Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը հանձնարարել է «անցանկալի անձ» հայտարարել 10 երկրների դեսպաններին |1lurer.am|

Էրդողանը հանձնարարել է «անցանկալի անձ» հայտարարել 10 երկրների դեսպաններին |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարությանը հանձնարարել է «անցանկալի անձ» հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, փոխանցում է Reuters-ը։Դրանք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններն են: Նրանք հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Քավալայի դեմ դատական գործընթացը ստվեր է նետում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա:Դեսպանները կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ, իսկ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չպետք է ընդունի դեսպաններ, որոնք քննադատում են Թուրքիայի դատական համակարգը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի դատարանները «անկախ դատական համակարգի լավագույն օրինակն են»:Քավալան բանտում է գտնվում 2017 թ.-ից՝ 2013 թ. համազգային բողոքի ակցիաների ֆինանսավորման և 2016 թ. ձախողված պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: Նա հերքում է մեղադրանքները։ Օսման Քավալան տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
19:46 - 23 հոկտեմբերի, 2021
Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Էրդողանը հուսով է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Մերկելի կուրսը

Թուրքիան հուսով է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական կուրսը: Այս մասին Ստամբուլում Գերմանիայի կառավարության՝ պաշտոնին հրաժեշտ տվող ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Հուսով ենք, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Թուրքիայի հետ համագործակցության Անգելա Մերկելի հաջող կուրսը», - ասել է Էրդողանը՝ մտավախություն հայտնելով, որ կոալիցիոն կառավարությունը կարող է ձգձգել Անկարայի և Բեռլինի միջև համագործակցությունը։ «Կարող եմ անձամբ իմ անունից ասել, որ մենք ձգտել ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ, եթե նույնիսկ եղել են և կան տարաձայնություններ։ Ինչ-որ բան պահանջում է ավելի երկար ժամանակ, և երբեմն [կառավարման] 16 տարին բավարար չէ, սակայն որոշ բաներ արվեցին»,- հայտարարել է 2005 թվականից Գերմանիան առաջնորդող Անգելա Մերկելը։
18:27 - 16 հոկտեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։ Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։ Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։  
10:52 - 12 հոկտեմբերի, 2021
Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինը և Էրդողանը Սոչիում քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում քննարկել են Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայում ևս երկու ատոմակայանների կառուցման հնարավորությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, խոսք [այդ մասին] եղել է», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու առաջնորդների բանակցությունների ընթացքում տվյալ հարցը ևս քննարկվել է։ Պեսկովը հավելել է, որ նշվել են կոնկրետ աշխարհագրական կետեր, որտեղ Թուրքիան պլանավորում է տեղակայել այդ ատոմակայանները։ Առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն ավելի վաղ իրականացրել է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Շինարարության համար նախատեսված էր շուրջ 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին:
16:03 - 01 հոկտեմբերի, 2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և ակտուալ բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա» Նովոստին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ Սոչիում: Պեսկովի խոսքով՝ քննարկումն առաջին հերթին կապված էր երկկողմ հարաբերություններին։ Նախագահները մանրամասն քննարկել են Աֆղանստանի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակը։ Ի թիվս վերոնշյալ և այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։  «Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը (Հայաստան և Ադրբեջան - խմբ․) պետք է սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում փոխզիջումային որոշման հանգեն»,- ասել է Պեսկովը։   Լուսանկարը՝ «Ռիա» Նովոստի գործակալության
15:07 - 30 սեպտեմբերի, 2021
Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությունները չեն խափանում նրա այցի հեռանկարները․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները չեն խափանում ռուսաստանյան այցի հաջողության հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ես չէի չափազանցնի այդ իրավիճակը», - նշել է Պեսկովը` շարունակելով, թե այնուամենայնիվ, Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, որի հետ ունեն բավականին զարգացած հարաբերություններ և այդ զարգացած հարաբերությունների ֆոնին` նաև տարաձայնություններ: Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։ Ըստ Կրեմլի խոսնակի` նման հայտարարությունները «ընդամենը մի փոքր տհաճ հետք են թողել»: Պեսկովը նաև հայտնել է, որ իրավիճակը սիրիական Իդլիբում Պուտինի և Էրդողանի բանակցությունների հիմնական թեման է լինելու: Սպասվում է, որ երկու երկրների առաջնորդները կհանդիպեն հաջորդ շաբաթ:
10:29 - 27 սեպտեմբերի, 2021
Պուտինն ու Էրդողանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը․Լավրով |tert.am|

Պուտինն ու Էրդողանը առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը․Լավրով |tert.am|

tert.am: Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մի քանի օրից Սոչիում ՌԴ-ի և Թուրիքայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը:Ինչպես գրում է tsargrad.tv-ն, Լավրովը մանրամասնել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբի հարցում ստանձնած պարտավորությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկը:Խոսքը Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովման պարտականությունները կիսում են Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ:   
11:39 - 26 սեպտեմբերի, 2021