Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը

 |armenpress.am|

Արտահերթ ընտրությունների անցկացման համար վարչապետի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելուց հետո ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների ոչ պաշտոնական վերլուծությունը հիմք է տալիս համարելու, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է լինել ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում: ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ ՀՀ վարչապետի հրաժարականի գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն և եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է նաև ռազմական դրության ռեժիմի վերացում: Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:
19:02 - 18 մարտի, 2021
Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն, ինչի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան  էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը: «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»,- գրել է նա: Հիշեցնենք՝ այսօր կայացել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո Փաշինյանը տեղեկացրել է խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին:
16:05 - 18 մարտի, 2021
ԼՀԿ-հ համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման համար Փաշինյանի հայտնած օրը

ԼՀԿ-հ համար ընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման համար Փաշինյանի հայտնած օրը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը: Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:  «Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը` որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է»,- գրել է Մարուքյանը։
15:21 - 18 մարտի, 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին. նա 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում |armtimes.com|

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Զարուհի Փոստանջյանին. նա 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել եւ պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Հայցը ներկայացվել է մարտի 12-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է:   Մասնավորապես Փոստանջյանի այս հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զրպարտություն. «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»: Հունանյանն ասաց, որ, ըստ հայցադիմումի, զրպարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան: Հայցվորի ներկայացուցիչն ասաց՝ որպես փոխհատուցում Զարուհի Փոստանջյանից 2 մլն ՀՀ դրամ են պահանջում:
12:02 - 18 մարտի, 2021
Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Այն միջոցները, որոնք Կառավարությունը ձեռնարկում է Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու նպատակով, առաջին հերթին անում է Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի:  «Դա Արփա-Սևան թունելով դեպի Սևան աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման նպատակով խիստ վերահսկողությամբ ջրի բացթողումների արդյունք են»,- ասաց նախարարը: Վարչապետի խոսքով՝ նշված ցուցանիշները փաստում են, որ իսկապես կարողացել են որոշակիորեն կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Կարևորեց նաև, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար էլ ջրային պաշարների խնդիր չեն ունենալու:
11:58 - 18 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից. սահմանադիրը սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի չի նախատեսել

Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից. սահմանադիրը սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի չի նախատեսել

ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանի վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ: «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ․-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։ Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ առ ոչինչ ճանաչել նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջովը։ ՀՀ վարչական դատարանի կողմից, 15.03.2021թ.-ին, վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն: Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։
11:33 - 18 մարտի, 2021
Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ

Դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցը՝ իրեն պաշտոնից ազատելու իրավահարաբերության վերաբերյալ

Դատավոր Մհեր Պետրոսյանը ՀՀ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով պաշտոնից ազատելու վերաբերյալ տարված դիմումի դեմ որոշում է կայացրել, համաձայն որի` բավարարել է Օնիկ Գասպարյանի միջնորդությունը` իրեն պաշտոնից  ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել։  Դատարանի որոշման մեջ ասվում է. 1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել: 2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
10:35 - 18 մարտի, 2021
Գարիկ Բոշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ 12 ամիս փորձաշրջանով

Գարիկ Բոշյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ՝ 12 ամիս փորձաշրջանով

