ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը: Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ: «Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը: Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը:
13:49 - 22 հունվարի, 2021
Գագիկ Ջհանգիրյանը կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը |1lurer.am|

Գագիկ Ջհանգիրյանը կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ անդամության թեկնածու Գագիկ Ջահանգիրյանն իր ելույթում կարևորեց ներկա դատական համակարգի զտման խնդիրը: «Ցավոք սրտի, իշխանության եկած ներկա քաղաքական ուժն անցած տարիների և ամիսների ընթացքում այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, և մեր դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ շաժվում է առաջ: Իսկ մաքրման, զտման խնդիր Սահմանադրությունը հստակ հնարավորություն է տալիս: Դատական օրենսգրքին իրավունք է տալիս նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Եվ այդ հնարավորությունը, ես կարծում եմ, օրենսդիր մարմինը պետք է օգտագործի, որ մենք ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից և անձանցից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը»,- նշեց Ջահանգիրյանը՝ մատնանշելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ կետը, որ հնարավորություն է տալիս մտցնել նոր սահմանափակումներ: Նրա կարծիքով՝ մեկ այլ խնդիր է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ նշանակությունների խախտումը, որն ըստ Ջհանգիրյանի՝ դատական համակարգն ուղեկցում է 1995 թվականից: «Իր ստեղծման առաջին օրվանից ՍԴ-ը փորձել է դառնալ բոլոր դատարանների գերագույն դատարանը: Եվ իր որոշումներով մինչ օրս էլ նրանք փորձում են մտնել Վճռաբեկ դատարանի տիրույթ, իրենք իրենց որոշումներում օրենքների միատեսակ կիրառման հրահանգներ են տալիս: Ընդ որում՝ այդպիսի առաքելություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանը: ՍԴ-ը պետք է հաստատի կամ հերքի այսինչ նորմի կամ դրույթի հակասահմանադրականության  խնդիրը, և ոչ ավելին»,- նշեց Ջահանգիրյանը: Անկախ դատարանի ստեղծման խնդիրը կլուծի մնացած բոլոր իրավապահ մարմիններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ եզրափակեց Ջահանգիրյանը:
13:07 - 22 հունվարի, 2021
Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: «Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- տեղեկացնում է ԱԺ կայքը: Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
20:45 - 21 հունվարի, 2021
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը |1lurer.am|

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը |1lurer.am|

1lurer.am: Իրավագետ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը վտանգավոր է համարել ԲԴԽ նախագահ Վարդազարյանի հայտարարությունը, որ ինչպես ԲԴԽ դատավոր անդամի դեպքում, այնպես էլ ԲԴԽ անդամ իրավաբան-գիտնականի համար գործում է տարիքային սահմանափակման դրույթը: «Ես կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել ու խնդիրն իրավաբանական տեսանկյունից քննարկել: Եթե իրենք այսօր հայտարարում են, թե ԲԴԽ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությունն այդ պաշտոնում եղել է հակասահմանադրական, Դատական օրենսգրքի դրույթներին հակասող, ուրեմն՝ ԲԴԽ դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են, ավելին՝ այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, հետևաբար՝ նրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր դատական ակտերն ու որոշումները բեկանելի են, ապօրինի են»,- ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարեց Ջհանգիրյանը: Նրա խոսքով, եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ինքը կհասկանար: «Բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- նշեց նա՝ հավելելով, որ հրավերի դեպքում պատրաստ է ԲԴԽ անդամների քննարկել այդ հարցը: Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպմանը՝ Ջհանգիրյանը նշեց. «Լուսավոր Հայաստանի» որոշումը չգիտեմ, բայց ինձ թվում է՝ նրանց բոլոր կասկածները փարատեցի»:  
12:34 - 14 հունվարի, 2021
Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|

Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը: Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը:  Մակունցը նաև հայտնեց, որ «Իմ քայլը»-ը քննարկում է մի քանի թեկնածություն, և չի բացառում, որ հաջորդ քառօրյային երկրորդ թեկնածուին ևս կառաջադրեն։
14:20 - 13 հունվարի, 2021
Դատարաններում ծանրաբեռնվածությունն աճել է. 2020 թ. ստացված 6740 քրեական գործ քննել է 61 դատավոր |armenpress.am|

