Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան
12:36 - 24 դեկտեմբերի, 2020

Հայաստանում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով․ Վազգեն Մանուկյան

Ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Այս մասին այսօր հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Բայց այդ հարյուր հազարավոր մարդիկ կան չէ՞, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են։ Մեկը մեկին չի վստահում, մեկը՝ մյուսին»,- հավելեց նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է, երկուսուկես տարի առաջ ոտքի է կանգնել՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։

«Բայց ժողովուրդը այդ վիճակից դուրս կգա։ ՀՀ-ում ինչ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների, այլ ժողովրդի միջոցով»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ-ում կան մարդիկ, որոնք աջակցում են իրեն՝ Մանուկյանն ասաց, որ ցանկացած երկրում ցանկացած ժամանակ միշտ էլ մի հատված կա, որ իշխանության կողմն է լինում՝ հավելելով դա նշանակություն չունի, Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, երկիրը կործանել է։

«Հիմա կուշացնենք, էլի բան կկորցնենք, հիմա էլ պայմանագիր կկնքեն Ադրբեջանի հետ, որ պետք է ֆիքսեն այդ սահմանները։ Հետո մենք մեծ պրոբլեմ ենք ունենալու այդ սահմանները վերադարձնելու։ Ամեն օր մի բան կորցնում ենք մենք։ Պատերազմը շարունակվում է»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել