականգնվել է: Շատ կարևոր է արձանագրել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը: Այն ընկերություններին, որոնք  աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, գրանտ ենք տալիս: Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց Փաշինյանը:
19:43 - 16 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է․ ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է Արայիկ Հարությունյանին, բայց ԼՀԿ-ն չի կարող խնդիրները չբարձրաձայնել ԱԺ-ում և կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն իր ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է և պետք է հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի և իրենց ներկայացրած հարցապնդման մասին: «Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի քվեարկությունը վաղն է, բնականաբար, ելույթներից պարզ է, որ այն կտապալվի իշխող մեծամասնության կողմից: Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի և նա կանգնած է ՀՀ-ի կրթության վատթարացման ճանապարհին»,- ասաց նա: Ըստ նրա՝ իշխանությունը չունի քաղաքական կամք, որպեսզի խոստովանի, որ սխալ կադր է ընտրել, իսկ Արայիկ Հարությունյանի միակ արդարացումն այն է, թե «ես հեղափոխություն արած տղա եմ»: Մարուքյանը նշեց, որ ոչ մի բողոք օդում կախված չի մնալու, սակայն ակնհայտ է՝ վաղն իշխանական թևը տապալելու է առաջ բերված հարցը:
17:45 - 16 սեպտեմբերի, 2020
Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
 |tert.am|

Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Արդեն որերորդ անգամն է՝ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանությունը բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով, բերման են ենթարկում Ոստիկանության բաժանմունքներ ու ասում են՝ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հիմա լավագույն դեպքում Ոստիկանությունը կարող է տուգանել, ես նախ դատապարտում եմ այս ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում, և ձեզ եմ կոչ անում, պարոն Միրզոյան, Դուք էլ միանաք այդ կոչին, որ պահանջենք նշանակեն ծառայողական քննություն նման իրավիճակում, սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա այդ իշխանությանը փողոցներում նման ձևով անարգում, նրանց իրավունքները ոտնահարում են, ես դա անընդունելի եմ համարում և կոչ եմ անում Դուք էլ՝ որպես ԱԺ նախագահ, դատապարտեք դա»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է եղել: «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, և քննության արդյունքներից հետո մենք կարող ենք որևէ բան դատապարտել կամ չդատապարտել: Նախօրոք ասեմ, որ բոլոր տեսանյութերում այդ նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ սարքած, մոնտաժված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկ չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել Ոստիկանությանը»,- ասաց նա և կոչ արեց սպասել ծառայողական քննությանը: Շարունակությունը՝ tert.am-ում։
13:04 - 16 սեպտեմբերի, 2020
Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը․ Լ․ Նազարյանը՝  Մարուքյանին  |tert.am|

Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը․ Լ․ Նազարյանը՝ Մարուքյանին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախաձեռնողները առաջարկում են, որ քննիչ հանձնաժողովը ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և 2-ը՝«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին և նշեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարությունները, գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար: «Արդյոք հանձնաժողովը քննարկելո՞ւ է ընդդիմության վարքագիծը, ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի հաղթահարման գործում: Ես ունեմ փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություն է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը»,-հարցրեց նա: Էդմոն Մարուքյանը ասաց, որ հարցը որոշման հետ կապ չունի, թեև պատասխանեց՝ նշելով՝ որ խեղաթյուրված տեղեկություն կա հարցի մեջ: «Հանձնաժողովը ունենալու է 7 անդամ Ձեր խմբակցությունից և ցանկացած հարց, որ առաջարկեք, քննարկվելու է, եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավոտությանը և իրավաչափությանը: Ձեր ձեռքում է ինչ հարց կբերեք օրակարգ, կքննարկենք»,-ասաց նա: Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
11:50 - 15 սեպտեմբերի, 2020
Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

Ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ հանդիպում չի կազմակերպվել․ գնալով ավելի վատանում է, այդ պրակտիկան էլ վերացավ. Է. Մարուքյանը՝ Ա. Միրզոյանին |tert.am|

