Տաթևիկ Ռևազյան

Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահն է: 

Ծնվել է 1988թ․ հունվարի 22-ին։ 2007-2010թթ. սովորել է Կոպենհագենի բիզնես-դպրոցում։  Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի մագիստրոս է։

2013-2016թթ․ եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ 2015-2017թթ. եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր։ 2017-2018թթ. եղել է «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն։ 2018թ. հուլիսի 10-ին նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել․ Ռևազյան |panarmenian.net|

ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել․ Ռևազյան |panarmenian.net|

panarmenian.net։ Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա: Այս մասին, կառավարության նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ սա ռուսական շուկայի վրա ևս ազդեցություն է ունենալու: Վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերություններին «օդի տուրքից» ազատելու նախագծի քննարկման ժամանակ Ռևազյանը նաև հայտնել է, որ Հայաստանից նոր ուղղություն է բացելու նաև AirBaltic-ը: «Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը»,- ասել է Ռևազյանը՝ ավելացնելով,- Azimuth-ն արդեն դիմել է, չվերթները սկսելու են դեկտեմբերի 14-ից»: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ միաժամանակ Ryanair ավիաընկերությունը արդեն հաստատված 4 ուղղությունների հետ միասին, նախատեսում է 2-3 ուղղություն ավելացնել մինչև ամառ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ մուտք է ապահովվում պետբյուջե «օդի տուրքից», սակայն կան հիմնավորումներ, որ արտոնություն տրամադրելուց հետո դրական ազդեցություն կլինի:Պապիկյանը նշել է, որ տեղական շուկայում ևս հետարքրություն կա, 10-ից ավելի նոր ուղղությունների մասին է խոսքը, բայց դրանք դեռ պետք է քննարկվեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա էական ազդեցություն է ունենալու երկրում ավիատոմսերի գնագոյացման և տնտեսական ակտիվության զարգացման առումով՝ հիշեցնելով, որ վիճակագրության համաձայն՝ ներդրողների համար կարևոր է ներդրումներ անելիս տեսնել՝ այդ երկիր իրենց երկրից ուղիղ չվերթ կա, թե ոչ: Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանն նշել է, թե եթե այս ամենը իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի:
09:23 - 14 նոյեմբերի, 2019
Մենք լավ պայմաններ ունենք Ryanair–ի հետ.Տաթևիկ Ռևազյան |tert.am|

Մենք լավ պայմաններ ունենք Ryanair–ի հետ.Տաթևիկ Ռևազյան |tert.am|

tert.am: Իրականում շատ լավ պայմաններ ունենք, որոնք ձեռք ենք բերել բանակցությունների արդյունքում: Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը` անդրադառնալով Ryanair բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտք գործելուն: Նա հերքել է այն լուրերը, թե կառավարությունը յուրաքանչյուր թռչողի համար ինչ–որ գումար է վճարում բյուջեից: «Ես նորից դա կհերքեմ, իրականում մենք լավ պայմաններ ունենք Ryanair–ի հետ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընկերությանը բյուջեի հաշվին որևէ հատուկ արտոնություն չի տրվել, իսկ օդի տուրքը կհանվի, ինչպես բոլոր ավիաընկերությունների համար է արվում: «Բոլորս պետք է հասկանանք, որ օրինակ` 35 եվրոն բուն ավիատոմսի համար է և եթե այլ ծառայություններ ենք ուզում, օրինակ՝ իմանալ որտեղ ենք նստում, մեծ ճամպրուկ վերցնել, կամ սննդի համար` այդ ամենի համար պետք է վճարենք առանձին, սակայն ուղևորն է որոշում այդ ծառայությունները ուզում է, թե ոչ»,-ասաց նա: Տաթևիկ Ռևազյանը կարևորեց, որ մարդիկ պետք է օնլայն գրանցվեն, քանի որ եթե գան և օդանավակայանում անեն, ապա դա արդեն վճարովի կլինի: «Պետք է անպայման ճշտել ճամպրուկի չափը, թույլատրելի բեռի քաշը, քանի որ շատ փոքր ճամպրուկ է թույլ տալիս տեղափոխել»,-ասաց նա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց, որ իրենք չեն ասել, որ միայն 35 եվրոյով է հնարավոր թռչել, այլ միջին գինն է այդքան, սակայն դա չի նշանակում, որ թանկ տոմսեր չեն վաճառվելու, դա արդեն կախված է պահանջարկից, սեզոնից և այլ հանգամանքներից: Ինչ վերաբերում է դեպի Մոսկվայի ուղղությանը, նա նշեց, որ բավականին շատ քանակի ավիաընկերություններ են թռչում այս ուղղությամբ, այսինքն՝ մրցակցություն կա, սակայն պահանջարկն էլ է մեծ և դրա համար էլ գինը բարձր է: Տաթևիկ Ռևազյանը նաև հայտնեց, որ դեպի Չինաստան բավարար ուղևորներ չկան, որ ուղիղ թռիչքներ լինեն:
17:11 - 28 հոկտեմբերի, 2019
Ryanair-ին «օդի տուրքի» արտոնություն է տրվել․ Տաթեւիկ Ռեւազյան |news.am|

