Էրիկ Գրիգորյան

ՀՀ Բնապահպանության նախկին նախարարը։

Ծնվել է 1979թ․-ի հոկտեմբերի 17-ին։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետի՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության բաժնում։ 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։ 

2002-2009թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի առաջատար մասնագետ:

2009թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և գործիքների բաժնի գլխավոր մասնագետ։

2009-2011թթ. եղել է ՀՀ բնապահպանության նախարարության էկոնոմիկայի վարչության միջազգային ծրագրերի կառավարման բաժնի պետ, իսկ 2011թ.՝  ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների հզորությունների ուժեղացում, տեղեկատվության բարձրացում և մասնակցային գործընթացի ապահովում» ծրագրի ղեկավար։ 2011թ. եղել է  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ՝ որպես վերաբնակեցման մասնագետ։

2017-2018թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար։ 2020 թվականի մայիսին հրաժարական է ներկայացրել։

10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է. Նախարար |panarmenian.net|

10 մլն ծառ տնկելու նախագիծը անտառվերականգնման մասն է. Նախարար |panarmenian.net|

panarmenian.net: Բյուջեում չկա որևէ հիշատակում 2020-ին 10 մլն ծառերի տնկման ծրագրի ֆինանսավորման մասին, քանի որ ծրագիրը անտառվերականգնման նախագծի մի մասն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե 10 մլն ծառ տնկելու ծրագրի վերաբերյալ 2020-ի բյուջեում որևէ տող չկա, մինչդեռ դրա համար մոտ 20 մլրդ դրամ է պահանջվում: Նախարարը նշել է, որ պետական բյուջեով ընդհանուր առմամամբ անտառվերականգման աշխատանքների համար նախատեսված է $1 մլն։ Գրիգորյանի խոսքով՝ իրենք ենթադրում են, որ ծրագիրը լինելու է համահայկական, սակայն բանակցություններ են տարվում այլ երկրների հետ՝ համատեղ ֆինանսավորում իրականացնելու համար։ Նախարարը նշել է, որ բարեկամ երկրներից մեկը խոստացել է 1 մլն տնկի անվճար տրամադրել Հայաստանին։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ լինելու է ծառատունկը, և որոշվել են տնկվող ծառերի տեսակները:
10:41 - 15 նոյեմբերի, 2019
Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում ՀՀ երկարաժամկետ զարգացման հեռանկարում․ Նախարար |panarmenian.net|

Հանքարդյունաբերությունը չեմ դիտարկում ՀՀ երկարաժամկետ զարգացման հեռանկարում․ Նախարար |panarmenian.net|

panarmenian.net։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Հայաստանի զարգացման երկարաժամկետ հեռանկարում հանքարդյունաբերույթան ոլորտի զարգացումը չի դիտարկում: Այս մասին նախարարը հայտնել է Աժ-ում, 2020թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։ «Հայաստանն ունի զարգացման շատ մեծ հնարավորություններ՝ ներառյալ նաև կենսառեսուրսների առավել կայուն օգտագործում՝ էկոտուրիզմ, անտառներ, ինչպես նաև ՏՏ ոլորտը Հայաստանի համար պետք է լինի առաջնային»,- ասել է նախարարը: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի փուլերում տվել է թույլտվություններ և լիցենզիաներ հանքարդյունաբերող կազմակերպությանը, իսկ այսօր կան նաև մի շարք մտահոգություններ, նոր եզրակացություններ, այդ թվում`«Էլարդ» միջազգային կազմակերպության և ԳԱԱ-ի ինստիտուտների կողմից տրված, որոնք անհամապատասխանություններ են գտել նախկին փաստաթղթերում։ «Եթե պարզվի, որ որևէ կողմ ոչ պատշաճ է իրականացրել իր գործառույթները` դա կլինի պետական մարմինը, թե «Լիդիանը», ապա այդ ամենը կունենա հետևանքներ»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եղած իրարամերժ տվյալնեը ամփոփվել ու ներկայացվել են բնապահպանական տեսչությանն ու քննչական մարմնին:
12:25 - 29 հոկտեմբերի, 2019
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար ֆինանսավորումը եռապատկվել է |lragir.am|

Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման համար ֆինանսավորումը եռապատկվել է |lragir.am|

lragir.am։ Սևանա լճի հետ կապված բոլոր գործողությունները միտված են լճի մակարդակի բարձրացմանն ու կեղտաջրերի և օրգանական նյութերի ներհոսքի նվազեցմանը: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թվանանի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների հարցին ի պատասխան ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այդ երկու գործողություններն են, որ պետք է բերեն Սևանի ջրի մակարդակի, որակի բարձրացմանը: «Կա ծրագիր, կա հաստատված Սևանի մասին օրենք, որով մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա 1903.5 մետր, որպեսզի ապահովվի հավասարակշռությունը և անդառնալի կորուստներ չլինեն: Բայց այդ հաշվարկներն իրականացվել են այլ ելակետային պայմանների ժամանակահատվածում, այսինքն՝ և կեղտաջրերի ներհոսքն է քիչ եղել, և բնակլիմայական փոփոխություններն այսքան ավելի խոցելի չեն եղել»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ Գերմանիայի կրթության նախարարությունը մի քանի օր առաջ մոտ կես մլն եվրոյի չափ դրամաշանորհ է տրամադրել գերմանական ինստիտուտին, որպեսզի Սևանի մասով հետազոտություններն իրականացնեն՝ վերջնական ռազմավարական գնահատական ստանալու համար:
09:11 - 29 հոկտեմբերի, 2019
Սևանում հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

Սևանում հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Սևանա լճի ջրիմուռային պրոբլեմի հետ կապված՝ ի՞նչ են անում: Նա մանրամասնեց՝ խոսքը այն ծրագրերի մասին է, որ պատրաստվում են իրականացնել Մարտունու, Գավառի կոյուղաջրերի ներդրման առումով: «Ասացին՝ դա մենակ Սևանի հետ չի տեղի ունենում, ասացին` նույնիսկ Սև ծովում է լինում: Երևույթը նախորդ տարի եղավ, այս տարի եղավ, խուճապ է տարածվում: Սակայն առնվազն սեպտեմբերին Սևանի ջուրը թափանցիկության շատ բարձր մակարդակ ունի»,- ասաց վարչապետը: Նա հարց ուղղեց նախարարին՝ ինչպե՞ս կարող ենք կառավարել այս խնդիրը, հնարավո՞ր է արդյոք կանխել այդ երևույթի կրկնությունը: Նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ևս ակնկալվում է կապտականաչ ջրիմուռների աճ, խնդիրների լուծման համար ներկայացուցիչ են հրավիրել, հաստատել են ջրի մաքրման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագիր, նախնական աշխատանքները նախահաշիվներով արվել են, փոխանցվել վարչապետի աշխատակազմ և տարածքային կառավարման նախարարություն: Գրիգորյանը հայտնեց, որ ԵՄ-ից ստացված 5 մլն դրամաշնորհը ևս կուղղվի Սևանին, կիրականացվեն ափամերձ տարածքների մաքրման ավելի մեծ աշխատանքներ, աղտոտումների ծավալը, որ գալիս է համայնքներից, այլ աղբյուրներից, պետք է նվազեցվի, հակառակ դեպքում՝ ռիսկը մեծ է: Նախարարը տեղեկացրեց՝ երկու ուղղությամբ պետք է աշխատանքներ արվեն՝ կեղտաջրերի նվազեցում և ջրի մակարդակի բարձրացում:
10:42 - 10 հոկտեմբերի, 2019
Այս տարի Սևանից քիչ ջուր է վերցվել, մակարդակը բարձրացել է |lragir.am|

Այս տարի Սևանից քիչ ջուր է վերցվել, մակարդակը բարձրացել է |lragir.am|

lragir.am: Այսօրվա դրությամբ այս տարի Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, այս տարի էլ ջրբացթողնման կարիք չի լինի, եթե լինի էլ, շատ փոքր քանակությամբ։ «Եվ ըստ էության, մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ նաև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրեցինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, որը նախորդ տարի ավելի վերցրել էինք։ Նաև ուզում եմ նշել, որ այս պահի դրությամբ 5 սմ-ով ավելի է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին։ Բայց, կանխատեսումներով՝ մենք կունենանք դրական հաշվեկշիռ»,- ասաց նախարարը։
08:30 - 10 հոկտեմբերի, 2019
Ամուլսարի հարցով կառավարությունն իր հասանելիք աշխատանքն անելու է, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում. Էրիկ Գրիգորյան |tert.am|

