Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Ալվինա Գյուլումյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՍԱՊԾ-ի
 |factor.am|

Ալվինա Գյուլումյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՍԱՊԾ-ի |factor.am|

factor.am: ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է, թե իրեն հասանելիք կենսաթոշակը սխալ է հաշվարկվել և հիմա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարել: Այդ նպատակով նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության: «Երկու օր առաջ եմ դիմումս ներկայացրել։ Մեր՝ երեք դատավորներիս լիազորությունների դադարեցումից հետո երկուսի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մեկ կետով, իսկ իմը՝ մեկ այլ կետով։ Հիմա ստացվում է, որ ես իրենց ստացածի կեսից պակասն եմ ստանում։ Նշում են, թե ես 2014 թվականին այստեղ չեմ աշխատել, բայց չէ որ ես կրկին դատավոր եմ եղել և աշխատում էի Եվրոպական դատարանում»,-նշեց Գյուլումյանը։
20:08 - 23 փետրվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ՝ տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։ Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության  գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքն, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։ Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի կողմից համավարակի և հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։ 
16:17 - 23 փետրվարի, 2021
Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով

 |armenpress.am|

Հայաստանում 77 սահմանամերձ համայնքների թիվը կարող է ավելանալ ևս 5-6-ով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արդեն կա 77 սահմանամերձ համայնք, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 5-6 բնակավայրով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ այս ցանկի համալրման հետևանքով բյուջեի բեռը կմեծանա 200 մլն դրամով: «Մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով»,- պարզաբանեց նախարարը: Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: «Խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ ու բողոքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ ու Քարահունջ գյուղերը, արդյոք տեղի՞ն են հնչող մտավախությունները, թե դրանց տարածքներից ևս կարող են փոխանցվել ադրբեջանցիներին: 
19:40 - 18 փետրվարի, 2021
Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան
 |tert.am|

Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

tert.am: Կառավարության որոշման համապատասխան՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվեցին սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում, կստանան աջակցություն կոմունալների, գույքահարկի փոխհատուցման տեսքով: Որոշ համայնքների հետ կապված՝ կան դժգոհություններ։ Խնձորեսկը, Քարահունջը, նաև Վարդենիսի տարածաշրջանում մի քանի համայնքի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Հարցին, թե կասկածներ կար, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են, դրա համար Կառավարությունը չի ցանկանում գումար ներդնել, Առաքելյանը նշեց՝ նման բան չկա, կան որոշակի չափանիշներ, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ՝ բնակելի տներից, սակայն նշված համայնքների սահմանամերձ լինելու փաստը հողատարածքներից է հաշվարկվում, հետևաբար այդ տները ևս կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում: Դիտարկմանը, թե Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության ունենալու պարագայում վիրավոր զինծառայողները ստանում են աջակցություն «1000 դրամների» հիմնադրամից, սակայն կա անհրաժեշտություն, որ վիրավորվելու պատճառական կապը հաստատվի, այսինքն, որ շահառուն վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում, և այդ պրոցեսի պարզեցման գործընթացը ներկայացվել  է: Այս պահին մոտ 400 քաղաքացու փորձաքննություն իրականացվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ, բայց գործընթացի պարզեցման շնորհիվ հնարավորություն կստանան հիմնադրամից աջակցություն ստանալ ավելի արագ տեմպերով: Հարցին, թե Դուք ասել էիք, որ Արցախում ոչ մի սոցիալական խնդիր չկա, Առաքելյանը պատասխանեց. «Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար են, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են: Արցախցի միջին ընտանիքի մոտավորապես պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ, միևնույն ժամանակ Արցախում ամբողջովին փոխհատուցում են կոմունալ վճարները, առաջիկայում վարկերի փոխհատուցման որոշակի ծրագիր կիրականացվի, այն աջակցության չափը, որ տրամադրվում է, կարծում ենք, որ սոցիալական խնդիրները լուծված են»:      
13:58 - 18 փետրվարի, 2021
Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:    «Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
16:39 - 17 փետրվարի, 2021
Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել ենՍյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի ևս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանընշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ «Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների վնասի չափը և կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության ևս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, և չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:
14:52 - 17 փետրվարի, 2021
Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, դժգոհություններ են առաջացել Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված, որոնք ծրագրում չեն ընդգրկվել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, թե ինչ չափանիշներով են համայնքներն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում: «Համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչև համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետևաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլև Ակներ և Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:
13:47 - 17 փետրվարի, 2021
Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են գործընկերային հարաբերությունների արդյունավետ շարունակականությունը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարները․ «Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարում եք Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։ Ուստի, շնորհակալ եմ նաև այն արագ արձագանքման և ցուցաբերած աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք Ձեր կողմից»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։ Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։ «Ձեր նախարարությունը մեր հիմնական գործընկերներից մեկն է․ Ձեզ հետ ենք՝ թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։ «Դժբախտաբար, այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ»,- նշել է Մարիյասինը։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած պատրաստակամության համար՝ նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ հետպատերազմյան իրավիճակում համատեղ աշխատանքներ են տարվում վիրավորում ստացած զինծառայողներին աջակցելու, կարիքները գնահատելու և դրանց համարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները։
20:36 - 15 փետրվարի, 2021
Սահմանամերձ համայնքներին տրվող պետական սոցիալական աջակցությունը կհասնի 1 մլրդ դրամի
 |1lurer.am|

