Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացնել վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։«Ես կցանկանայի ամերիկյան ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է գործենք՝ վստահ լինելով, որ մեր առաջնորդները պատասխանատվության են ենթարկվում․ մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax-ի թղթակցին ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 21-ին կբարձրացնի Ջո Բայդենի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։Գրինի խոսքով՝ իր քայլով մտադիր է ապացուցել, որ «Կոնգրեսում կան հանրապետականներ, որոնք պատրաստ են կանգնել և պայքարել ամերիկացիների համար»։
13:47 - 14 հունվարի, 2021
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին |azatutyun.am|

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին: Գործող հանրապետական նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Դեմոկրատների պնդմամբ, Թրամփը ցույց տվեց, որ պաշտոնավարելով՝ «սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության, ժողովրդավարության և Սահմանադրության համար»: Մասնավորապես, նա մեղադրվում է իշխանության խաղաղ փոխանցումը մերժելու մեջ։ Կապիտոլիումի հունվարի 6-ի գրոհից անմիջապես առաջ Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ Թրամփը մեկ անգամ ևս հայտարարել էր, որ հաղթել է նոյեմբերին անցկացված ԱՄՆ նախագահի ընտրություններում, ինչպես նաև պահանջել էր Ջորջիա նահանգի պաշտոնյաներից «գտնել» բավարար թվով ձայներ իր հաղթանակն ապահովելու համար։ Բանաձևի նախագծի հեղինակները կոչ են անում նաև արգելել Թրամփին հետագայում ընտրովի պաշտոններ զբաղեցնել: Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը օրեր առաջ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար օրենսդիրների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի: Հանրապետական խորհրդարանականների մեծամասնությունը ավելի վաղ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն առնվազն 218 դեմոկրատ կոնգրեսականներ հայտարարել են դրան սատարելու մասին՝ օրենսդիրների այս քանակը բավարար է Ներկայացուցիչների պալատում բանաձևի հաստատման համար: Դրանից հետո դեմոկրատները կկարողանան իմփիչմենթի վերաբերյալ գործ հարուցել: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը երեկ ուշ երեկոյան հանդիպել են Սպիտակ տանը: Թրամփն ու Փենսը պայմանավորվել են իրենց լիազորությունների մնացած ժամկետի ընթացքում շարունակել աշխատել՝ ելնելով երկրի շահերից։
11:56 - 12 հունվարի, 2021
Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք |tert.am|

Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք |tert.am|

tert.am: Վաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մուրիել Բաուզերը հարևան նահանգների՝ Մերիլենդի և Վիրջինիայի նահանգապետների հետ համատեղ հայտարարությունում կոչ է արել ամերիկացիներին հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, չայցելել մայրաքաղաք, այլ դրա փոխարեն արարողությանը հետևել առցանց։ Այս մասին հայտնում է CNN-ը:Ըստ ԶԼՄ-ի՝ նման հորդորի պատճառն անվտանգության ապահովումն է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը անցյալ շաբաթ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհն էր, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակը:Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի խոսքով՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը նախատեսվում է մայրաքաղաքում ԱՄՆ ազգային գվարդիայի մինչև 15 000 զորք տեղակայել՝ երդմնակալության ընթացիկ և ապագա կարիքները բավարարելու համար: 
11:19 - 12 հունվարի, 2021
Բայդենը Կոնգրեսի վրա հարձակված մարդկանց «ներքին ահաբեկիչներ» է անվանել |tert.am|

Բայդենը Կոնգրեսի վրա հարձակված մարդկանց «ներքին ահաբեկիչներ» է անվանել |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Կոնգրեսի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցները ոչ թե ցուցարարներ են, այլ ապստամբներ և «ներքին ահաբեկիչներ», հայտնում է The Wall Street Journal պարբերականը:Նրա խոսքով՝  այդ իրադարձությունները «Դոնալդ Թրամփի՝ ժողովրդավարության դեմ հարձակման հետևանք են»:«Թրամփն ամբոխին դրդեց հարձակվել Կոնգրեսի վրա, նա փորձեց ամբոխին օգտագործել ամերիկացի ընտրողներին լռեցնելու համար», - ասել է Բայդենը՝ Թրամփին մեղադրելով բռնություն հրահրելու համար:Գլխավոր դատախազ Մերիք Գարլանդին և Արդարադատության նախարարության բարձրագույն պաշտոնների մի քանի թեկնածուներին պաշտոնապես ներկայացնելու ընթացքում, նորընտիր դեմոկրատ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Անցած չորս տարիներին մենք ունեցել ենք մի նախագահ, որն իր քայլերով ցույց է տվել մեր ժողովրդավարության, մեր Սահմանադրության և օրենքի գերակայության նկատմամբ ունեցած արհամարհանքը»:Բայդենն ասել է, որ մտադիր է առաջնահերթությունը տալ «ներքին ահաբեկչության» դեմ օրենքի ընդունմանը՝ Սպիտակ տանը ստեղծելով ծայրահեղականների դեմ պայքարի հարցերով հանձնակատարի պաշտոն և մեծացնելով նրանց դեմ պայքարի ֆինանսավորումը:
12:20 - 08 հունվարի, 2021
Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

