«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դաշնակցի պես իրենց չեն պահել, տրորել են հայկական շահը. Տիգրան Աբրհամյան |news.am|

news.am: Երբ Ադրբեջանը 2021-ին մայիսին եւ նոյեմբերին ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղությամբ, ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ իշխանություններին. առ այսօր մնում է անհայտ, թե արդյոք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, արդյոք ՀՀ դիմումը ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով, սա կարեւոր է, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ է եւ ՀՀ տարածքը 2021-ին 2 անգամ ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել: Առ այս պահը ժողովուրդը չունի պատասխան, թե արդյոք ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի պատշաճ գրությունը եւ արդյոք դա քննարկման առարկա է դարձել. «Երկրորդը, հաշվի առնելով, որ այսօր Երեւանում ընթանում է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, կա եւս մեկ կարեւոր հարց. ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է, որ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքական հարցերում եւ միմյանց վերաբերող հարցերոմ պետք է լինեն ներդաշնակ: 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ անդամ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք որեւէ ձեւով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ: Նման հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ ձեւաչափում: Այսպիսի հարցերը պետք է դառնան այսպիսի միջոցառումների քննարկման առարկա: Այս իշխանությունը մինչեւ հիմա պատասխան չի տվել, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի շահերի ընդգրկումը այս կազմակերպությունում եւ ինչպես պետք է շարժվի Հայաստանը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն Հարավային Կովկասում որպես ռազմաքաղաքական դաշինքը ՀՀ-ի համար այլընտրանք չունի: Այլ բան է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները»,-ասաց պատգմավորը: Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին. «Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ՀԱՊԿ-ի միջամտության եւ ՀՀ սահմաններին նրանց ներկայության պայմաններում մեր մարտունակ կորպուսները ուղղել գլխավոր ճակատ: Մենք ունեինք զորամիավորումներ, որոնք Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով տեղակայված էին, որտեղ մարտական ուղղություններ չէին ընթանում, սակայն իրենց ամբողջ ներուժը կիրառելու հնարավորություն չունեին: Եթե այդ զորամիավորումներն ուղղեին Արցախ, մենք չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք այսօր Արցախում: Իհարկե, ՀԱՊԿ-ի հետ կապված ասելիքն ու անելիքները շատ են, բայց հասկանալի է, որ այս իշխանության օրոք Հայաստանի շհը չի կարող ներկայացված լինել: Մենք մեր դաշնակիցների հետ կարող էինք արդյունավետ աշխատել միայն մեկ դեպքում, եթե Հայաստանը լինի առանց Նիկոլի»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը:
10:42 - 10 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

Մի՛ խաբվեք Փաշինյանի հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով, ՌԴ-ին վստահելի դաշնակից է պետք, ոչ թե գլխացավանք․ Մամիջանյան |tert.am|

tert.am: ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամությունը ֆիքսված է ոչ միայն միջազգային պայմանագրերով, այլ արժեքաբանական, ժողովուրդների բարեկամությամբ: Այս մասին ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Տարակուսած ենք՝ ոնց կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել այն մարդկանց խմբի հետ, որոնք պարբերաբար վնասել են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը, ոնց կարող է հանդիպել մարդկանց այն խմբի հետ, ովքեր ԱԺ-ում 2021-ի նոյեմբերի 16-ի իրադաձությունների ժամանակ անհիմն հակառուսական հիստերիա էին բարձրացրել։ Ակնկալում ենք ստանալ պատասխան, թե երբ է իրականացվելու այս տարվա մարտի վերջին տեղի ունեցած Փարուխի և Քարագլխի դեպքերից հետո ՌԴ Պն հայտարարությունը առ այն, որ ադրբեջանական կողմը քաշվելու է ելման դիրքերը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի միակ փոքրիշատե հայամետ՝ գերիների մասին կետը վերջապես կիրականցվի Ադրբեջանի կողմից։ Նաև հույս ունենք, որ իշխանությունների ցուցակով տրված ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ կանխելու ամոթալի դիպվածը երբեք չի կրկնվելու»,- ասաց Մամիջանյանը։ Նա նշեց, որ Կովկասում ՌԴ-ին անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ իշխանափոխությունից հետո շարունակենք մնալ Ռուսաստանի ռամավարական դաշնակիցը։ Փաշինյանը չի կարող բանակցել Հայաստանի անունից, խնդրում եմ մի՛ խաբվեք նրա հավաքած քվեներին, դրանք ձեռք են բերվել կեղծիքով ու ստով, Փաշինյանը բացառապես բանակցում է իր արյունոտ իշխանությունը պահելու համար»,- ասաց Մամիջանյանը։
12:35 - 09 հունիսի, 2022
Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