Ryanair-ին «օդի տուրքի» արտոնություն է տրվել․ Տաթեւիկ Ռեւազյան |news.am|

news.am: Պնդումները, թե Ryanair-ի չվերթների պարագայում յուրաքանչյուր ուղեւորի համար վճարները կազմում են 76 դոլար, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը ՝ արձագանքելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գրառմանը։ «ՀՀ կառավարությունը, հարկատուները որեւէ գումար չեն վճարելու Ryanair-ին»,-նշեց նա: Տաթեւիկ Ռեւազյանը շեշտեց, որ բանակցությունների ընթացքում հիմնական հարցը, որի շուրջ բանակցություն է վարվել եւ որի շուրջ համաձայնության են եկել Ryanair-ի հետ, օդի տուրքի հարցն է եղել։ «Ryanair-ից նշում էին, որ եթե 20 եվրո էլ օդի տուրք վճարեն, ընդհանրապես արդյունավետ չի լինի իրենց համար, ու մենք էլ հասկացանք, որ պետք է փոփոխություններ մտածել օդի տուրքի հարցով՝ ոչ միայն իրենց համար, այլ նոր ուղղություններ զարգացնելու համար»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ուղղության համար է օդի տուրքի արտոնություն տրվել եւ որ ավիաընկերությունը, որը կսպասարկի ուղղություն, որը չի սպասարկվել վերջին տարիներին, կստանա այդպիսի արտոնություն։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշում է՝ Wizz air-ի հետ բանակցությունները եւս օդի տուրքի հետ են կապված, ապա հավելում՝ եթե Wizz air-ը մտնի մեր շուկա եւ սպասարկի մի ուղղություն, որն արդեն սպասարկվում է, օդի տուրք վճարելու է։ Ազգային փոխադրողի մասին հարցին Ռեւազյանը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են․ «Ներդրողների հետ ենք շփվում, դեռ Ryanair-ի պես կոնկրետ բան չկա, բայց հետաքրքրություն կա, իսկ ներդրողներ, որոնք հետաքրքրվում են, դրսից էլ կան, ներսից էլ։ Հոկտեմբերի 16-ին հրավիրած ասուլիսում Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ազդարարեցին եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երեւանը կապելով Հռոմի եւ Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Բլոգեր Լապշինն այս առնչությամբ նշել էր, որ Ryanair-ի եւ Wizzair-ի հետ բանակցությունները տարվում էին դեռեւս Սերժ Սարգսյանի օրոք․ «Պարզապես հին իշխանությունը հրաժարվեց յուրաքանչյուր ուղեւորի համար 76 դոլար վճարը վերցնել բյուջեից: Դրա համար էլ Ryanair-ը չեկավ: Առանց բյուջեի գումարների՝ Քաղավիացիայի նախկին նախագահը ոչինչ չէր կարող անել: Երբ Հայաստանի բյուջեից տարեկան ավելի քան 5 միլիոն դոլար տրամադրվեց այս վճարների համար, Ryanair-ը միանգամից համաձայնեց: Տաթեւիկն ուղղակի գնացել է Եվրոպա եւ հայտնել է նրանց Նիկոլ Փաշինյանի որոշման մասին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս ավիաընկերության գալու մեջ Տաթեւիկ Ռեւազյանի ներդրումը չկա: Սա բացառապես Փաշինյանի որոշումն էր, եւ սա բյուջետային գումարներ են»։
06:43 - 19 հոկտեմբերի, 2019
Հայաստանի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր |armtimes.com|