tert.am: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չեք հանդիպել, ես ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք, հիմա ուզում եմ Ձեզ հարցնել՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ. ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:«Ինչպե՞ս է, որ նախկինում միշտ կազմակերպվում էր. մտածում էի, որ գնալով միշտ ավելի լավ կլինի, բայց գնալով ավելի վատ է լինում, այդ պրակտիկան էլ վերացավ էլի: Ցանկացած մարմնի պաշտոնյայի թեկնածություն, եթե առաջադրվում է, թեկնածուի հետ ֆրակցիաները հանդիպում են թեկնածուի կամ առաջադրող մարմնի նախաձեռնությամբ, հիմա ուզում եմ հասկանալ՝ ԱԺ նախագահին դիմե՞լ են նման բան կազմակերպելու համար, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:Արարատ Միրզոյանն էլ հակադարձեց Մարուքյանին՝ ասելով. «Պարոն Մարուքյան, ես տրամագծորեն հակառակ կարծիքն ունեմ Ձեր այն կարծիքի մասին, թե գնալով ավելի վատանում է: Ըստ իս, գնալով ամեն ինչ շատ էլ լավանում է, հատկապես թեկնածուների և թափանցիկության ԱԺ-ում ֆրակցիաների հետ քննարկման առումով»: Ինչ վերաբերում է կոնկրետ մասնավոր հարցին, Միրզոյանն ասաց՝ ո՛չ թեկնածուների կողմից, ո՛չ խմբակցությունների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, և ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահը և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար: «Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասաց ԱԺ նախագահը: Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ՝ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձեռնում էին նման հանդիպումներ, հիմա չեն նախաձեռնում նման հանդիպումներ, հիմա դա լավանո՞ւմ է, թե վատանում է, ինձ թվում է՝ վատանում է»:
12:05 - 14 սեպտեմբերի, 2020
Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։ Նշյալ նախագծերով մասնավորապես առաջարկվում է՝ − օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար, − խստացնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժաչափը, ինչի արդյունքում միջին ծանրության հանցանքը դառնում է ծանր հանցանք և, ըստ այդմ, քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը կրկնապատկվում է՝ 5 տարվա փոխարեն դառնալով 10 տարի, − պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած 27 (պահեստազորի սպաները` 35) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարը: Գործող իրավակարգավորմամբ՝ զինապարտ քաղաքացին, վերադառնալով հայրենիք և ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերում, ծառայում է բոլորի համար սահմանված ընդհանուր ժամկետով, մինչդեռ, նախագծով առաջարկվում է խստացում, որն է՝ օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար՝ մեկական ամսով։Այսինքն՝ զինծառայությունն այս անձանց համար կարող է երկարաձգվել մինչև 1.5 տարով (18-27 տարեկանը խուսափած ժամկետը 9 տարի x 2 զորակոչ տարեկան = 18 ամիս)։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017թ. հոկտեմբերին առաջարկված նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարը 1.8 մլն ՀՀ դրամից առաջարկվում էր հասցնել մոտ 9 մլն ՀՀ դրամի, «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել։ Այդ նախագծի դեմ հետևողական պայքարից հետո՝ 9 մլն-ի փոխարեն որոշվեց գումարը դարձնել 3.6 մլն ՀՀ դրամ։ Նախորդ տարի, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մեկ անգամ ևս նույն 3.6 մլն ՀՀ դրամն անփոփոխ թողնելով՝ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալու համար այն վճարել ու վերադառնալ հայրենիք, քաղաքական մեծամասնությունը մերժեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այլևս չպետք է գումար վճարելով հնարավորություն տրվի խուսափել զինվորական ծառայությունից։ Այնուհետև մեր կողմից, որպես այլընտրանք, առաջարկվեց հայտարարել համաներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը կատարած անձանց մասով՝ նաև հստակ հաղորդագրություն տալով, որ այս տեսակի համաներումը հայտարարվում է միայն մեկ անգամ։ Համաներման առաջարկը ևս մերժվեց կառավարության կողմից։ Այս նոր նախագծի ներկայացմամբ՝ մեկ անգամ ևս իշխող թիմը հետ է կանգնում իր հռչակած սկզբունքներից, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում միայն մեկ եզրակացություն՝ հարցը միայն գումարի չափի մեջ էր։ Նոր նախագծով առաջարկվող ավելի մեծ գումարի դեպքում իշխանությունը համաձայն է փաստացի երկարաձգել նախորդ օրենքի գործողությունը՝ նույնական կարգավորումները նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում։ Մինչդեռ, վերադառնալ ցանկացող այն անձիք, ովքեր չէին կարողանում վճարել 3.6 մլն ՀՀ դրամ, առավել ևս չեն կարողանա վճարել մոտավորապես 5մլն դրամից ավելի գումար կամ 10.000 ԱՄՆ դոլար։ Մյուս կողմից, վաղեմության ժամկետների կրկնապատկմամբ՝ միայն խորանալու է դեմոգրաֆիայի խնդիրը, քանի որ դա նշանակում է, որ այժմյան գործող օրենքով 5 տարվա փոխարեն անձիք պետք է սպասեն 10 տարի՝ հայրենիք վերադառնալու համար, եթե նրանք հնարավորություն չունենան վճարելու սահմանված գումարը։ Ընդ որում, վերադարձի մասով մտափոխվելու հնարավորությունն ավելի երկար ժամկետի պարագայում ավելի է մեծանում։ Այսպիսով, համաներման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկության մերժմամբ՝ իշխող թիմը ներկայացնում է խնդրի ոչ թե լուծման, այլ հերթական անգամ դրության էլ ավելի վատթարացմանը միտված տարբերակ»,- գրել է Մարուքյանը։ 
12:21 - 12 սեպտեմբերի, 2020
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մանդատը վերականգնելու հարցով ԼՀԿ-ի հայցադիմումը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգավորական մանդատը վերկանգնելու հարցով վերաքննիչ բողոքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։ Հանձնաժողովը հուլիսի 8-ին որոշմամբ մերժել էր վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։ «Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով և ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։ Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։ «Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով»,- գրել է Մարուքյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացավ, որ գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացի համապատասխան ակտերն ստանալուց հետո։
09:13 - 01 սեպտեմբերի, 2020
Երեկ համատեղ դիմումը մուտքագրվել է ՍԴ. Էդմոն Մարուքյան

Երեկ համատեղ դիմումը մուտքագրվել է ՍԴ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառում է արել ՍԴ դիմելու հարցի վերաբերյալ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Այս համատեքստում՝ Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով: Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է: Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։  Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։ ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորգրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:
12:27 - 19 օգոստոսի, 2020