Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: «Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա ասել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։ Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։
15:51 - 14 հոկտեմբերի, 2021
Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

Մատնանշվել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը․ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ թշնամիներին չպետք է հնարավորություն տրվի խաթարելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերը, գրում  է Mehr-ը:Երեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խաթարելու իրենց հարաբերությունները:Ընդգծելով երկրների փոխադարձ հարգանքի ու անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանին ու Բաքվին վաղեմի հարաբերություններ են կապում:Ըստ դիվանագետի՝ երկու երկրները պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և պետք է շարունակեն իրենց հարաբերությունները ճիշտ և արագ զարգացող ուղղությամբ:Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
10:49 - 13 հոկտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։ «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
15:32 - 27 սեպտեմբերի, 2021
Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հայտնի սկզբունքների և տարրերի  հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը առաջնահերթ են համարել տարածաշրջանում առկա իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու իրենց մանդատի համաձայն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և հակամարտության արդյունքում առաջացած առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ սա ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն էր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով որ «ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։
16:57 - 25 սեպտեմբերի, 2021
Բաքուն կրկին պահանջում է «ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները»
 |azatutyun.am|

Բաքուն կրկին պահանջում է «ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզները» |azatutyun.am|

azatutyun.am: Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և «փոխադարձ հետաքրքրություն հայտնել հարաբերությունների զարգացման կապակցությամբ»։ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը Ջեյհուն Բայրամովն «ընդգծել է Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ ականապատված դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցման հարցով»։ «Բայրամովը նաև աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբարությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա և տեղեկացրել քայլերի մասին, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այդ ուղղությամբ», - հայտնում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը:
12:14 - 25 սեպտեմբերի, 2021
Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

Կայացել է Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Խովաևը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես նաև կայացել է արտգործնախարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումը։ Համանախագահները ողջունում են 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը՝ որպես երկու երկրների վճռականության նշան՝ վերսկսելու խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը»։ Շարունակությունը՝ tert.am կայքում
10:31 - 25 սեպտեմբերի, 2021
Հայաստանից դեռ պատասխան չենք ստացել խաղաղության պայմանագրի և սահմանազատման առաջարկների վերաբերյալ․ Բայրամով |civilnet.am|

Հայաստանից դեռ պատասխան չենք ստացել խաղաղության պայմանագրի և սահմանազատման առաջարկների վերաբերյալ․ Բայրամով |civilnet.am|

civilnet.am: Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը հանդես է եկել որոշ առաջարկներով։ Դա նաև սահմանազատման շուրջ քննարկումներ սկսելու միջոցով Հայաստանի հետ սահմանային բաց հարցի լուծումն է։ Բացի այդ, այդ առաջարկը, որը բազմիցս հնչեցրել Է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունն է։ Ցավոք, մենք Հայաստանից դեռ արձագանք չենք ստացել մեր առաջարկների վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ Երևանի նման դիրքորոշումը «վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանին»․ «Կա մի պարզ բանաձև՝ դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումն է։ Ադրբեջանը հենց նման դիրքորոշում ունի”,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
16:16 - 26 հուլիսի, 2021
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Շոշափվել են մի շարք թեմաներ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում, մասնավորապես `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
14:04 - 23 հունիսի, 2021
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

tert.am: Կարծում ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ կանի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, գրում է minval.az-ը:Նրա խոսքով` «Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»:«Կարծում ենք, որ որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը` միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակներում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները»,-ասել է Բայրամովը: Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին: «Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ - խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը: Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:
17:06 - 21 հունիսի, 2021
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա». Ջեյհուն Բայրամով |hetq.am|

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա». Ջեյհուն Բայրամով |hetq.am|

hetq.am։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, և տարածաշրջանի երկրները պետք է կենտրոնանան ապագայի վրա։ Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է trend.az-ը։  «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ լավ, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա այսօր ամենալավ տարբերակն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման առաջարկը ակտուալ է, բայց հայկական կողմը չի ընդունում այն։ Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:00 - 19 հունիսի, 2021