Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|

ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում մայիսի 22-ին շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր ստացան։ Ինչպես հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանի Բարեգործական ծրագիրն իրականացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին ողջունեց Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր հանձնեց դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցեց դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։ «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։
12:09 - 23 մայիսի, 2019
Գյուղատնտեսական տեխնիկա սահմանամերձ գյուղերին

Գյուղատնտեսական տեխնիկա սահմանամերձ գյուղերին

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ և Ծաղկավան համայնքների սիրելի բնակիչներ , ինչպես Ակնաղբյուր և Խաշթառակ համայնքներում կարողացանք կյանքի կոչել ՄԱԿ-ի ծրագրերը, այնպես էլ` ձեր մոտ: Տեղեկացնում եմ, որ ձեռք է բերվելու կոմբայն, որը, հուսամ կթեթևացնի ձեր աշխատանքը և առիթ կլինի չմշակվող գյուղատնտեսական հողերի մշակման համար։ Այս ծրագիրը իրականություն դարձավ ՄԱԿ-ի աջակցությամբ, որը իր վրա վերցրեց ծախսերի 80%-ը, ինչպես նաև իմ կողմից ծրագրում ներգրավված մեր հայ ներդրողների, ովքեր իրենց վրա վերցրեցին ծախսերի 20%-ը, որի հնարավորությունը համայնքը չուներ։Հույս ունեմ և անում եմ ամեն ինչ, որ նման ծրագրերը շարունակական լինեն Տավուշի մարզում, իսկ ներդրողների ներգրավվածությունը ավելի ու ավելի մեծանա մարզի զարգացման գործում: Շնորհակալություն բոլորին այս ծրագիրը կյանքի կոչելու համար»:
06:00 - 23 մայիսի, 2019
Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը |tert.am|

Գյուղոլորտի պատասխանատուները Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացրել են պետական աջակցության ծրագրերը |tert.am|

tert.am։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը նախօրեին այցելել են Տավուշի մարզ, որտեղ հանդիպում են ունեցել համայնքի ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Գյուղնախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, դրանցում կատարված նոր փոփոխություններն ու նախաձեռնությունները, անդրադարձել հետագա քայլերին ու ռազմավարական ուղղություններին, ինչպես նաև պատասխանել են ներկաների հարցերին։ «Մենք խնդրեցինք կազմակերպել այս հանդիպումը, որպեսզի հնարավորություն ունենանք հակիրճ ներկայացնել ձեզ, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում գյուղոլորտը զարգացելու համար և որ ամենակարևորն է` լսենք ձեր հարցերն ու առաջարկները: Մեր ցանկությունն է՝ միասին աշխատել, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը, որը տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ապահովում է ՀՆԱ-ի 25%-ը, 21-րդ դարին համահունչ զարգանա», - նշել է Արտակ Քամալյանը: Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում առկա հիմնական մարտահրավերներին և խնդիրներին, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է հողերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ հանրապետությունում առկա 450 հազար հեկտար վարելահողերից 200 հազարը ներկայումս չի օգտագործվում Նա տեղեկացրել է, որ եթե սեփականատերը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի ցանկանում զբաղվել գյուղատնտեսությամբ և հողն անմշակ է թողնում, նրան կառաջարկվեն տարբերակներ, որպեսզի և՛ սեփականատերը եկամուտ ստանա իր չաշխատող կապիտալից և՛ երկրի գյուղնշանակության հողերը մշակվեն և զարգանա գյուղատնտեսությունը։ Հողատերերին կառաջարկեն վաճառել կամ վարձակալության տալ իրենց չօգտագործվող հողատարածքը, ընդ որում պատրաստ են նաև աջակցել վարձակալին գտնելու հարցում, կստեղծվի հարթակ, որի միջոցով պետությունն այդ անմշակ հողը երկարաժամկետ վարձակալության կհանձնի և գումարը կփոխանցի սեփականատիրոջը, սեփականատերերը նաև հնարավորություն կունենան օգտվել հողը պետությանը վաճառելու տարբերակից։ Օրենսդրական փոփոխություններն այժմ մշակման փուլում են, ստեղծված է աշխատանքային խումբ, օրենսդրական նախաձեռնությունը կդրվի հանրային լայն քննարկման՝ տեղեկացրել է Քամալյանը։  Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է այս տարի անասնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր ծրագրերին, որոնք վերաբերում են «խելացի» անասնաշենքների կառուցմանն ու վերակառուցմանը և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռք բերման նպատակով 2 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրմանը։ Նա նշել է, որ տավուշցիներն առավել հետաքրքրված են «խելացի» անասնաշենքների կառուցման ծրագրով. մարզից 14 հայտ է ստացվել, որոնք բոլորն էլ բավարարվել են։Փոխնախարարը տեղեկացրել է, որ ապահովագրական ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում ծրագրերի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական կենդանիները՝ որպես գրավի առարկա ընդունելու ուղղությամբ:  
10:25 - 18 մայիսի, 2019
Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|

