Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ |armenpress.am|

ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների սենատորները շարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշում գործադրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը Սենատ են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ: Այս մասին հայտնում է «Euronews» լրատվամիջոցը: Առաջարկում նշված է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հաստատել է ավտորիտար ռեժիմ, ինչի հետևանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Ուստի, օրենքների շրջանակներում, Անկարայի դեմ պետք է կիրառվեն բոլոր անհրաժեշտ պատժամիջոցները»: Իսկ դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բոբ Մենենդեսը հայտնել է, որ միայն Ֆ-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս բերելը բավարար պատժամիջոց չէ Թուրքիայի համար:
10:04 - 19 հուլիսի, 2019
Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը |armenpress.am|

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Ֆ-35-երի գնման գործընթացի կասեցմանը |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը: Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Պենտագոնի այս քայլը ոչ մի օրինական հիմնավորում չունի, և դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Նախարարության հայտարարության մեջ նշված է. «Այս միակողմանի քայլը չի համապատասխանում երկկողմանի դաշնակցային հոգուն: ԱՄՆ-ը միայն խոսքով չպետք է ցույց տա, որ կարևորում է Թուրքիայի հետ հարաբերություններն ու դաշնակցությունը, այլ նաև՝ գործով: Հատկապես ԻՊ-ի, ՔԱԿ-ի (PKK), գյուլենականների դեմ պայքարի մեջ է անհրաժեշտ դա ապացուցել»:
11:52 - 18 հուլիսի, 2019
Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին |panarmenian.net|

Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին |panarmenian.net|

panarmenian.net: Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակից Էրոլ Օնդերօղլուին, որին մեղադրում էին ահաբեկչության քարոզչության մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: Անմեղ է ճանաչվել նաև գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, գրում է Deutsche Welle-ն: Նրանց հետապնդման համար հիմք էր հանդիսացել աջակցությունը քրդամետ Özgür Gündem թերթին, որը հետապնդվում էր թուրքական իշխանությունների կողմից:«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք:
13:58 - 17 հուլիսի, 2019
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում երկրի գործունեության վրա |news.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում երկրի գործունեության վրա |news.am|

news.am: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա: Այս մասին նշվում է երեքշաբթի Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», -ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի ակտիվացնել գազի արդյունահանման իր գործունեությունը: ԵՄ-ն հուլիսի 15-ին պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումների պատճառով, որտեղ բնական գազի մեծ հանքավայրեր էին հաայտնաբերվել: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան, Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ:
09:12 - 16 հուլիսի, 2019
Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը |ermenihaber.am|

Թուրքիան արձագանքել է պատժամիջոցներ կիրառելու մասին ԵՄ-ի որոշմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Պաշտոնական Անկարան, ի պատասխան Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշմանը, հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում վճռականորեն շարունակելու է հորատման աշխատանքները, և այդ որոշումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ իրենց համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշման մեջ Կիպրոսի թուրքերի մասին ոչինչ չի ասվում, մինչդեռ, ըստ թուրքական կողմի պնդումների, նրանք հույների հետ հավասար իրավունքներ ունեն կղզու բնական ռեսուրսների նկատմամբ։ Թուրքական իշխանությունները ԵՄ-ին մեղադրել են կանխակալ վերաբերմունք ունենալու և կողմնապահ դիրքորոշում ցուցաբերելու մեջ։2016 թվականի «պետական հեղաշրջման փորձի տապալման» 3-րդ տարեդարձի օրը Թուրքիայի դեմ նման որոշում ընդունելը, ըստ պաշտոնական Անկարայի, խորհրդանշական իմաստ ունի։ Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ 1963-ից հետո Կիպրոսի Հանրապետությունը չի ներկայացնում Կիպրոսի թուրքերին և այս առումով իրենց և Կիպրոսի թուրքերի համար այն իրական պետություն չի կարող համարվել։ «Քանի դեռ ԵՄ-ն այս իրականությունը չի ընդունել և Կիպրոսի թուրքերին շարունակում է ընկալել որպես փոքրամասնություն, այլ ոչ թե հավասար իրավունքներով օժտված կղզու ընհանուր տեր, չի կարող Կիպրոսի հարցում կառուցողական որևէ ներդրում ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։
07:16 - 16 հուլիսի, 2019
Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ |news.am|

Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ |news.am|

news.am: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակից նվազեցրել է մինչեւ BB-, վարկանիշի կանխատեսումը բացասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը: Գործակալությունը վարկանիշի նվազեցման գործոնների թվում նշում է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները եւ ԱՄՆ պատժամիջոցների վտանգը՝ կապված Ռուսական Ս-400 զենթահրթիռային համալիրների մատակարարումների հետ: Դրանից բացի, վարկանիշը եւ բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, դրամավարկային քաղաքականության խստացումը, ոսկու-արժութային պահուստների ծավալը: Միաժամանակ, վարկանիշին աջակցություն է ցույց տալիս երկրի խոշոր եւ դիվերսիֆիկացված տնտեսությունը՝ ակտիվորեն զարգացող մասնավոր հատվածով:
06:31 - 13 հուլիսի, 2019
ԱՄՆ Սենատի 2 կոմիտեների անդամները Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել Ս-400-ները ձեռք բերելու համար |news.am|

