Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում իրադրության սրմանը


 |armenpress.am|

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն. Պեսկովն անդրադարձել է ԼՂ-ում իրադրության սրմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա: Պեսկովը տեղեկացրել է, որ ԼՂ-ում իրադրության լարման հետ կապված ՌԴ նախագահ Պուտինի գրաֆիկում չկա ծրագրված հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Այս պահին նախագահի գրաֆիկում չկա: Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է իրականացվել»,- ասել է նա: Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: 
15:11 - 04 օգոստոսի, 2022
Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ
 |azatutyun.am|

Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Stern հանդեսին տված հարցազրույցում հաստատել է, որ օրերս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 1998թ․-ից 2005 թվականներին կանցլերի պաշտոնը զբաղեցրած Շրյոդերի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում ստեղծված կացությունն ու ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա։ «Լավ լուրն այն է, որ Կրեմլը [Ուկրաինայում առկա] խնդիրների լուծումը ցանկանում է գտնել բանակցությունների միջոցով», - նշել է Շրյոդերը։ Խոսելով էներգետիկ թեմաների մասին՝ գերմանական կառավարության նախկին ղեկավարը պնդել է, որ իր երկիրը առաջիկա ձմռանը էներգետկ ճգնաժամից խուսափելու միայն մեկ տարբերակ ունի՝ շահագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ «Եթե չօգտագործեք «Հյուսիսային Հոսք 2»-ը, ապա ստիպված եք լինելու բախվել բարդությունների», - նշել է Շրյոդերը։
14:44 - 03 օգոստոսի, 2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
 |azatutyun.am|

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշակի գործնական ասպեկտներ։ Ըստ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։ Հեռախոսազրույցի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդում: Այսօր՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը ևս քննարկել են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, միջազգային օրակարգի այլ հարցեր:
17:38 - 02 օգոստոսի, 2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:   Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է: Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։ Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
13:50 - 12 հուլիսի, 2022
Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշումը» Ռուսաստանին և Բելառուսին մղում են դեպի ինտեգրացիա։ «Այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ մղում են դեպի միավորման գործընթացների արագացում», - ասել է Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի շրջանների համաժողովում։ ՌԴ նախագահի խոսքով՝ 2021 թ-ի սեպտեմբերին համաձայնեցված 28 դաշնակցային ծրագրերի իրականացման աշխատանքն ընթանում է «ռիթմիկ ձևով և ըստ ժմանակացույցի», իսկ ինտեգրման համար անհրաժեշտ ընթացակարգերի 40%-ն արդեն կատարված է, հայտնում է «Կոմերսանտը»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար միլիարդավոր ռուբլու տեղեր են ազատվել։ Նա հայտնել է համատեղ արտադրություններ հիմնելու Բելառուսի պլանների մասին։ Միաժամանակ նշել է, որ երկրները չեն պատրաստվում «միմյանց հետ մրցակցել» կամ «կրկնօրինակել արտադրությունները»։ 2021 թ-ի նոյեմբերին երկու երկրների առաջնորդները դաշնակցային ծրագրերի ինտեգրացիոն փաստաթուղթ են ստորագրել, որը ենթադրում է գազի, նավթի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ստեղծում։ Դաշնակցային պետության նախագծի շրջանակում քննարկվում է նաև միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը։   Նորա Վանյան
17:51 - 01 հուլիսի, 2022