Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը սոցիալական և նյութական աջակցության շտաբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․ Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝1. Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները՝ զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով ստեղծել սոցիալական և նյութական աջակցության շտաբ (այսուհետ` շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:2. Շտաբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`1) կազմակերպել շտաբի աշխատանքները.2) ամենօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին։
14:54 - 02 հոկտեմբերի, 2020
Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: «Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին` կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես միջամտել անհապաղ կանգնեցնելու համար այս հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքների և հատկապես քաղաքացիական բնակչության դեմ, որոնց շրջանում արդեն իսկ կան զոհեր։ Այս հարձակումները մեզ վերադարձնում են պատերազմի ամենադաժան շրջանը, երբ 1991-1992 թվականներին ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Ստեփանակերտը։ Ադրբեջանը հարձակվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և պատճառելով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Կեսօրից հետո, ռազմական հարձակում գրանցվեց անմիջականորեն Թուրքիայի կողմից, որը, խախտելով Հայաստանի օդային տարածքը, խոցեց հայկական բանակի ինքնաթիռ հենց Հայաստանի տարածքում, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Մեր խմբի համանախագահությունը խստորեն դատապարտում է այս գործողությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Խմբի համանախագահությունը սատարում է ԵԱՀԿ-ի ջանքերին, որի անդամ է հանդիսանում նաև Շվեյցարիան, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են ինքնորոշման իրավունքը, սահմանների անձեռնմխելիությունը և հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը։ Ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի։ Համանախագահությունը մեծապես մտահոգված է նաև այս հակամարտությանը Թուրքիայի աճող դերակատարմամբ, ինչը ոչ միայն ավելին է, քան պարզ եղբայրական փոխհարաբերությունների դրսևորում Ադրբեջանի հետ, այլև հանգեցնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտմանն ու ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Հայտարարությունը ստորագրվել է Շվեյցարիայի պառլամենտի ստորին պալատի նախագահ Իզաբել Մորեի կողմից։
14:29 - 02 հոկտեմբերի, 2020
Աշխարհը պետք է զսպի Էրդողանին. Սերբիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Informer»- ին |armenpress.am|

Աշխարհը պետք է զսպի Էրդողանին. Սերբիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Informer»- ին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել: «Informer» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:  Նրա խոսքով, աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին և զենքով ու բանակով օգնում ոչնչացնել հայերին: Դեսպանը նշել է, որ վերջին հակամարտությունը Կովկասում սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության: Կիրակի առավոտյան ժամը յոթին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում Ադրբեջանը սկսել է հրթիռներ արձակել «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից, անցել է ցամաքային հարձակման, ինչպես նաև գրոհների՝ անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կիրառմամբ: Հակառակորդը թիրախավորում էր ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական դիրքերը: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան մեծ թվով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Չսահմանափակվելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակումներով՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները: -Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը: -Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, այնուամենայնիվ, Ադրբեջանը դրանք չի ընդունում: Ադրբեջանը չի ցանկանում որևէ փոխզիջում: Փոխարենը, խոսում է վերջնագրերի լեզվով, և չի ընդունում այլ բան, քան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ -Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց անցնել ռազմական հարձակման հենց հիմա: -Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան իր դաշնակցին օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից օգտագործվում թուրքական F-16 ինքնաթիռներ, որոնք մնացել էին Ադրբեջանում վերջերս Թուրքիայի հետ համատեղ անցկացված զորավարժություններից հետո: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան, ովքեր մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով, ակնհայտ է, որ հարձակումը նախապես պլանավորված էր:  -Բայց ինչու՞ հենց հիմա: -Ադրբեջանն օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Բաքուն օգտվեց աշխարհում տիրող իրավիճակից՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահից, երբ բոլոր երկրները փորձում են փրկել իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից: Բացի այդ, Ադրբեջանը լիակատար աջակցություն ու օգնություն է ստանում Թուրքիայից: -Իսկ Հայաստանն աջակցություն ստանու՞մ է Ռուսաստանից: -Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է ո՛չ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ միջազգային հանրության աջակցությունը, որ Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում նվազեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Այդուհանդերձ մեր հարևաններն ականջալուր չեն լինում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել: -Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը: -Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը: -Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ: - Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը վերսկսի բանակցությունները: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը հակված է երկխոսության և խնդրի քաղաքական լուծման: Այնուամենայնիվ, մենք այժմ հարկադրված ենք պաշտպանել մեր ազատությունը:
14:26 - 02 հոկտեմբերի, 2020
Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ

Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ իրեր հավաքող կազմակերպությունները գործողությունները պետք է համակարգեն համայնքային իշխանության հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետություն տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երեւանի քաղաքապետարանը հորդորում է. Բոլոր այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք կենցաղային եւ բժշկական իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ: Ձեր օգնությունը շատ կարեւոր է, ուստի պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։ Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի եւ կարիքների, եւ կուղարկվեն Արցախ։ Թաղապետարանների հասցեները եւ հեռախոսահամարները՝ ստորեւ. Աջափնյակ - Արա Սարգսյան փողոց. 5 +(374 11) 518 050Ավան - Խուդյակով փողոց հ. 222+(374 11) 518 108Արաբկիր - Ն. Զարյան փողոց հ. 27 +(374 11) 518 201Դավթաշեն - 3-րդ թաղամաս, հ. 23/1 +(374 11) 518 282Էրեբունի - Սասունցի Դավթի փողոց հ. 87 +(374 11) 518 331Կենտրոն - Տերյան փողոց հ.44 +(374 11) 518 401Մալաթիա-Սեբաստիա - Սեբաստիայի փողոց հ.32 +(374 11) 518 585Նոր Նորք - Գայի պողոտա հ. 19 +(374 11) 518 688Նորք-Մարաշ - Ա.Արմենակյան փողոց հ. 272 +(374 11) 518 718Նուբարաշեն - Նուբարաշենի 9-րդ փողոց հ. 4 +(374 11) 518 730Շենգավիթ - Գ. Նժդեհի փողոց հ. 26 +(374 11) 518 808Քանաքեռ-Զեյթուն - Դ. Անհաղթի փողոց հ. 11 +(374 11) 518 844»
14:22 - 02 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան Մինսկի խմբի համանախագահության կոչերին․ ԱԳՆ

Թուրքիայի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան Մինսկի խմբի համանախագահության կոչերին․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․ «Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորում։  Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են: Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է  Ադրբեջանի այս  գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին: Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: 
14:15 - 02 հոկտեմբերի, 2020
Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից |armenpress.am|

Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը: «Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով: Ինչպես տեղեկացնում է France 24-ը՝ Մակրոնը նաև ասել է, որ սիրիացի գրոհայինների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով Թուրքիան կարմիր գիծն անցել է, ինչն անընդունելի է. «Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին կոչ եմ անում հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը»:
13:46 - 02 հոկտեմբերի, 2020
Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը |armenpress.am|

Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Շուշանիկ Միրզախանյանը նամակ է հղել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովին` կոչ անելով կինոփառատոնի ծրագրում վերականգնել Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կինոնկարը: Միրզախանյանը շեշտել է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավով և հիասթափությամբ է ընդունել այն լուրը, որ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որը  կինոկենտրոնի պետական ֆինանսավորում է ստացել (2018-2019թթ.), հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից: Միրզախանյանը գրել է, որ անթույլատրելի և անընդունելի է համարում ֆիլմի` կինոփառատոնին մասնակցելու ավելի վաղ հաստատված հրավերի չեղարկումը: «Վստահ ենք, որ այդ մակարդակի կինոփառատոնը չպետք է քաղաքականությունը խառնի արվեստին: Յուրաքանչյուր գրաքննություն, որը, հնարավոր է, ընդունված է  այլ խաղացողների ճնշման տակ, կարող է վնասել կինոփառատոնի հեղինակությանը և ստիպել կասկածել կազմակերպիչիների անկախությանը: Կարծում ենք` «Դրախտի դարպասը» ֆիլմը պետք է վերականգնվի 42-րդ կինոփառատոնի ծրագրում»,-ասված է նամակում: Միրզախանյանը վստահություն է հայտնել, որ Միխալկովը թույլ չի տա, որ «Դրախտի դարպասը» կինոնկարը, որը չի քարոզում բռնություն և ագրեսիա, դառնա քաղաքական խաղերի  և մանիպուլացիաներին թիրախ` ուղղված արվեստի դեմ: Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը: Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից, կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:
13:25 - 02 հոկտեմբերի, 2020
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը |azatutyun.am|

