Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Վարդենիսի ուղղությամբ կորուստներ չունենք․ մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ «Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Կրելով մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։  ՊՆ ներկայացուցիչն անդրադառնալով ՀՀ տարածքի իրավիճակին ասաց, որ դեռ երեկ ՀՀ տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին, եւ հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել՝ նաեւ խաղաղ բնակիչներին։ «Օդուժ է կիրառվել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են։ Եւ ինչպես նշեց ՊՆ-ն՝ սպասեք հուժկու պատասխանի»,-մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ  այս ճակատն (խմբ․-Վարդենիսի) օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ «Առաջին օրը եւս, երբ Ադրբեջանը հասցրեց հրթիռահրետանային հարված, թիրախավորվել էր Վարդենիսի ուղղությունը։ Այս ճակատն օգտագործվել է առաջին իսկ օրվանից։ Ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են, նորություն չեն, բայց մեր ԶՈՒ-երը լիովին կազմ ու պատրաստ ու մարտունակ են»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ 
11:44 - 29 սեպտեմբերի, 2020
Հայկական ԶՈՒ-երը ստիպված են օգտագործել շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության տեսակներ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Հայկական ԶՈՒ-երը ստիպված են օգտագործել շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության տեսակներ․ ՀՀ ՊՆ խոսնակ

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես,հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը։ «ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրակրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ»,- տեղեկացնում է խոսնակը:
11:42 - 29 սեպտեմբերի, 2020
Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

 |factor.am|

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությունը հրապարակվել է երեկ երեկոյան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։ Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը խորն անհանգստություն են առաջացնում։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»,- ասվում է հրապարակման մեջ։ Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային կարգավորումը։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին համաձայն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության հետ», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցությունները։
11:23 - 29 սեպտեմբերի, 2020
Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ

Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ։ «Տիկին փոխնախագահ, Կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը և ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում և գյուղերում։ Սպանվել է մեկ կին և երեխա, վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։ Այս լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից արված առավելապաշտական հայտարարություններից օրեր անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա պնդում էր, թե իբր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դրանից առաջ նա շեշտել էր, որ «մենք բոլոր միջոցներով վերադարձնելու ենք մեր տարածքները»՝ պնդելով, որ «ներկայիս Հայաստանը հիմնադրվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա»՝ ընդգծելով, որ «բանակցությունները գործնականում չեն վարվում»։ Ավելին, հարձակումից օրեր առաջ Ադրբեջանը պահեստազորային ուժերի զորահավաք էր սկսել և քաղաքացիական բեռնատարներ էր առգրավում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Բաքուն նաև հրաժարվեց ընդունել հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը։ Ադրբեջանը ռազմական վարժանքներ էր անցկացնում՝ իրականացնելով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի սադրիչ թռիչքներ։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։ Հավաստի տեղեկատվություն է առկա Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով ահաբեկիչների հավաքագրման մասին։ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար մերժողական վերաբերմունք է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ ամենաարձր մակարդակով նշելով, որ. «միջազգային իրավունքն այսօր աշխարհում չի գործում, իսկ միջազգային պայմանագրերը հանդիսանում են արժեք չունեցող թղթի կտորներ»։ Այսպիսով Ադրբեջանը բացահայտ պատրաստվում էր հարձակմանը։ Տիկին փոխնախագահ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։ Տիկին փոխնախագահ, Երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։ Նախ, Ադրբեջանը սաստիկ ուժեղացրել է ճնշումները իշխող ռեժիմի նկատմամբ ցանկացած այլախոհության արտահայտման դեմ։ ԵԽԽՎ զեկուցողները Ադրբեջանում իրականացրած դիտարկումներից հետո իրենց մտահոգությունն են հայտնել. «համավարակի դեմ պայքարի քողի ներքո երկրի իշխանությանը քննադատողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև անարդար դատավարություններում դատապարտվածների և քաղբանտարկյալների անվտանգության վերաբերյալ»։ Երկրորդ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի կոչին, Բաքուն բացահայտորեն խախտել է 1994թ․ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա արվում է ադրբեջանցիներին ազգայնականության պատճառաբանությամբ համախմբելու և հասարակության ուշադրությունը բռնապետական իշխանության ռեժիմից շեղելու նպատակով։ Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ նպաստելով տարածաշրջանում հետագա ապակայունացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։ Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության մասին իրենց զեկույցներում գրել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով Եվրոպական հանձնաժողովը։ Հատկանշական է, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ինքնության հողի վրա հայերի դեմ իրականացրած հանցագործությունների վերաբերյալ երկու որոշում է ընդունել, մեկը՝ խաղաղ պայմաններում, քնած հայի դաժան սպանության և մյուսը՝ Ադրբեջանում ձերբակալված հայի խոշտանգումների և դրան հաջորդած սպանության մասին»։
10:56 - 29 սեպտեմբերի, 2020
Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին |azatutyun.am|

Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին |azatutyun.am|

azatutyun.am:  Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է այդ երկրի Արտաքին հարաբերությունների նախարարության հրապարակած հայտարարությունում: «Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև տեղի ունեցած զինված առճակատման առթիվ Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում այս նոր սրացման կապակցությամբ, որը ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը այդ գործողություններով պայմանավորված տուժածներին և զոհերի ընտանիքներին», - նշված է հայտարարությունում: «Այս առումով, Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների կոչերին` երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադար հաստատելու համար, ինչը կդադարեցնի նրանց բաժանող վեճի խորացումը և թույլ կտա վերականգնել երկխոսության և բանակցությունների մթնոլորտը և հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման համար անփոխարինելի պայման` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում», - հայտարարում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:      
10:32 - 29 սեպտեմբերի, 2020
Հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

Հերքում ենք Ադրբեջանի ՊՆ-ի մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ: Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:        
09:45 - 29 սեպտեմբերի, 2020
Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր |24news.am|

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր |24news.am|

24news.am: Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շուրջկենտրոնի ղեկավարը։ «Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է  ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։ Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է։ Երեկ Հադրութում լարված է եղել. շուրջ 50 արկ է ընկել շրջկենտրոնի վրա. «Շուրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան»։
09:39 - 29 սեպտեմբերի, 2020