Դատարաններում ծանրաբեռնվածությունն աճել է. 2020 թ. ստացված 6740 քրեական գործ քննել է 61 դատավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ դատարանները 2020 թվականին ստացել են 6470 քրեական գործ, որոնք քննել ենընդամենը 61 դատավոր: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «Առաջին ատյանի դատարաններում մենք ունենք քրեական գործ քննող 61 դատավոր, քաղաքացիական գործ քննող 86 դատավոր, վարչական գործ քննող 24 դատավոր: Դատարաններում ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է: 2020 թվականի ընթացքում դատարանները ստացել են 6 470 քրեական գործ: Եթե 6470 գործը բաժանեք 61 դատավորի, կտեսնեք ծանրաբեռնվածության աստիճանը, ինչը, կարծում եմ, անմարդկային է: 31 256 միջնորդություն ենք ստացել միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ոլորտում: Սա նախորդ տարվանից ավելի է 9 558-ով: 175 940 քաղաքացիական գործ է ստացվել, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5 523-ով: Արբիտրաժային գործերի թիվը 2020-ին կազմել է 9 870, որը նախորդ տարվանից ավելի է 6 780-ով»,- ասաց Վարդազարյանը և հավելեց, որ 2020 թվականին եղել է 17 390 վարչական գործ: Նրա խոսքով` դատավորներն այս ծանրաբեռնվածության պայմաններում աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին, անգամ ուշ ժամերին: ԲԴԽ նախագահը նկատեց, որ վարչական վերաքննիչ դատարանում այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը, որ այսօր դատական նիստը կարող է հետաձգվել և հաջորդ նիստը նշանակվել արդեն 2022 թվականին:
16:21 - 29 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում պատերի տակ վնգստացող դատավորներ եղել են, հիմա չգիտեմ՝ կան, թե չկան. Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց անուններ տալ |news.am|

ՀՀ-ում պատերի տակ վնգստացող դատավորներ եղել են, հիմա չգիտեմ՝ կան, թե չկան. Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց անուններ տալ |news.am|

news.am: Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունը, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկություն,  չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ ընկնելով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «Ինչու եմ վստահ ասում, որովհետեւ չունենք նման վարույթ: Եթե լինեն նման դատավորներ, ապա կլինեն կամ կարգապահական վարույթներ, կամ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ եւ ես տեղյակ կլինեմ»,-ասաց նա: Հարցին, թե հիմա կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք անկախ դատական համակարգ ունենալու հիմքերը դնել: Պատերի տակ վնգստացող դատավորներ արտահայտությանը ես 1,5 տարի առաջ արձագանքել եմ՝ ասելով, որ այո, մենք ունենք այդպիսի դատավորներ եւ մենք նրանց անունները գիտենք: Ես այսօր էլ նրանց անունները չեմ հրապարակելու: Ես շատ կուզենամ, որ 1,5 տարի հետո, իմ կոչն էլ հաշվի առնելով դատական իշխանության մեջ պատերի տակ վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի: Չեմ կարող ասել՝ հիմա կան, թե չկան: Վստահ եմ, որ շատերը այս առիթը կօգտագործեն, այդ կարգավիճակից դուրս կգան եւ կլինեն իրոք պրոֆեսիոնալներ»:
13:17 - 29 դեկտեմբերի, 2020
Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|

Իրավաբանական համայնքում դատարաններն ու դատավորներն արդեն իսկ էլիտա են և կարիք չունեն որևէ այլ էլիտայի մեջ ներառվելու. ԲԴԽ նախագահը՝ Փաշինյանի մեղադրանքների մասին |tert.am|

tert.am: Հրավիրված մամուլի ասուլիսին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ դատական համակարգի նկատմամբ գործադիրից հնչող քննադատություններին: Նախ նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է կազմում: Վարդազարյանը նշեց, որ համաձայն չէ այդ գնահատականին: «Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի գնահատականին, թե վտանգված է արդարադատությունը, Վարդազարյանը նշեց, որ արդարադատության նախարարն ունի լծակներ: «Եթե վտանգված է, պետք է լինեն վարույթների հարուցում, եթե այն աստիճանի է վտանգված, որ քրեական հետապնդում կարող է նախատեսել, ապա Դատախազություն, ՀՔԾ, և ինձ համար ուղղակի անընդունելի է ֆեյսբուքում հնչեցվող այն արտահայտությունները, որոնք նսեմացնում և վարկաբեկում են դատական իշխանության հեղինակությունը»,- ասաց նա և հավելեց, որ ճիշտ գործընթացն այն կլիներ, թե լիներ կոնկրետ գործ, կոնկրետ բողոք, եռաստիճան դատական համակարգ կամ վարույթ: Նա նշեց, որ որպես չի տեսնում որևէ խնդիր այն առումով, որ չունենք որևէ վարույթ որևէ դատավորի նկատմամբ, որի շուրջ ֆեյսբուքյան քննարկումներ են ծավալվում կամ մամուլում է նշվում:  Շարունակությունը՝ tert.am-ում։
13:01 - 29 դեկտեմբերի, 2020