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գարիկ Բոշյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելու մասին՝ 12 ամիս փորձաշրջանով, տեղեկացնում է կառավարության կայքը։«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Գարիկ Բոշյանի դիմումը`1. Գարիկ Գուրգենի Բոշյանին նշանակել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ1-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։2. Գարիկ Գուրգենի Բոշյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին։3. Գարիկ Գուրգենի Բոշյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,– ասվում է հրամանագրում:
21:50 - 17 մարտի, 2021
Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք մեր քննարկումներում գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկական և նաև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը: Ուզում եմ կարևորել այն, որ մենք հիմա փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է, և սա չափազանց լուրջ թեմա է. որովհետև, մի կողմից, մենք արձանագրում ենք հանրակրթության չափորոշչի, առարկայական չափորոշչի կարևորությունը, բայց չենք արձանագրում մի շատ կարևոր նրբություն՝ մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Եվ, ընդ որում, դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա, ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը: Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի  համակարգը հետևյալ տրամաբանությամբ. հաջողությամբ ատեստավորում  անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ: Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը: Ի դեպ, քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար: Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք: Հարգելի գործընկերներ ևս մի հարցը, որը մենք շատ ինտենսիվ քննարկել ենք և պիտի առաջիկայում որոշում կայացնենք: Խոսքը գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին է: Այստեղ, ըստ էության, չկա որևէ տարընթերցում և նույնիսկ բանավեճ: Այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց շատ կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց  ձևավորման գործին: Այս առումով մոտավորապես 10 օր առաջ մենք կառավարությունում խորհրդակցություն ունեցանք, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ և կլսենք, թե այդ պայմանավորվածությունների իրագործման առումով ուր ենք հասել: Եվ, ի վերջո, մշակույթի ոլորտի մասին հետևյալը կուզենայի ասել: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ համարում եմ, որ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը: Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ  տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին -  մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա: Մենք պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև հանրային, այո՛, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, որտեղ ձևավորվում են  հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ: Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին: Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ,  հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է  մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է  կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է  կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում: Հարգելի  գործընկերներ, ուզում եմ նաև նախապես շնորհակալություն հայտնել բոլորիդ այն աշխատանքի համար, որ այս ընթացքում արվել է և հույս, համոզմունք հայտնել, որ մենք վճռականորեն  կշարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնց ճշմարտության և օգտակարության մեջ համոզված ենք և որոնց հրատապ լինելու մեջ, ցավոք, շատ դեպքերում համոզվում ենք իրական կյանքում ունեցած շատ լուրջ բարդություններով: Սա նշանակում է, որ բազմաթիվ բարեփոխումներ ուղղակի ուշացել են, բայց դա ոչ միայն չպիտի մեզ հետ պահի այդ բարեփոխումների ճանապարհով գնալուց, այլև, ընդհակառակը, պետք է մեծացնի մեր վճռականությունը: Մյուս կողմից, կրկին ուզում եմ ընդգծել բարեփոխումների օրակարգի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կապ ունի իմ նախորդ ասածի հետ: Ի վերջո, այո՛, բարեփոխումները  պետք է տեղի ունենան և պետք է ունենան շարունակական բնույթ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի մենք հոգ տանենք, որ մեր բարեփոխումների բովանդակության և մեր քաղաքացիների կյանքի, կենցաղի, ապրվող բովանդակության միջև խզում տեղի չունենա: Մենք չպետք է մեր բարեփոխումների օրակարգը հակադրենք մեր իրականությանը: Մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը բխեցնենք մեր իրականությունից և մեր իրականությունը պետք է որոշակի ազդեցություն ունենա մեր բարեփոխումների օրակարգի վրա: Մեր բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ, հակառակը, պետք է օրգանական կապ ունենան իրականության հետ, բխեն այդ իրականությունից,  իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Հարց է, թե մենք ինչքան պետք է բարեփոխենք մեր իրականությունը՝ այնքան, որքան այդ իրականությունն օբյեկտիվորեն  փոխվելու անհրաժեշտություն ունի իր կենսունակությունը մեծացնելու տրամաբանությամբ: Այս առումով կարծում եմ, որ մենք պետք է միջավայրի հետ կապված հարցերը նկատի ունենանք՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ որևէ գործ առաջ չի գնա առանց առաջնորդության: Առաջնորդությունն ամենակարևոր գործընթացն է, որը, բնականաբար, մենք պետք է ստանձնենք, ստանձնել ենք և պետք է այդ պարտավորությունը կատարենք անմնացորդ»: Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ով անդրադարձել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղություններին: Նախարարը խոսել է նաև հանրային լայն դիսկուրսի առարկա դարձած առարկայական չափորոշիչների մասին՝ նշելով, որ հայոց լեզու և պատմություն առարկաների գծով քննարկումներն ավարտվել են, կոնցեպտուալ որևէ տարաձայնություն չկա, ներկայում քննարկվում են մասնագիտական շարադրանքին առնչվող որոշ հարցեր, որոնք ևս շուտով կավարտվեն: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքի, ընթացիկ վիճակի և հետագա անելիքների մասին: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության չափորոշիչների մշակմանը և իրականացմանը վերաբերող մանրամասներ: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ այս չափորոշիչները վերջնական կներդրվեն 2023թ. սեպտեմբերից: Մինչ այդ, դրանց լիարժեք ներդրման համար նախատեսվում է ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ, փորձնական ուսումնական նյութերի մշակում, նոր դասագրքերի հրատարակում և փորձարկում: Նախատեսվում է 2021թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսել մշակված չափորոշիչների փորձարկման գործընթացը: Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, ընթանում է ուսուցիչների, տնօրենների, վարչական աշխատակիցների վերապատրաստում: Կա նաև ենթակառուցվածքների արդիականացման խնդիր: Այս նպատակով, մասնավորապես, Տավուշի մարզում փորձարկման համար ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում լաբորատոր սարքավորումներ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աշխատանք է տարվում մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ, որը զուգահեռաբար կփորձարկվի: Համաշխարհային բանկի հետ քննարկվում է լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման հարցը՝ լաբորատորիաների հիմնման և նոր դասագրքերի հրատարակման համար: Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մարզառազմական ճամբարի ստեղծում, որը պարտադիր է լինելու 11-րդ դասարանի համար: Այն պետք է օգնի ապահովել նախնական զինվորական պատրաստականության առարկայի գործնական ուսուցումը և փորձարկվելու է այս տարի ամռանը: Մյուս նախաձեռնությունը հայրենագիտական արշավներն են, որոնք պարտադիր են լինելու 6-րդ, 7-րդ դասարանների համար և ուղղված են լինելու հայրենաճանաչության մակարդակի բարձրացմանը: Նաև աշխատանք է տարվում օտար լեզուների և, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման ուղղությամբ: Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության չափորոշչին, այն մշակվել է և այժմ գտնվում է հանրային քննարկման վերջնական փուլում և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Որպես կարևոր փոփոխություն՝ այստեղ առաջարկվում է պետական ֆինանսավորման բաղադրիչի ներդրում որոշ թիրախային խմբերի համար, որը ենթադրում է, համայնքային ֆինանսավորումից բացի, նաև պետության ֆինանսական մասնակցություն նախադպրոցական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս բարեփոխման իրականացման տեմպն օպտիմալ է, և դա նաև միջազգային փորձագետների գնահատականն է: Վարչապետը կարևորել է նախադպրոցական կրթության ոլորտում ևս ֆիզիկական միջավայրի ձևավորումը՝ այս առումով անդրադառնալով մոդուլային նախակրթարանների կառուցման ծրագրին: Ի պատասխան Ժ. Անդրեասյանը զեկուցել է, որ կատարված վերլուծության արդյունքում առանձնացվել է շուրջ 5 տասնյակ համայնք, որտեղ նպատակահարմար է կառուցել մոդուլային նախակրթարաններ: Ներկայում քննարկվում է այս նախագծի մեթոդաբանական և ֆինանսական գնահատականը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հետևողական լինել, որպեսզի քննարկված որևէ նախագիծ ֆինանսավորման խնդիր չունենա և ողջ ծավալով իրականացվի, այդ թվում նաև՝ պարտքի ներգրավման մեխանիզմների կիրառմամբ: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է կարողությունների հստակ գնահատման և ծախսարդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է, որպեսզի կրթության ոլորտում կոնսերվատիվ մոտեցումից դուրս գանք, օրինակ, մոդուլային նախակրթարանների առումով ֆինանսական միջոցներ ներգրավենք ու սկսենք կառուցել, ապա փոխանցենք համայնքին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել մնացած ծախսերը: Այստեղ կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն ծրագրերի ձևաչափի կիրառումը», - նշել է կառավարության ղեկավարը: Ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ գործընթացը կամավոր բնույթ ունի, իրականացվելու է առաջին անգամ, այս տարվա համար նախատեսված է բնագիտական բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի գիտելիքներն ստուգելու համար նախատեսված թեստերն արդեն պատրաստ են, մայիսին նախատեսվում է դիմումների ընդունելություն, սեպտեմբերին տեղի կունենա թեստավորումը, և հաջորդիվ թեստավորման համապատասխան արդյունք արձանագրած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճարներ: Հավելավճարի չափը կախված է լինելու թեստավորման արդյունքներից: Նախատեսվում է այս տարի ունենալ 2000-ից ավելի դիմում, ակնկալվում է, որ մինչև 2023թ. ուսուցիչների կեսն այս գործընթացով անցած կլինի: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հեռավոր շուրջ 101 բնակավայրում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու և կրթական բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են հեռավար կրթության գործընթացը կազմակերպելու քայլեր. «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ձեռք են բերվել տեխնիկական սարքավորումներ,  և ստեղծվել են հեռաուսուցման՝ տեխնիկապես հագեցած դասասենյակներ կամ լաբորատորիաներ: Հեռավար ուսուցման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2021թ. սեպտեմբերից՝ ինչպես այդ դպրոցների մանկավարժական ներուժի, այնպես էլ դրա բացակայության դեպքում՝ մենթոր դպրոցների հետ համագործակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը զեկուցել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում զարգացման գործընկերների հետ աշխատանքի, երկկողմ, բազմակողմ ձևաչափով համագործակցության, ռեսուրսների ներգրավման, ռազմավարությունների և ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև երիտասարդության ոլորտի հետ կապված միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ ամփոփման փուլում է գտնվում այս ոլորտի ռազմավարությունը: Նշվել է, որ այս տարի Հայաստանում անց են կացվելու ԱՊՀ շրջանակին վերաբերող մի շարք կրթական և երիտասարդական միջոցառումներ, որոշները նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Խոսքը  վերաբերում է ԱՊՀ կրթության, երիտասարդության խորհրդի նիստին և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլին, որին նախորդում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարներ գեներացնող ծրագրի անցկացումը: Նախարարի տեղակալի խոսքով, որպես երիտասարդությանը մոտիվացնող գաղափար, դիտարկվում է մարզկենտրոններում երիտասարդական կառույցների ստեղծումը: Վարչապետը, մարզերում երիտասարդությանը մոտիվացնելու, աջակցելու համատեքստում, կարևորել է մարզկենտրոնների և մարզային քաղաքների մեծ մասում որոշակի մշակութային միջավայր ունեցող կենտրոնների ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Զեկուցվել է, որ այս առումով դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են, կան հաղթող կազմակերպություններ, ներկայում քննարկվում է ֆինանսավորման հարցը: Նախնական հաշվարկով՝ այն կազմելու է 130 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ նպատակ ունենալով արդյունքում ստեղծել կրթամշակութային, ստեղծարար բաղադրիչով երիտասարդական կենտրոններ, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է: «Երիտասարդության աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համապատասխան միջավայրի ձևավորմանը և իրական ազդեցության ապահովմանը», - նշել է նա: Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բացի համապատասխան օրենքի նախագծի մշակումից, նախատեսվում է իրականացնել բուհերի ռեսուրսների գնահատում, ինչի արդյունքների հիման վրա կմշակվի բուհերի զարգացման ռազմավարություն: Շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանք է տարվում աշխատաշուկայի պահանջարկի գնահատման շուրջ, Գիտության պետական կոմիտեի հետ քննարկվում է գիտության ֆինանսավորման ծավալի ավելացումը ոչ միայն ակադեմիական, այլև բուհական և գիտահետազոտական համակարգերում կիրառելու հեռանկարը: Զեկուցվել է նաև ակադեմիական քաղաքի տեսլականի և անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Քննարկմանն ընդգծվել է Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման կարևորությունը, ինչը կխթանի որակյալ կրթական համակարգի ստեղծումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը և գիտելիքահեն տնտեսության կառուցումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից կներկայացվի ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր: Վարչապետն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ մասնավորապես, ընդգծելով համապատասխան մասնագետների պահանջարկի խնդիրը: Քննարկվել են մասնագիտությունների քվոտավորման հարցեր, պահանջարկ-առաջարկ շղթայի կարգավորման մեխանիզմները, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների հետ մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի ձևավորմանը միտված քայլերը: Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի հետ: Նախատեսվում է մինչև ամառ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել կառավարություն: Արա Խզմալյանը զեկուցել է մշակույթի բնագավառում կատարված աշխատանքների մասին. 2020թ. դեկտեմբերին ԵՄ գրասենյակի աջակցությամբ իրականացվել է մշակութային ՊՈԱԿ-ների կառավարման պրոբլեմների վերլուծություն և մշակվել են լուծման մեխանիզմներ: Կարևոր խնդիրներից է տնօրենների ինստիտուտի լիարժեք կայացումը, որը ենթադրում է ֆինանսական ինքնավարություն և պետական գույքի արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Հաջորդ քայլը արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) սահմանումն է, որի ուղղությամբ էլ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ևս իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Աշխատանք արդեն սկսվել են, առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ: Համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Ա. Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Վարչապետը կարևորել է հետպատերազմական շրջանում հոգեբանական վերականգնման ծրագրերի իրականացումը և դրանցում մշակութային բաղադրիչի պարտադիր ներառումը: «Հետպատերազմական մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի հանրության հոգեբանության վերականգնմանը և ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով համապատասխան աշխատանք իրականացնել: Ինչ վերաբերում է մշակութային ՊՈԱԿ-ների գործունեությանը, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է քաջալերել տնօրեններին՝ ակտիվ աշխատել սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և միևնույն ժամանակ ընկալելի դարձնել, որ սեփական եկամուտների ավելացումը չի ենթադրում պետական ֆինանսավորման կրճատում: Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում կատարվող աշխատանքները  և առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ամռանը հնարավոր օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը, հայ մարզիկների համար պատրաստվածության պատշաճ պայմանների և միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկների անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածություն ապահովելու համար: Մշակվում է մեկ այլ ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, նաև զինծառայողներին սպորտում ներգրավելու համար: Այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: Առաջիկայում Արցախում նախատեսվում է մարզադպրոցի բացում՝ հրաձգության, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներով: Մշակվում է ուսանողական սպորտը խթանելու ծրագիր, քննարկվում է սպորտային առանձին հեռուստաալիք ստեղծելու գաղափարը, դիտարկվում են մարզիչների համար սոցիալական երաշխիքների ապահովման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է սպորտի մասսայականացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել: Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բովանդակություն ձևավորող գերատեսչությունն է, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
18:17 - 17 մարտի, 2021
Զուրաբովը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում իրականացնելիք ներդրումային ծրագրերը

Զուրաբովը Փաշինյանին է ներկայացրել Հայաստանում իրականացնելիք ներդրումային ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:  Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ Զուրաբովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետին ներկայացրել ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանում:  Զրուցակիցները քննարկել են սոցիալական, առողջապահական համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին վերաբերող հարցեր:  
19:17 - 16 մարտի, 2021