Հայաստանի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր |armtimes.com|

armtimes.com։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը կնքել են համագործակցության հուշագիր: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն: Ըստ հուշագրի՝ կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված ավիաչվերթների կազմակերպման կանոնակարգի ներդրման առնչությամբ: Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին 8 ամսվա տվյալներով Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով փոխադրված ուղևորների քանակը 2017 թվականի 8 ամսվա համեմատ ավելացել էր 99.8%-ով (7 928 ուղևոր – 2017 թվականի 8 ամսում, 15 837 ուղևոր 2018 թվականի 8 ամսում), իսկ ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, երկու երկրների միջև ուղևորահոսքն ավելացել է 160.9%-ով (41 326 ուղևոր):
11:27 - 04 հոկտեմբերի, 2019
Մեկ տարվա ընթացքում հայկական ավիաընկերություններն ավելացած նոր ուղությունների գերակշիռ աճ են ապահովել. Ռեւազյան |armtimes.com|

Մեկ տարվա ընթացքում հայկական ավիաընկերություններն ավելացած նոր ուղությունների գերակշիռ աճ են ապահովել. Ռեւազյան |armtimes.com|

armtimes.com: Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ եղան: Տեղեկություններ տարածվեցին, որ ոլորտի փորձառու, որակավորված մասնագետներն այլեւս չեն ցանկանում մնալ քաղավիացիայում եւ մեկը մյուսի հետեւից լքում են աշխատանքը, նախ՝ որովհետեւ մասնավոր սեկտորում ավելի պահանջված են եւ հետո՝ չեն կիսում քաղավիացիայի ղեկավարության, մասնավորապես Տաթեւիկ Ռեւազյանի քաղաքականությունը: Հուլիսի 10-ին լրացել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի պաշտոնավարման մեկ տարին: Ոլորտում իրականացված փոփոխությունների, խնդիրների եւ հետագա ծրագրերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Տաթեւիկ Ռեւազյանի հետ: - Տիկին Ռեւազյան, արդյունավետ համարո՞ւմ եք ձեր այս մեկ տարվա աշխատանքը, ի՞նչ արդյունքների եք կարողացել հասնել: - Քաղաքացիական ավիացիայի ոլորտում այս մեկ տարվա ընթացքում գրանցվել են մի շարք դրական արդյունքներ, որոնք են. Փոքր ավիացիայի զարգացմանը խթանող մի շարք աշխատանքներ, մասնավորապես վերջերս մենք գրանցեցինք 2 Cessna տիպի ինքնաթիռ: Մի շարք օտարերկրյա ավիացիոն մասնագետների այցը Հայաստան, որոնք անցկացրել են անվճար դասընթացներ մեր մասնագետների համար, օրինակ՝ Ջո Սուլթանան, որը Եվրակոնտրոլ կազմակերպության լավագույն նավիգացիոն մասնագետն է, Սայմոն Նեյթոնը, որը Կոպենհագենի օդանավակայանի նոր ուղղությունների զարգացման գծով մասնագետ է եւ այլն: Աշխատանքներ են տարվում նաեւ օրենսդրական փոփոխություններ կատարել օդի տուրքի վերաբերյալ՝ վերացնելով այն նոր ուղղությունների համար: Բաց դռների քաղաքականություն կոմիտեում. այս մեկ տարում Պոլիտեխնիկական համալսարանի 20-ից ավելի ուսանողներ իրենց պրակտիկան են անցել ՔԱԿ-ում, ինչպես նաեւ ՔԱԿ-ը հյուրընկալել է օտարերկրյա 8 ուսանողների տարբեր ժամանակահատվածներում: Սերտ համագործակցություն է ձեւավորվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ մասնավոր հատվածի միջեւ (օրինակ՝ անօդաչու թռչող համակարգեր շահագործող կազմակերպությունների հետ, ընդհանուր նշանակության ավիացիայով (փոքր ավիացիա) հետաքրքրված անձանց եւ կազմակերպությունների հետ): Այս մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է արդյունավետ բանակցություններ վարել Եվրոպական 2 բյուջետային ավիաընկերությունների հետ՝ ՌայանԷյր եւ ՎիզԷյր: Նշեմ, որ մենք արդեն բանակցությունների վերջնական փուլում ենք ՌայանԷյրի եւ Վիզէյրի 2020 թվականի ամռանը հայկական շուկա մուտք գործելու ուղղությամբ: - Որոշ դժգոհություններ կան ձեր աշխատանքից, այդ մասին են բարձրաձայնում նաեւ ոլորտի մի շարք մասնագետներ: Նրանք նշում են, որ ձեր պաշտոնը պետք է զբաղեցնի ոլորտին տիրապետող գիտակ մարդ: Ըստ ձեզ, օբյեկտի՞վ են այդ դժգոհությունները: - Դժգոհությունը կամ գոհունակությունը սուբյեկտիվ կարծիք է եւ չեմ կարծում, որ ընդհանրացնելու