ԱՄՆ Սենատի 2 կոմիտեների անդամները Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել Ս-400-ները ձեռք բերելու համար |news.am|

news.am: ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամներ Ջիմ Ռիշը եւ Բոբ Մենենդեսը, ինչպես նաեւ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեի անդամներ Ջեք Ռիդը եւ Ջին Ինհոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնել՝ կապված ռուսական Ս-400 համալիրների ձեռքբերման հետ, նշված է միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի հայտարարության մեջ: «Նախագահ Էրդողանը Ռուսաստանից Ս-400 ստանալով ընտրեց Պուտինի հետ ռիսկային գործընկերությունը՝ անվտանգության, տնտեսական բարգավաճման եւ ՆԱՏՕ-ի դաշինքում Թուքիայի ինտեգրացիայի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ: Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Կոնգրեսը այս երկպալատ հայտարարությամբ հասկացրել է, որ «նախագահ Էրդողանի կողմից Ս-400-ի ձեռքբերումը պետք է հետեւանքներ ունենա», քանի որ սա տագնապալի ազդանշան է «պուտինյան Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնեցվածության եւ F-35 ծրագրին սպառնալիքի» մասին: Դրանից բացի, սենատորները պաշտպանության նախարարությանը կոչ են անում սկսել F-35 ծրագրում Թուրքիայի մասնակցության դադարեցումը:
06:12 - 13 հուլիսի, 2019
Թուրքիայի արտգործնախարար. «Եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրա պատասխանը կտանք» |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարար. «Եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրա պատասխանը կտանք» |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԵՄ-ի` Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հայտարարությանը: Ավելի վաղ «Reuters» պարբերականը գրել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է մի շարք պատժամիջոցներ կիրառել այն պատճառով, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում: Չավուշօղլուն այս կապակցությամբ հայտարարել է, որ եթե ԵՄ-ն Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկի, ապա դրանք կարող են հակառակ ազդեցություն ունենալ:Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ոչ միայն կհակադարձեն ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերին, այլև Կիպրոսում ավելի կընդլայնեն իրենց աշխատանքները և այդ հարցում չեն երկմտի: Չավուշօղլուն պաշտպանել է Թուրքիայի «իրավունքը» Կիպրոս կղզու շրջակայքում և հավելել, որ ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի աշխատանքներին:
13:18 - 12 հուլիսի, 2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Լիլիթ Մակունց |armenpress.am|

Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում. Լիլիթ Մակունց |armenpress.am|

armenpress.am։ Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես քննարկման դրված չէ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում, կհայտնի իր տեսակետը: Խմբակցության ասուլիսում այս մասին վստահեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով լրագրողի հարցին: « Կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, այն հանրային է, սակայն այն շրջանառության մեջ դրված չէ: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում դեռ պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,-ասաց Մակունցը:Նրա խոսքով` պատգամավորներն առանձին ուսումնասիրում են: Խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո կունենան նաև ձևավորված դիրքորոշում: «Վստահեցնում եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանանք փաթեթին, մենք ինքներս մեր նախաձեռնությամբ առանձին դրույթների վերաբերյալ կներկայացնենք մեր տեսակետը»,-նշեց Մակունցը: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու խմբակցությունը որևէ դիրքորոշում չի հայտնել դրա վերաբերյալ, ինչու են խմբակցության պատգամավորները խուսափում դիրքորոշում հայտնել` Մակունցը շեշտեց` այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Նա նկատեց, որ առանձին պատգամավորներ լրագրողների հետ զրույցում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Մակունցը վստահեցրեց հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել:
09:55 - 12 հուլիսի, 2019
Թուրքիայից ռազմական և ավիացիոն արտահանման ծավալներն ավելացել են 41․4 տոկոսով |ermenihaber.am|

Թուրքիայից ռազմական և ավիացիոն արտահանման ծավալներն ավելացել են 41․4 տոկոսով |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից 2019թ․ առաջին կեսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 41․4 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանման ծավալների ամենամեծ աճը գրացվել է հենց նշված ոլորտում։ Եթե 2018թ․ հունվար–հունիս ամիսներին ռազմարդյուանբերական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել էր 907 մլն 78․000 դոլար, ապա 2019թ․ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1 մլրդ 282 մլն 258․000 դոլարի։ 2019թ․ առաջին 6 ամիսներին երկրից արտահանման ընդհանուր ծավալներն աճել են 1․24 տոկոսով։ Արտահանման ծավալներով երկրոդ տեղում քիմիական նյութերն ու արտադրանքներն են (18․9 տոկոս աճ), երրորդ տեղում՝ ցեմենտի, կերամիկայի, ապակյա և կավե իրերի արտահանումը (15.7 տոկոս աճ)։ Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի ամենից մեծ խմբաքանակներն արտահանվել են ԱՄՆ։ Դեպի ԱՄՆ արտահանումը այս տարի ավելացել է 178 տոկոսով՝ կազմելով 403 մլն 583․000 դոլար։ Առաջատար արտահանողների ցանկում երկրորդ տեղում Կատարն է՝ 134 մլն 634․000 դոլար արտահանման ծավալով։ Դեպի այս երկիր նշված ապրանքների արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1․337 տոկոսով։ Երրորդ տեղում Գերմանիան է՝ 122 մլն 465․000 դոլար արտահանման ծավալով։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 4․8 տոկոս։ Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքների արտահանման ոլորտում առաջատար թուրքական քաղաքները 2019թ․ եղել են Անկարան (554 մլն 319.000 դոլար), Ստամբուլը (388 մլն 343.000 դոլար) և Էսքիշեհիրը (1մլն 553.000 դոլար)։
09:52 - 12 հուլիսի, 2019
Թուրք գեներալի կարծիքով՝ Հայաստանը կարող է օդային հարված հասցնել Թուրքիային |ermenihaber.am|

Թուրք գեներալի կարծիքով՝ Հայաստանը կարող է օդային հարված հասցնել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է հրապարակել՝ «Ո՞ւմից մեզ կպաշտպանեն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը» վերտառությամբ։Բնեջինը նախ նշում է, որ մի քանի օրից Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի ՀՕՊ համակարգերը, որոնք պաշտոնական Անկարայի համար ունեն ռազմավարական նշանակություն։Ըստ հեղինակի՝ այդ համակարգերի առանձնահատկությունը և կարևորությունը պայմանավորված է դրանցում գոյություն ունեցող գերզգայուն ռադարներով։Անդրադառնալով այն հարցին, թե ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային հատկապես որ երկրներից են պաշտպանելու՝ հոդվածի հեղինակը պարզաբանման նպատակով հարցազրույց է անցկացրել թուրք պաշտոնաթող գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ։ Վերջինս անդրադառնալով այդ հարցին նշել է. «Թուրքիայի վրա հնարավոր օդային հարձակումներ կարող են լինել Հունաստանի, իսրայելական օդուժի կողմից և բալիստիկ հրթիռների միջոցով։ Կա Իրան, որն այս պահին մեզ համար թշնամի չէ, սակայն չենք իմանա, թե վաղը ինչ կլինի, մանավանդ որ նրանք ունեն բալիստիկ հրթիռներ 2000-2500կմ հեռահարությամբ։ Հարձակումներ կարող են լինել նաև Հայաստանի կողմից։ Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգեր դրանց դիմակայելու համար»։Նրա խոսքով՝ Թուրքիան ունի Stinger-տեսակի ամերիկյան շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք ի զորու են թիրախը ոչնչացնել միայն 7-8 կմ հեռավորության վրա։ «Կան իհարկե համակարգեր, որոնք պաշտպանում են ռազմա-ծովային ուժերին, բայց դրանք էլ ոչ բոլոր ռազմանավերում են տեղադրված։ Այժմ կան ռազմական ինքնաթիռներ, որոնք ի զորու են 150-200կմ հեռահարությամբ արկ արձակել։ Օրինակ որոշ ինքնաթիռներ կարող են առանց Իսրայելի սահմանները հատելու կրակ բացել Թուրքիայի վրա։ Միայն ռազմական ինքնաթիռներով այդ հարձակումը չեզոքացնել հնարավոր չէ»,-հավելել է պաշտոնաթող բանակի գեներալը։
09:34 - 11 հուլիսի, 2019
Հունաստանի նոր վարչապետի հայտարարությունը Թուրքիայում հույսեր է արթնացրել |ermenihaber.am|

Հունաստանի նոր վարչապետի հայտարարությունը Թուրքիայում հույսեր է արթնացրել |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությունը։ Ըստ վարչապետի՝ Թուրքիայի բոլոր այն քաղաքացիները, որոնք Հունաստանում չունեն ապաստանելու իրավունք, արտահանձնվելու են Թուրքիային, իսկ նրանք ովքեր ունեն այդ իրավունքը՝ շարունակելու են մնալ Հունաստանում։Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հայտարարությունը վերաբերում էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած գյուլենական համայնքի հետ առնչվող զինվորականներին։Հունաստանում ապաստանած թուրք զինվորականների պատճառով թուրք-հունական հարաբերությունները սրվել են։ Պաշտոնական Անկարան պահանջում էր, որ Հունաստանը արտահանձնի այդ զինվորականներին։Թուրքական աղբյուրը չի մանրամասնում, թե Հունաստանում գտնվող թուրք զինվորականներից քանիսին է հունական իշխանությունների կողմից տրվել ապաստանելու իրավունք:
07:17 - 11 հուլիսի, 2019