Տավուշում ներդրումային ծրագրերի ծավալն ավելացել է 5 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզում այս տարի հաստատված ներդրումային ծրագրերի ծավալը կազմում է 20 մլրդ դրամ: Եվս 60 մլրդ դրամի ծրագրեր գտնվում են ընթացի մեջ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:«Այս պահի դրությամբ ծրագրերի գնահատականը 20 մլրդ դրամ է: Սա այս տարվա հաստատված ծրագրերի ծավալն է: Ունենք ևս 60 մլրդ դրամի ընթացքի մեջ գտնվող տարբեր ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ միասին 80 մլրդ դրամի ծրագրեր կան, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց մարզպետն ու հավելեց, որ արդեն փաստացի հաստատված ծրագրերով կա 5 մլրդ դրամի աճ: Հաստատված ծրագրերի մեջ են ինչպես մասնավոր ներդրումներ, այնպես էլ պետական սուբսիդիաներ: Կան նաև օտարերկրյա ուղղակի և անուղղակի ներդրումներ: Կան այգեգործական ծրագրեր՝ ընկույզի, թուզի, արքայանարինջի, խաղողի: Ներդրումային ծրագրերի մեջ են նաև ենթակառուցվածքային, թեթևարդյունաբերական, զբոսաշրջային ծրագրեր:
15:51 - 17 մայիսի, 2019
Տավուշի մարզի Նավուր գյուղում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան |aysor.am|

Տավուշի մարզի Նավուր գյուղում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան |aysor.am|

aysor.am: Տավուշի մարզի Նավուր գյուղում առաջիկա մեկ ամսում կգործարկվի խոզապուխտի արտադրության գործարան, այսօրվա լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա նշեց, որ գործարանը հնարավորություն կտա շրջակայքի գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց արտադրական հնարավորությունները: «Առաջիկա 1 ամսվա մեջ գործարկվելու է մսի վերամշակման՝ խոզապուխտի գործարան: Արդեն իրականացվում են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Այս փուլում մեծ արտադրամաս չի լինելու, ապահովվելու է շուրջ 50 հոգու զբաղվածություն։ Այն լինելու է մթերման կետ»,- ասաց մարզպետը։ Նա նկատեց, որ գործարանը հնարավորություն կտա մեծացնել շրջակա համայնքների գյուղացիական տնտեսությունների՝ խոզաբուծության արտադրական հնարավորությունները։
13:38 - 17 մայիսի, 2019
«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|

«Վերադարձ» ծրագրով նախատեսվում է 5000 ընտանիք վերադարձնել Տավուշ |panarmenian.net|

panarmenian.net։ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2025 թվականը մարզ վերադարձնել մոտ 5000 ընտանիքի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնական մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասել է նա:Չոբանյանն ասել է, որ թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին մարզ վերադարձած 10 ընտանիք է հաշվառվել:
12:51 - 17 մայիսի, 2019
Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն. մարզպետ |news.am|

Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն. մարզպետ |news.am|

news.am: Շուտով կլինի առաջին ուսումնական ծրագիրը՝ դպրոց–ֆերմա, դպրոց–այգի, որի հիման վրա մենք գյուղտնտեսությամբ զբաղվող անձանց կսովորեցնենք եւ արագ կմտցնենք շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։Նրա խոսքով առաջիկայում կլինեն ավելի երկարաժամկետ գյուղատնտեսական եւ կրթական ծրագրեր։ «Առաջիկա մեկ տարվա ընթացքում Տավուշում կստեղծվի առնվազն 1 գյուղատնտեսական քոլեջ, որը կլինի դուալ կրթությամբ, զուգահեռաբար մեր երեխաները ոչ միայն կսովորեն այլեւ կաշխատեն եւ նույնիսկ կվաստակեն եւ շատ արագ կմտնեն աշխատաշուկա»,– ասաց մարզպետը։Չոբանյանը հպարտությամբ նշեց նոր ծրագրի մասին. «Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն, որը հատկապես խորհրդատվական նշանակություն կունենա մեր տարածաշրջանի համար։ Կլինեն խորհրդատվական եւ մասնագիտական ծրագրեր, որոնք պիտի նպաստեն մեր տնտեսությանն, մշակույթի եւ կրթական ոլորտի զարգացմանը»։  
12:48 - 17 մայիսի, 2019
2018-ին ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում սա կրկնապատկելու ենք. Տավուշի մարզպետ |news.am|

