Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան |armenpress.am|

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում հետպատերազմական փուլում մարդասաիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում: Թաթոյանն այս մասին ասաց հունվարի 12-ի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է։ Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա ևս, ըստ էության, պատերազմական հանցագործություն է»,- ասաց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ այս ամենը ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, որոնց պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ:
14:47 - 12 հունվարի, 2021
Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Արման Թաթոյան |tert.am|

Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Խաղաղ բնակիչները ոչ միայն զրկվել են սեփական ապրուստը հոգալու հնարավորությունից և լուրջ խնդիրների առաջ են կանգնած, այլև տնտեսական գործունեության հնարավորությունից են զրկվել այն դեպքում, երբ այդ վայրերում իրականացրել են խոշոր ներդրումներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային անվտանգությանը։ Սեփականության հետ կապված՝ հիմնարար խնդիր կա․ այս պահին Ադրբեջանինը համարվող տարածքում մնացել են հողամասեր, հողատարածքներ և սեփական տներ, որոնց սեփականության վկայականները տրվել են Խորհրդային Հայաստանի մարմինների կամ Հայաստանի անկախ մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում։  Նա ներկայացրեց, թե որ համայնքից որքան հողատարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ Ընդ որում, Որոտանի դեպքում 18-20 այգեգործական տնակներ կան, որոնք կառուցված են այն հողերի վրա, որոնք Հայաստանի գործուղման որոշումներով են հատկացվել մարդկանց»,-նշեց նա։ Նրա տեղեկացմամբ՝ Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։
13:47 - 12 հունվարի, 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն. ՄԻՊ |armenpress.am|

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն։  Հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ճանապարհի տարբեր հատվածներն Ադրբեջանի վերահսկողության ներքո են, և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։ Ընդ որում, Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող ճանապարհի 68 կմ հատվածից 21 կմ-ն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումներն անում են բացահայտ սադրանքով։ Դրանից բացի, ինչպես հայտնում են բնակիչները, կարող են հայտնվել զենքով այդ ճանապարհի վրա։ Նրանք կարող են կանգնել այդ ճանապարհի վրա և դիտարկում իրականացնել։ Դրանք մեր խաղաղ բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են։ Սա առաջացել է սահմանազատումը մեխանիկական մոտեցմամբ կիրառման պատճառով»,- ընդգծեց Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հատվածներում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում երթևեկել շատ արագ և չկանգնել, որովհետև դա ադրբեջանական կողմը կդիտարկի որպես սադրանք։ Մարդու իրավունքների պաշտպանի մոտ հարց է առաջանում ինչ միջոցներ են կիրառվելու, եթե ճանապարհային այդ հատվածում տեղի ունենա ճանապարհատրանսպորտային պատահար։ «Եթե օրինակ, տեղի ունենա ոչ միայն հայկական մեքենաների միջև այդ պատահարը, այլ նաև, օրինակ, հայկական մեքենայի և ադրբեջանական մեքենայի միջև։ Ինչ կլինի, եթե մեքենան այդ հատվածներում փչանա և պետք է կանգնի ու վերանորոգի։ Եթե այդ հատվածներում լինեն երթևեկության կանոնների խախտումներ, հանցագործություններ և այլն, եթե դա համարում ենք ադրբեջանական տարածք, ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանի քննչական մարմինը ՀՀ քաղաքացու նկատմամբ քննչական գործողություններ պետք է իրականացնեն։ Այս հարցերը ընդհանրապես կարգավորված չեն»,- ընդգծեց Թաթոյանը։
13:20 - 12 հունվարի, 2021
Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական հարցերը քաղաքականացնելը. ՄԻՊ |1lurer.am|

Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական հարցերը քաղաքականացնելը. ՄԻՊ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանին մեղադրել է այնտեղ պահվող գերիների հարցում միջազգային պահանջները խախտելու մեջ: «Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, դա արդեն իսկ կոպիտ խախտում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պատերազմական, ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելը կամ ձերբակալելը նույնպես արգելվում է: Ավելին, այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է և համարվում է պատերազմական հանցագործություն»,- հայտարարեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս ամենն ամրագրված է միջազգային համաձայնագրերով, մասնավորապես, 1949 թ. Ժնևի երրորդ կոնվենցիայով, և այդ փաստաթղթի պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի վրա: Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված է գերիների փոխանակում, սակայն չկա սահմանված վերջնաժամկետ: «Եթե անգամ այս պահանջը չլիներ փաստաթղթում, ի՞նչ է նշանակում, պետք է գերիներին պահեի՞ն, չվերադարձնեի՞ն: Այդ պահանջը գործում է՝ անկախ նրանից, թե եռակողմ հայտարարության մեջ այն ամրագրվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ սա մարդու իրավունքների, մարդասիրական հարց է, որը քաղաքական պայմանավորվածությունների հետ չպետք է որևէ կապ ունենա: Նա անթույլատրելի համարեց նաև Ադրբեջանի քաղաքականությունը, երբ փորձում է եռակողմ հայտարարությունը տարածել միայն մինչև նոյեմբերի 10-ը գերեվարվածների վրա: «Սա անթույլատրելի է: Սա պետք է կիրառվի նաև նոյեմբերի 10-ից հետո առաջացած իրավիճակների վրա այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդու իրավունքների պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն, քանի դեռ կան գերիներ, որոնք մեծ հաշվով կապված են պատերազմական գործողությունների հետ: Մենք պրակտիկայում ունենք այդ դեպքը. պատերազմական գործողություններից հետո ունեցանք Ադրբեջանի կողմից գերեվարման դեպքեր, որոնց մի մասը վերադարձվեց»,- ասաց նա:
13:19 - 12 հունվարի, 2021
Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է. «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին: Մասնավորապես՝ 1. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են և Ադրբեջանում, նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշված զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշում արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև, այլ հարցերի թվում Ադրբեջանի ներկայացուցիչը, գլխավորապես օգտագործելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող նշված հայ զինծառայողներին վերաբերող մասը, արել է քաղաքական բնույթի եզրահանգումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ին առաջարկելով Հայաստանի նկատմամբ ձեռնարկել որոշակի գործողություններ: Նույն սկզբունքով նամակում եզրահանգում է արված նաև այն մասին, թե Հայաստանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությունը: 2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ու քննության արդյունքների վրա և ամրապնդված է հիմնավոր ապացույցներով: Ուստի, Ադրբեջանում գերության մեջ գտնվող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Սրանք պահանջներ են, որոնք հատկապես ամրագրված են 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայում: 3. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նաև հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը: Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից: Դա պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Սա ավտոմատ կիրառման ենթակա համընդհանուր պահանջ է, որ միջազգային իրավունքում գոյություն ունի ցանկացած պարագայում՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց կամ չլինելուց: Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ: 4. Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը: Նշված հայտարարությունը պետք է քննարկվի ինչպես նոյեմբերի 10-ից առաջ, այնպես էլ դրանից հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Ավելին, մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ գործնականում արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական զինված ուժերը հայերի են գերեվարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն հետ նրանք հետո վերադարձվել են Հայաստան: 5. Սկզբունքային կարևորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ: Քանի որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերիների ազատ արձակման չարդարացված ձգձգումներն ու դա համարում պատերզամական հանցագործություն, ապա մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են իրավական գործընթացների ակնհայտ չարաշահում՝ այդ կերպ իրենց նպատակին հասնելու համար:Ադրբեջանական իշխանության մարմինների այս պահվածքն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին: Բանն այն է, որ այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ուստի, նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ, իրենից ներկայացնում է իրավական գործընթացների բացահայտ չարաշահում և խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաև հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, այն ստորագրած կողմերի մտադրություններին: 6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը: Ավելին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին, ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Ուսումնասիրությունները վկայում են, որ այս ամենն արվում է գերիների ընտանիքներին ու, առհասարակ, հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, հայ հասարակության էմոցիաների հետ խաղալու ու մթնոլորտը լարված պահելու համար: Խոսքը հավասարապես վերաբերում է ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց: 7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները: Այս հարցը սերտորեն կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաև այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կյանքի, ինչպես նաև առողջության պահպանման, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը հատկապես կարևոր է այն պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածությունների ֆոնին, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը ու նման առանձին արարքներ դեռ շարունակում են կատարել: 8. Ուստի, հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա: 9. Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաև մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը հայրենիք»:
09:22 - 11 հունվարի, 2021
Նռնաձորում գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել. ՄԻՊ