Ամուլսարի հարցով կառավարությունն իր հասանելիք աշխատանքն անելու է, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում. Էրիկ Գրիգորյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե նախկինում «Էլարդ» ընկերության կողմից արված եզրակացության և Քննչական կոմիտեի կողմից արված աշխատանքների շրջանակներում արդյոք ի հայտ եկե՞լ են որոշակի տվյալներ կամ փաստեր, որ Ամուլսարի հանքի շահագործման՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) պետք է նորը լինի կամ ուժը կորցրած ճանաչվի, ուսումնասիրությունը նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ էր։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Ուսումնասիրություններն արել ենք, նաև ներգրավել ենք լիազոր մարմինների ներկայացուցիչներին, վերլուծություններ ենք արել և այդ փաթեթը, որն առնչվում էր նախագծի փոփոխության դեպքում նոր ՇՄԱԳ-ի կամ նախագծի փոփոխությանը,այդ մասով գրություն ենք գրել վարչապետին, որպեսզի ստուգումներ սկսվեն»,- ասաց նախարարը։ Դիտարկմանը, թե այսինքն՝ դա ենթադրո՞ւմ է նոր ՇՄԱԳ, եթե կասկածները հաստատվեն, Էրիկ Գրիգորյանն ասաց.«Սցենարները մի քանիսն են, մեկը, որ խախտումներ չեն հայտնաբերվում կամ հայտնաբերվում է և տրվում է հանձնարարական դրանց վերաբերյալ,որոնք իրականացվում են, և երկու՝ մնացած դեպքերը, որ եթե խախտումը նախագծային փոփոխություն է, ապա նոր ՇՄԱԳ պետք է լինի, եթե սահմանված ժամանակահատվածում խախտումը չի վերացվել, ապա կրկին նոր ՇՄԱԳ»։ Լրագրողի հարցին,թե հին ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելու և նոր ՇՄԱԳ նշանակելու իրավունք «Էլարդի» ուսումնասիրությունից հետո նախարարությունը չունի՞,Էրիկ Գրիգորյանն ասել է. «Ընդհանրապես որևէ ուսումնասիրությունից, որևէ փաստաթղթից հետո հնարավոր չէ, որ նախարարը վերցնի և ստորագրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու որոշում, քանի որ կա հստակ օրենք ու կարգավորում։ Պետք է մի մասով տեսչական մարմինն ուսումնասիրի և տա եզրակացություն, իսկ մյուս մասով քրեական գործն է, որը չի դադարել։ Քննչական կոմիտե ևս ուղարկել ենք մեր ուսումնասիրությունները»։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե ճիշտ չէ՞ այն քննադատությունը,որ կառավարությունն իզուր է ծախսել 400,000 դոլարը և այդ փորձաքննությունը կարող էին հայ փորձագետներն անել, նախարարը չի համաձայնել՝ նշելով,որ «Էլարդը» բավական լավ աշխատանք է