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։ Ֆրանսիայի նախագահն այդ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Փարիզը ստույգ տեղեկություններ ունի, որ Թուրքիան ջիհադիստ վարձկանների է ուղարկում Ադրբեջան։ Պատասխանելով այս մասին լրագրողների հարցին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է. - «Այո, մենք ուզում ենք, որ վերջ տրվի արտաքին միջամտությանը, դա է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»։ Գագաթնաժողովի ավարտին ԵՄ երկրները նաև հայտարարություն են ընդունել, որով վերստին կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնբել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորումը գտնելու համար։ «Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, չի կարող լինել նաև արտաքին միջամտություն», - հայտարարել է Եվրամիությունը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։
13:05 - 02 հոկտեմբերի, 2020
Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր 54 զոհերի անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր 54 զոհերի անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է մեր 54 զոհերի անունները․ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Գալստյան Սևակ Արայիկի, ծնվ. 1986թ. Պետրոսյան Էդվարդ Մանվելի, ծնվ. 1991թ. Ղարիբյան Տիգրան Համբարձումի, ծնվ. 2000թ. Սադոյան Մեխակ Արեստի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Արշակ Գագիկի, ծնվ. 1978թ. Հայրապետյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Խաչիկ Կարենի, ծնվ. 1987թ. Հովհաննիսյան Վահրամ Գեղամի, ծնվ. 1978թ. Խաչատրյան Վահրամ Տիգրանի, ծնվ. 1988թ. Ավանեսյան Սեմյոն Հրաչյայի, ծնվ. 1984թ. Ստեփանյան Գրիգոր Վահրամի, ծնվ. 1994թ. Հովհաննիսյան Էդգար Գրիշայի, ծնվ. 1988թ. Մինասյան Ավետիք Համլետի, ծնվ. 1974թ. Չիլինգարյան Արծրուն Ռաֆիկի, ծնվ. 1985թ. Հարությունյան Արսեն Սամվելի, ծնվ. 2001թ. Ոսկանյան Լյովա Գուրգենի, ծնվ. 1987թ. Ճաղարյան Նարեկ Հենրիկի, ծնվ. 1991թ. Չոբանյան Յուրա Վրեժի, ծնվ. 2001թ. Մանուկյան Արշամ Նելսոնի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Էմիլ Բագրատի, ծնվ. 2002թ. Հարությունյան Պատվական Վաչագանի, ծնվ. 2001թ. Բակունց Վահե Վահագնի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Աղվան Ցոլակի, ծնվ. 2000թ. Հարությունյան Հարություն Սերգեյի, ծնվ. 1991թ. Ազարյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ. Սերգոյան Կորյուն Մնացականի, ծնվ. 1979թ. Ավետիսյան Սլավիկ Նիկոլայի, ծնվ. 1980թ. Ղազարյան Դավիթ Վանիկի, ծնվ. 1989թ. Գեւորգյան Արշակ Շահենի, ծնվ. 1990թ. Մկրտչյան Վահե Արմենակի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Սերյոժա Կարենի, ծնվ. 2001թ. Մուրադյան Արսեն Անդրանիկի, ծնվ. 2001թ. Իվանյան Դավիթ Վյաչեսլավի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Կարեն Համլետի, ծնվ. 2000թ. Նաջարյան Արամ Արմենի, ծնվ. 1996թ. Մովսիսյան Վիգեն Խաչատուրի, ծնվ. 2000թ. Թորոսյան Սերոբ Անդրանիկի, ծնվ. 2001թ. Վարունց Էրիկ Արամի, ծնվ. 2000թ. Դանիելյան Գրիշա Արմենի, ծնվ. 2000թ. Ալավերդյան Հարութ Մանվելի, ծնվ. 2001թ. Համբարձումյան Դավիթ Գեղամի, ծնվ. 2001թ. Ավետիսյան Դավիթ Հովհաննեսի, ծնվ. 1987թ. Բեգլարյան Արտաշես Վագիֆի, ծնվ. 1982թ. Բեջանյան Ռոբերտ Գուրգենի, ծնվ. 1975թ. Սահակյան Ռոման Սաշիկի, ծնվ. 1986թ. Մելքումյան Վիգեն Արտուշայի, ծնվ. 1987թ. Ասրիյան Արթուր Արմենի, ծնվ. 1999թ. Ավետիսյան Լևոն Համբարձումի, ծնվ. 2001թ. Բադալյան Վյաչեսլավ Սամվելի, ծնվ. 1998թ. Հովհաննիսյան Գագիկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Փալիկյան Արկադի Հայկազի, ծնվ. 2001թ. Բուլղադարյան Արման Գագիկի, ծնվ. 2001թ. Սահակյան Հովիկ Արտաշեսի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Մովսեսյան Վիգեն Գեորգիի, ծնվ. 1977թ.  
12:43 - 02 հոկտեմբերի, 2020
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը դարձավ պետական

