Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով

 |armenpress.am|

Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին: «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:  Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը: «Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները: Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»: «ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը: Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին: 2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
19:35 - 01 փետրվարի, 2022
Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|

Լավրովը հայտարարել է, թե պատերազմ չի լինի, եթե դա կախված է Ռուսաստանից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին: «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:  Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը: «Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները: Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»: «ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը:
16:18 - 28 հունվարի, 2022
ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով |armenpress.am|

ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-Լավրովը հայտարարել է լրագրողներին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել  անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների պատասխանները: Ելնելով ԱՄՆ-ի պետքարտուղար էնթոնի Բլինքենի հայտարարություններից՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում է Նահանգների մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների եւ այն բնագավառների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, որտեղ երկրները կարող են շփման կետեր գտնել: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:03 - 27 հունվարի, 2022
Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

Պուտինը միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պատշաճ մակարդակով ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերն ու անվտանգությունը՝ լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը: Կրեմլի մամուլի քարտողւարի խոսքով՝ ցավոք, Ռուսաստանն այժմ ապրում է «ագրեսիվ միջավայրում»։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների՝ մեզ ուղղված հայտարարությունները, որոնք բացարձակ ոչ բարեկամական են: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։ Ռուսաստանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին առանձին պատասխաններ է սպասում ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյոք Մոսկվան մտադի՞ր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայացած բանակցություններից հետո ասել էր, որ ճիշտ կլինի հրապարակել Վաշինգտոնի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին, և ինքը դա կառաջարկի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Միաժամանակ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ ներկայացուցիչները իրենց ռուսաստանցի գործընկերներին խնդրել են չհրապարակել Վաշինգտոնի գրավոր պատասխանը:  
17:51 - 24 հունվարի, 2022
Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, դրան հաջորդող սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը. Լավրով |tert.am|

Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, դրան հաջորդող սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն ուրբաթ հրապարակել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանները, որոնցում անդրադարձ է ավել նաև Հարավային Կովկասին: ՌԴ ԱԳՆ կայքում ընդգծվում է, որ ռուսական կողմը ելնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացման անհրաժեշտությունից։«Այսօր առաջնահերթ խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Այս ոլորտներում առաջընթացի ձեռքբերումը հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասված է ԱԳՆ կայքում։Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի՝ 127-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին»,-ասված է Լավրովի պատասխանում։
14:16 - 21 հունվարի, 2022
Լավրովը և Բլինքենը հեռախոսով քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկները
 |azatutyun.am|

Լավրովը և Բլինքենը հեռախոսով քննարկել են անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի առաջարկները |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների շուրջ անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունների թեման: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Նեդ Փրայսը: Նրա փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին և հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում կայացած քննարկումներին առնչվող հարցեր: Պետական քարտուղարն ընդգծել է Ուկրաինայում և այդ երկրի մոտակայքում ռուսական ուժերի հզորացումից բխող և խորը մտահոգության առիթ հանդիսացող լարվածությունը դիվանագիտական եղանակով մեղմելու անհրաժեշտությունը: «Պետական քարտուղարը հայտնել է, որ Վաշինգտոնն անվերապահորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Նա նշել է, որ եվրոպական անվտանգության բոլոր հարցերը պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասել է Փրայսը:
20:14 - 18 հունվարի, 2022
Սերգեյ Լավրովն ու Աննալենա Բերբոքն անդրադարձել են Մոսկվայի առաջարկած փաստաթղթերին
 |1lurer.am|

