Դիլիջան համայնք

Դիլիջանը խոշորացված համայնք է Տավուշի մարզում, ձևավորվել է 2016 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ համայնքները․

  • Հաղարծին ,
  • Թեղուտ,
  • Հովք,
  • Գոշ,
  • Խաչարձան,
  • Աղավնավանք      

Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատարը Դավիթ Սարգսյանն է։

Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|

Դիլիջանի հայտնի «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանները կանգնած են փակման վտանգի առաջ. «Որոշումներ են կայացվում՝ առանց նրբությունները հաշվի առնելու» |medialab.am|

medialab.am: Դիլիջանում հայտնի և մշակույթ ձևավորած «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների աշխատանքը խաթարվել է կորոնավիրուսով պայմանավորված երկրում և աշխարհում արտակարգ իրավիճակի պատճառով։ Սա հանգեցրել է տուրիստական նախնական ամրագրումների չեղարկման, ինչպես նաև պարտքերի կուտակման, որոնք հավաքագրվել են պասիվ սեզոնի ընթացքում։ «Այս պահին ելնելով երկրի իրավիճակից՝ մենք կանգնած ենք բազում ֆինանսական խնդիրների առջև, որը ինքնուրույն չենք կարողանում լուծել։ Մեր գործունեությունը մարզում է, իսկ մարզը ունի սեզոնայնության խնդիր։ Նոյեմբեր ամսից մեզ մոտ սկսվում է պասիվ սեզոնը, որը տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները։ Այս պարագայում ստացվեց, որ փետրվարից արդեն իսկ մեր տուրիսատական ամրագրումները սկսեցին չեղարկվել, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն»,- ասում է «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների և «Հաղարծնի գաթա» նախագծի թիմի անդամ Ասյա Ավետիսյանը։ Այժմ ռեստորանի էլեկտրաէներգիան և գազը անջատել են, քանի որ կուտակվել է պարտք, ընկերությունը չի կարողանում այլևս վճարումներ կատարել․ «Մինչև ապրիլի 20-ը պետք է վճարենք հարկային պարտավորությունները, որոնք կազմում են 1 միլիոն 800․000 դրամի կարգի։ Այդ գումարի մեջ մտնում է նաև առաջին եռամսյակի շրջանառության հարկը։ Պասիվ սեզոնի արդյունքում կուտակել ենք գործընկերների պարտքացուցակ՝ մոտ 2,5 միլիոնի կարգի։ Տարածքի վարձը չենք կարողացել ամբողջությամբ տալ, իսկ մեր տված գումարով Դիլիջանի 2-3 ընտանիք է ապրում, մեր աշխատակիցներին աշխատավարձ ենք կարողացել տալ մինչև մարտի 15-ի համար, դեռ ունենք որոշակի պարտքեր, բայց դա մեր ամբողջ գումարն էր, որը կարողացել ենք տրամադրել»,- նշում է նա։ Ավետիսյանն ասում է, որ կառավարության աջակցության ծրագրերը ուսումնասիրելուց հետո ամենաօգտակարը, որ իրավիճակը հաղթահարելի կդարձնի, 3-րդ ծրագիրն էր, որին դիմել են, սակայն ստացել են բացասական պատասխան։«Պատճառը՝ ոչ բարվոք հարկային պատմություն։ Պարզաբանման մեջ ասվում է, որ մեկ- երկու օր ուշացում ենք ունեցել հարկերի վճարման հետ կապված, այդ պատճառով է մերժվել, բայց այդ ուշացումներից հետո մենք վճարել ենք բոլոր հարկերը և տույժերը ներառյալ։ Չկա սահմանված ձև՝ ինչ է նշանակում ոչ բարվոք հարկային պատմություն»,- ասում է Ավետիսյանը։ Նա ընդգծում է, որ այժմ միակ բանը, որ կարող են անել՝ առաքումներ կազմակերպելն է․  «Սակայն Դիլիջանում հիմնականում սպառումներ չենք կարողանում անել, քանի որ մեր սպառողները եղել են հիմնականում Երևանի հյուրերը, որոնք հանգստացել են Դիլիջանում, կամ զբոսաշրջիկները, իսկ այս պահին ոչ ոք չկա: Եթե չլիներ նման իրավիճակ երկրում, մենք պետք է արդեն համագործակցեինք Երևանում մեր լավ գործընկերներից մեկի հետ և ներկայացված լինեինք, սակայն այս իրավիճակի պատճառով Երևանում ապրիլի 10-ից մեր մի փոքրիկ թիմով հանդես ենք գալիս առաքումներով»։  Ավետիսյանը նշում է, որ թեպետ Երևանում շատերն ուրախացել են՝ իմանալով, որ կարող են ռեստորանների սիրված ուտեստները պատվիրել նաև Երևանում, սակայն այս իրավիճակից ելնելով ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս պատվերներ կատարելու։ «Հաճախորդների արձագանքը ջերմ էր, դա մեզ շատ ոգևորեց և ուրախացրեց, սակայն եթե ֆինանսական տեսանկյունից վերցնենք՝ մեզ համար այդքան էլ շահութաբեր չէր: Հասկանում եմ՝ երկրի իրավիճակից ելնելով մարդիկ հնարավորություն չունեն պատվիրելու։ Դեռ չգիտեմ՝ ինչպես կստացվի»,- ասում է նա։ Ավետիսյանը նշում է, որ 8-րդ ծրագրով լրացրել են իրենց աշխատակիցների անունները, որպեսզի նրանք պետությունից փոխհատուցում, որևէ աջակցություն ստանան․ «Բայց այստեղ նույնպես խնդիր է առաջացել. մեր աշխատակիցների մի մասը՝ մատուցողները, մաքրուհիները, ձևակերպված են ոչ թե հիմնական պայմանագրով, այլ քաղաքացիական իրավական պայմանագրով, ստացվում է՝ նրանք չեն փոխհատուցվում, ոչ մի ձև աջակցություն չեն ստանում պետությունից»։ Շարունակությունը՝ medialab.am-ում։
23:19 - 22 ապրիլի, 2020
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ:Մասնավորապես պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, պատասխանատու լինելով Դիլիջան քաղաքի գույքի, տարածքի և այլ նյութական միջոցների պահպանության և տնօրինման համար, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածում, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 20 ապրիլի, 2020
Ապօրինություններ՝ Դիլիջանի թիվ 2 դպրոցում. պետությանը պատճառվել է 2,287,000 դրամից ավելի գումար վնաս

