Ընդդիմադիրները շարունակում են անհնազանդության ակցիաները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը |armtimes.com|
16:04 - 23 դեկտեմբերի, 2020

Ընդդիմադիրները շարունակում են անհնազանդության ակցիաները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը |armtimes.com|

armtimes.com: Ընդդիմադիրները վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քիչ առաջ նրանք կարճ ժամանակով փակեցին Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը։ Վարորդներից ոմանք ազդանշաններով պահանջում էին բացել ճանապարհը, նրանցից մեկն էլ ազդանշաններ տալուց հետո ճեղքեց ցուցարարների փակած ճանապարհը։

Այնուհետև անհնազանդության ակցիայի մասնակիցները Տիգրան Մեծ պողոտայից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 16:00-ին սպասվում է  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները երեկվանից հայտարարել են համահայաստանյան գործադուլի, դասադուլի և անհնազանդության զանգվածային ակցիաների մասին։ Ընդդիմադիրները երեկ շրջափակել են Կառավարության, Դատախազության շենքերը, Հանրապետության հրապարակում հրապարակում հրավիրել են հանրահավաք։ Որոշ ընդդիմադիրներ էլ գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում՝ վրանների մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել