ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արտոնություն՝ «Նաիրիան» ընկերությանը. կիրականացվի 130 մլն դրամի ներդրումներ |aysor.am|

Արտոնություն՝ «Նաիրիան» ընկերությանը. կիրականացվի 130 մլն դրամի ներդրումներ |aysor.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց արտոնություն տալ «Նաիրիան» ընկերությանը։ «Նաիրիան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրում (հիմնականում հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն ՀՀ դրամ, որից մոտ 192 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25,6 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102,4 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 699 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 290 075 ՀՀ դրամ:Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ բացակայում է ընկերության պահանջներին բավարարող ապրանքների արտադրությունը ԵԱՏՄ անդամ-երկրներում։
07:24 - 25 հուլիսի, 2019
ՔԿ պարզաբանումը՝ Նարեկ Կարապետյանի գործի վերաբերյալ

ՔԿ պարզաբանումը՝ Նարեկ Կարապետյանի գործի վերաբերյալ

Պարզաբանում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կայացված դատավարական որոշումների վերաբերյալ հրապարակումների առթիվ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քաղաքացի Վահե Պարազյանից առերեւույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին եւ Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն տուժողի ցուցմունքը, իրականությանը չեն համապատասխանում: Այս առումով անհրաժեշտ ենք համարում փաստել, որ նախաքննության ընթացքում, ի թիվս այլ ապացույցների, ձեռք բերված տեսանյութերով եւս հստակ արտացոլված է Նարեկ Կարապետյանի եւ Տիգրան Ասլանյանի կողմից տուժող Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչը չի հերքվել նաեւ վերջիններիս մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նարեկ Կարենի Կարապետյանին եւ Տիգրան Վլադիմիրի Ասլանյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ խմբի կազմում՝ Նարեկ Կարապետյանը Տիգրան Ասլանյանի եւ ինքնությունները չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 եվրո գումար: Այս առումով տարակուսելի է տարբեր անձանց կողմից լրատվամիջոցներով խեղաթյուրված պատկեր ստեղծելու, ակնհայտ մղումով իրականության հետ աղերս չունեցող եւ մինչեւ անգամ մտացածին գնահատականներ տալը՝ քրեական գործի շրջանակներում վարույթ իրականացնող մարմնի կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ: Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
07:39 - 21 հուլիսի, 2019
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման նպատակով դրանց վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, տեխնիկական վերազինման, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման համար։ Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին նաև գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացրեց 448 մլն դրամ։
09:03 - 11 հուլիսի, 2019
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը

Կառավարության որոշման համաձայն տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու, և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են, միաժամանակ, քանի որ նշված դրույթներն ունեն բարելավող բնույթ, նախատեսվում է դրանց գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք ընդունել սովորողի (դիմորդի) առաջադիմությունը, այն է՝ սովորողի դեպքում միջին որակական գնահատականը (ՄՈԳ), որը պետք է կազմի տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը, իսկ դիմորդի դեպքում՝ տվյալ ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր օրենսդրության համաձայն բուհ են ընդունվում առանց ընդունելության քննությունների՝ ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը հավաքած լինելու հանգամանքը: Միաժամանակ, ընտրության գործընթացը հստակեցնելու նպատակով նախատեսվում է, որ անկախ թեստավորման արդյունքներից, հաղթող ճանաչվելու առաջնահերթությունը տրվում է համապատասխան միջին որակական գնահատական ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև սահմանվում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի լուծման դեպքում տարկետման իրավունքը դադարեցնելուց հետո նույն քաղաքացու կողմից կրկին անգամ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետում չի տրվում: Որոշման նախագծի մի շարք դրույթներ նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2019թ. սեպտեմբերի 1-ից՝ որպեսզի դրանց գործողությունը չտարածվի 2019-2020 ուսումնական տարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրի կազմակերպման գործընթացի վրա:
08:35 - 11 հուլիսի, 2019