ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ը ցանկանում Է ստիպել Իրանին՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ. Պետդեպ |armenpress.am|

ԱՄՆ-ը ցանկանում Է ստիպել Իրանին՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ. Պետդեպ |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը մտադիր Է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այդ մասին մայիսի 29-ին լրագրողների համար կազմակերպված հերթական բրիֆինգի ընթացքում հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:«Մենք կշարունակենք առավելագույն ճնշում գործադրել իրանական ռեժիմի վրա, որպեսզի նրան զրկենք քայքայիչ արտաքին քաղաքականություն վարելու միջոցներից եւ ստիպել նրան՝ բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը կվերաբերեր նրա գործելակերպի բոլոր ասպեկտներին»,- ասել Է նա: Ինչպես նախօրյակին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին: Մինչդեռ ավելի ուշ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ եւ ղեկավար այաթոլլ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, իր կարծիքով, բչինչ չեն տալիս, բացի վնասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:33 - 30 մայիսի, 2019
ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր |armenpress.am|

ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին մայիսի 28-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը: «Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել Է Վոլքերը: Նա նշել Է, որ «Նահանգները պատրաստ Է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել Է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
07:40 - 29 մայիսի, 2019
Մենք չենք փորձում միջուկային զենք ստեղծել. Իրանի արտգործնախարարի պատասխանը Թրամփին |tert.am|

Մենք չենք փորձում միջուկային զենք ստեղծել. Իրանի արտգործնախարարի պատասխանը Թրամփին |tert.am|

tert.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների ֆոնին հայտարարել է, որ Թեհրանը չի փորձում միջուկային զենք ստեղծել: Ինչպես նշում է rferl.org-ը, Զարիֆն այս թվիթերյան գրառումն արել է նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում հայտարարել է, որ ԱՄՆ չի ցանկանում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել և ցանկանում է միայն այնպես անել, որ Թեհրանը միջուկային զենքեր չարտադրի: «Ես ամենևին էլ չեմ ցանկանում վնասել Իրանին: Ես ցանկանում եմ, որ Իրանն ասի «ոչ մի միջուկային զենք»»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է The Hill-ը: Նա ենթադրել է, որ ամերիկյան կողմն ի վերջո համաձայնության կգա Թեհրանի հետ: «Կարծում եմ Իրանն ահռելի տնտեսական ներուժ ունի և սպասում եմ այն պահին, երբ թույլ կտամ Իրանին բեմ վերադառնալ ու ցույց տալ այդ ներուժը: Նրանք հրաշալի ժողովուրդ են: Իրանը ներկայիս ղեկավարությամբ հրաշալի երկիր լինելու հնարավորություն ունի: Մենք ռեժիմի փոփոխության հասնելու ձգտում չունենք: Ուզում եմ, որ դա պարզ լինի: Մենք ցանկանում ենք վերացնել միջուկային զենքերը»,-հայտարարել է Թրամփը:
09:43 - 28 մայիսի, 2019
«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|

«ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը». Պոմպեո |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հակված է այդ հարցում հաստատուն որոշում փնտրելու առումով աջակցություն ցուցաբերել կողմերին։ Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։ «ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կողմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․․․ Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների և ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում է Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։
05:55 - 28 մայիսի, 2019
ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|

ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ դատարանն արգելափակել է Մեքսիկայի հետ պատ կառուցելու համար դրամական միջոցների հատկացումները: Դատարանը նշել է, որ նման որոշումները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Կալիֆորնիայի դատարանը ժամանակավոր արգելանք է սահմանել պաշտպանության բյուջեից միջոցների օգտագործման համար՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար: Այս մասին հաղորդում է DW-ն: Դատավոր Հեյվուդ Գիլյամը հիմնավորել է իր որոշումը` ասելով, որ Կոնգրեսը չի տրամադրել այդ գումարի նպատակային օգտագործումը Դոնալդ Թրամփի «ամենահեղինակավոր նախագծի» իրականացման համար: Ըստ դատարանի՝ կառավարության գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների՝ հիմնադրման պահից ուժի մեջ մտած իշխանությունների տարանջատման սկզբունքներին: Դատավորի դիտարկումը վերաբերում է Պենտագոնի 6,7 միլիարդ դոլար բյուջեից 1 միլիարդ դոլար տրամադրելուն: Նախատեսվում էր, որ տրամադրված միջոցները կօգտագործվեն Տեխասի 91 կմ երկարությամբ պատի կառուցման համար: Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տունը, դա թույլ կտա երկրի ղեկավարին, մասնավորապես, հավաքել ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ դոլար: ԱՄՆ վարչակազմը մտադիր է ծախսել այս բոլոր միջոցները Մեքսիկայի հետ 376.5 կմ սահմանում գտնվող ցանկապատերի շինարարության կամ վերանորոգման համար: Կառավարությունը հավատում է, որ դա կօգնի իշխանություններին դադարեցնել անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը:  
12:42 - 25 մայիսի, 2019
Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|

Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|

news.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը: Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առեւտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:ԱՄՆ Հայ դատի եւ Արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին եւ սենատոր Պորտանտինոյին նման կարեւոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի եւ այլ ոլորտներում»:«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարեւոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա:
09:45 - 23 մայիսի, 2019
ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման |news.am|

ԱՄՆ-ում երթեր են ընթացել ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման |news.am|

news.am: Երկուշաբթի ամբողջ Միացյալ Նահանգներով ընթացել են երթեր ընդդեմ աբորտի իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել էր համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ: Ավելի քան 50 կազմակերպություններ միավորվել են #ԿասեցնելԱրգելքները հեշթեգի եւ «Իմ մարմինն է՝ իմ ընտրությունը» կարգախոսի ներքո: ԱՄՆ մայրաքաղաքում ցույցին ներգրավվել են հարյուրավոր ակտիվիստներ եւ նույնիսկ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի մի քանի թեկնածուներ:ԱՄՆ-ն աբորտները քաղաքականացնում է«Ես հանուն սրա պայքարել եմ 60-ական թվականներին, եւ այսօր կրկին այստեղ եմ ու չեմ կարողանում դրան հավատալ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Թրամփն է իշխանության: Նա փորձում է ցանկացած միջոցով մեծացնել ընտրական բազան: Դա սարսափելի է»,- ասում է ակտիվիստներից Փեմ Լեքլենդը, որը Planned Parenthood կազմակերպության անդամ է:Վերջին տարիներին մի շարք նահանգներ կտրուկ խստացրել են աբորտի սահմանափակումները: Այս տարվա ապրիլին Ինդիանայում դե ֆակտո աբորտներն արգելվել էին երկրորդ եռամսյակում, իսկ Օհայոյում օրենք էր ընդունվել վաղ աբորտների արգելման մասին՝ այն պահից, երբ կարելի է ճանաչել սաղմի սրտի զարկերը:Ընթացիկ տարում պտղի սրտի զարկերի հետ կապված համանման օրենքներ էին ընդունել Ջորջիա, Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում, որոնց կարող են հաջորդել եւս 12 նահանգներ: Աբորտ կատարելն այս կամ այն չափով սահմանափակող օրենքների ընդհանուր թիվը հասնում է տասնյակների:Լեքլենդի կարծիքով՝ նման միջոցները կարող են հանգեցնել աբորտ կատարող ապօրինի կենտրոնների ի հայտ գալուն:Լեքլենդը նաեւ հնարավոր է համարում, որ ապագայում Գերագույն դատարանը չեղարկի «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը:Նրա հետ համաձայն է մեկ այլ ակտիվիստ՝ Շերին: «Նրանք աբորտները չեն արգելում, նրանք արգելում են աբորտների անվտանգ օրենքները: Որովհետեւ դրա կարիքն ունեցող կանայք միջոց կգտնեն, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կանայք կմահանան»,- վստահ է գործակալության զրուցակիցը:Գերագույն դատարանի շենքի մոտ երթի եկածները միաձայն հայտարարել են այն մասին, որ ԱՄՆ-ում աբորտի հարցը չափից ավելի քաղաքականացված է, իսկ վերջին օրենքներն առաջ են մղվում այն նպատակով, որպեսզի գրավեն ընտրողների ձայները:Հնարավոր է, որ ընդունված սահմանափակող օրենքները բողոքարկվեն ԱՄՆ Գերագույն դատարանում: Սակայն դատարանում իրավիճակը փոխվել է աբորտների հակառակորդների օգտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկու պահպանողական դատավորներ Նիլ Գորսաչի եւ Բրեթ Կավանոյի նշանակումից հետո:Աբորտների կողմնակիցները հայտարարում են իրենց մարմինը ինքնուրույն տնօրինելու կանանց իրավունքների եւ այն մասին, որ ձեւավորման վաղ փուլերում սաղմը չի կարող համարվել մարդկային անհատ: Նրանք նաեւ նշում են այն, որ աբորտների արգելքը կարող է հանգեցնել այս վիրահատության քրեականացման եւ շատ կանանց մահվան, որոնք օրենքը խախտելով կփորձեն ազատվել հղիությունից:Աբորտների հակառակորդները վկայակոչում են կրոնական պատվիրանները եւ հայեցակարգը, որ մարդու կյանքը սկսում է բեղմնավորման պահից, ինչի հետ կապված աբորտներն ապաբարոյական գործողություն են համարում կամ անգամ հանցագործություն:
06:22 - 22 մայիսի, 2019
Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|

Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեմոկրատներին ընդառաջ գնալու ցուցադրական մերժումը հղի է իմպիչմենտի գործընթացով: Երկուշաբթի CNN-ի եթերում նման զգուշացումով հանդես է եկել Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը (դեմոկրատ՝ Նյու Յորք նահանգից):Նրան խնդրել են մեկնաբանել Սպիտակ տան՝ իրենց նախկին իրավական խորհրդատու Դոնալդ Մաքգանին Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումների օրակարգը անտեսելու թույլտվություն տալու Սպիտակ տան որոշումը, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ավարտած հետաքննության հետ, որը վերաբերում է 2016-ի ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ միջամտության հետ: «Նախագահի անիզիջողականության եւ անօրինական վարքի պատճառով ավելի դժվար է դառնում անտեսել այլընտրանքային ազդեցության միջոցները, այդ թվում, իմպիչմենտը: Մենք կքննարկենք իմպիչմենտն ու այլ այլընտրանքներ», - ասել է կոնգրեսականը:«Նախագահը չի կարող բարձր լինել օրենքից», - հավելել է Նադլերը: Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը «գործում է ի վնաս իրեն, եթե ցանկանում է Կոնգրեսում դեմոկրատներին դրդել իմպիչմենտի ընթացակարգի»: «Մենք շատ բաներ ենք մտածում, եւ մենք կարող ենք դա անել (հեռացնել պաշտոնից)», - հավելել է հանձնաժողովի նախագահը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել էր Մյուլլերի զեկույցը: Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:Միեւնույն ժամանակ Մյուլերը խոստովանել է, որ հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի հայտնաբերել: Միաժամանակ հատուկ դատախազը շեշտել է, որ չի կարող միանշանակ եզրակացություն անել, թե արդյոք պետության ղեկավարը խոչընդոտներ ստեղծել է արդարադատության համար:
11:43 - 21 մայիսի, 2019
Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել Է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել Է դիվանագետը ճեպազրույցում:Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող Էր գոյություն ունենալ 9 տարի: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման դրանք սահմանեց մի շարք վենեսուելացի պաշտոնյաների դեմ ի պատասխան երկրից ամերիկացի դիվանագետների վտարման: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցներն ընդլայնվել են: ԱՄՆ-ը վերջին ժամանակներս խստացրել Է Վենեսուելայի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ պետական ընկերությունների դեմ:Վաշինգտոնը հունվարի 28-ին հայտարարել Է PDVSA նավթի-գազի ազգային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաորդել Է ՌԻԱ Նովոստին:
10:33 - 21 մայիսի, 2019
ԱՄՆ միջուկային թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում |news.am|

ԱՄՆ միջուկային թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում |news.am|

news.am։ ԱՄՆ-ում միջուկային զենքի փորձարկումների ընթացքում գոյացած ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել Խաղաղ օվկիանոսում։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Fox News-ին։Խոսքը Ռանիթ կղզում (Էնիվեթոկ աթոլի կազմում) ռադիոակտիվ թափոնատեղիի մասին է, որտեղ 1948-1958 թվականներին միջուկային պայթյուններ են իրականացվել, իսկ ավելի ուշ վարակված հող է տեղափոխվել այլ փորձարկումներից հետո։ Ըստ Գուտերիշի՝ ներկայում այնտեղ պահվող ռադիոակտիվ թափոնները կարող են հայտնվել ծովում։ Ռադիոակտիվ թափոններով լցված բետոնե խառնարանն անվանում են «միջուկային դագաղ»։ 1970-ականներին կառուցված 43 սանտիմետր հաստությամբ գմբեթը նախատեսվել է որպես ժամանակավոր միջոց, բայց ավելի ուշ ԱՄՆ իշխանություններն այն համարել են բավական հուսալի՝ վարակված հողի երկարատեւ պահման համար։Մարշալյան կղզիների նախագահ Հիլդա Հայնը նախազգուշացրել է Գուտերիշինի, որ այստեղ արդեն գոյացել է ճեղք, իսկ ուժեղ մերձարեւադարձային ցիկլոնի դեպքում այն կարող է լրիվ քանդվել։
13:31 - 20 մայիսի, 2019