Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|
14:01 - 07 հունիսի, 2022

Ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է Փաշինյանը հրաժարական տար․ ընդդիմադիր պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: «Ով ասաց, որ «Դիմադրության» շարժումն այլևս չկա, որ անցյալ եղանակով են խոսում և ով ասաց, որ մի ամիսն էդ էն ժամկետն էր, որ պետք է ինքը հրաժարական տար և ով ասաց, որ վաղը չէ մյուս օրը ինքը հրաժարական չի տա», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը հարցին, թե գո՞հ են մարդկանց թվից, որոնք դուրս են եկել փողոց, ի՞նչը խանգարեց, որտե՞ղ վրիպեցին, որտե՞ղ սխալվեցին և ինչո՞ւ հրաժարական չտվեց Նիկոլ Փաշինյանը:

Խաչատրյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե փողոցում ավելի շատ մարդ լիներ, գործընթացն ավելի արագ կլիներ, ոստիկանությունն էլ ռիսկ չէր անի ուժ կիրառել։ Իսկ թե ինչու մարդիկ փողոցում շատ չեն, ընդդիմադիր պատգամավորն այսպես պարզաբանեց՝ «մարդկանց մի մասը փորձում է շառից-փորձանքից հեռու մնալ», որովհետև մահակով հարված ստանալը հաճելի չէ, մյուս կողմից էլ, Խաչատրյանի խոսքով, մարդիկ իրենց «կենցաղի մեջ են չափազանց խրված»։

«Օրեցօր ամեն ինչ թնկանում է, և այդ կենցաղային խնդիրներն այնքան շատ են, որ մարդն ուղղակի սիրտ չունի այլ բանի մասին մտածի, և նաև հուսահատված է, որովհետև սրանք քաղաքականություն են տանում, որ «ամեն ինչ կորած է, 30 տարի առաջ են Ղարաբաղը ծախել», որն էլի շիզոֆրենիա է։ Արցախի ազատագրումը վերջացավ 1993-ի վերջին, ինչպե՞ս կարող էին 90 թվից ծախեին, թուրքերը փողը տվել էին, լավ բա Ղարաբաղն ինչի՞ չէին տանում։ Նաև կա մարդկանց մի խումբ, ով հավատում է այս իշխանությանը, պետք է դա էլ ընդունել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատասխանելով հարցին, թե կա՞ն մարդիկ որոնք ասում են, որ «հոգնել ենք, նաև դաշնակցությանը չենք ուզում», Խաչատրյանը նախ վկայակոչեց «Գելափի», Հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները՝ նշելով, որ Փաշինյանի հեղինակությունը գահավիժում է, ապա նաև հավելեց՝ «կան տենց մարդիկ»։

«Տեսնում ենք Փաշինյանի հեղինակությունն ինչպես է գահավիժում, Փաշինյանի թուրքական, ադրբեջանական, քաղաքականության նկատմամբ ինչպիսի մեծ հակակրանք կա հանրության շրջանում, իհարկե ով որ Փաշինյանին չի սիրում չի նշանակում, որ մեզ սիրում է, և այդ մեր կատեգորիայի քաղաքացիներին ուզում եմ մի բան հստակեցնել՝ իշխանությունը մոնոպոլիա է, չի կարող լինի երկու վարչապետ, երեք ֆինանսների նախարար, ընդդիմությունը որևէ մեկիս մոնոպոլիան չէ՝ «Հայաստան» դաշինքի մոնոպոլիան չէ, «Պատիվ ունեմ» դաշինքի մոնոպոլիան չէ, Դաշնակցության մոնոպոլիան չէ, և այլն։ Այստեղ հարցն իշխանության խնդիրը չի, հստակ է, Փաշինյանը վեր է կացել, հայտարարել է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման իրեն հորդորի մասին», - ասաց Արթուր Խաչատրյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել