ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Երևանում վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու հարցում |aysor.am|

aysor.am: Այսօր Երևանում ավարտվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության անդանիկ նիստը, որի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի միջև տեղի է ունեցել օժանդակության և անցումային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրման արարողություն։ Ջորջ Քենթը, որը հայ-ամերիկյան ստրատեգիական երկխոսության համանախագահն է, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Նրա խոսքով, նիստի աշխատանքները տևել են ութ ժամ, որն անցել է «շատ արագ»։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանին ու հայ ժողովրդին՝ օգնելով երկրի բարգավաճմանը, անվտանգության ապահովմանը, հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և զարգացմանը՝ որպես ժողովրդավարական երկիր։ Ահա այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք և հայտնեցինք պատրաստակամություն հայ-ամերիկյան բարեհաջող համագործակցությունը շարունակելու համար»,- հայտարարեց ԱՄՆ պաշտոնյան։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ռազմաարդյունաբերական համագործակցության մասին հարցեր քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և արդյոք ԱՄՆ-ի կողմից կոնկրետ առաջարկներ եղե՞լ են։ Ի պատասխան ամերիկացի դիվանագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հանդիպումը երկրորդն էր ու անցել է շատ լավ պայմաններում։ Հանդիպման ժամանակ, Քենթի ներկայացմամբ, խոսել են բազմաթիվ հարցերի շուրջ։ «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսլականը, խոսել ենք Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, քննարկել ԱՄՆ դերը այդ հակամարտության լուծման հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր։ Մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանի կառավարության այլ նախարարների հետ։ Այս այցի շրջանակներում դիտարկվեցին ու քննարկվեցին մեր համագործակցության տիրույթում գտնվող բոլոր հարցերը»,- ավելացրեց դիվանագետը։
15:23 - 07 մայիսի, 2019
ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով և հավատարիմ է հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը: «ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպումներ են տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածությունների են հասել շփման գծում լարվածության նվազեցման առումով: Վերջերս Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը գոհացուցիչ համաձայնություններ են ձեռք բերվել»,-ասել է Քենթը, գրում է ՏԱՍՍ-ը: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը Վաշինգտոնում կազմակերպելու հավանականությանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ անցկացման վայրը որոշված է: Բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն իր պարտականություններին լուրջ է: Մենք ցանկանում ենք սատարել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Մենք հավատարիմ ենք հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը»,-ասել է նա:
08:01 - 03 մայիսի, 2019
Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

Օբամայի ընկերությունը սերիալ կնկարահանի Թրամփի վարչակազմի մասին |armenpress.am|

armenpress.am: Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկին Միշելին, հայտարարել Է Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի սկզբնական շրջանի վերաբերյալ սերիալի նկարահանումների մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է News 18 պորտալը: Սերիալը կլինի ամերիկացի գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկը» գրքի կինոադապտացումը, որտեղ պատմվում Է Օբամայի վարչակազմի եւ Թրամփի նախագահության միջեւ ընկած անցումային շրջանի, ինչպես նաեւ երկրի նոր ղեկավարի օրոք կատարված քաղաքական նշանակումների մասին: Ինչպես նշվում Է, ընկերությունը կարտադրի տարբեր տեսակի նախագծեր լայն լսարանի համար, ներառյալ լիամետրած եւ վավերագրական ֆիլմեր: Դրանց թվում են՝ կենսագրակական ժապավենն ամերիկացի գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին, սերիալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու Յորքի նորաձեւության մասին եւ վավերագրական ֆիլմեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:22 - 02 մայիսի, 2019
Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում: «Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: 
06:14 - 02 մայիսի, 2019
Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ  |armenpress.am|

Չինաստանի հետ առեւտրական բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ-ի ֆիննախ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին: Այդ կարծիքը, ինչպես նշում Է The New York Times թերթը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հայտնել Է Է ապրիլի 28-ին՝ ելույթ ունենալով Լոս Անջելեսում կայացած խորհրդաժողովում: «Մենք եզրափակիչ փուլն ենք մտնում,- ասել Է Մնուչինը:- Կարծում եմ, որ երկու կողմն Էլ ցանկանում են հասնել համաձայնության: Մենք մեծ առաջընթացի ենք հասել»: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայում դեռեւս «չլուծված են մնում մի քանի կարեւոր հարցեր»: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: «Շուտով մեզ մոտ կլինի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը»,- նշել Է Թրամփը: Արդեն տեղեկացվել Է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ապրիլի 30-ին կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը: ՉԺՀ-ի կողմից բանակցությունները կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:48 - 29 ապրիլի, 2019
ՀԴԲ֊ն առաջիկա ընտրություններում լուրջ սպառնալիք է համարում Մոսկվայի միջամտությունը |azatutyun.am|

ՀԴԲ֊ն առաջիկա ընտրություններում լուրջ սպառնալիք է համարում Մոսկվայի միջամտությունը |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը հայտարարարել է, թե ամերիկյան ընտրություններին միջամտելու` Մոսկվայի շարունակական փորձերը լուրջ քաղաքական սպառնալիք են և մարտահրավեր` հակահետախուզության համար: Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Միջազգային հարաբերությունների խորհրդում, Ռեյը պնդել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները Կրեմլի կողմից լայնածավալ միջանտություն են ակնկալում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում: Ամերիկյան ընտրությունների վրա ազդելու, ընտրողներին մանիպուլացնելու պնդումները օրակարգային դարձան 2016֊ի նախագահական ընտրությւոններից հետո: Ավելի քան երկու տարի այս հարցը քննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը շաբաթներ առաջ հայտարարեց` ապացուցված է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, բայց մյուս կողմից՝ հետաքննությունը չի գտել որևէ ապացույց, որ նախագահ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Ռուսաստանի հետ:
09:59 - 27 ապրիլի, 2019
Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր |armenpress.am|

Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր |armenpress.am|

armenpress.am:  Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ապրիլի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, ապրիլ ամիսը հռչակել էր Պատմության ամիս: «Իբրեւ Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդ, ապրիլի 24-ը հռչակում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ վառ պահելու 1.5 մլն զոհերի հիշատակն ու ընդգծելու նման դաժանությունների կրկնությունն ապագայում կանխելու կարեւորությունը»,– գրված է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները:
06:15 - 26 ապրիլի, 2019
ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը |panarmenian.net|

ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին: «Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը, ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», - ասվում է հիմնավորման մեջ: Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում:
07:02 - 25 ապրիլի, 2019