Սերգեյ Լավրովն ու Աննալենա Բերբոքն անդրադարձել են Մոսկվայի առաջարկած փաստաթղթերին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բավական օգտակար է համարել Գերմանիայի արտգործնախար Աննալենա Բերբոքի հետ բանակցությունները, որոնց ժամանակ անդրադարձ է եղել բոլոր այն հարցերին, որոնց շուրջ Մոսկվան ու Բեռլինը տարաձայնություններ ունեն: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած հակասություններին՝ Ռուսաստանը և Գերմանիան կարող են առաջ շարժվել հարաբերությունների զարգացման գործում: Լավրովի խոսքով՝ ԱԳ նախարարներն անդրադարձել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկած փաստաթղթերի նախագծերին: «Մտահոգություն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնությանը զսպելու՝ ՆԱՏՕ-ի ուղեգծի առնչությամբ: Այդ կապակցությամբ նախարարի ուշադրությունն եմ հրավիրել և բավական մանրամասն խոսել այն նախաձեռնությունների մասին, որոնք ռուսական կողմը ներկայացրել է անվտանգության հուսալի իրավական երաշխիքների համաձայնեցման վերաբերյալ»,- ասել է դիվանագետը բանակցություններից հետո: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների սպառնալիքը «զգացմունքային է», իսկ անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսություն առաջարկելով՝ Ռուսաստանը որևէ մեկին չի սպառնում: Աննալենա Բերբոքն իր հերթին նշել է, որ Բեռլինը պատրաստ է Ռուսաստանի հետ լուրջ երկխոսություն վարելու անվտանգության փոխադարձ քայլերի շուրջ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե էներգետիկ հարցերը Ռուսաստանն օգտագործի որպես «զենք», ապա դա կհանգեցնի բացասական հետևանքների «Հյուսիսային հոսք 2» նախագծի համար: Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին: Բերբոքը նշել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի «փրկության» համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, և բանակցություններում առաջընթաց է հարկավոր:
19:00 - 18 հունվարի, 2022
Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները |armenpress.am|

Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Հարավային Կովկասում թշնամական գործողությունների դադարեցումը և տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակումը՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բացելու է հնարավորություններ, որոնցում հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին ասել է իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հարավային Կովկասի հարցերին նվիրված «3+3» խորհրդակցական ձևաչափի մասին: Լավրովը ընդգծել է, որ Վրաստանի միացումը «3+3»-ին չի պարտավորեցնելու Թբիլիսիին փոխել իր քաղաքական դիրքորոշումները: «Մենք կարող ենք պայմանավորվել, որ այդ ձևաչափի շրջանակներում քննարկում ենք բացառապես այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին», - ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե քանի որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ պատճառով շատ հնարավորություններ չունի բացատրելու վրացական կողմին փոխգործակցության նշված ձևաչափի առավելությունները: Այդ պատճառով Ռուսաստանը այդ հարցով դիմել է հայ, թուրք և ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի նրանք վրացի հարևաններին փոխանցեն այդ միտքը: Լավրովի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում առանց նախապայմանների «3+3»-ին միանալը: Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը: «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցելու «3+3»-ի հանդիպումներին:
15:54 - 14 հունվարի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Մենք ուզում ենք արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը։ Դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։ Հայկական «Վերելք» լրատվականը հարց ուղղեց Լավրովին, թե արդյոք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը որևէ կապ ունի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում հայաստանյան ստորաբաժանման մասնակցության հետ։ «Ես Բաքվում կամ Անկարայում պաշտոնյաների կողմից չեմ տեսել նյարդային արձագանք։ Պաշտոնատար անձինք բացասական մեկնաբանություններ չեն արել»,- ասաց Լավրովը։ Նա հավելեց, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ «Առաջարկում ենք մեզ որպես խորհրդատու սահմանազատման այդ հանձնաժողովում, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբն ունի ԽՍՀՄ քարտեզներ»,- ընգծեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Երեկ այդ թեմայով շփվել եմ հայ պաշտոնակցիս հետ, առկա են առաջարկներ։ Մեր դիրքորոշումն է՝ նստել ու հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր հարցերը, որոնք համաձայնեցված չեն»,- նշեց Լավրովը։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ սահմանազատման մասին հարցին, Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացում առաջընթացը բավարար չէ, բայց առաջարկների քննարկումները շարունակվում են։
14:50 - 14 հունվարի, 2022
Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:   «Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:
14:31 - 14 հունվարի, 2022