ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ը սահմանափակել Է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը |armenpress.am|

ԱՄՆ-ը սահմանափակել Է Նյու Յորքում իրանցի դիվանագետների տեղաշարժման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն զգալիորեն սահմանափակել Է իրանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժման հնարավորությունները, որոնք պաշտոնեական գործուղումներում են գտնվում Նյու Յորքում:  Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել Է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչություն:  Առկա տեղեկատվությամբ՝ իրանցի դիվանագիտական ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների վրա դրված են նույնպիսի սահմանփակումներ, ինչպիսիք սահմանվել են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ, որը հուլիսի 14-ի Նյու Յորք Է ժամանել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար: Պատճառներն, ըստ որոնց իրանցի դիվանգետների նկատմամբ սահմանվել են նման սահմանափակիչ միջոցներ, ամերիկյան կողմը չի պարզաբանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:58 - 17 հուլիսի, 2019
ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա․ կոնգրեսական |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա․ կոնգրեսական |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնրգեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր. «Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ եւ ամուր հարաբերությունների»: Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը. «Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»:Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաեւ Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ. «Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները եւ հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:
10:15 - 16 հուլիսի, 2019
Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել |shantnews.am|

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել |shantnews.am|

shantnews.am։ Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման և ազատ արձակվել 13 ամիս անց: Ինքը՝ Ակոստան, հայտարարել է, որ Էփշտեյնի հետ գործարքը դարձել էր կոմպրոմիսային որոշում: Այդ ժամանակ դատապարտյալը ուներ ընտրություն` համաձայնել գնալ գործարքի կամ դիմել ռիսկի Դաշնային դատարանում: Այժմ նոր դատական գործ է բացվել միլիարդատեր Էփշտեյնի դեմ, որի հետևանքով նա կարող է ազատազրկվել 45 տարով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ավելի վաղ պաշտպանում էր Ակոստային, ընդունել է վերջինիս հրաժարականը և հայտարարել, որ քաղաքական գործիչը հրաշալի է կատարել աշխատանքի նախարարի պարտականությունները: Թրամփը նաև հայտնել է, որ Պատրիկ Պիցցելլային կնշանակի գերատեսչության ղեկավար:
11:21 - 13 հուլիսի, 2019
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում |Հայաստանի Հանրապետություն|

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում |Հայաստանի Հանրապետություն|

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որը ստացավ ԱՄՆ-ը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությունը, հստակ ուղերձ է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգների կողմից անընդունելի է Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ այդ մասին սպառնալիքներով հանդես գալու հայտարարությունները: Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Ըստ նրա Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը պետք է մշտապես ներկա լինի մեր օրակարգում։ Օդանավակայանի գործարկումը տարբեր նպատակներով՝ այդ թվում՝ առողջապահական, ամբողջությամբ տեղավորվում է հումանիտար միջոցառումների շրջանակներում։ «Բաքուն շատ զգայուն է այդ հարցում, ուստի միայն ռիսկերը չեզոքացնելուց հետո պետք է գնանք այդ քայլին, քանի որ մեր երկիրն առաջնորդվում է մարդկային կյանքերի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ օդանավակայանի գործարկումը պետք է փոխկապակցվի ոչ թե Արցախի հակամարտության լուծման, այլ՝ հումանիտար միջոցառումների, մթնոլորտի առողջացման, սպառնալիքների վերացման եւ նմանատիպ այլ քայլերի հետ»։
07:13 - 13 հուլիսի, 2019
Թրամփը հրաժարվել է ուրանի արտադրության քվոտաներ սահմանել |news.am|

Թրամփը հրաժարվել է ուրանի արտադրության քվոտաներ սահմանել |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երկրում ուրանի արտադրության քվետաներ սահմանել, սակայն դրա փոխարեն դաշնային գործակալությունների խմբին հանձնարարել է անցկացնել 90-օրյա դիտարկում, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ Թրամփը գրավոր հուշագրում հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ առեւտրի նախարարության քննության հետ, որի եզրակացությամբ՝ ուրանի ներմուծումը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության թուլացմանը: ԱՄՆ նախագահը նշել է, թե քանի որ եզրակացությունները «բերել են զգալի մտահոգության», ինքը հանձնարարում է կատարել ավելի խորը դիտարկում: «Ներկայումս անհրաժեշտ է անցկացնել այս պահին հարկավոր միջուկային վառելիքի մատակարարումների ամբողջ համակարգի վերաբերյալ ազգային անվտանգության պատկերացումների ավելի ամբողջական վերլուծություն»,- նշված է ԱՄՆ նախագահի հուշագրում: Էներգետիկ տեեկատվության վարչակազմի տեղեկություններով՝ 2017 թվականին ԱՄՆում արտադրվել է ուրանի միայն 7 տոկոսը, իսկ մնացյալ մասը երկիր է բերվում Կանադայից, Ավստրալիայից եւ Ռուսաստանից:
06:40 - 13 հուլիսի, 2019
Կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր |shantnews.am|

