ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը դեմոկրատ թեկնածուների վարկանշային աղյուսակում 1-ինն է |24news.am|

ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենը դեմոկրատ թեկնածուների վարկանշային աղյուսակում 1-ինն է |24news.am|

24news.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու ամենամեծ շանսերն ունի: Այդ են վկայում The Hill պարբերականի անցկացրած հարցման արդյունքները: Հարցման արդյունքում պարզվել է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու պայքարում 32 միավորով առաջ է նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած իր կուսակիցներից: Բայդենին աջակցել է հարցվածների 46, Բեռնի Սանդերսին՝ 14%-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր նախագահական ընտրություններում Բայդենի հետ մրցակցելու պատրաստականության մասին՝ կասկածի տակ առնելով վերջինիս մտավոր ունակությունները, ինչպես նաև նրան նախագահի պաշտոնի համար չափազանց ծեր համարելով: Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության արդեն 18 անդամ իր թեկնածությունն է առաջադրել 2020թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնց շարքում 76-ամյա Բայդենն ամենատարեցն ու ամենափորձառուն է: ԱՄՆ նախկին փոխնախագահը երկրի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է նաև 1988 և 2008 թվականներին:
11:06 - 08 մայիսի, 2019
Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը

Երևանում տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը

Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսյան խաղաղ զարգացումներից մեկ տարի անց. զարգացումներ, որոնք հանգեցրին Հայաստանում նոր կառավարության ձևավորմանը՝ հանձնառու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Մեկ տարի առաջ հայ ժողովուրդը բարձրաձայնեց իր ցանկությունն ապրել կոռուպցիայից զերծ և իրավունքի գերակայությունը հարգող ժամանակակից ժողովրդավարական երկրում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Քննարկումներում նաև անդրադարձ կատարվեց գլոբալ և տարածաշրջանային անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, աջակցության և փոխադարձ բարեկեցության խթանման հարցերի: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները նաև համաձայնեցին իրավապահ ու դատաիրավական բարեփոխումների կարևորության շուրջ՝ այդ առումով արժևորելով ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերը և այս ոլորտում երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները: Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեցին մեծացնելու երկկողմ մշակութային կապերը և մարդկանց միջև շփումները: Երկու երկրները նախատեսում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր կրթական և մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ու այդ ծրագրերին աջակցելու մասին: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց ավելացնել անգլերենի ուսուցման ծրագրերը Հայաստանի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հայաստանյան բուհերից մեկում ձևավորել ամերիկագիտության մագիստրոսական ծրագիր:
18:31 - 07 մայիսի, 2019
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի միջև տեղի է ունեցել օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրման արարողություն։ Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նրա խոսքով, նիստի աշխատանքները տևել են ութ ժամ, որն անցել է «շատ արագ»։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- հայտարարեց ԱՄՆ պաշտոնյան։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ռազմաարդյունաբերական համագործակցության մասին հարցեր քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և արդյոք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են։ Ի պատասխան ամերիկացի դիվանագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ պայմաններում։ Հանդիպման ժամանակ, Քենթի ներկայացմամբ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ավելացրեց դիվանագետը։
15:23 - 07 մայիսի, 2019
ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով և հավատարիմ է հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպումներ են տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածությունների են հասել շփման գծում լարվածության նվազեցման առումով: Վերջերս Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը գոհացուցիչ համաձայնություններ են ձեռք բերվել»,-ասել է Քենթը, գրում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը Վաշինգտոնում կազմակերպելու հավանականությանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ անցկացման վայրը որոշված է: Բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն իր պարտականություններին լուրջ է: Մենք ցանկանում ենք սատարել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Մենք հավատարիմ ենք հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը»,-ասել է նա:
08:01 - 03 մայիսի, 2019
Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

armenpress.am: Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է News 18 պորտալը: Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում Է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին: Ինչպես նշվում Է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:22 - 02 մայիսի, 2019
Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում: «Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: 
06:14 - 02 մայիսի, 2019
Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ  |armenpress.am|

Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում Է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել Է Է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում: «Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել Է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն Էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: «Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել Է Թրամփը: Արդեն տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը: ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:48 - 29 ապրիլի, 2019