Սահմանամերձ համայնքներին տրվող պետական սոցիալական աջակցությունը կհասնի 1 մլրդ դրամի |1lurer.am|

1lurer.am:  Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն էին, հիմա դրանց կավելանա ևս 39-ը, 33՝ Սյունիքում, իսկ 6-ը՝ Գեղարքունիքում: Նախորդ շաբաթ Կառավարության նիստում լրացում կատարվեց սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում, ինչի արդյունքում մոտ 4 տասնյակ նոր համայնքներ ևս սկսեցին օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից:Անշարժ գույքի հարկից ամբողջական ազատում, կոմունալ վճարների և ոռոգման ջրի գումարի 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում: Սոցիալական աջակցության այս ծրագրերից կսկսի օգտվել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքը:Հակոբ Ավետյան (Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար) - Գոնե պետք է որոշակի արտոնություններ ունենան, որ իրենք հասկանան՝ այստեղ իրենց ինչ-որ բան կա պահող։Սահմանամերձ 77 համայնքում տարեկան մինչև 360 խորանարդ գազ սպառելու դեպքում սակագնի մինչև 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը, էլեկտրաէներգիայի պարագայում տարեկան սահմանաչափը 1440 կիլովատտ/ժամն է։Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տեղակալ) - Ամսական 30 խորանարդ մետրը կվճարի՝ կեսը պետությունը, էլեկտրաէներգիայի 1440 կիլովատտ/ժամ տարվա կտրվածքով, ամսական կտրվածքով կլինի 120 կիլովատտ։Սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված Սոթքում վստահ են՝ այս փոփոխության արդյունքում գազիֆիկացված տների թիվն իրենց մոտ կավելանա: Փաստացի՝ սակագնի բեռը բնակչի համար կնվազի, ինչն էլ ավելի հասանելի կդարձնի կապույտ վառելիքը: Դպրոցի դասագրքերի անվճար տրամադրումը ևս կարևոր քայլ են համարում, Սոթքի դպրոցի տնօրենը նշում է՝ մինչ այդ քիչ չեն եղել դեպքերը, երբ սոցիալապես անապահով որոշ ընտանիքների երեխաների գրքի գումարները դպրոցի ուսուցչական կոլեկտիվն է հավաքել։Արտակ Մելքոնյան (Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Լավ կլինի, որ անվճար լինի, միանգամից այդ խնդիրներից ազատվենք։Սոթքի բնակիչներն առաջարկում են փոխել նաև գյուղի էլեկտրակայանի տրանսֆորմատորը, Վարդենիսից եկող ուսուցիչների համար էլ տրանսպորտ հատկացնել։ Այս երկու խնդիրն այստեղ անլուծելի է դեռ անցած դարի 90-ականներից՝ ասում են բնակիչներն ու ուսուցիչները։Սվետա Մխեյան (Սոթքի բնակիչ, ուսուցչուհի) - Հոսանքի ուժը՝ ամպերը, ուղիղ համեմատական է հզորությանը՝ վոլտին: Նույնիսկ լվացքի մեքենան կարող է միացնենք, ու չմիացվի։ Մարգարիտ Սարգսյան (Սոթքի միջնակարգ դպրոցի դասվար) - Ցանկալի կլինի, եթե ավտոբուս գործի Վարդենիսից:Վերջին տարիներին 38 սահմանամերձ համայնքի համար պետությունը միջինում փոխհատուցել է 750 միլիոն դրամ,- ասում է նախարարի տեղակալը։ Սահմանամերձ համայնքների ցանկը համալրած ևս 39-ի համար պետությունը կփոխհատուցի մոտ 200 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ աջակցության չափը կհասնի մեկ միլիարդ դրամի:  
20:20 - 15 փետրվարի, 2021
Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։ Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։  «Պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ՝ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100.000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։ «Ձեր ղեկավարած նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն  համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն  են կազմում»,- նշել է դեսպանը։ Նա կարևորել է նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
19:04 - 11 փետրվարի, 2021
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք ևս կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում, բնակիչները կստանան արտոնություն |1lurer.am|

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք ևս կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում, բնակիչները կստանան արտոնություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին ցուցաբերվելիք աջակցությանը, տեղեկացրեց՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով այս պահին մոտ 40 համայնք ունի սահմանամերձ կարգավիճակ, և Կառավարության վաղվա նիստում կներկայացվի այդ համայնքների ցանկում փոփոխությունների նախագիծ: Ըստ Առաքելյանի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի թվով մոտ ևս 40 համայնք կներառվի այդ ցանկում: Առաքելյանը նշեց՝ այդ համայնքների բնակիչները ևս կօգտվեն սահմանված արտոնություններից: «2021 թվականի հունվարի 1-ից սկսած գույքահարկի վճարումից կազատվեն և փետրվարից սկսած որոշակի մասնակի փոխհատուցում կտրամադրվի կոմունալ վճարների, գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասով, ինչպես նաև նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ կփոխհատուցվի դպրոցական դասագրքերի վճարը»,- ասաց Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման մասով ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է նաև քաղաքացիների զբաղվածության և սոցիալական այլ հարցեր: Նախարարն ասաց, որ այդ մասով առաջիկայում նախատեսված միջոցառումները ևս կներկայացվեն:
18:45 - 10 փետրվարի, 2021
Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», և կից օրենքների փաթեթը հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ Նախագծով նախատեսվում է հաշմանդամության երեք գործող խմբերի փոխարեն սահամանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը: Նրա խոսքով՝ գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների հիման վրա: «Այս նոր մոտեցումը մենք իրականացնում ենք վերջերս ընդունված Արցախյան վերջին պատերազմին ծանր վիրավորում և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց մասով, երեկվանից արդեն մեր աշխատանքային խմբերն այցելում են այդ անձանց բնակության վայրեր և հենց այս միջազգային չափանիշների հիման վրա ընդունված մոտեցումով իրականացվում են անձի բազմաֆունկցիոնալ կարիքների գնահատում, մասնավորապես, բնակության, միջավայրի, աշխատանքի և հնարավոր այլ նախասիրությունների մասով»,- նշեց Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում այդ անձանց մասով կիրականացվեն կարիքների ամբողջական գնահատում և միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորումը հիմնված կլինի այդ ամբողջական կարիքների գնահատման հիման վրա: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ ուշադրության է արժանի այն հայեցակարգային նորամուծությունը, որը պետք է արվի այս օրենսդրական փաթեթով: «Իսկ հայեցակարգային փոփոխությունը հետևյալն է՝ այսպիսի ռեֆորմով մենք խնդիր պետք է լուծենք: Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները, հանրության կյանքին մասնակցեն բոլորի հետ հավասար պայմաններով, մյուս կողմից՝ օգնենք, որ հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը, նրանք ներգրավվեն երկրի զարգացման գործում»,- ասաց նա:
13:03 - 04 փետրվարի, 2021
Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
 |1lurer.am|

Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ էր 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:  Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, դյուրացնել սոցիալական ծառայությունների մատուցումը:  Նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ: Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ բովանդակային առումով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը փոփոխության չի ենթարկվել:  
19:05 - 03 փետրվարի, 2021
Առաջարկվում է միավորել սոցիալական ոլորտի 4 կառույց |hetq.am|

Առաջարկվում է միավորել սոցիալական ոլորտի 4 կառույց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մեկ միասնական ինտեգրված սոցիալական ծառայություն: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի խոսքով՝ նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:  Փոփոխությունների համաձայն՝ 4 կառույց՝ սոցիալական ապահովության ծառայությունը, ընտանեկան նպաստների համակարգը, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտները կմիավորվեն: Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Նախարարի համոզմամբ` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոփոխություններից հետո հաստիքների կրճատում լինելու՞ է: Նախարարն արձագանքեց, որ նախարարությանը ենթակա սոցիալական բոլոր կառույցներում առկա է 1824 հաստիք, և այդ բոլոր հաստիքները պահպանվելու են, որևէ հաստիքի կրճատում չի լինելու: «Բայց քանի որ բովանդակային փոփոխություն է լինելու` ինտեգրված ծառայությունների մատուցում, բնական է, որ հաստիքների և գործառույթների փոփոխություն է լինելու, և աշխատակիցները մրցութային կարգով ընտրվելու են՝ համաձայն նոր գործառույթների»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը: Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ երբեմն քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունը շփոթում են սոցիալական ծառայության հետ և մի փաստաթղթի համար ստիպված են լինում տարբեր գրասենյակներ գնալ, ուստի այդ տեսանկյունից փոփոխությունները ողջունելի են: Պատգամավորը, սակայն, կարծիք հայտնեց, որ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին աջակցություն տրամադրվի ոչ միայն  կարիքների գնահատմամբ, այլ սոցաշխատողները մշտական աշխատանք տանեն նման ընտանիքների հետ` փորձելով ժամանակի ընթացքում փոխել կարիքները:
13:30 - 03 փետրվարի, 2021