Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԱԾ-ն դրանով զբաղվում է. Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին |news.am|

ԱԱԾ-ն դրանով զբաղվում է. Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ում ենթադրյալ ադրբեջանցու հայտնի տեսանյութի մասին |news.am|

news.am: ԱԱԾ-ն դրանով զբաղվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին: ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ այդ տեսանյութի մասին տեղյակ է: «ԱԱԾ-ն դրանով զբաղվում է եւ ինչ անհրաժեշտ լինի, հանրության հետ կկոմունիկացնի: Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,-ասաց Արմեն Գրիգորյանը: Հարցին՝ հաստատվե՞լ է արդեն, տեսանյութում իրո՞ք ադրբեջանցի է, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասով ԱԱԾ-ն կխոսի, եթե ինֆորմացիան հրապարակային դարձնելու անհրաժեշտություն լինի:
11:53 - 28 փետրվարի, 2020
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
11:08 - 28 փետրվարի, 2020
Այսօր տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստ

Այսօր տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստ

Այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը: Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։ ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հաջորդիվ եղան ելույթներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում։
15:40 - 28 հոկտեմբերի, 2019
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |Armenpress.am|

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը |Armenpress.am|

Armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով 2019թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնման և նոր հնարավորությունների օգտագործման հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երրորդ երկրներին զենքի վաճառքի կանոնակարգման հարցը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերության շրջանակներում իրականացվող ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության ներկայիս ընթացքից, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության ակտիվացումը և նոր ձեռնարկություններ հիմնելու անհրաժեշտությունը: Այցի ընթացքում Նիկոլայ Պատրուշևին ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո Ա. Գրիգորյանը և Ն. Պատրուշևը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին: Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունները:
15:06 - 13 օգոստոսի, 2019
Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |factor.am|

Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |factor.am|

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան Factor.am-ի հետ հարցազրույցում, խոսելով Հահաստանի և Ադրբեջանի հակամարտությունից, նշում է․  «Ընդհանուր հեղափոխությունը նաև մտածողության փոփոխություն է բերել, և կարևոր մոտեցումներից մեկը մեզ մոտ այն է, որ մենք երբեք զենքի սպառնալիքի տակ որևիցե բանակցություն չենք վարելու։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Նախկինում դա տեսել ենք, որովհետև Ադրբեջանը պարբերաբար հայտարարել է մինչև Երևան հասնելու մտադրության մասին, և նախկին մոտեցումն ավելի պաշտպանողական էր։ Մենք հայտարարում ենք, որ այլևս չենք բանակցելու զենքի սպառնալիքի տակ, և որևիցե երկիր չպետք է Հայաստանի հետ խոսի զենքի սպառնալիքով: Մենք բանակցելու ենք, մենք ուզում ենք խաղաղություն, բայց դա չի կարող լինել զենքի սպառնալիքի տակ»: Այնուհետև, անդրադառնալով Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքման անհրաժեշտությանը, նա ասաց․ «Բնականաբար՝ այդ դաշինքն իրավական հարթության մեջ է և իրավական հարցեր պետք է լուծի: Դրա հետ կապված քաղաքական որոշում պիտի կայացվի, մենք հիմա քննարկումներ ենք անցկացնում՝ հասկանալու համար այդ որոշման արդյունավետությունը: Մենք պիտի հասկանանք, եթե այդ որոշումը կայացնենք, դա մեզ ավելի շատ օգնելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե քննարկումների արդյունքում գանք եզրահանգման, որ օգնելու է, բնականաբար, այդ որոշումը կկայացնենք։ Բայց այս հարցով մենք քննարկումների փուլում ենք»: Կարդալ ավելին  
05:40 - 08 մարտի, 2019