Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Նախարարը նշեց, որ դեկտեմբերի 23-ին եղել է կորոնավիրուսի 702 նոր դեպք: «Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն  իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով  կանցնեն անխուսափելիորեն», - նկատեց վարչապետը: Արսեն Թորոսյաննն իր հերթին նշեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչև 10 տոկոսի շրջանակում: «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարևոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,- ասաց նախարարը:
13:03 - 24 դեկտեմբերի, 2020
ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին: «Դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել: «Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ:
12:40 - 24 դեկտեմբերի, 2020
Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Այս մասին այսօր հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Բայց այդ հարյուր հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Մեկը մեկին չի վստահում, մեկը՝ մյուսին»,- հավելեց նա։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, երկուսուկես տարի առաջ ոտքի է կանգնել՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ «Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ ՀՀ-ում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ընդգծեց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում կան մարդիկ, որոնք աջակցում են իրեն՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած երկրում ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում՝ հավելելով դա նշանակություն չունի, Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, երկիրը կործանել է։ «Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները։ Հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու։ Ամեն օր մի բան կորցնում ենք մենք։ Պատերազմը շարունակվում է»,- ասաց նա։
12:36 - 24 դեկտեմբերի, 2020
Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության հրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների վայրը հայտնաբերելը: Այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան տեղեկություններ, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է. դա զոհերի մարմինների նույնականացման գործընթացն է: Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: «Մի քանի դեպքէ եղել, երբ պարզվել է՝ նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել, բայց աշխարհում լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ բարձր որակով չենք անում»,-ասաց նա: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:
12:24 - 24 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում և շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: «Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ համագործակցության հետագա զարգացմամբ բոլոր, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով  տարբեր բնագավառներում համատեղ նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը:  Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:  Զրուցակիցները քննարկել են Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներուժի լիարժեք իրացմանը, արտակարգ իրավիճակների եւ արագ արձագանքման ոլորտում հետագա գործակցությանը վերաբերող հարցեր:     
19:45 - 23 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

Ընդդիմադիրները մտադիր են վաղը փակել կառավարության շենքի բոլոր մուտքերը` ներս չթողնելու Փաշինյանին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել և անցկացնել գործադիրի հերթական նիստը: Այսօր շարունակվել են նաև գործադուլը, դասադուլը: Հանրապետության հրապարակում այսօր ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում կառավարումը, ասաց, որ ինքը պաշտպանում է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Օհանյանը նաև նշեց, որ այս պատերազմում պարտվել է իշխանությունն իր անգրագիտությամբ և ոչ թե բանակը: Հիշեցնենք, որ ցուցարարները երեկ վրաններ էին տեղադրել Հանրապետության հրապարակում, որտեղ էլ գիշերել են:
18:33 - 23 դեկտեմբերի, 2020
Ընդդիմադիրները շարունակում են անհնազանդության ակցիաները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը |armtimes.com|

Ընդդիմադիրները շարունակում են անհնազանդության ակցիաները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը |armtimes.com|

armtimes.com: Ընդդիմադիրները վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քիչ առաջ նրանք կարճ ժամանակով փակեցին Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։ Վարորդներից ոմանք ազդանշաններով պահանջում էին բացել ճանապարհը, նրանցից մեկն էլ ազդանշաններ տալուց հետո ճեղքեց ցուցարարների փակած ճանապարհը։ Այնուհետև անհնազանդության ակցիայի մասնակիցները Տիգրան Մեծ պողոտայից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 16:00-ին սպասվում է  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները երեկվանից հայտարարել են համահայաստանյան գործադուլի, դասադուլի և անհնազանդության զանգվածային ակցիաների մասին։ Ընդդիմադիրները երեկ շրջափակել են Կառավարության, Դատախազության շենքերը, Հանրապետության հրապարակում հրապարակում հրավիրել են հանրահավաք։ Որոշ ընդդիմադիրներ էլ գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում՝ վրանների մեջ։
16:04 - 23 դեկտեմբերի, 2020
Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին պետական դավաճանության վերաբերյալ |hetq.am|

Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին պետական դավաճանության վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազն ընդունել է Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով Դատախազության դիմաց հավաքված փաստաբաններից երեքին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Արթուր Ղազինյանին և Արամ Վարդևանյանին: Այսպես, ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով փակուղի է մտցրել Ադրբեջանի հետ բանակցությունները,  նրա անմիջական հրահանգների արդյունքում ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը սպասվելիք պատերազմում կիրառվել և բարձր օգտակար գործողության գործակից ունենալ չէր կարող: Ըստ փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դադարեցվել է լրահամալրումը, նա հրապարակային այնպիսի տեղեկություններ է հայտնել, որոնք հայտնելու իրավունք չուներ, հնարավորություն ունենալով՝ չի դադարեցրել պատերազմը, իսկ  նոյեմբերի 9-ին ստորագրել է մի հայտարարություն, որով վտանգի տակ է դրել պետականությունն ու տարածքային ամբողջականությունը: Ավելին՝ hetq.am-ում։
15:56 - 22 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Այսօր իմ գործընկերները խնդրել էին, որ ես ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծվելուց հետո ինչ ծրագրեր պետք է իրականացնի․ ես պատրաստեցի թուղթը, մոտս դրեցի, բայց որ եկա այստեղ, զգացի, որ այս պահին դա չէ կարևորը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Սա ընտրություններ չէ, որ ծրագրերի պայքար գնա։ Մի կողմում՝ հայրենիքի կործանում, մյուսում՝ հայրենիքի վերականգնում։ Մինչ այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի ինքնս ինձ համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որովհետև ես այս պետության հիմադիրներից մեկն եմ եղել և իմ վրա պատասխանատվություն էի զգում, ար այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտության հետո՝ նույն գիշերը, չշպրտեցինք դուրս։ Բայց այսօր նայում եմ ձեր աչքերին ու հպարտ եմ, նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և այս տարիների ընթացքում էլ հպարտ նայում է դեպի ապագան։ Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք։ Բայց այն, ինչ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,- ասաց Մանուկյանը։ Նա վստահեցրեց, որ ոչ միայն կվերականգնեն անցյալը, այլև այդ անցյալը կուղղեն, կկառուցեն պետությունը, որի մասին երազում էին, ոչ թե այն, ինչ ստացան։ «Մի մտածեք, որ մի ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը։ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,- նշեց Մանուկյանը։ Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին։
14:19 - 22 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հրապարակից չեն հեռանալու, քանի չեն հեռացրել Նիկոլ Փաշինյանին

