Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 12/1, 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ և 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 85-112; 26փ.13-34; 28փ. 1-15 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, Մուշական գյուղ 1-8 փողոցներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ մասնակի, Մեծաձոր և Վերին Բազմաբերդ գյուղեր, 12:00-15:00 Աշտարակ քաղաք` Դիտավան 1, Դիտավան 2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սայաթ-Նովա և Նորաբաց գյուղեր մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09։30-16։30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին՝ մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պռոշյան համայնք՝ ԳԱՄ-ի 1, 2, 3 բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Ծովակ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ, “Մարիամ Նարեկ” գազալցակայան, “Խաչատրյան Ահարոն” ԱՁ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք` Սյունիք, Շահումյան, Սևակի փողոցներ մասնակի, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74 շենքեր, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկի, Մելիք Թանգի փողոցներ, 15:30-17:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի, 11:00-14:30 Դարաբաս գյուղ, 15:00-17:00 Լծեն գյուղ:
09:46 - 04 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: «Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մուրադյանի հայտարարության մեջ:
16:15 - 01 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021
Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

Հոսանքազրկումներ կլինեն Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելի փ. 17-41 սեփական տներ, Սպենդիարովի փ. 65, Թումանյան փ. 64ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի 1-ին նրբանցքի 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նորք Մարաշ՝ Նորքի 5, 7, 9 փողոցների սեփական տներ, երաժշտական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Գլինկայի փ. 6 շենք, Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն 2-րդ փող. 11-35 (կենտ); 4-րդ փող. 14-46 (զույգ); 5-րդ փող. 1-42; 7-րդ փող. 1-19; 9 փող. 2–52 (զույգ) սեփական տները, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենքեր, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիայի Մսի շուկան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Երքաղլույս” ՓԲ ընկերություն, քաղ․ “Մարգարյան Արամ”, “Լուգրանակ”, “ՍԱՈՒԹՐԵՅԴ”, “ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն”, “ՌԱՆ ՕՅԼ”, “Նուշիկյան Ասոցացիա” ՍՊ ընկերություններ, քաղ․ “Աշոտ Քեռյան”, “Էքա Ցերեկ” ՍՊԸ, քաղ․ “Էդուարդ Ճարոյան”, քաղ․ “Կարեն Պողոսյան”, քաղ․ “Եղիշ Եղիշյան”, քաղ․ “Վարուժան Բեյրության”, “Ջրային կառույցներ” ՓԲԸ, “ԱԲՍԵՈ-ԱՐՏ” ՍՊԸ, քաղ․ “Կարեն Մկրտչյան”, “ԳՈՌՆԱՆ” ՍՊԸ, քաղ․ ”Դավիթ Սարդսյան”, քաղ․ “Բաղդասար Կարնազյան”, քաղ․ ”Արտյոմ Զարգարյան”, քաղ․ “Արտավազդ Սահակյան”, “Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն” համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ), “Սեքյուրիթի Դրիմ” ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցներ, Նորագավիթ 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշատի խճուղու սեփական տներ,   Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Մեծաձոր գյուղ և հարակից տարածքների արտադրամասեր, Ներքին Բաղմաբերդ գյուղ մասնակի և Վերին Բազմաբերդ գյուղ,   Արարատի մարզում՝   10:00-14:00 Նոր Կյուրին և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ազատության փողոց մասնակի, Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի 93, 96, Աթարբեկյան 105, Մյասնիկյան 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրովի, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-14:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք, Շինարար, “Տ․Մ․Ա․ Շինարար”, “Արա լեռ”, “Ուրձ”, “Գարուն”, “Վարատ”, “Ատոմ նախագիծ” ՍՊ ընկերություններ, “Առողջ սունկ”, “Նուռնուս Բ․Բ․Ը 1, 2 և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Բագրևանդ թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-16։00 Լճաշեն համայքն ամբողջությամբ, Լճաշենի Պոմպակայան, “Գոգարս” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Տուֆագործների փողոց, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Արփենի և Թորոսգյուղ գյուղեր:
09:20 - 23 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Իսակովի պող 4, 4/1, 4/2 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղամաս 1/1, 1/3, 2/1, 2/2, 2/3, 3/1, 3/2, 3/3, 4, 5, 45 շենքեր, Թումանյան թաղամաս 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9 շենքեր, Քուչակ թաղամաս 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, Ա․ Հովհաննիսյան թաղամաս 1ա, 1բ, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 42, 44 շենքեր, թիվ 1 մարզադպրոց, թիվ 171 դպրոց, թիվ 3 մսուր-մանկապարտեզ, ոստիկանության Ավանի բաժանմունքի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4 շենք, Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի թիվ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մանակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Կարբի գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, Նոր Խարբերդ և Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք՝ Նուռնուսի այգեգործական զանգված, «Առողջ սունկ», «Վարատ» ընկերություններ, 11։00-16։30 Պտղնի համայնք՝ Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնք՝ Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնք՝ Բարեկամության, Գարեգին Նժդեհի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Վարդենիս համայնք՝ Բանավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ 12։10-14։10 Վարդենիս համայնք՝ Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի հիվանդանոց (բժշկական կենտրոն), Սոցիալական և Նոր թաղամասեր ու ՍինոՀիդրո շինարարական բազան:
09:07 - 19 փետրվարի, 2021
Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:    «Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
16:39 - 17 փետրվարի, 2021
Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել ենՍյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի ևս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանընշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ «Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների վնասի չափը և կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության ևս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, և չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:
14:52 - 17 փետրվարի, 2021
Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, դժգոհություններ են առաջացել Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված, որոնք ծրագրում չեն ընդգրկվել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, թե ինչ չափանիշներով են համայնքներն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում: «Համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչև համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետևաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլև Ակներ և Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:
13:47 - 17 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Հերացի փ. 2ա շենք, Աղայան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Արշակունյաց պող․ 51 շենք, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 41 շենք, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3 շենքեր, Քուչակ թաղ. 47, Ալմա-Աթայի փ. 20 շենքեր, թիվ 170 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, Մանուշյան 66-107սեփական տներ, Այգեկցի փ. 67-103 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան և Ուշի գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզ․ 11։30-13։00 Սևան քաղաք` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Ս.Սևանեցի փ. 3, Գրիբոյեդովի փ. 2, Բաբաջանյան փ. 1 շենքեր և Կոմիտասի փողոցի սեփական տներ, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, “Տարոն” սուպերմարկետ, “Ագբա Կրեդիտ Ագրիկոլբանկ” և “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերություններ, “Գալիք” մանկապարտեզ, “Սևան” հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Այնթափ գյուղի 1, 2, 3, 4 փողոցներ մասնակի, Նոր Կյանք գյուղ մասնակի, 10:30-16:00 Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09:30-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին մասնակի և Չայքենդի թաղամաս մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, Արփի գյուղ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Ցողամարգ գյուղի կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի, 11:00-12:00 Իջևան քաղաք՝ Փայտամշակման գործարան, 12:00-13:00 Իջևան քաղաք՝ “Մ. Գրիգորյան” ԱՁ-ն, 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Քարարտադրական գործարան, Խմելու ջրի պոմպակայան, Զինմաս, Հրաձգարան, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Աղիտու գյուղ:
09:38 - 10 փետրվարի, 2021
Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան
 |tert.am|

Համահայկական ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագրին և նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ճանապարհը պետք է ապաշրջափակվի և գործի:«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, և մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ավտոճանապարհների վերագործարկմանը՝ ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասաց նա: Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել՝ նկատի առնելով այդ ճանապարհի գոյությունը: «Հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ, եթե ավտոճանապարհը չի գործում, հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտներ, ըստ էության, փակվելու են, քանի որ այդ հատվածը դառնալու է երկրի վերջը»,-ասաց նա:
17:05 - 09 փետրվարի, 2021
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ
 |armtimes.com|

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Ինչ-որ բան է վնասվել, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվեն»,- ասաց Սանոսյանը: Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան շենք-շինություններ վնասվել են, թե՝ ոչ. «Այս պահին ամենակարեւորը՝ կարծես մարդկային զոհեր չունենք: Առաջնային խնդիրը հիմա հոսանքը վերականգնելն է»: Հարցին՝ ամբո՞ղջ մարզն է հոսանքազրկվել, մարզպետը պատասխանեց. «Շողակատի եւ Ճամբարակի տարածաշրջանում է»:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով 19:36-ին գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3 - 4  բալ ուժգնությամբ: 
20:43 - 05 փետրվարի, 2021
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51 շենք, Չեխովի փ․ 15, 34 շենքեր, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք 2-րդ մուտք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7, 8; 4-րդ նրբանցք 4, 6, 8 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 10 շենքեր, թիվ 163 դպրոց, թիվ 36 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16:00 Ավանեսովի 1-ին փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կողբացի փ. 42, Պուշկինի փ. 38, 38/1, 40 շենքեր, Տերյան փ. 23, 25 շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, Թումանյան փ. 26, 28, 28ա շենքեր, Թումանյան 1 անցուղի 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պող. 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/7 շենքեր, Հալաբյան փ. 57, 59, շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պող. 45 շենք, Նորագավիթ 3, 4, 6, 7 փողոցների սեփական տներ, Արտաշատի խճ․ 3 փողոց 1 փակուղու սեփական տներ, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ; 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի; 6-րդ փողոցի 2-րդ փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Արտաշավան, Սաղմոսավան, Օհանավան և Ուշի գյուղեր, Արարատի մարզում՝ 10:30-16:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաքի Շին գրասենյակի կից տարածք, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Ավագյան, Իսակովի փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-15։00 Արզնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “ԼՏԸ Միքայել”, “Արզնի” թռչնաֆաբրիկա, “Արարատ լադա” ՓԲ ընկերություն, “Ակնալիճ”, “Մոսկվա հոթել” ՍՊ ընկերություններ, Արզնի 4-րդ թաղամաս, 11։00-16։00 Արագյուղ, Զորավան, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ քաղաք՝ Մայիսյան, Թումանյան փողոցներ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, 13։00-16։00 Պտղնի համայնքի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Հայ Նավթ”, “Օազիս”, “Անգար”, “Կլեոպատրա”, “Բրաբիոն”, “Օնիրա կլաբ” ընկերություններ, “Քիմիագործ” ԱԸ և “Գ․ Հովսեփյան” ընկերություն, Գեղարքունիքի մարզ 11։00-12։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Մեղրի քաղաք, Այգեձոր, Թղկուտ, Լեհվազ, Վարդանիձոր, Շվանիձոր, Նռնաձոր, Ալվանք գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
09:28 - 05 փետրվարի, 2021
Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետարանը կհամագործակցի ԿԽՄԿ hայաստանյան գրասենյակի հետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետեւանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։ «Մենք կարեւորում ենք համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ, դրա համար կցանկանայինք լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, ծանոթանալ տեղահանված կամ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց կարիքներին»,-նշեց Արմեն Քարամյանը։ Մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց պատերազմի ընթացքում եւ հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում եւ պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։ «Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։Մենք պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը եւս արդյունավետ ընթացք կունենա։ Մեր մարզում պատերազմի հետեւանքների մեղմման կամ վերացման նպատակով տրամադրվող աջակցության կարիքները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ աշխատանք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, Արցախից տեղահանվածների եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների հետ։ Վերջին երկու տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել ենթակառուցվածքների կարգավորման ուղղությամբ, սակայն դեռեւս անելիքներ կան»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։ Այնուհետև մարզպետն ըստ ոլորտների ներկայացրեց իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով այն խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմի հետեւանքով եւ անմիջապես առնչվում են առավել խոցելի խմբերի հետ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Ինսկե Վանդորմայլը եւ Միքայել Ռիեպլը հետաքրքրվեցին աջակցության հետ կապված առաջնահերթ խնդիրներով եւ անելիքներով, միաժամանակ շեշտելով, որ իրենք ցանկանում են մարզպետարանի հետ համատեղ գնահատել բոլոր կարիքները եւ տարբեր ծրագրերի իրականացմամբ սկսել աջակցության գործընթացը։ «Մենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերենք նաեւ դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցենք ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաեւ առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում ենք անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Մեզ նաեւ հետաքրքրում է, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները»,-նշեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյունքներ։«Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզում մեծապես կնպաստի հետպատերազմական ժամանակահատվածի խնդիրների կարգավորմանը»,-եզրափակեց Գեղարքունիքի մարզպետը:
16:33 - 04 փետրվարի, 2021