կարիք կա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի դռները միշտ բաց են ոլորտի զարգացման նպատակով կառուցողական քննարկումների համար։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացումն է՝ միտված պահպանելու թռիչքների անվտանգության բարձր մակարդակը։ - Օրերս մամուլում հրապարակվեց, որ աշխատանքից հեռացրել եք ոլորտի լավագույն մասնագետներից մեկին: Դա համապատասխանու՞մ է իրականությանը: - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային պիտանիության վարչության նախկին պետ Վահրամ Սայադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Որեւէ այլ անձնական կամ գործնական տարաձայնություններ նրա հետ չեն եղել: - Չե՞ք կարծում, որ ազգային ավիափոխադրող ունենալը շատ կարեւոր է, քանի որ դա եւ՛ ազգային անվտանգության հարց է, եւ՛ նաեւ հնարավորություն կտա ավիատոմսերի գնային քաղաքականությունն ավելի մատչելի դարձնել: - Միանշանակ շատ կարեւոր է ունենալ հզոր տեղական ավիափոխադրող, որը կկարողանա իրականացնել իր գործունեությունը, համաձայն սահմանված պահանջների եւ չափանիշների՝ 21-րդ դարում լինելով մրցունակ ամբողջ աշխարհում: Տեղեկացնեմ, որ այս պահին Հայաստանում կան գրանցված թվով 8 օդանավ շահագործողներ: - Լոուքոսթերներ բերելը որքանո՞վ է ազդում տոմսերի գների վրա, ինչ փոփոխություններ ունենք այս ընթացքում: Այս մեկ տարում ի՞նչ նոր չվերթներ են ավելացել: - Ավիափոխադրողների թվի աճը ենթադրում է մրցակցության բարձրացում, որով էլ պայմանավորված՝ կանխատեսվում է ավիատոմսերի գների նվազում։ Լոուքոսթերների մուտքը շուկայի վրա կունենա դրական ազդեցություն եւ կխթանի տուրիզմի զարգացմանը։ Այս մեկ տարվա ընթացքում ավելացած նոր ուղղությունների գերակշիռ աճը ապահովվել է հայկական ավիաընկերությունների կողմից։ Դրանք են. «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Երեւանից դեպի Քուվեյթ, Նաջաֆ, Բաթումի, Թբիլիսի, «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ավիաընկերությունը՝ Երեւանից Բաթումի, «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը՝ Երեւան-Թեհրան-Երեւան, «Սկատ» ավիաընկերությունը՝ Նուրսուլթան-Երեւան- Նուրսուլթան (վերսկսել է), «Սքայապ» ավիաընկերությունը՝ Օդեսա-Երեւան- Օդեսա, Կիեւ-Երեւան-Կիեւ, «Ազիմուտ» ավիաընկերությունը՝ Ռոստով-Երեւան-Ռոստով, Ստավրոպոլ-Երեւան-Ստավրոպոլ, Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար, «Իկար» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ, Սոչի-Երեւան-Սոչի, Միներալնիյե Վոդի-Երեւան-Միներալնիյե Վոդի, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Նորդ Ավիա» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա-Երեւան-Մոսկվա, «Տարոմ Ավիա»՝ Բուխարեստ-Երեւան-Բուխարեստ, «Յուր Էյրլայնզ»՝ Բաղդադ-Երեւան-Բաղդադ, Էրբիլ-Երեւան-Էրբիլ: - Կարծիք կա, որ ազգային փոխադրող ստեղծելու գաղափարն այնքան էլ չի մտնում ձեր վարած քաղաքականության մեջ, ինչը հանգեցրել է մի քանի հայ օդաչուների Հայաստանը լքելուն: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: - Կարծում եմ, որ շատ կարեւոր է ունենալ ազգային ավիափոխադրող, բայց այն պետք է լինի կայուն եւ մրցունակ: Իսկ ինչ վերաբերվում է օդաչուներին, այս հարցը իր մեջ կրում է մի խումբ պատճառահետեւանքային պատասխաններ, որոնք ոչ մի կերպ չեն առնչվում իմ վարած քաղաքականությանը: Նշեմ ամենակարեւորները. «Արմավիա» ավիաընկերության սնանկացումը, ինչպես նաեւ հայկական խոշոր ավիաընկերությունների բացակայությունը, ցածր աշխատավարձերը, մասնագիտական վերապատրաստման անհնարինությունը ստիպեցին բազում բարձր որակավորում ունեցող օդաչուների աշխատանք փնտրել արտերկրում: Վերջիններս բավականին շահավետ պայմանագրեր կնքեցին օտարերկրյա ավիաընկերությունների հետ եւ մինչ օրս բարձր են պահում ազգային արժանապատվությունը՝ շարունակելով իրենց գործունեությունը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ armtimes.com-ում
12:12 - 05 սեպտեմբերի, 2019
Ներդրողների հետ քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|

