ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche Welle

Լուսանկարը՝ AFP/Իրպեն քաղաք Ուկրաինա ռուսական ներխուժումից ուղիղ մեկ ամիս անց՝ մարտի 24-ին, Բրյուսելում այս թեմայի վերաբերյալ կանցկացվի երեք գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Deutsche Welle պարբերականը գրում է դրա մասնակիցների, կայանալիք հանդիպումների օրակարգերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց Արևմուտքում շարունակում են պատերզմը կանգնեցնելու ուղիներ փնտրել։ Մարտի 24-ին Բրյուսելում միանգամից երեք գագաթնաժողով կկայանա՝ ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» (G7) և Եվրամիության։ Բոլոր երեքին էլ կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկին կմիանա տեսակապի միջոցով, Բայդենը ֆիզիկապես ներկա կլինի․ մարտի 23-ի երեկոյան նա արդեն ժամանել է Բրյուսել։   Ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և էներգետիկա Եվրամիությունն Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով պատժամիջոցների արդեն չորս փաթեթ է սահմանել։ ԵՄ-ում պարբերաբար կրկնում են, որ պատրաստ են նոր սահմանափակումների։ Ընդ որում՝ յուրաքանչյուր նոր փաթեթը կազմելիս ավելի ու ավելի դժվար է դառնում էլ ավելի կոշտ պատժամիջոցներ գտնելը՝ Ռուսաստանին ստիպելու համար դադարեցնել պատերազմը։ Տարբերակներից մեկը Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքն է։ Նախևառաջ, նավթային էմբարգոյի կոչեր են հնչում, չէ՞ որ «սև ոսկին» ավելի հեշտ է գնել այլընտրանքային մատակարարներից, քան գազը։ Այս առաջարկը չի սատարել ԵՄ խորհուրդը մարտի 21-ին։ գագաթնաժողովներին, ըստ ամենայնի, այս գաղափարը կրկին կքննարկվի։ Սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բրյուսելյան հանդիպումների նախօրին ասել է, որ, քանի դեռ պահպանվում է մեծ կախվածությունը ՌԴ էներգակիրներից, էմբարգո չի սահմանվելու։ Միաժամանակ ԵՄ երկրները վստահեցնում են, որ ակտիվորեն աշխատում են այդ կախվածության նվազեցման ուղղությամբ։ Այլ առաջարկներ էլ կան։ Օրինակ՝ ԵՄ-ն կարող է ՌԴ դրոշի տակ նավարկող նավերին արգելել իր նավահանգիստներ մտնել, իսկ ռուսական և բելառուսական բեռնատարներին՝ ապրանք տեղափոխել ԵՄ երկրներ։ Դեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի երկու աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Պատժամիջոցների մասին են խոսելու նախևառաջ G7-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այն անցկացվելու է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, որտեղ ավելի վաղ անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար շրջանակների հանդիպումը՝ G7-ի երկրների մեծ մասի առաջնորդների, այդ թվում՝ Բայդենի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետների մասնակցությամբ։ Բրյուսել կժամանի նաև Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան։   ԵՄ գագաթնաժողովը կքննարկի Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամի հարցերը Հինգշաբթի երեկոյան կսկսվի Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը։ Առաջին օրվա գլխավոր և միակ թեման կլինի պատերազմն Ուկրաինայում, մյուս հարցերը կքննարկվեն ուրբաթ օրը։ Փետրվարի կեսերին՝ դեռևս պատերազմի մեկնարկից առաջ, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն առաջարկել էր Ուկրաինայի համար դոնորների կոնֆերանս անցկացնել։ Այն ժամանակ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման պատճառով նրա տնտեսական իրավիճակը վատթարանում էր։ Իսկ այժմ այն էլ ավելի է վատթարացել։ Վերջերս Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն հայտարարել էր, որ տնտեսության շուրջ 30%-ը չի աշխատում պատերազմի պատճառով։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ Ինչպես ասել է ԵՄ կառույցներում Deutsche Welle-ի աղբյուրը, կարճաժամկետ հեռանկարում այդ հիմնադրամը պետք է Կիևին միջոցներ տրամադրի պետական իշխանության մարմինների աշխատանքի սատարման, ինչպես նաև պաշտպանունակության ամրապնդման և քաղաքացիների հիմնական՝ բնակարանի, սննդամթերքի, բժշկական ծառայությունների պահանջմունքների բավարարման համար։ Երկարաժամկետ հեռանկարում հիմնադրամից կֆինանսավորվեն մասշտաբային ներդրումներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի տնտեսության և ենթակառուցվածքների հետպատերազմյան վերականգնման համար։ Գումարներ կուղղվեն նաև այն նպատակին, որ Ուկրաինան Արևմուտքում տնտեսապես ավելի արմատավորվի։ Deutsche Welle-ի զրուցակցի խոսքով պլանավորվում է հիմնադրամը ստեղծել միջազգային դոնորական կոնֆերանսի օգնությամբ։   ՆԱՏՕ-ն մի կողմ է քաշվել Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից Պատերազմի մեկնարկից հետո ու Ռուսաստանի ագրեսիային պատասխանելու և Ուկրաինային օգնելու հարցում հիմնական դերը խաղում էր ԵՄ-ն։ Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ փախստականներ ընդունելը ՆԱՏՕ-ի գործը չեն։ Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերողն էլ դաշինքը չէ, այլ դրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրամիությունը։ Միակ բանը, որ անում է ՆԱՏՕ-ն վերջին մեկ ամսում, իր արևելյան թևի պաշտպանության ուժեղացումն է՝ Բալթյան երկրներից մինչև Ռումինիա և Բուլղարիա։ Նման զսպվածության պատճառներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ջանասիրաբար խուսափում է այն գործողություններից, որոնք Մոսկվան կարող է ներկայացնել որպես պատերազմին դաշինքի միջամտություն։ Այս առումով հատկանշական է մարտի 16-ի դեպքը։ Այդ օրը Բրյուսելում կայացել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային 800 մլն դոլարի զենքի տրամադրման մասին։ Սակայն դա արել էր Բայդենը Վաշինգտոնում, այլ ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Բրյուսելում»։   Նորա Վանյան
14:20 - 24 մարտի, 2022
Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Բայց թող որևէ կասկած չլինի, որ մեր պատրաստակամ ենք պաշտպանելու մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։ Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի այս հայտարարությունը։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ»,- հավելել է Ստոլտենբերգը։ Նա ևս մի անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «Չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և մենք ակտիվանում ենք: Բայց, միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի  միջև պատերազմի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Դրան էլ նախորդել էր  Լեհաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։  
13:36 - 24 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու
 |factor.am|

ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման վրա, այլ ոչ թե միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և զսպման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Ահվալ գործակալությունը։ «Յուրաքանչյուրի առաջնային նպատակը պետք է լինի հրադադարը, պատերազմը դադարեցնելը։ Յուրաքանչյուրը պետք է գործի պատասխանատու ու կառուցողական»,-ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում։ «Իհարկե, մենք կարիք ունենք ՆԱՏՕ-ի շրջանակներում միասնության և համերաշխություն ու զսպվածություն պիտի ցուցաբերենք: Բայց ո՞վ է վճարում շարունակվող պատերազմի գինը»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում էր իր ջանքերը՝ որպես «միջնորդ և օժանդակող»՝ դադարեցնելու մարտերը։ 
21:17 - 23 մարտի, 2022
Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն
 |tert.am|

Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, Գերմանիան դեմ է երկրի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանմանը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Բունդեսթագում։«Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք տրվի»,-ասել է սոցիալ-դեմոկրատը։«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համակարծիք ենք եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։«Այսպես էլ պետք է մնա»,- հավելել է կանցլերը։ Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։
14:13 - 23 մարտի, 2022
Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ  ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ գագաթնաժողով է լինելու, և պետք է խաղաղապահներ ուղարկել (Ուկրաինա- խմբ․): Հուսով եմ՝ նրանք հասկանում են, թե ինչ են խոսում։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ բախում, որից բոլորը ոչ միայն պարզապես ցանկանում էին խուսափել, այլև ասում էին, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։ Իսկ երեկ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ 
13:12 - 23 մարտի, 2022
Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին․ Սալիվան

Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին․ Սալիվան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ՆԱՏՕ արտակարգ գագաթնաժողովին, Մեծ յոթնյակի առաջնորդների հետ հանդիպմանը և ԵՄ առաջնորդներին ուղղված ելույթում Ջո Բայդենը հնարավորություն կունենա համակարգելու Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հաջորդ փուլը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Նա կաշխատի դաշնակիցների հետ արևելյան թևում ՆԱՏՕ ուժերի դիրքավորման ավելի երկարաժամկետ ճշգրտումների ուղղությամբ: Նա կհայտարարի եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդման և ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը վերջապես նվազեցնելու համատեղ գործողությունների մասին»,- նշել է Սալիվանը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Արևելյան Եվրոպայում կամ այլ վայրում ներկայումս կան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին, Սալիվանը նշել է․ «Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին։ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չկան։ Իհարկե, կան ԱՄՆ զորքեր, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ տարածքը՝ ապահվելով, որ ռուսական ագրեսիան զսպող մեր դաշնակիցները վստահ լինեն»։ Սալիվանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները առանցքային դեր է խաղում ոչ միայն Ուկրաինային ռազմական տեխնիկայի ուղղակի մատակարարման հարցում, այլ նաև իրենց դաշնակիցների կողմից ռազմական տեխնիկայի տրամադրման դյուրացման գործում:
10:31 - 23 մարտի, 2022
Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները

Զելենսկին վստահ է՝ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ում Ուկրաինան ունի գործընկեր երկրներ, որոնք պատրաստ են դաշնակցային անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այս մասին հայտնում է «Українська правда»-ն։ «Մեր անվտանգության որոշակի երաշխավորներ կան: Նրանք վաղը պետք է ասեն, որ Ուկրաինան տանում են ՆԱՏՕ, կամ էլ ասեն՝ մենք հիմա չենք վերցնում, ինչն իրականություն է։ Նրանք էլ են հասկանում, որ չեն ուզում կռվել Ռուսաստանի դեմ, դրա համար էլ հիմա չեն վերցնում (ՆԱՏՕ կազմ- խմբ․)»,- ասել է Զելենսկին։ Սակայն նրա խոսքով կան ՆԱՏՕ անդամ երկրներ, որոնք ցանկանում են լինել Ուկրանիայի անվտանգության երաշխավորը։ Ուկրաինայի նախագահի խոսքով այդ երկրները պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ ՆԱՏՕ-ն, եթե Ուկրաինան դաշինքի անդամ լիներ։ «Եվ ես կարծում եմ, որ սա նորմալ փոխզիջում է։ Դա փոխզիջում է բոլորի համար։ Փոխզիջում է Արևմուտքի համար, որը չգիտի, թե ինչ անել մեզ հետ ՆԱՏՕ հարցում, Ուկրաինայի համար, որը ցանկանում է անվտանգության երաշխիքներ, և Ռուսաստանի համար, որը չի ցանկանում՝ ՆԱՏՕ-ն ավելի տարածվի, և ասում է, որ պետք է Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ նման պայմանավորվածություններ ունենա։ Եվ ուրեմն, այս ամենում պետք է փոխզիջում գտնել, քանի որ դա է լինելու պատերազմն ավարտելու կետը»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այլ երկրներից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնության դեպքում անհրաժեշտ կլինի էական փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության և օրենսդրության մեջ։ Նա վստահ է, որ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները։ Նրա խոսքով ինքը ուկրաինական պատվիրակության անդամներին բացատրել է անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, և նրանք պետք է այդ դիրքորոշումը հասցնեն ռուսներին ու միջազգային հանրությանը։ Զելենսկին նաև վստահեցրել է, որ իրավական առումով Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ուկրաինական կողմը չի հանդուրժի որևէ վերջնագիր և անհիմն ձևակերպում, այդ թվում՝ «դենացիֆիկացիա» եզրույթը։ 
10:47 - 22 մարտի, 2022
Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտ՝եղ երկար ժամանակ»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի մասնակիցիների հետ հանդիպմանը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։
21:02 - 19 մարտի, 2022
Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ չմտնելու հարցի վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները․ Մեդինսկի

Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ չմտնելու հարցի վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները․ Մեդինսկի

Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և նրա՝ ՆԱՏՕ չմտնելու հարցը այն թեմաներն են, որոնց վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ «Չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու թեմանները բանակցությունների առանցքային կետերից են․ սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները»,- ասել է նա։ Մեդինսկին նշել է, որ այս կետերում կան նրբերանգներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ «Նրբերանգները կապված են նրա հետ, թե Ուկրաինան բացի եղածներից, անվտանգության էլ ինչ երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին միանալու մտքից հրաժարվելու դեպքում»,- պարզաբանել է նա։  
19:50 - 18 մարտի, 2022
«Առջևում դեռ շատ աշխատանք կա»․ Կուլեբան՝ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին

«Առջևում դեռ շատ աշխատանք կա»․ Կուլեբան՝ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին

«Українська правда»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների, ՌԴ դեմ սանկցիաների, երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման և այլ հարցրեի մասին։ Կուլեբան նշել է, որ ԱՄՆ-ի հետ միասին իրենք «ստիպել են» Եվրոպային դեռ անցյալ տարի նախապատրաստել ՌԴ դեմ պատժամիջոցները, այդ պատճառով էլ, երբ պատերազմը սկսվեց, դրանք արդեն պատրաստ էին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև դիվանագիտական մեծ աշխատանք է տարել, որ ռուսական բանկերն անջատվեն SWIFT համակարգից։ Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հետ վերջին հանդիպմանը՝ Կուլեբան նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հաջողվել է երկրորդ փորձից Լավրովին համոզել, որ այն կայանա։ Կուլեբան նշել է, որ ինքը հարցազրույցից առաջ հանդիպել է Չավուշօղլուի հետ։ «Նա (Չավուշօղլուն- խմբ․) նախօրեին Մոսկվայում էր և ասաց, որ տեսնում է այս հանդիպումները շարունակելու հնարավորություն։ Ես ասացի, որ պատրաստ եմ հանդիպելու Լավրովի հետ։ Գլխավորն այն է, որ նա այդ հանդիպումներին գա լուծումներ փնտրելու, այլ ոչ թե պարզապես խոսելու և կրկնելու ռուսական քարոզչության դասական նարատիվները»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Լրագրողը Կուլեբային հարցրել է, թե արդյոք իրական պատմություն էր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի սևագիր տարբերակը, որը հրապարակել էր «Financial Times»՝ իր երեք անանուն աղբյուրներին հղումով։ Լրագրողը հիշեցրել է, որ համաձայն այդ փաստաթղթի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ «Չգիտեմ, թե կոնկրետ ով է եղել «Financial Times»-ի աղբյուրը, բայց նրանց հրապարակածն, ըստ էության, Ռուսաստանի պահանջներն են։ Դա տեղի է ունեցել ոչ թե իմ և Լավրովի հանդիպման ժամանակ, այլ, այսպես կոչված, բելառուսական բանակությունների ընթացքում։ Ռուսաստանը եկել է, փաստաթղթերը դրել և ասել՝ սրանք են մեր պահանջները։ Մեր պատվիրակությունը վերցրել է այդ փաստաթուղթը, սկսել ուսումնասիրել ու հակափաստարկներ բերել»,- պատասխանել է Կուլեբան։ Կուլեբայի խոսքով՝ պատերազմն ավարտելու համար ահնրաժեշտ է համաձայնագիր, և ուկրաինական դիվանագիտությունն անում է ամեն բան, որ այդ համաձայնագիրը հնարավորինս շահավետ լինի Ուկրաինայի համար։ Խոսելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի մասին՝ Կուլեբան նշել է, որ ԵՄ հարցում Ուկրաինայի համար բացառություններ են եղել․ եթե մինչև պատերազմը հնարավոր չէր լինի այդքան արագ անդամակցության գործընթաց սկսել, ապա պատերազմի պայմաններում դա հնարավոր է։ Նախարարի խոսքով՝ նույն բանը չի կարելի ասել ՆԱՏՕ-ի մասին․ «Մենք պետք է խելամտորեն կշռադատենք մեր երկրի շահերը։ ԵՄ-ն շրջանցեց իր շահերը՝ անհնարինը հնարավոր դարձնելով, ՆԱՏՕ-ն՝ ոչ։ Այսպիսով, միգուցե ժամանա՞կն է, որ մենք մտածենք այս մասին»: Խոսլեով ԵՄ-ին անդամակցության արագացված գործընթացի մասին՝ Կուլեբան նշել է, որ կլինեն որոշ երկրներ, որոնց կփորձեն խուսափել այդ պատմությունից, և նման երկրներից մեկն էլ Գերմանիան է։ Կուլեբան խոսել է նաև այն մասին, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, ինչիսիք են, օրինակ, ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքները։ «Այսինքն, եթե ինչ-որ մեկը հարձակվի մեզ վրա, ուրիշները պարտավորվեն այս կամ այն կերպ պաշտպանել մեզ․․․Բայց միայն Ռուսաստանից նման երաշխիքներ պահանջելը մեր կողմից խելագարություն կլինի։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպիսին է Ռուսաստանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերը մոտ են համաձայնագիր ստորագրելուն, Կուլեբան նշել է, որ առջևում դեռ շատ աշխատանք կա։ Իսկ Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում, Կուլեբայի խոսքով, տեղի կունենա թեկուզ հենց վաղը, եթե Պուտինը պատրաստակամություն ցուցաբերի։
16:46 - 18 մարտի, 2022
Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով

Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով

Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, և որը մենք կհամարենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ասել է արտգործնախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ «Ելնելով պրագմատիկ պատճառներից՝ նրանք (ուկրաինական կողմը- խմբ․) ենթադրում են, որ ՆԱՏՕ-ի երկրներից, որոնք դեռևս սովետական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն, կարող են խնդրել պաշտպանել իրենց։ Բոլոր երկրներին, որոնք դիտարկում են այս գաղափարը, ուզում եմ հիշեցնել, որ ԽՍՀՄ համակարգերը ու ռուսական արտադրության համակարգերը այնտեղ են՝ ըստ միջպետական համաձայնագրերի ու պայմանագրերի, որոնք ունեն նաև օգտագործողի վկայական։ Եվ այդ վկայականը թույլ չի տալիս ուղարկել դրանք [համակարգերը] երրորդ երկրներ»,- ասել է Լավրովը։
14:00 - 18 մարտի, 2022