2018-ին ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում սա կրկնապատկելու ենք. Տավուշի մարզպետ |news.am|

news.am: Եթե Հայաստանում եղել ես, բայց Տավուշում չես եղել, ուրեմն Հայաստանում չես եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։Նրա խոսքով, իրենց նպատակը եղել է այնպիսի մեխանիզմերի ներդրումը, որով կկարողանան ի կատար ածել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր. «Ամենամեծ ձեռքբերումը, որ մենք ունենք, դա մարզի ամբողջ մարդկային ներուժի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ»: Չոբանյանը նշեց, որ առաջիկա մի քանի տարիներին Տավուշի հիմնական ներդրումային հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում կլինեն. «Մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսը։ Մենք մեր զարգացումը եւ տնտեսության զարգացումը, մարզի եւ հայրենիքի զարգացումը դիտարկում ենք կենսական արժեշղթայում, առաջին կետից մինչեւ վերջին կետը պետք է տեսանելի լինի մեզ համար։ Դրվագային, որեւէ ներդրում մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետեւ մենք դրանով կարող ենք պոտենցիալ ներդրողի համար վաղը, մյուս օրը խնդիր ստեղծել»,– ասաց Չոբանյանը։Մարզպետի խոսքով բոլոր ոլորտներում արմատական փոփոխություններ են արվում, դրանցից ամենաառաջնայինը ոռոգվող տարածքների ընդլայնումն է։«2018թ.–ին մենք ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք սա կրկնապատկելու ենք։ Նախորդ 5 տարիների ընթացքում գրեթե փոփոխություն չի եղել այդ թվի մեջ։ Մեր հավակնությունը կրկնապատկելն է։ Դա նշանակում է, որ ըստ էության մենք կրկնապատկելու ենք մեր առաջադեմ գյուղատնտեսությունը, որովհետու առանց ոռոգման առաջադեմ գյուղատնտեսություն չի լինելու։ Գյուղատնտեսությունը եռապատկելու ենք, քառապատկելու ենք»,– ասաց մարզպետը։
11:52 - 17 մայիսի, 2019
Եթե Տավուշում կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան. Տավուշի մարզպետ |Aysor.am|

Եթե Տավուշում կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան. Տավուշի մարզպետ |Aysor.am|

Aysor.am։ Անվտանգությունը մեր համար մեկ առաջնահերթությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Որովհետև ցանկացած պահին կարող է մեր տարածաշրջանում իրավիճակ փոխվել ու կարող է փոխվել շատ կտրուկ: Դա կարող է ուղղակի հարված լինել մեր հայրենիքի համար», - ասաց նա։ Մարզպետի խոսքով՝ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն իրենք դիտարկում են այդ պրիզմայով։ «Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք այդպես անել», - ասաց նա և ընդգծեց՝ ամեն ինչ անելիս, պետք է անուն լավագույնը։ Հայկ Չոբայնան ասաց, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կգործարկվի նաև Տավուշի ռադիոն ու հեռաստատեսությունը։ «Սա ես շատ կարևորում եմ մեր անվտանգության տեսանկույնից, որովհետև իրազեկումն ու իրազեկված լինելն անվտանգության հաջորդ բաղադրիչն է։ Դրա համար մենք բոլոր ծրագրերը վերնագրել ենք նաև «Դիմակայուն Տավուշ» ու սա է մեր հաջորդ ուղերձը բոլորին, ովքեր ապրում են այստեղ ու ցանկանում են ապրել, գործել Տավուշում», - ասաց Հ. Չոբանյանը։
10:28 - 17 մայիսի, 2019
Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական

Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել: Նա գրել է․«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում: Այս կադրն արված է Ենոքավանում՝ Լաստիվեր Ռեզորթ հյուրանոցային համալիրում: Հենց այստեղ մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով: Սիրելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ:Մայիսի 17-ին՝ ժամը 10-ին, Կառավարության առաջին մասնաշենքի դիմացից (Հանրապետության հրապարակ) մեր միկրոավտոբուսները ձեզ կտեղափոխեն Տավուշի մարզ՝ Ենոքավան»։
07:21 - 15 մայիսի, 2019