Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

Այսօր խորհրդակցություն անցկացրեցի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:  «Խորհրդակցության սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեցի տնօրեններին և կրթական համակարգի աշխատակիցներին: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ խոսեցի կրթական համակարգում առկա խնդիրների բարելավման մասին:Իմ պատկերացմամբ, Արցախյան պատերազմում մեր կրած անհաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը՝ նորովի մոտեցում ցուցաբերելով արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձևավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։Շնորհակալություն հայտնեցի, առաջին հերթին, մեր դպրոցների այն տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։   Նաև իմ երախտագիտությունը հայտնեցի բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր կերպ օժանդակել են Արցախին և Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին։ Խնդրեցի, որ առանձնակի ուշադրություն դարձնենք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անենք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։ Խնդրեցի նաև անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներին, զրուցել նրանց հետ, սփոփել նրանց, նաև մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող է ցուցաբերվել մեր կողմից։ Միաժամանակ, առաջարկեցի մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ։Խոսեցի նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին: Շատ կարևոր է նաև դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։ Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից։  Խոսվեց նաև օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու և այլ հարցերի մասին։   Լսեցի դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ։
21:47 - 22 հունվարի, 2021
Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երեւանում եւ 3 մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`  Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Արցախի փ. 10գ շենքեր, 11։00-17:00 Նար Դոսի փ. 1 շենք 2 - րդ մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 82-84 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Բագրատունյաց պող․34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․4-րդ նրբանցքի սեփական տներ, Բագրատունյաց պող․24, 26, 26/1, 28, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 3-րդ միկրոշրջան 42 շենք,Կապուտան գյուղ, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս և Ջրվեժ գյուղ, 10։00-16։00 Զովունի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ԱԱԾ զորամաս, “Թամարա և Անի” ՍՊԸ, Սեյսմիկ կենտրոն, Մետաղամանեղեն գործարան,  Գեղարքունիքի մարզում՝ 15։00 -16։30 Վարսեր հանայնք մասնակի, “Արա Արեգ”, “Ռանչպար” ՍՊԸ-ներ, “Լեվ Լեն”, “Գազ Ամա”, “Գազ Առմա”, “Ա. Սալազարյան”, “Է. Մխիթարյան”, “Շ. Բոզոյան”, “Հ.Պողոսյան և Հուսիկ Սեդրակյան” ԱՁՆ-եր, Ավտոտեխսպասարկում, Հեռուստակենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,  Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ մասնակի: 
09:49 - 20 հունվարի, 2021
Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի  բաժանմունքը կընդարձակվի

Մարտունու բժշկական կենտրոնի Covid-19-ի բաժանմունքը կընդարձակվի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Քովիդ-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին՝ Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում, ծանոթացել է բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։ Ինչպես ներկայացրել է Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին մեկ այլ հարկաբաժնում։ Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։ Պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Կահավորումն ընթանում է առանց խնդիրների՝ նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալներ և թթվածնի 15 կետեր։ Հաշված օրերի ընթացքում մենք բաժանմունքի նոր հատվածում կընդունենք մեզ դիմած քաղաքացիներին»,- ներկայացրել է ԲԿ տնօրենը։ Գնել Սանոսյանը շրջել է հիմնանորոգված և կահավորված սենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։ «Բաժանմունքի ընդարձակման անհրաժեշտությունն առաջացավ այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Մարտունու բժշկական կենտրոնը, բացի կորոնավիրուսով հիվանդներից, ընդունեց նաև Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։ Նման գերբեռնվածության պայմաններում մենք որոշեցինք ընդարձակել համապատասխան բաժամունքը։ Նախատեսեցինք գործող մահճակալների թիվը 50-ից հասցնել 70-ի։ ՀՀ առողջապահության նախարարությունը դրականորեն արձագանքեց մեր առաջարկությանը, և այսօր արդեն ունենք այս կարևոր ձեռքբերումը, հատկապես, որ համավարակը դեռ չի նահանջել։ Հուլիսից մինչ տարեվերջ Մարտունու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման միջոցով առողջացել են վարակված 440 հիվանդ։Այստեղ բուժվել են ոչ միայն մեր մարզի, այլև Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Այդ ընթացքում բաժանմունքի բժիշկները նվիրական գործ են կատարել»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:
08:58 - 31 դեկտեմբերի, 2020
Սահմանների որոշման հարցը մարդկանց ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել․ ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզ

Սահմանների որոշման հարցը մարդկանց ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել․ ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Պաշտպանը հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ Գեղարքունիքի մարզպետի, ինչպես նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: «Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում: Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը։ Առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ, որի ժամանակ քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։ Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
15:23 - 30 դեկտեմբերի, 2020
«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ

«Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ

ՀՀ ոստիկանությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները, որոնց նպատակն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում: Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ձկնորսներին՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 20-ը Սևանա լճում չզբաղվել ձկնորսությամբ: Բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության:
20:15 - 29 դեկտեմբերի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր եւ հարակից ոչ բնակչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան եւ Բագրեւանդ թաղամասեր, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-14։30 Սեւան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի:
10:07 - 28 դեկտեմբերի, 2020
Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մանանդյան փ․ 23 շենք,. 11։00-17:00 Վաղարշյան փ. 19. շենք, Զաքյան 1-ին նրբ․ 1 շենք, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․ 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 53/14, 53/15, 55/13, 57/12 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-16։00 Նոր Գեղի համայնքի` Աղբյուրակ, Բաբաջանյան փողոցներ, Նոր Գեղի գյուղի մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր Պտղնի, Նոր Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ գյուղի՝ Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Վերին Գետաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ։
09:32 - 23 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Արամի փ. 70, Պուշկինի փ. 51/1, Եկմալյան փ. 1 շենքեր, Զաքյան 1-ին նրբ․ 1 շենք, Զաքյան 1, 3 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 45/1 շենք, Դրոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գուլակյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փող. 56 շենք, Չեխովի փ. 54 շենքը և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ Արտաշիսյան փ. 71, 73 շենքեր, Փիրումյան փողոց, Դավթաշեն 3-րդ թաղ. 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-16:00 Պետ.տնկարանի տարածք, 11։00-17:00 Պարտիզակ, Առատաշեն, Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյանի, Շիրակի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց, Կալեր թաղամասեր, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն ,Նոր Պտղնի, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11:30-13:30 Կարմիր գյուղ մասնակի, Սարուխան, Լանջաղբյուր, Գանձակ, Ծաղկաշեն, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, «Վեոն Արմենիա», «Ղ-Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարան, Գավառ քաղաքի՝ Հացառատ թաղամաս մասնակի, «Ալիք», «Կարիշ» ՍՊԸ-ներ, գազալցակայաններ:
09:14 - 22 դեկտեմբերի, 2020
Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Առաջին Թումո տուփը բացվեց Գավառում

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և dot818 ընկերության համագործակցության շնորհիվ Գավառ քաղաքում բացվեց առաջին Թումո տուփը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության  զարգացմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։Բացման միջոցառմանը Թումոյին և Գավառի Թումո տուփի հովանավոր dot818 ընկերությանը միացան ՀՀ ԿԳՍՄՆ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԲՏԱ փոխնախարար Վիկտորյա Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո շրջանավարտներ ու Գավառի տուփի ապագա ուսանողներ։Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Թումոյի մարզային ընդլայնումը էլ ավելի մեծ թափ է ստանում Գավառի Թումո տուփի բացումով: Հաշված օրերից ևս մի Թումո տուփ կբացվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում: Այս գործընթացը շարունակական է, և դրանով մենք վերահաստատում ենք մեր առաքելությունը` Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի անգամ ամենափոքր համայնքների պատանիներին»: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց Տուփի ծրագրի իրականացումը փոքր համայնքներում․ «Շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ անգամ այս դժվարին ժամանակահատվածում կարողացան բացել առաջին Թումո տուփը Գավառում։ Մարզպետարանը և մեր համայնքները պատրաստակամ են աջակցել առաջիկա Թումո տուփերի բացմանը Գեղարքունիքի մարզում։ Ուրախությամբ նշեմ, որ առաջիկայում Սևանում ևս կունենանք Թումո տուփ։ Կարևորում եմ Թումոյի կրթական ծրագրի էլ ավելի ապակենտրոնացումը․ այսպես երեխաները կարողանում են հենց իրենց համայնքում ստանալ ժամանակակից կրթություն»։  Համագործակցությանն ու նախագծի կարևորությանն ԱՄՆ-ից անդրադարձավ dot818-ի հիմնադիր Դավիթ Տոնոյանը՝ նշելով․ «dot818-ը շատ ոգևորված և հպարտ է Գավառի Թումո տուփ նախագծի իրականացմամբ։ Հայ պատանիների մտքի բնական ճկունության զարգացումն է մեր հաջողությունների երաշխիքը արհեստի, արվեստի, շինարարության, մշակույթի և գիտության մեջ։ Լավագույնն եմ ցանկանում Գավառի երեխաներին և Թումոյի թիմին։ Մինչ հաջորդ նախագիծ Հայաստանում»։ Միջոցառմանը նաև տեղի ունեցավ Թումո տուփի ամենաառաջին գրանցված գավառցի պատանիների ծանոթացումը ծրագրին ու հանդիպումն արդեն փորձառու թումոցիների և շրջանավարտների հետ: Եգորը, Հայկն ու Լարիսան առաջին փորձարկումներն արեցին ռոբոտաշինության, նկարչության և ծրագրավորման ոլորտներում:Թումո տուփ նախագծի նպատակը փոքր համայնքների պատանիների համար Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելն է։ Այն փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են Տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։Dot818-ը ամերիկյան մարքեթինգային ընկերություն է, որը հիմնվել է 2011 թվականին Կալիֆորնիայում: Այն զբաղվում է հրատարակչական, գովազդի և մարքեթինգի գործառույթներով: Կալիֆորնիայում տեղակայված գլխամասից բացի այն նաև ունի գրասենյակ Հյուսիսային Կարոլինայում և Մեծ Բրիտանիայում:Թումո տուփի հաջորդ ուղղությունը Տավուշի մարզի Բերդ քաղաքն է։ Դրա բացումը նույնպես կկայանա այս ամիս:
17:36 - 18 դեկտեմբերի, 2020
ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում են ստանում նաև Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքները

ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում են ստանում նաև Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքները

Գեղարքունիքի մարզում ընթանում է զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով, առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված և փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։ Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները համայնքապետարանների միջոցով հավաքագրում են զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան վճարման համար: Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են նաև սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկանքները։«Սահմանված կարգի համաձայն՝ զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։ Ընդ որում, սահմաված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձեւով տրամադրվում է տաս միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները: Պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման տրամադրման աշխատանքներն ընթանում են մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներում։ Պետական աջակցություն տրամադրվում է նաեւ վիրավոր զինծառայողներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններին», -հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանը։
12:29 - 16 դեկտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևան քաղաքում՝ 10։00-16։00- Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 9 շենքը; Ավան՝ 14 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00- Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․46, 48, 50, 50/1 շենքերը Արշակունյաց պող․296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Շիրակի փողոցի սեփական տներ, Ս․Զորավարի փ․44 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արհեստավորների փ. 91-163 սեփական տներ, Եր․Քոչարի փ. 22, 28 շենքեր, Զավարյան փ. 18, 47 սեփական տներ, Գրողների փ. 3, 16 սեփական տներ, Նար Դոսի փ. 39, 43 սեփական տներ։ Արմավիրի մարզում՝ 11:00-17:00- Առատաշեն գյուղ։ Կոտայքի մարզում՝ 10։00-12։00- Չարենցավան քաղաքի` 3-րդ թաղամասի 12-21, 32-41 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,հիվանդանոց, գազի տարածքային տեղամաս, թիվ 3 դպրոց, «Հոլանի» կարի ֆաբրիկա, «Գինաց» ռեստորան, «Ծիծեռնակ» մսուր- մանկապարտեզ, 10։00-16։00- Եղվարդ համայնքի` Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, 11։00-17։00- Աբովյան քաղաքի` 3-րդ, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 13։00-16։00- Նոր Երզնկա գյուղ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00- Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-14։00- Կարմիրգյուղ գյուղ մասնակի, «Յուքոմ», «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխան գյուղն ամբողջությամբ, Սարուխանի N1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ և Ծաղկաշեն գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայանը, Լանջաղբյուր գյուղ ամբողջությամբ, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Գեղարքունիք գյուղն ամբողջությամբ։ Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սպիտակ քաղաքի՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ։
09:28 - 16 դեկտեմբերի, 2020
Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի

Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում իրականացվի ջրանջատում։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տեղեկացվում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 15-ի ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ի ժամը  8.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնել են «Վեոլիա Ջուր»-ից:
22:38 - 14 դեկտեմբերի, 2020