Ներդրողների հետ քննարկվում է ՀՀ-ում օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը. Տաթևիկ Ռևազյան |aysor.am|

aysor.am: Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը շատ վատ վիճակում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Եթե գաք մեր շենքը տեսնեք, կտխրեք, իրոք, շատ վատ վիճակում է», - ասաց Ռևազյանը:Նա նկատեց, որ ներդրողների հետ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, հաշվի առնելով տարածաշրջանի համար ՀՀ կարևոր դերը, ներդրում կատարեն ոլորտում ուսումը խթանելու համար: «Համոզված չեմ, որ մեր ներդրողները հենց մեր ուսումնարանում ներդրումներ կանեն, կարող է ուզեն որպես մասնավոր սկսել: Դա բանակցություններից հետո պարզ կլինի, բայց մենք բանակցում ենք: Հետաքրքրություն կա նույն օդաչուական դպրոց, նաև ինժեներների համար դպրոց բացելու տեսանկյունից», - ասաց Ռևազյանը: Նա նկատեց, որ ներդրողների հետ քննարկվում է այստեղ օդանավերի մասերի արտադրման և վերանորոգման համար գործարան բացելու հարցը: «Եթե ստացվի, մենք խոսում ենք 1000-ից ավելի աշխատատեղի մասին», - հավելեց նա:
08:46 - 15 հուլիսի, 2019
Օդի փողը հանելու և սակագների վերանայման դեպքում 2020-ի ամռանը  երկու ավիաընկերություն մուտք կգործի․ Տաթևիկ Ռևազյան

Օդի փողը հանելու և սակագների վերանայման դեպքում 2020-ի ամռանը երկու ավիաընկերություն մուտք կգործի․ Տաթևիկ Ռևազյան

ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված: Բարձր են և Զվարթնոցի սակագները, և օդի գինը՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասաց Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»: Նա ընդգծեց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխությունները հանվեն և Զվարթնոցն էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ռևազյանը նկատեց, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր:
08:27 - 15 հուլիսի, 2019
ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել. Տաթևիկ Ռևազյան |tert.am|

ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել. Տաթևիկ Ռևազյան |tert.am|

tert.am: Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, շատ նոր ուղղություններ են բացվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա ընդգծեց, որ քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, ոչ թե տոմսերի գների սահմանումը և այլն: «Մենք կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասխան միջազգային ստանդարտներին: Որպեսզի կարողանանք թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովել, շատ կարևոր է կրթությունը: Օրինակ՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ կարողացել եմ շատ ուժեղ մասնագետներ ներգրավել Հայաստան»,- հայտնեց Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով՝ հուլիսի 8-ից Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան չվերթներ իրականացնելու արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել:
08:11 - 15 հուլիսի, 2019