Նռնաձորում գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել. ՄԻՊ

Նռնաձորի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու տեղերում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր), և բնակիչները զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են նախևառաջ իրենց կենսական ապրուստը հոգալու համար:Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր շարունակվել են մեր այցերը Մեղրի ու Նռնաձոր: Նռնաձորում քննարկումների ընթացքում պարզվել է, որ գյուղի գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել վարչաիրավական ու դատական մի շարք գործընթացների պատճառով: Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Ընդ որում, թե´ Մեղրիի համայնքպետի, թե´ Նռնաձորի բնակիչների պնդմամբ` պատերազմական գործողությունների ավարտից հետո այս հարցը դարձել է խիստ արդիական: Նռնաձորի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումների, համայնքային մարմինների հետ քննարկումների ու տեղերում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պետական սահմանների որոշման կիրառված մոտեցումների պատճառով պատերազմական գործողություններից հետո գյուղում առկա են հողատարածքներ (օրինակ՝ մասնավոր կամ տնտեսական գործունեության կարիքների համար որպես այգի, վարելահող կամ արոտավայր), և բնակիչները զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից, որոնք անհրաժեշտ են նախևառաջ իրենց կենսական ապրուստը հոգալու համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները նաև վեր են հանել, որ սպառնալիքներ են առաջ եկել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված կենսական կարևորության մյուս իրավունքների համար կամ դրանց մի մասն արդեն իսկ խախտվել է: Հայաստանի իշխանության մարմինները պետք է ՀՀ պետական սահմանների որոշման հետ ուղղակիորեն կապված այս հարցերը դարձնեն առաջնահերթ քննարկման առարկա` կապված մեր երկրի սահմանային բնակավայրերի, կոնկրետ դեպքում` Նռնաձորի բնակիչների իրավունքների անխոչընդոտ իրականացումը երաշխավորելու հետ: Անընդունելի է, որ ներկայում բացակայում է ՀՀ պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղի բնակիչների հետ նշված հարցերով: Օրինակ` ի՞նչ անի այն մարդը, ով ունի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայական, սակայն ադրբեջանական զինվորականների ուղիղ թիրախի տակ լինելու պատճառով այդ հողատարածքի օգտագործումն իրական վտանգի կենթարկի իր կամ իր ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը կամ որ օգտագործումն այլևս դարձել է անհնար: Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից: Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր քննարկումներ Մեղրիի քաղաքապետի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա այցերի ընթացքում ձեռք են բերել նաև կոնկրետ իրավիճակներով մարդկանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ փաստեր, որոնց կապակցությամբ կիրականացվեն առանձին ամփոփումներ ու կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:      
20:58 - 10 հունվարի, 2021
Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթի ձևակերպումները բացարձակ դատապարտելի են և որտնահարում են մարդու իրավունքների միջազգային իրավունքը. Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթի ձևակերպումները բացարձակ դատապարտելի են և որտնահարում են մարդու իրավունքների միջազգային իրավունքը. Արման Թաթոյան

Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի մաս են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ, ողջ հայ ժողովրդին ահաբեկող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:  Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի` անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավերածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատերազմից առաջ` տարբեր ժամանակահատվածներում: Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ: Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ահազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից` 1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները` Գորիսն ու Որոտանն իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին ահաբեկող եղանակով կատարելը. 2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրավորող տեսանյութեր հրապարակելը` նրանց նաև ահաբեկելու նպատակով և այլն: Եվ խաղաղ բնակիչներին սադրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պատերազմական այն հանցագործությունների ֆոնին, որ այս պատերազմի ընթացքում կատարել են ադրբեջանական զինված ուժերը հայ ժողովրդի նկատմամբ: Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակորպումներն ու շեշտադրումները որտնահարում են միջազգային մարդասիրական ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը: Դրանք բացարձակ դատապարտելի  են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ»,- գրել է Թաթոյանը:
12:11 - 08 հունվարի, 2021
Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան. ՄԻՊ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները: Այս հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարվել էր նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել էր` որպես ահաբեկիչներ»:
11:41 - 04 հունվարի, 2021
Թաթոյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում ռազմագերիների վերաբերյալ Ալիևի հայտարարության վրա

Թաթոյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում ռազմագերիների վերաբերյալ Ալիևի հայտարարության վրա

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաեւ, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս եւ նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որեւէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում: Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը: Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որեւէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին»:
21:41 - 01 հունվարի, 2021
Հանուն մեր հերոսների հիշատակի ու հայրենիքի հզորացման՝ պետք է լինենք համախմբված․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Հանուն մեր հերոսների հիշատակի ու հայրենիքի հզորացման՝ պետք է լինենք համախմբված․ ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձով է հանդես եկել․  «Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին ծանր էր ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ մեր ողջ ժողովրդի համար։ Ցավոք, անդառնալի կորուստները մտան յուրաքանչյուրիս օջախ, իսկ դժվարություններն ու մարտահրավերները դեռ շարունակում են ուղեկցել մեզ։ Ավանդաբար տոնական համարվող այս օրերին հազարավոր ընտանիքներ կզգան հարազատի բացակայության անսփոփելի ցավը, շատերը կսպասեն հրաշքի․․․ Հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու հայրենիքի հզորացման՝ մենք պետք է լինենք համախմբված ու թույլ չտանք, որ վերելքի, նոր ճառագող լույսի ճանապարհին մեզ թուլացնող կամ իրարից բաժանելու որևէ փորձ գլուխ բարձրացնի։ Մենք մեզ վստահված ժամանակը վատնելու, դժվարություններից հուսահատվելու ու ընկրկելու իրավունք չունենք, մենք պարտավոր ենք շարժվել բարձունքի ճանապարհով: Պետք է հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական ուժին ու նվիրական լույսի պես պահենք մեր պետականությունը: Նոր տարին թող հոգու սփոփանք, խաղաղություն և առողջություն բերի մեր ողջ ժողովրդին»:  
23:11 - 31 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցանքների մասին ՀՀ ՄԻՊ-ը հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորությամբ երկրների դատախազություններ, ոստիկանություններ. սա Օմբուդսմանի կողմից նման հաղորդում անելու 1-ին փորձն է

Ադրբեջանի ԶՈՒ-երի հանցանքների մասին ՀՀ ՄԻՊ-ը հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորությամբ երկրների դատախազություններ, ոստիկանություններ. սա Օմբուդսմանի կողմից նման հաղորդում անելու 1-ին փորձն է

Իմ ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդանուր իրավազորություն (general jurisdiction): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն: Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ: 103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները: Տեսանյութերն ամրագրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության: Իրավական ամրագրում է ստացել  և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:  Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը. 1) քաղաքացիական անձանց, բանտարկյալների ու վիրավորների կանխամտածված սպանություն, 2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, 3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք, 4)  ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում. 5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում. 6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում եմ, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ: Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է մեր աշխատակազմի ու փորձագետների ջանքերով: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր Գուրգեն Պետրոսյանին՝ աջակցության համար»,- գրել է Թաթոյանը:
16:39 - 28 դեկտեմբերի, 2020
Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը․ Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին

Որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության: ՄԻՊ-ն անդրադարձել է ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին։ Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ Հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքը, ատելության խոսքը և բռնության կոչերը դարձել են համատարած ու հասել վտանգավոր ծավալների՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտատերերի կողմից։ Ակնհայտ տպավորություն է, որ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում տարբեր կողմեր դա հատուկ են անում՝ միմյանց սադրելու ու յուրաքանչյուրն իր համար «ցանկալի արդյունքի» հասնելու նպատակով։ Սա մեր երկրում մարդու իրավունքների համակարգն ավերող ճանապարհ է, որին պետք է անհապաղ վերջ տրվի: Անհրաժեշտ է բացառիկ ջանքերով պահպանել համերաշխությունն ու խաղաղ մոտեցումները՝ բացառելու համար որևէ բռնություն կամ անգամ բռնության որևէ հնարավորություն։ Բռնություն կամ ցանկացած այլ տեսակի լարվածություն բացառելու հարցում սկզբունքային դեր ունեն պետական մարմինները, որոնք պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ մեր երկրում, թե՛ իրենց սեփական գործողություններում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: Առհասարակ, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում: Ինչ վերաբերում է այսօր Ազգային ժողովի մուտքերից մեկի հարևանությամբ պատգամավորների հետ կապված միջադեպերին, ապա դրանք անընդունելի երևույթներ են․ որևէ մեկի արժանապատվություն վիրավորել կամ առավել ևս բռնություն գործադրել չի կարելի, սա պետք է նկատի ունենան բոլոր կողմերն՝ առանց բացառության: Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ուղղված այդ միջադեպերի վերաբերյալ հարցումները՝ իրազեկում ենք, որ դրանցից բոլորի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, պատրաստվում են իրավապահ մարմիններին ուղղված հարցումներ՝ ստանալու համար տեղեկություններ նրանց գործողություների, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկելու համար: Հաշվի առնելով կոնկրետ շեշտադրումներով հարցումները՝ ևս մեկ անգամ հատուկ պարզաբանում ենք ֆորմուլան. եթե ինչ-որ մեկը, ով չունի պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, բռնություն է գործադրում մեկ այլ կոնկրետ՝ պաշտոն ունեցող կամ պաշտոն չունեցող անձի նկատմամբ, այսինքն՝ գործ ենք ունենում երկու կամ ավելի անձանց մասնակցությամբ բռնության առերևույթ հակաիրավական կոնկրետ արարքի հետ, ապա այդ կոնկրետ արարքով բռնություն գործադրող կոնկրետ անձին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին քրեաիրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նույն սկզբունքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ առանձին-առանձին կոնկրետ իրավական գնահատականների արժանացնելն այն անձանց արարքները, ում միջև կոնկրետ իրավիճակում տեղի է ունեցել փոխադարձ բռնություն կամ ծեծկռտուք, ինչպես նաև որոշել այդ կոնկրետ արարքների մասով նրանցից ով է մեղավոր և ով է անմեղ: Այս նպատակի համար մեր պետությունում գործում են պետական համապատասխան մարմիններ, որոնք էլ ունեն այդ հատուկ իրավասությունը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը կիրականացնի այդ կոնկրետ գործերով նրանց նկատմամբ իր իրավասությանն առնչվող վերահսկողությունը»:Հիշեցնենք, որ ԱԺ շենքի մոտ ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև։ 
15:50 - 28 դեկտեմբերի, 2020
Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:   Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են:   Ավելին, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:   Սահմանադրական այս երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պարագայում խոսքը գնում է քաղաքացիների մեծամասնության մասին:   Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:   Ավելին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:   Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը, միմյանց նկատմամբ հարգանքն ու համերաշխության երաշխավորման հրամայականը:
11:30 - 27 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:   Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարազգի և 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:   Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:    
11:52 - 25 դեկտեմբերի, 2020