Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք

 |armenpress.am|

Նախարարը դիմակի կրումը համարում է վարակի տարածումը կառավարելի պահելու գործիք |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն ուրախ կլինի, եթե կորոնավիրուսի դեմ պայքարում վերահսկողությունը լինի բավական խիստ ու դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է դիմակներ կրեն՝ անկախ նրանից, կա վերահսկողություն, թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքներն այն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում՝ պետք է զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ ու մեր հարազատներին»,- փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է: «Վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը: Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումն այն կարևոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»,- ասաց նախարարը:  
14:11 - 18 փետրվարի, 2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին ենք հասել. Անահիտ Ավանեսյան
 |shantnews.am|

Ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին ենք հասել. Անահիտ Ավանեսյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ առողջապահության նախարարությունը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին է հասել: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Գյումրիի բուժհաստատություններ: Նախարարի այցը ճանաչողական էր: Լրագրողների հետ զրոյցում Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և համավարակի հնարավոր երրորդ փուլի մասին: «Ուրախ ենք, որ հաջողվեց վարակը կառավարելի շրջանակ բերել: Այս պահին որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել , դեռ վաղ է, և ընդհանրապես, կանխատեսումներ անել բարդ է:Վարակի ալիքային բնույթը տեսանելի է և կարևոր է, որ հակահամաճարակային կանոններին հետևելը դեռ պարտադիր է: Պետք է զգույշ լինել, զգոն լինել, զգոնությունը պահել: Պատվաստումների հետ կապված ասեմ՝  մի քանի հարթակներով բանակցություններ ենք վարում: Արդեն իսկ վերջնական փուլին ենք հասել ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի ձեռք բերման հարցում: Փոքր խմբաքանակ՝ որպես նվեր, արդեն բերվել է: Ավելի մեծ խմբաքանակին սպասում ենք մոտ ժամանակներում: Պատվաստվողներ եղել են Հայաստանում:Կողմնակի որևէ ազդեցություն չի գրանցվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Առողջապահության նախարարի խոսքով՝ պատվաստումների առաջին փուլում կընդգրկվեն ռիսկի խմբերը և խնամքի կենտրոններում ապրող տարեցները: Ըստ նրա պատվաստումները կլինեն կամավոր:  
20:52 - 12 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։ Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական ու մի քանի բուժհաստատություն ևս։
19:51 - 12 փետրվարի, 2021
ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի:  Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` դեսպանն անդրադարձել է բժշկական կրթությանը, փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուռուցքաբանության, արյունաբանության, պատվաստումների, ռադիոթերապիայի, դեղորայքի ձեռքբերման գործընթացի, հոգեբուժական և հոգեկան խնամքի, մանկաբուժության և այլ հարցերին:  Երկուստեք քննարկել են նաև հնարավոր համագործակցության ոլորտները` հոգեկան առողջության կարողությունների, մայրական մահացության նվազում և վերարտադրողական առողջության բարելավում, վերականգնողական ծառայությունների ուժեղացում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության կանխարգելման մեխանիզմներ:  Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, հետպատերազմյան և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով COVID-19-ի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին` Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան գրեթե նույն կարգավիճակում են, քանի որ երկուսն էլ բանակցությունների փուլ են անցնում:  Անահիտ Ավանեսյանը ընդգծել է, որ առողջապահական համակարգը կարողացել է դիմակայել մարտահրավերներին և հիմա կայուն վերականգնման փուլ է ապրում: «Պատերազմից հետո և այժմ` կորոնավիրուսի պայմաններում, շնորհիվ մեր մասնագետների, կարողացանք ոտքի կանգնել: Մեր բժիշկները հերոսական աշխատանք են կատարել: Համավարակի դեմ պայքարի հաջորդ փուլը պատվաստումների սկիզբը կլինի: Ներկայումս բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ»,- եզրափակել է նախարարը:  
21:43 - 11 փետրվարի, 2021
Փորձում ենք անհատական լուծումներ տալ. առողջապահության նախարարը՝ զինծառայողներին նշանակված բացառիկ դեղերի մասին
 |1lurer.am|

Փորձում ենք անհատական լուծումներ տալ. առողջապահության նախարարը՝ զինծառայողներին նշանակված բացառիկ դեղերի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պատերազմի ընթացքում առողջության խեղում ստացած զինծառայողներին նշանակված դեղերին, որոնք ներառված չեն նախարարության հաստատած անվճար դեղերի ցանկում: Ըստ Ավանեսյանի՝ 2018 թ. նախարարի հրամանով անվճար դեղերի ցանկը վերահաստատվել է, նաև ընդլայնվել է շահառուների խումբը, որոնք այդ հիմնական դեղերի ցուցակից օգտվում են: «Կան բացառիկ նշանակումներ, որոնք այս ցանկի մեջ չեն մտնում, մենք փորձում ենք անհատական լուծումներ տալ՝ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով, և դժվար է ընդհանրական լուծում տալ, որովհետև դրանք «սպեցիֆիկ», իրարից տարբերվող դեղեր են, փորձում ենք անհատական կերպով ամեն մեկին անդրադառնալ»,- վստահեցրեց նախարարը: «Զինծառայողները առանձին խումբ են, և անկախ հաշմանդամության կարգից՝ նրանք ամբողջական փաթեթից օգտվում են՝ անկախ նրանից՝ ունե՞ն հաշմանդամության խումբ, թե՞ ոչ»,- ասաց նա:
20:20 - 10 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության, ներառյալ`  Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերի հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: «Հույս ունեմ` մեր համագործակցության շրջանակները չեն սահմանափակվի միայն կարճաժամկետ, խիստ հրատապություն ունեցող առողջապահական խնդիրների լուծմամբ, այլև կկարողանանք ընդգրկուն գործունեություն ծավալել ու ավարտին հասցնել նախկինում սկսած մեր բոլոր միասնական ծրագրերը»,- նշել է Անդրեա Վիկտորինը և հետաքրքրվել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով: «Ուրախ եմ փաստել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մեր երկրում արդեն կայուն է ու վերահսկելի, սակայն մենք չենք կորցնում զգոնությունը, փոխարենը լրջորեն աշխատում ենք պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստումների գործընթացը սկսելու ուղղությամբ»,- ասել է նախարարը: Անդրադառնալով հետպատերազմական խնդիրներին, որոնք, մասնավորապես, առնչվում են առողջապահական համակարգին, Անդրեա Վիկտորինը կարևորել է այդ գործում ՀՀ առողջապահության նախարարության ներգրավվածությունը: Առողջապահության նախարարը հստակեցրել է, որ մասնավորապես վերականգնողական ծրագրերում կառույցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Խոսքը նաև պատերազմ ապրած արցախցիների, ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնմանն է վերաբերում: Անահիտ Ավանեսյանը հանդիպման վերջում անդրադարձել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներին:
17:37 - 10 փետրվարի, 2021
Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: «Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը:
17:00 - 10 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը կարևորել է բազմապրոֆիլ հիվանդանոցների համահունչ զարգացումն ու հույս հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը: Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը զրուցել է արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորի հետ ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել:
20:31 - 09 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»: Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Չնայած համավարակին` անցյալ տարի մայրական, մանկական մահացության ցուցանիշների նվազում է գրանցվել:   Հանդիպման ավարտին Լին Թրեյսին ասել է, որ համագործակցությունը շարունակական կլինի: Դեյվիդ Հոֆմանն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որը միտված է Հայաստանի առողջապահության քաղաքականության զարգացմանն ու բարելավմանը: Այն  հնարավորություն կտա ապագայում դիմակայելու նոր համավարակներին:
17:46 - 09 փետրվարի, 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: «Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:  Մարիան Քլարկ–Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է: Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:41 - 06 փետրվարի, 2021
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:  Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:  Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ, այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:  Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:  Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր:
22:08 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին:   Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Ոլորտի պատասխանատուները եղել են նաև գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագրի իրականացման համար առանձնացված ընդունարանում, հանդիպել «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմի հետ: Նշենք, որ փետրվարի 1-ից կենտրոնը միացել է պետական ծրագրին:   Շրջայցի ընթացքում նախարարն ու փոխնախարարը նաև ծանոթացել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ասատուր Ասատրյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները:
12:27 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ցուցաբերված աջակցության համար` ընդգծելով, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը պատերազմական այս բարդ իրավիճակում մշտապես եղել է մեր կողքին: Հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավման հարցում: «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նախարարության հետ համագործակցությունը բարձր է գնահատել և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ճիշտ է պատերազմն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ մնացել են: Այդ առումով ծանր տարի է սպասվում, ուստի ողջունում ենք մեր բարեգործ-հայրենակիցներին, ովքեր այստեղ չեն ապրում, սակայն ամեն կերպ աջակցում են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգնել այն զինվորներին, ովքեր ստացել են ծանր վիրավորում և պետք է անցնեն վերականգնողական կուրս: Այս առումով անգնահատելի է ձեր աջակցությունը», - նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին նախարարը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, պարգևատրել է պատվոգրով` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և ռազմական դրությամբ պայմանավորված անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար:
19:17 - 04 փետրվարի, 2021