tert.am: Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը «նշանավորում է ԱՄՆ նախագահության պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտը», հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Չնայած նրան, որ ես միանգամայն համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են դա, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք միայն օրինական ձայների հաշվարկին։ Թեև սա նախագահական պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտն է, այն իրականում Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար մեր պայքարի սկիզբն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
13:47 - 07 հունվարի, 2021
Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի
 |tert.am|

Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։ Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։ «Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։ Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։ Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։
19:47 - 06 հունվարի, 2021
Բայդենը հայտարարում է՝ իր թիմը խոչընդոտների է հանդիպում Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում |azatutyun.am|

Բայդենը հայտարարում է՝ իր թիմը խոչընդոտների է հանդիպում Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թիմը խոչընդոտների է հանդիպում գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններում։ Երկուշաբթի օրը՝ երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ առաջ, Բայդենը պնդում է, թե իշխանության փոխանցման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու փորձերը բախվում են պատնեշների պաշտպանության նախարարության և բյուջետային վարչության առաջատար պաշտոնյաների կողմից։ «Հենց հիմա մենք պարզապես չենք կարողանում ստանալ բոլոր տվյալները, որոնք մեզ անհրաժեշտ են հեռացող վարչակազմից անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան անպատասպանատվություն»,- ընդգծել է Ջո Բայդենը։ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնող Բայդենը մասնավորապես ասել է, որ ցանկանում է հստակ պատկեր ստանալ աշխարհով մեկ ամերիկյան զինված ուժերի, պաշտպանական ծախսերի պլանավորման վերաբերյալ։
13:25 - 29 դեկտեմբերի, 2020
Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին մարդասիրական աղետ ստեղծելու համար

Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին մարդասիրական աղետ ստեղծելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մեղքով երկրի հարավային սահմանին մարդասիրական աղետ է ստեղծվել։ Նման հայտարարությամբ դեմոկրատը նախօրեին հանդես է եկել Ուիլմինգթոնում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեզ տեղեկատվություն է տրամադրվել մարդասիրական աղետի լուծման համար անհրաժեշտ քայլերի մասին, որը Թրամփի վարչակազմը պարբերաբար ստեղծել է մեր հարավային սահմանին»,- նշել է նա։ Դեմոկրատի խոսքով՝ Մեքսիկայի տարածքով անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործել ցանկացողների հետ պետք է «մարդասիրաբար և ըստ կանոնների» վարվել: Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ իշխանությունները պետք է «անվտանգ և արագ» դիտարկեն երկրում ապաստան փնտրող անձանց հարցումները։ Թրամփը մի շարք միջոցներ է ձեռնարկել ներգաղթի քաղաքականության խստացման և սահմանային վերահսկողության ուժեղացման ուղղությամբ։ Իր նախագահության տարիներին նա հայտարարել է անօրինական ներգաղթը դադարեցնելու, ինչպես նաև ԱՄՆ-ում փախստականների ընդունումը սահմանափակելու անհրաժեշտության մասին
10:35 - 29 դեկտեմբերի, 2020
Բայդենը մտադիր է հրապարակայնորեն պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի |tert.am|