Ապօրինություններ՝ Դիլիջանի թիվ 2 դպրոցում. պետությանը պատճառվել է 2,287,000 դրամից ավելի գումար վնաս

Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։ Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։ Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 հազար դրամից ավելի գումար։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ 
17:43 - 20 փետրվարի, 2020
«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

Դիլիջանի կենտրոնական դպրոցում ապրիլի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։ Ինչպես հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանից, մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։ «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագրի շրջանակում պատրաստակամ է առանձին և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացնելու կրթական ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում` նպաստելով մարզի կրթական ոլորտի բարելավմանը, հանրակրթական հաստատությունների վերազինմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների գիտելիքների ձեռք բերմանը, երիտասարդության շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության ավելացմանը, ինքնակրթության մշակույթի ձևավորմանը: Համատեղ աշխատանքներ կիրականացվեն մի քանի ուղղություններով, մասնավորապես. «ԱյբԼաբ» ծրագրի տարածում ու ներդրում ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, ծրագրի շրջանակում դպրոցների ուսուցիչների գործնական հմտությունների զարգացում, ուսուցիչների վերապատրաստում, «Այբ»-ի գործընկեր դպրոցների ցանցում Տավուշի մարզի դպրոցների ներգրավում, նախագծային ուսումնառություն, ինքնազարգացմանն ուղղված առցանց ուսման խրախուսում՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հիման վրա, կրթական տուրիզմի ոլորտում ջանքերի համադրում: Մարզում «Այբլաբերի» հիմնադրման համար բազա կհանդիսանա ոչ թե մայրաքաղաքում, այլ հենց մարզում հաջողությամբ փորձարկված՝ Դիլիջանում գործող այբական դպրոցի լաբորատորիայի մոդելը։ Մինչ փաստաթղթի ստորագրումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբեկյանը, Դիլիջանի դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը և այլ հյուրեր շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ ծանոթանալով մարզում արդեն վեց տարի գործող, հանրակրթական ամենախիստ չափանիշներին համապատասխանող և համայնքային կարևոր նշանակության դպրոցի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ ԿԲ նախաձեռնությամբ գործող Ֆաբլաբի աշխատանքներին։ Հայկ Չոբանյանը, կարևորելով մարզում կրթությանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, նշեց. «Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը»։  
06:31 - 27 ապրիլի, 2019
Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսներ մեղադրվել են փաստաթղթեր կեղծելու համար

Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսներ մեղադրվել են փաստաթղթեր կեղծելու համար

«Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներ Լ. Մկրտչյանին և Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ նախաքննական մարմնի, վերջիններս պարտավոր լինելով դասամատյանում կատարել ուսանողների հաճախումների և առաջադիմության ընթացիկ հաշվառում՝ 2017-2018թ թվականների ուսումնական տարում, երկու ուսանողի բացակաները չեն հաշվառել: Ավելին, ուսանողները Հայաստանից բացակայել են, սակայն, նրանց կողմից հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ ուսանողների անվան դիմաց Լ. Մկրտչյանը մեկ այլ դասախոսի խնդրանքով նշանակել է թվով 7 դրական գնահատական: Ըստ նախաքննական մարմնի՝ հետագայում իմանալով, որ ուսանողները երկրից բացակայում են սպիտակացնող նյութով ջնջել է նշված գնահատականները և դրան վրա կատարել բացակա գրառում:  Դասախոս Մ. Թամամյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, նույն ուսանողների բացականները ևս սահմանված կարգով չի հաշվառել: Վերջիններիս հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ նրանց անվան դիմաց նշանակել է թվով 3 դրական գնահատականներ: Գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության:
06:01 - 11 մարտի, 2019