Կոնգրեսն արգելեց Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր |shantnews.am|

shantnews.am։ Կալիֆորնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են խոցել ցանկացած ինքնաթիռ, որ կփորձի իջնել Ստեփանակերտի օդանավակայանում։ Շերմանն ասաց, որ երկար տարիներ հետևելով հակամարտությանը՝ կարող է ասել, որ պետք է ընդհանրապես արգելել Ադրբեջանին զենքի վաճառքը։ Բայց եթե նույնիսկ այլ կոնգրեսականներ տարբերվող կարծիքներ ունեն հակամարտության վերաբերյալ, ապա ըստ Շերմանի՝ առնվազն պետք է քվեարկել նրա օգտին, որ Ադրբեջանին չտրվեն զենքեր, որոնք սպառնում են քաղաքացիական օդանավերի անվտանգությանը։ Նահանգների կոնգրեսն այս բանաձևն ընդունեց 234 կողմ, 195 դեմ ձայներով։ ԱՄՆ հայ դատի հանձնախումբն արդեն ողջունել է այս քայլը։
07:47 - 12 հուլիսի, 2019
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Շերմանի հայանպաստ լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը  |news.am|

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Շերմանի հայանպաստ լրացումը, որով արգելվում է Ադրբեջանին մի շարք զինատեսակների վաճառքը |news.am|

news.am։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար: «Այս լրացումը հուժկու ազդանշան կլինի Ադրբեջանին այն մասին, որ նա չի կարող այսուհետ եւս սպառնալ քաղաքացիական ինքնաթիռներ խփելով։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանն ահաբեկի իր հարեւաններին»,- ավելի վաղ ասել էր Շերմանը։ Օրենսդրական այս նախաձեռնությանը կողմ են քվեարկել 234 կոնգրեսկանններ, դեմ՝ 195: Նախաձեռնության աջակիցներն են կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիեռը և Ադամ Շիֆը: Փոփոխությունը վերաբերում է 2020 թվականի ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտին (Fiscal Year 2020 National Defense Authorization Act): Ամերիկահայ կառույցները ողջունել են օրենսդրական փոփոխության ընդունումը:  
05:53 - 12 հուլիսի, 2019
ԱՄՆ-ը քննարկում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մեղմանցման հնարավորությունը. Yonhap |armenpress.am|

ԱՄՆ-ը քննարկում Է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մեղմանցման հնարավորությունը. Yonhap |armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ը քննարկում Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ որոշ պատժամիջոցների գործողության դադարցեման հնարավորությունը 12-ից մինչեւ 18 ամիս ժամկետով՝ Յոնբյոնի միջուկային կենտրոնի վերացման եւ ամբողջ միջուկային ծրագրի սառեցման պայմանով:Հուլիսի 11-ին այդ մասն հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մի աղբյուր: Նրա տեղեկություններով՝ խոսքը վերաբերում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, որոնք սահմանափակում են ածխի եւ տեքստիլի արտահանումը ԿԺԴՀ-ից, որոնք երկրի համար եկամտի հիմնական աղբյուրն են:Ինչպես նշել Է գործակալությունը, այդ միջոցները երկու երկրներին կօգնեն հասնելու փոխզիջման՝ այս տարվա փետրվարին Վիետնամում նրանց երկրորդ գագաթնաժողովի ձախողումից հետո: «Սպիտակ տունն աշխաքային խմբերի մակարդակով բանակցություններ սկսվելուց հետո ցանկանում Է որոշել այն պայմանները, որոնց դեպքում կարող Է սկսվել ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործընթացը»,- նշել Է աղբյուրը՝ հավելելրով, որ պատժամիջոցների դադարեցման ժամկետը կարող Է երկարացվել, եթե այդ գործընթացը կատարվի «լավ տեմպով»: Միջուկային ծրագրի սառեցման տակ ԱՄՆ-ի իշխանությունները հասկանում են Փհենյանի հրաժարումը մարտագլխիկների, զինագործական պլուտոնիումի եւ բարձրհարստացված ուրանի հետագա արտադրությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:49 - 11 հուլիսի, 2019
ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբակալումները՝ նրանց արտաքսման համար. NYT|armenpress.am|

ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբակալումները՝ նրանց արտաքսման համար. NYT|armenpress.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության աղբյուրներ:Հրատարակության տվյալներով՝ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները պլանավորում են սկզբնական փուլում ձերբակալել առնվազն 2 հազար մարդու: Շրջայցերը կկատարվեն հիմնականում երկրի 10 խոշորագույն քաղաքներում: Ըստ որում թերթի աղբյուրները կասկածում են նման քայլերի արդյունավետության հարցում: Նրանց խոսքով՝ պատրաստվող զանգվածային ձերբակալումների մասին տեղեկատվությունն արդեն տարածվել Է անօրինական միգրանտների շրջանում, որոնք «իրազեկված են, որ դաշային ծառայության աշխատակիցները չեն կարող մտնել տուն առանց կենվորների թույլտվության, նույնիսկ եթե նրանք անօրինականորեն են գտնվում երկրի տարածքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 11 հուլիսի, 2019
Պակիստանի վարչապետը կհանդիպի ԱՄՆ նախագահին |azatutyun.am|

Պակիստանի վարչապետը կհանդիպի ԱՄՆ նախագահին |azatutyun.am|

azatutyun.am։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հուլիսի 22-ին Վաշինգթոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:Դա կլինի Պակիստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Սպիտակ տունը հայտնել է, որ այցը կընձեռի երկու երկրների համագործակցությունը խթանելու, բազում կոնֆկիտների մեջ ներքաշված Հարավային Ասիայի տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և տնտեսական բարգավաճում ապահովելու հնարավորություն:Ըստ հաղորդագրության, Պակիստանի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության, էներգետիայի և առևտրի բնագհավառներում համագրծակցելու հարցերը:Իմրան Խանի այցը տեղի կունենա մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները փորձում է նպաստել Պակիստանի հարևան Աֆղանստանում մոտ երկու տասնամյակ տևող արյունալի հակամարտության կարգավորմանը:
09:01 - 11 հուլիսի, 2019
Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի |ermenihaber.am|

Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են այժմ 75 մլրդ դոլարի մակարդակում գտնվող երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Նման համաձայնության են եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփն իրենց վերջին հանդիպման ժամանակ։Նրանց հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 29-ին՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում։ Առևտրաշրջանառության վերոնշյալ ծավալներին հասնելու համար Թուրքիայի և ԱՄՆ-ի գործարար շրջանակների մի շարք առաջատար ներկայացուցիչներ կլոր սեղանի շուրջ հանդիպել են Ստամբուլում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թունա Թուրագայը, քննարկվել են առաջիկայում իրականացվելիք երկկողմ ծրագրերն ու նախագծերը։ Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, այլև ավելի շատ օտար ներդրողների գրավել, խթանել երկու երկրների արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ:Հանդիպման արդյունքում մշակված ճանապարհային քարտեզն առաջիկայում կայանալիք Թուրքիա այցի ժամանակ կներկայացվի Դոնալդ Թրամփին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 25-ին, այդ զեկույցը կներկայացվի նաև Նյու Յորքում կայանալիք «Թուրքիայի ներդրումների կոնֆերանսում»։
07:44 - 11 հուլիսի, 2019
Կալիֆոռնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

Կալիֆոռնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 8:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա: Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի արդյունքում մի քանի մարդ է տուժել:Մի քանի շենքեր են վնասվել, գրեթե երկու հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: «Որոշ տներ տեղաշարժվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, պատերի փլուզման դեպքեր են գրանցվել: Մի հոգի թեթև վիրավոր է, հրշեջները օգնություն են ցուցաբերում նրան»,- ասված է Սան Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ: Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները աշխատանքային գրաֆիկում խափանում չեն առաջացրել:
07:07 - 06 հուլիսի, 2019