Մեր նպատակն է Լավրովին հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան ԱԳՆ շենքի մոտ: Այստեղ մեծ թվով ոստիկաններ կան, որոնք փակել են շենքի մուտքը: Ներսում նախատեսված են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի առանձնազրույցը, ապա նաև համատեղ ասուլիսը։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մեր ասելիքը քիչ հետո ելույթների միջոցով կփոխանցենք։ Պետք է փոխանցենք՝ այն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը: Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին»: Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
11:05 - 09 հունիսի, 2022
Թող ոստիկանները այդ միջազգային քննարկմանը ներկայացնեն քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը. Վարդեւանյան |news.am|

Թող ոստիկանները այդ միջազգային քննարկմանը ներկայացնեն քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարությունը. Վարդեւանյան |news.am|

news.am: Արդյոք դատական իշխանությանը վերաբերող այս քննարկման ժամանակ հատուկ ձեւով նշվելու է, որ Հայաստանը քայլ անելով դեպի ժողովրդավարություն, դեպի դատական իշխանության իրական անկախության երաշխիքների ձեւավորում, այն բացառիկ երկրներից է, որ մեկ տարի խլեց գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որի իմաստն այն է, որ դատարանների նախագահներն իրենք չորոշեն՝ ով գործը քննի, եւ որոշեցին, որ ձեռքով պետք է մակարգվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որին սակայն չեն մասնակցում ընդդիմադիր պատգամավորները: Այն փակ է նաեւ լրագրողների համար: «Հետաքրքիր է, այս քննարկման ժամանակ խոսվելո՞ւ է, որ ի վերջո, այսքան ճնշման արդյունքում երբ այդ համակարգը նորից սկսեց գոծել, հենց վերջերս գործերից մեկով էլեկտրոնային մակագրման արդյունքը դուր չեկավ իշխանություններին եւ նրանք նորից իրականացրեցին ձեռքով մակագրում: Արդյոք խոսվելու է այն մասին, որ ՀՀ-ում դատական համակարգի անկախությունը դարձել է երազելի երեւույթ, որ, օրինակ, արդեն բոլորի համար պարզ լինի, թե այս կամ այն դատավորն ինչպես է կալանավորումը բավարարելու: Այսինքն խոսվելու է ոչ թե կալանավորումը քննարկելու, այլ բավարարելու մասին: Դրա վառ ապացույցն է այն, որ արդեն Հայաստանում նորից ոստիկանների ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Ոստիկանների ցուցմունքը բավարար չէ մարդ կալանավորելու համար: Հիմա նորից ունենք այդ պրակտիկան: Այսօր կան տասնյակ մարդիկ կալանավորված՝ սկսած Իգոր Խաչտուրովից, որոնք պարզապես ոստիկանների գրած ցուցմունքների հիման վրա են կալանավորվել»,-ասաց նա: Վարդեւանյանը զարմանք հայտնեց, որ այս քննարկումը փակ է անցկացվում, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներից: Նա հեգնանքով շարունակեց, որ գոնե ոստիկաններին թույլ տային մասնակցել այդ խորհրդաժողովին. «Մի քանի ոստիկան գուցե որոշեին ներկայացնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու  նոր մարտավարությունը: Դա ժողովրդավարական մարտավարություն է, որը Հայաստանում իրացվում է եւ կարող է արտահանվել»: Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին ընթանում է«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
12:14 - 08 հունիսի, 2022
Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: «Ով ասաց, որ «Դիմադրության» շարժումն այլևս չկա, որ անցյալ եղանակով են խոսում և ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է ինքը հրաժարական տար և ով ասաց, որ վաղը չէ մյուս օրը ինքը հրաժարական չի տա», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հարցին, թե գո՞հ են մարդկանց թվից, որոնք դուրս են եկել փողոց, ի՞նչը խանգարեց, որտե՞ղ վրիպեցին, որտե՞ղ սխալվեցին և ինչո՞ւ հրաժարական չտվեց Նիկոլ Փաշինյանը: Խաչատրյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե փողոցում ավելի շատ մարդ լիներ, գործընթացն ավելի արագ կլիներ, ոստիկանությունն էլ ռիսկ չէր անի ուժ կիրառել։ Իսկ թե ինչու մարդիկ փողոցում շատ չեն, ընդդիմադիր պատգամավորն այսպես պարզաբանեց՝ «մարդկանց մի մասը փորձում է շառից-փորձանքից հեռու մնալ», որովհետև մահակով հարված ստանալը հաճելի չէ, մյուս կողմից էլ, Խաչատրյանի խոսքով, մարդիկ իրենց «կենցաղի մեջ են չափազանց խրված»։ «Օրեցօր ամեն ինչ թնկանում է, և այդ կենցաղային խնդիրներն այնքան շատ են, որ մարդն ուղղակի սիրտ չունի այլ բանի մասին մտածի, և նաև հուսահատված է, որովհետև սրանք քաղաքականություն են տանում, որ «ամեն ինչ կորած է, 30 տարի առաջ են Ղարաբաղը ծախել», որն էլի շիզոֆրենիա է։ Արցախի ազատագրումը վերջացավ 1993-ի վերջին, ինչպե՞ս կարող էին 90 թվից ծախեին, թուրքերը փողը տվել էին, լավ բա Ղարաբաղն ինչի՞ չէին տանում։ Նաև կա մարդկանց մի խումբ, ով հավատում է այս իշխանությանը, պետք է դա էլ ընդունել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Պատասխանելով հարցին, թե կա՞ն մարդիկ որոնք ասում են, որ «հոգնել ենք, նաև դաշնակցությանը չենք ուզում», Խաչատրյանը նախ վկայակոչեց «Գելափի», Հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները՝ նշելով, որ Փաշինյանի հեղինակությունը գահավիժում է, ապա նաև հավելեց՝ «կան տենց մարդիկ»։ «Տեսնում ենք Փաշինյանի հեղինակությունն ինչպես է գահավիժում, Փաշինյանի թուրքական, ադրբեջանական, քաղաքականության նկատմամբ ինչպիսի մեծ հակակրանք կա հանրության շրջանում, իհարկե ով որ Փաշինյանին չի սիրում չի նշանակում, որ մեզ սիրում է, և այդ մեր կատեգորիայի քաղաքացիներին ուզում եմ մի բան հստակեցնել՝ իշխանությունը մոնոպոլիա է, չի կարող լինի երկու վարչապետ, երեք ֆինանսների նախարար, ընդդիմությունը որևէ մեկիս մոնոպոլիան չէ՝ «Հայաստան» դաշինքի մոնոպոլիան չէ, «Պատիվ ունեմ» դաշինքի մոնոպոլիան չէ, Դաշնակցության մոնոպոլիան չէ, և այլն։ Այստեղ հարցն իշխանության խնդիրը չի, հստակ է, Փաշինյանը վեր է կացել, հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման իրեն հորդորի մասին», - ասաց Արթուր Խաչատրյանը։ Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
14:01 - 07 հունիսի, 2022
ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա: Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հայտարարությունում ասվում է. «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են. Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում: Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց: Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից: Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է: Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»: Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
13:01 - 07 հունիսի, 2022
Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

Վնասվածքները հիմնականում եղել են հարվածի հետևանք. նախարարն անդրադարձավ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած անձանց, այդ թվում` ոստիկանների վնասվածքները հիմնականում եղել են հարվածի արդյունք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարն ընդգծեց, որ բժշկական կենտրոններ դիմածների մեծամասնությունը եղել են ոստիկաններ: «Բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը: Հիմնականում մոտ 70 տոկոսն առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել: Սակայն ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և դուրս գրվել: Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այդ քաղաքացու վիճակն այս պահին բավարար է, լավացման ընթացքի մեջ է, հույս ունենք, որ մոտակա օրերս դուրս կգրվի»,-ասաց նախարարը: Անդրադառնալով հարցին, թե այդ անձինք ինչի՞ արդյունքում են տուժել՝ Ավանեսյանն ասաց. «Հիմնականում եղել են հարվածների արդյունքում ստացված վնասվածքներ: Եղել են մանր պատռվածք ունեցող փոքրաթիվ անձինք»:
12:15 - 07 հունիսի, 2022
Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|

Բանակցային գործընթացում կա որոշակի տակտիկա, ընդդիմությունը չի կարող իշխանությանը ստիպել շեղվել այդ ծրագրերից. Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում կա որոշակի մարտավարություն, և ընդդիմությունն իր պահվածով չի կարող ստիպել, որ իշխանությունը շեղվի այդ ծրագրերից: Հարությունն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե ընդդիմության ակցիաների վերաբերյալ իշխանությունը փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում՝ Հարությունյանը վստահեցրեց, որ այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է, կառավարությունն իրողություններն ընդունում է ի գիտություն: Նա հավելեց, որ կառավարությունը հրապարակային է իր գործողություններում, իր հայտարարություններում ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերի ժամանակ, հարցազրույցներում, մամուլի հետ շփումներում: Անդրադառնալով ընդդիմության այն գործողություներին, որով տարբեր նախարարությունների մոտ ակցիաներ են իրականացնում և իշխանությունների ներկայացուցիչներից հավաստիացումներ  պահանջում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ Հարությունյանն ասաց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց, եթե ընդդիմությունը շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման կենթարկվի: Նայեք, այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում ներխուժելով Արտաքին գործերի նախարարության շենք, ինչպես էր ինքն իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են Արցախի խնդրի համար, այն ԱԳՆ-ի, որը իրականացնում է կառավարության ծրագիրը, որտեղ հստակ մատնանշումներ կան Արցախի խնդրի կարգավորման հետ կապված, այն փոխարտգործնախարարին, որը գնում է բանակցելու»: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը թույլ ընդդիմություն է, իր ազդեցությունն էլ թույլ է, բայց, այնուամենայնիվ, խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ կապված: Անդրադառնալով համապատասխան հայտարարություններ անելու ընդդիմության պահանջներին՝ Հարությունն ասաց. «Իշխանությունը հայտարարություններ և հաստատումներ է անում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Կա բանակցային գործընթաց, և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա, մարտավարություն կա: Եվ ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որ կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»: Ըստ նրա՝ ավելի լավ է գնալ բանակցությունների, շատ բանի հասնել, քիչ խոսել, քան թե գնալ բանակցությունների ու քննարկել «դավաճանական բաներ»՝ վստահեցնելով, որ հայկական կողմը միանշանակ հասնելու է շատի: «Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Յուրաքանչյուրը պետք է այդ քվեն հարգի, ոչ թե տվյալ կառավարությանը և իշխանությանը, այլ այդ քվեն: Մոտ մեկ տարի առաջ մեր ժողովուրդը այդ պատասխանները տվել է, հիմա ընկնել դռնեդուռ, հուսահատությունից փորձել ինչ-որ օրակարգեր շեղել, կներեք, բայց ՀՀ գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից»,-ասաց Հարությունյանը:
16:08 - 02 հունիսի, 2022