Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ազատություն». - Հիմա ի՞նչ իրավիճակ է Հին Թաղերում և Խծաբերդում: Նիկոլ Փաշինյան. - Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք: «Ազատություն». - Ստանում ենք տարբեր տեղեկություններ նոր գերիների մասին Հադրութ-Շուշի հատվածից, արդյոք իսկապե՞ս կան նոր գերիներ: Նիկոլ Փաշինյան. - Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են: «Ազատություն». - Իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի: Նիկոլ Փաշինյան. - Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: «Ազատություն». - Դուք բոլորին մեղավոր եք համարում բացի ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը և պատասխանատվություն, ասում եք, ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ: Նիկոլ Փաշինյան. - Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
16:49 - 16 դեկտեմբերի, 2020
Վանեցյանը՝ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին |hraparak.am|

Վանեցյանը՝ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին |hraparak.am|

hraparak.am: -Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ:  -Ընդամենը հուշեմ,  Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար: -Այնուամենայնիվ, Ձեր և Ադրբեջանի ներկայացուցչի միջև Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը: -Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:   Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում  ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել:
18:57 - 15 դեկտեմբերի, 2020
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր մեջ կգտնի համարձակություն եւ կկայացնի հեռանալու որոշում․ Կարեն Կարապետյան

Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր մեջ կգտնի համարձակություն եւ կկայացնի հեռանալու որոշում․ Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետությունը  եւ Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի: Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք եւ արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը: Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետեւողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ եւ միայն մեզ: Այս օրհասական պահը ամենակարեւոր փորձությունն է իշխանության համար  ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսեւորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձեւավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձեւավորելու հնարավորություն: Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:
18:53 - 15 դեկտեմբերի, 2020
Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից |armenpress.am|

Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվելու է Ընտրական օրենսգիրքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:  «Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Նախօրեին գերիների մեծ քանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- ասաց Բաղդասարյանը: Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ խորհրդարանում վարչապետի և խմբակցության հանդիպումը եղել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությամբ:
17:37 - 15 դեկտեմբերի, 2020
Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|

Սաղաթելյանը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները |tert.am|

tert.am:  Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր իշխանությունը, նրա կողքին են մացել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շրջանակն ու որոշ սադրիչ խմբեր: «Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա: Ամեն ինչ հստակ է՝ կամ Նիկոլի կողքին եք, կամ՝ հայրենիքի»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ շարունակելու են բողոքի, անհնազանդության ակցիաներն  այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է աթոռին:
17:06 - 15 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց

 |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց: «Մի՜ լռիր», «Ոտքի կանգնի՜ր» և այլ կարգախոսներով երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով: Մասնակիցներն իրենց ելույթներում դժգոհություն հայտնեցին գործող իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, իրավապահ մարմինների գործունեությունից: Նրանք բարձրաձայնեցին նաև Սյունիքի սահմանային համայնքների բնակիչների անվտանգության խնդիրը: Երթին մասնակցում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Այս պայքարը մեր Հայրենիքի համար է, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որ շարժվենք առաջ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում: Երթի արդյունքները ամփոփվեցին Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Այդտեղ էլ ակցիան ավարտվեց: Երթը շարունակվելու է վաղը՝ Երևանի Սասունցի Դավիթ արձանի մոտից:  
20:33 - 14 դեկտեմբերի, 2020
Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Երևանի Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիան ընթանալու է մինչև Երևանի Կենտրոն։ Նրանց ուղեկցում են ոստիկանական ուժեր։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ընթերցեց «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորների անունները, որոնք ընտրվել են Արաբկիր վարչական շրջանից՝ նրանց կոչ անելով միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։  «Եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա վարչապետի պաշտոնից, ապա մենք միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք նրանից։ Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործունեությունը»,- ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ունեն հստակ ծրագիր։ Անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռօրյա սուգ է լինելու դեկտեմբերի 19-ից՝ նա ասաց, որ նա, իմանալով իրենց հանրահավաքի նշանակած օրը հայտարարեց սուգ՝ նշեկով, որ վարչապետը «նույնիսկ սուգն է օգտագործում քաղաքական նպատակների համար»։
17:38 - 14 դեկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետը կարևորել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորումն էին արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
17:06 - 14 դեկտեմբերի, 2020
Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, եւ հիշատակի այլ միջոցառումներ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ։ «Այդ օրվա դրությամբ, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլեւս չի կարելի հետաձգել։ Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան»,- նշեց նա։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք իրագործում են ներկայացված ճանապարհային քարտեզի մյուս դրույթները՝ հավելելով, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագաները երկարատեւ դադարից հետո այցելել են տարածաշրջան․ ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերականգնում ճանապարհային քարտեզի առաջին կետն էր։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցաջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար։ «Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել ՀՀ-ի եւ ՀՀ-ի ժողովրդի դեմ։ Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում խուճապ ստեղծելն է։ Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավականին բարդ է, բայց մեր առաջնային խնդիրը Հայաստանում եւ Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը խնդիր է առաջադրել, որ պաշտոնական տեղեկությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին եւ ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները։ Կան իրավիճակներ, որոնք, վարչապետի խոսքով, դեռ զարգացող են, եւ դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը երբեմն հապաղում է, քանի որ իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա դրանց արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնական տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ «Որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ընդգծեց, որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել «միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»։ «Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
12:26 - 14 դեկտեմբերի, 2020
Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին․ Նիկոլ Փաշինյան

Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով, ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, դրանց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ «Իհարկե, ՀՀ-ի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ համագործակցությամբ, ինչն անում ենք»,- նշեց նա։ Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հարցին՝ վարչապետն ասաց, որ ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ «Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Մեր մտածումը հետեւյալն է․ այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է՝ գերեվարված լինեն»,- ընդգծեց նա։ Վարչապետը վստահեցրեց նաև, որ նոր թափով պիտի տեղի ունենա նաեւ զոհերի մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, եւ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար։ Նա հավելեց, որ մինչեւ տարեվերջ չեն կարողանա այն լրիվ ավարտել։ «Գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, շատ կարեւոր է միջավայրի բարելավումը, որովհետեւ, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, եւ այս հարցերում կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերում քաղաքացիական բնակչություն չի եղել։ «ՌԴ խաղաղապահները շաբաթ-կիրակի տեղակայվել են այս բնակավայրերում․ նրանք պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասաց վարչապետը։
12:13 - 14 դեկտեմբերի, 2020
Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,Խորհրդարանական խմբակցությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,Հարգելի՛ գործընկերներ,Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: Երեկ՝ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա: Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո: Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա: Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել: Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ: Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել: Սա է լինելու մեր այսօրվա քննարկումների շրջանակը: Իհարկե երեկվանից և ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում և սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք: Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ: Ընդհանուր առմանբ, ուզում եմ ասել նաև, որ իրավիճակը, որի մասին ես խոսեցի, համարում եմ կառավարելի, խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է մենք կայացնենք որոշումներ և իհարկե կկայացնենք այդ որոշումները: Դրանք կարող են լինել հարցեր առաջացնող և մենք իհարկե պատրաստակամ ենք բոլոր հարցերին պատասխանել: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաև իրավիճակներն ինչի համար են ծագել: Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:
18:58 - 13 դեկտեմբերի, 2020