Բայդենը մտադիր է հրապարակայնորեն պատվաստվել ընդդեմ կորոնավիրուսի |tert.am|

tert.am: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր թիմն աշխատում է կորոնավիրուսի դեմ իր հրապարակային պատվաստումը կազմակերպելու ուղղությամբ: Համապատասխան հայտարարությունը դեմոկրատն արել է չորեքշաբթի իր կայքում հեռարձակվող մամուլի ասուլիսի ավարտից հետո, հաղորդում է CNN-ը։«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Չէի ցանկանա մարդկանցից առաջ ընկնել, բայց նաև ուզում եմ ամերիկացիներին ցույց տալ, որ պատվաստանյութն անվտանգ է»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ «մտադիր է հրապարակային՝ բոլորի աչքի առաջ պատվաստվել»։Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ «ուրախ կլինի» հրապարակայնորեն պատվաստվել, իսկ ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ABC հեռուստաընկերության եթերում վերջինիս խորհուրդ էր տվել պատվաստվել նախքան երդմնակալությունը։
10:13 - 17 դեկտեմբերի, 2020
Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ․ Հասան Ռոհանի |hetq.am|

Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտությամբ․ Հասան Ռոհանի |hetq.am|

hetq.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ահաբեկիչ և նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտությամբ։ Այդպիսի հայտարարություն Ռոհանին արել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին։ «Ոմանք ասում են, որ մենք ոգևորվել ենք Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը հեռացել է։ Այդ մարդը, որն իրականացրել է հանցագործություններ, սպանել մարդկանց, եղել է ահաբեկիչ: Նա նաև խոչընդոտում է Իրան պատվաստանյութի ներկրմանը»,- հայտարարել է Իրանի առաջնորդը։  Իրանի նախագահի ելույթը հեռարձակել է երկրի պետական հեռուստատեսությունը։ «Հուսանք՝ Բայդենի օգտին ԱՄՆ ժողովրդի ձայնը օրենքների պահպանման օգտին տրված ձայն է, այլ ոչ թե խախտելու։ Այդ ձայնը պարտավորությունների ստանձման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու ձայնն է»,- ընդգծել է նա։
23:07 - 16 դեկտեմբերի, 2020
Բայդենն ստացել Է քվեատուների 270 ձայն, որոնք անհրաժեշտ են նախագահ ընտրվելու համար |armenpress.am|

Բայդենն ստացել Է քվեատուների 270 ձայն, որոնք անհրաժեշտ են նախագահ ընտրվելու համար |armenpress.am|

armenpress.am: Դեմոկրատ Ջո Բայդենը հավաքել Է քվեատուների կոլեգիայի անդամների 270 ձայն, որն ապահովում Է նրա հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Այդ մասին  հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները: CNN հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ներկայում Բայդենն ստացել Է 302, Թրամփը՝ 232 ձայն: Այժմ այդ արդյունքը պետք Է հունվարի 6-ին հաստատի Կոնգրեսը: Քվեատուների քվեարկությունը մի շարք նահանգներում դեռ չի ավարտվել, սակայն մաթեմատիկորեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն չի կարող գերազանցել Բայդենին: Սպասվում Է, որ արդյունքում դեմոկրատը կունենա քվեատուների 306 ձայն: Դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը նախազգուշացրել են, որ նաեւ քվեատուների քվեարկությունից հետո կշարունակեն վիճարկել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգով. համաժողովրդական քվեարկությունից հետո տեղի Է ունենում 50 նահանգներից յուրաքանչյուրից եւ Կոլումբիայի օկրուգից քվեատուների կոլեգիայի քվեարկություն, որոնք իրենց ձայնն են տալիս այն բանին համապատասխան, թե ինչպես Է քվեարկել իրենց նահանգը: Յուրաքանչյուր նահանգից քվեատուների թիվը հավասար Է Կոնգրեսում նրա ներկայացուցիչների թվին: ԱՄՆ-ի Սահմանադրությանը համապատասխան, քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք Է հաստատվեն Կոնգրեսի կողմից: Սպասվում Է, որ 2021 թվականի հունվարի 6-ին կկայանա Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը, որտեղ կանցկացվի քվեատուների ձայների հաշվում: Ընտրությունների ավարտական փուլը պետք Է դառնա նախագահի պաշտոնակալությունը, որը հունվարի 20-ին երդում կտա եւ կստանձնի պաշտոնը: ԱՄՆ-ի նախագահի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանին ավելի վաղ հայտարարել Էր, որ Թրամփի փաստաբանները կշարունակեն պետության ղեկավարի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցեր ներկայացնել նույնիսկ այն բանից հետո, երբ նման հայցերից մեկը մերժել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:44 - 15 դեկտեմբերի, 2020