«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը դարձավ պետական

ԱՐցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական: Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»:
12:39 - 02 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին

ՀՀ ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։   Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրեց Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։  Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձան Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծեցին հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:
12:35 - 02 հոկտեմբերի, 2020
Թբիլիսիում հայերը ռեստորաններ չեն ջարդել. հերթական ապատեղեկությունն է շրջանառվում սոցհարթակներում |aliq.ge|

Թբիլիսիում հայերը ռեստորաններ չեն ջարդել. հերթական ապատեղեկությունն է շրջանառվում սոցհարթակներում |aliq.ge|

aliq.ge: Նախօրեին անհայտ ծագման հայալեզու կայքերից մեկը հոդված էր հրապարակել՝ «Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները» վերնագրով, որն արագորեն տարածվեց։ Իրականում այդ անկարգությունները կատարվել են տարիներ առաջ վրաց ազգայնականների կողմից՝ ի պատասխան վրաց իշխանությունների կողմից օտարերկրացիներին՝ հիմնականում ազգությամբ թուրք ներդրողներին հողեր վաճառելու օրենքի։ Խոսքը քաղաքի կենտրոնական՝ Աղմաշենեբելի պողոտայի մասին է, որտեղ մեծամասամբ թուրքական ռեստորաններ են։ Ազգայնականները կոտրել էին ռեստորանների ապակիները, դռները, պայթուցիկներ նետել ներս, կողոպուտ կազմակերպել և այլն։ Այն ժամանակ անկարգությունների փաստով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել, ձերբակալություններ էին եղել։ Այսօր արդեն կայքը գրում է, թե այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները։ Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Կարևոր է նշել, որ նախօրեին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նույն տարածքում Հայաստանին ու Արցախին աջակցության խաղաղ ակցիա անցկացրին` Վրաստանում ՀՀ դեսպանատան դիմաց, որը տեղակայված է նույն թաղամասում։ Ակցիան անցել է առանց միջադեպերի։
12:23 - 02 հոկտեմբերի, 2020
Հայերը թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Հայերը թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին տված հարցազրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին. Հարց - Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման: - Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց... Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ:Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա: Հարց- Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ոչ Հայաստանից են և ոչ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է: - Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի:
12:15 - 02 հոկտեմբերի, 2020
Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը. նախագահ Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն,- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» ծրագրի եթերում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և շարունակել:- Այնուհետև, ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է որոշեն, թե երբ պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, և գնան դեպի բանակցությունների սեղան: Բոլորին հորդորում եմ դա անել որքան հնարավոր է շուտ: Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը»: «Ալ Ջազիրա»-ի մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում. «Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը»: 
12:13 - 02 հոկտեմբերի, 2020