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հրապարակից չեն հեռանալու, քանի չեն հեռացրել Նիկոլ Փաշինյանին

Այսօր հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Այս մասին այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ, ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Անցնող երեսուն տարիների ընթցացքում մենք հպարտ, հզոր և հաղթող ժողովուրդ էինք։ 30 տարի անց մեկ մարդու, մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին նրա գործունեության արդյունքում մենք օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը։ ՀՀ քաղաքացինե՛ր, եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաները ապրեն մեր հայրենիքում, եթե ուզում եք ունենալ բանակ, երկիր, հայրենիք, ուրեմն՝ եկեք այս հրապարակ։ Այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,- ասաց նա։ Սաղաթելյանն ամփոփեց անցնող օրերում շարժման ունեցած հաջողությունները։  «Առաջինը՝ ձեր շնորհիվ ամբողջ աշխարհը տեսավ և հասկացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։ Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովրդին և աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանագիրը մեր կողմից երբեք չի ընդունվելու։ Երկրորդ՝ մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակը օրեցօր կորցնում է իր իշխանությունը։ Իր հրաժարականի պահանջով հանդես են եկել ՀՀ նախագահը, երկու կաթողիկոսները, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուրից ավելի համայնքի ղեկավարներ, ՀԿ-ներ, գիտնականներ։ Այս մարդն այլևս իշխանություն չունի։ Մեր բոլորի պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք։ Սյունիքը կանգուն է, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև անդրադարձավ այն հարցերին, թե երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը, որքան շուտ է հեռանալու, որ իրենք կարողանան փրկել հայրենիքը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն այդ հարցերը տալու ամբողջ իրավունքն ունեն։ «Եթե այս մարդն ունենար արժանապատվություն, բարոյականություն, որ գիտենք չունի, մի գրամ մտածեր մեր երկրի ու պետականության համար, պետք է հրաժարական տված լիներ, բայց նա համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել։ Եկեք փաստենք, որ դա նրան երբեք թույլ չենք տալու»,- ընդգծեց նա։ Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենց պայքարը վճռական է, հետևողական և աննկուն։ «Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին»,- եզրափակեց նա՝ հավելելով, որ շուտով կներկայացնի նաև շարժման հետագա քայլերը։
13:47 - 22 դեկտեմբերի, 2020
Հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018-ին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի․ Նիկոլ Փաշինյան

Հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018-ին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է. 1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»:
10:57 - 22 դեկտեմբերի, 2020
Համընդհանուր մոբիլիզացիայի գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր․ Սեյրան Օհանյան

Համընդհանուր մոբիլիզացիայի գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր․ Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի ձախողման պատճառներին եւ դրանում Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը։ Ստորեւ՝ նրա գրառումը։ «Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝ մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։ Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։ Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով), ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։ Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ Ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։ Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․ Երկրորդ․ ՀՀ առօրյա գործունեության, սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը՝ այսինքն երկկողմ և բազմակողմ հարաբերությունները մեր գործընկեր, դաշնակից պետությունների հետ։ Իսկ պետական ապարատն իր ղեկավարի հետ արդյո՞ք կատարում է այդ պարտականությունը։Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․Այս իրականությունն է, որ ինձ բերում է այն դառը համոզման, որ ոչ միայն վերջին երկուսուկես տարիների ձախողումները, այս պատերազմում մեր պարտությունը պետական ռեսուրսների, համակարգի անգրագետ կառավարման արդյունք էին, այլև մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու, և տուժելու է ազգը։Այդ մեկ պաշտոնյան իր թիմի հետ պետք է օր առաջ հեռանա, և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։Հ․Գ․Իսկ այսօրվա՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է» արտահայտությանն ի պատասխան, ևս մեկ անգամ խորապես հիասթափված՝ կարող ենք փաստել, որ փաստորեն ներկայիս իշխանության ղեկավարը միայն մեկ սահման գծելու հնարամտություն, բովանդակ կարողություն է ունեցել՝ սահման «նախկինների» և «ներկաների» միջև, բայց պարտավոր էր իրազեկված լինել, որ միջպետական սահմանները կարող են որոշվել միայն միջպետական փաստաթղթերով, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումից հետո, այն էլ ոչ հապճեպ, այլ երկարատև բանակցելուց հետո՝ գերադասելով սեփական պետության և ազգի շահը։Նոյեմբերի 9-ին հրադադարի ստորագրման, ինձ և ժողովրդի համար անընդունելի հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ GPS-ով սահման գծելուն»։
09:48 - 22 դեկտեմբերի, 2020