կատարել։ Ի պատասխան դիտարկմանը, թե նկատվում է միտում, որ հանքի ճանապարհը փակած քաղաքացիների գործողությունները փորձում են շահարկել, որ դա հնարավորություն չի տալիս ընկերությանն իր նախագծած աշխատանքներն ավարտին հասցնել, Էրիկ Գրիգորյանն ասել է. «Ճանապարհները փակելու գործընթացն ինքնին այս գործընթացից ավելի դուրս է, ճանապարհները փակելը որևէ կերպ Հայաստանի Հանրապետությանը չի ուժեղացնում այդ մնացած աշխատանքներն իրականացնելու համար, որովհետև ստուգումը պետք է հստակ իրականացվի, ելակետային տվյալները պետք է ուսումնասիրվեն, ու նաև ասեմ,որ խոսքը չի վերաբերում միայն այս հանքին, այլ՝ ոլորտին։ Այդ ճանապարհները փակ լինելու փաստն ինքնին խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետությանը, մեղադրանքներ են հնչում,որ կառավարությունը չի ապահովում այն իրավունքները, որոնք ունեն տնտեսվարողները։ Ուզում եմ հստակեցնել, որ այն աշխատանքները, որոնք պետք է անի կառավարությունը, նաև հիմնվելով «Էլարդի» հետազոտությունների վրա, դա այսպես, թե այնպես պետք է արվի, որպեսզի գտնենք, թե որտեղ է ճշմարտությունը և դա արվում Քննչական կոմիտեի միջոցով, իսկ ճանապարհների փակումը մեզ խոցելի է դարձնում»։ Նախարարի խոսքով՝ ճանապարհների հետ կապված խնդիրն այն է, որ «Լիդիանն» անընդհատ դա կարող է շահարկել, ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ «Մեջբերում են Պակիստանի օրինակը, որ հանքը տվել են ուրիշին և արբիտրաժային դատարանը 6 մլրդ է պարտավորեցրել վճարել, բայց այստեղ չի դիտարկվում հանքը վերցնել և ինչ-որ մեկին տալ, կամ ընդհանրապես այդպիսի խոսակցություն կա, որովհետև վայրը Հայաստանի Հանրապետության համար կարևոր է և ՀՀ-ն ցանկանում է իր քաղաքացու ու իր շահը պահպանել հնարավոր բոլոր տարբերակներով ուսումնասիրելով, որպեսզի պարզի ճշմարտությունը։ Ես կրկնում եմ, որ գործընթացը պետք է լինի իրավական։ Հայաստանի Հանրապետությունը 2009-ից մեծացրել է ծրագիրն ու ծախսել է որոշակի գումարներ, և մենք ասում ենք, որ այս կազմակերպության ՇՄԱԳ-ը լավ չէր ու դու չես աշխատի, այ դա խնդիր է։ Մեր օրենսդրությունը տալիս է հնարավորություն, որ եթե բացասական հետևանքներ կան, Ջերմուկի բնակչները կարող են հավատալ կառավարությանը և այդ ճանապարհները փակելու հարցն այս պահին ակտուալ չէ»։
06:19 - 15 սեպտեմբերի, 2019
Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր հյուրանոցի ամրագրումների հետ |Armenpress.am|

Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված հայ զբոսաշրջիկների խնդիրը կապված էր հյուրանոցի ամրագրումների հետ |Armenpress.am|

Armenpress.am: Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդիրը կապված է եղել հյուրանոցում հավելյալ ամրագրումների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կապի մեջ է տուրիստական գործակալության հետ, զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցում, իսկ խնդիրը կարգավորվել է»,- ասաց Օհանյանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր էր տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում: «Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից արձագանքել էին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են: «Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասել էին տուրիստական գործակալությունից
16:19 - 13 օգոստոսի, 2019
Էրիկ Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել նախկինում, որի միջոցով ՋՕԸ-երը ջուր են գողացել |lragir.am|

Էրիկ Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել նախկինում, որի միջոցով ՋՕԸ-երը ջուր են գողացել |lragir.am|

lragir.am: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հրավիրված քննարկման ժամանակ մանրամասնել է, թե ինչ սխեմա է գործել նախկինում, որի միջոցով ՋՕԸ-երը ջուր են գողացել՝ հսկայական վնասներ հասցնելով պետությանը: Նախարարը հիշեցրեց, որ Արփա-Սևան թունելի հիմնանորոգման և պահպանման աշխատանքները ոչ պատշաճ իրականացնելու և պետությանը 2.5 մլրդ դրամի վնաս հասցնելու մասով կա հարուցված քրեական գործ: ՋԸՕ-երի ոչ ամբողջական ուսումնասիրության արդյունքում, ըստ նախարարի, կա հարուցված քրեական գործ՝ 2.8 մլրդ դրամի վնասի չափով: «Մոտավորապես, եթե փորձեմ բացատրել, թե ինչ համակարգ կարող էր գործել, հետևյալն է: ՋՕԸ-ն կնքում էր պայմանագիր որևէ ջրօգտագործողի հետ, որը ձևական էր, դրա պահանջարկը չկար: Ջրապահանջակը մեծացնելով, օրինակ, ստանում էին 500 մլն խմ ջրապահանաջարկ: Այնուհետև այդ ջուրը չէր մատակարարվում, քանի որ ջրօգտագործողը չկար, և այդ ջուրն արդեն վաճառվում էր ոչ օրինական ճանապարհով, ոչ թե 11 դրամով, այլ, ասենք, 5 դրամով, որևէ այլ տնտեսվարողի»,- ասաց նախարարը:
10:27 - 27 հուլիսի, 2019
Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան |armenpress.am|

Սևանի ափի 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինություններն ապօրինի են ու պետք է քանդվեն. Էրիկ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճի ափամերձ, ծովի մակերևույթից 1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4 հազար 800 շինությունները, բացառությամբ խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, այդ թվում՝ առանձնատները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: «Քանդելու հետ կապված ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և կառավարությանը տվել է քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են ու ներկայացված վարչապետի աշխատակազմ: Նախարարը հայտնեց, որ այս տարի ստեղծվել է հանձնաժողով, որը վարձակալության ենթակա բոլոր տարածքներն ուսումնասիրել է ու հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կա՛մ վարձակալության փաստաթուղթը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում: «Մոտ 500 հա ափամերձ տարածքների մասին է խոսքը: Ամբողջը վերլուծվել ու ներկայացվել է վարչապետի աշխատակազմ»,- ասաց նա:
14:40 - 18 հուլիսի, 2019
Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում |armtimes.com|

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում |armtimes.com|

armtimes.com: Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի 0.5-1 մլն խմ անօրինական փայտ է հատվում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Բազմապատկեք դա 40 դոլարով, խոսքը կարող է, օրինակ, 40 մլն դոլարի շրջանառության մասին լինել»,- ասաց նախարարը։ նդրադառնալով ստվերային այդ բիզնեսի հետեւում կանգնած անձանց, Գրիգորյանը նշեց, որ նախարարության ունեցած ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել ու ամենօրյա ռեժիմով փոխանցվում է իրավապահներին։ «Անձը, որը կարող է լինել այդ համակարգի, կամ համակարգերի հետեւում, միայն իրավապահները կարող են նրա մասին տեղեկություն տրամադրել»,- ասաց Գրիգորյանը՝ հրաժարվելով առանց հիմնավորվածության անուններ կամ տեղեկություններ նշել։Գրիգորյանը հայտնեց, որ հատված ապօրինի փայտը հիմնականում սպառվում է Հայաստանի տարածքում` որպես վառելափայտ ու շինափայտ։ «Շատ տարածված է, որ ածուխ են սարքում ու այդ ծավալները եւս գալիս են այդ հատումներից։ Օրինակ` 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը 17 000 խմ է ընդամենը։ Մնացած ամբողջ ծավալը ձեւավորվում է ապօրինի հատումներից»,- ասաց Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ այդ բիզնեսն իրականում շատ մեծ կառույց է, որը «ջարդելուն են միտված» պետական ու իրավապահ համակարգերի` կադրային եւ օրենսդրական փոփոխությունները։ «Համակարգը կառուցված է եղել այնպես, որ մարդիկ, որոնք ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների ստվերային բիզնեսում, նաեւ որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա»,- ասաց նախարարը` հավելելով, որ օրենքով նախատեսված պատժաչափերը միայն հեղափոխությունից հետո հնարավոր եղավ խստացնել։
10:57 - 18 հուլիսի, 2019
Սևանի վիճակը բավական լավ է. Քաղաքացիները կարող են լողալ |aysor.am|

Սևանի վիճակը բավական լավ է. Քաղաքացիները կարող են լողալ |aysor.am|

aysor.am: Այսօր Սևանի վիճակը բավական լավ է, կառավարության նիստին ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ ջրիմուռների աճը մի քանի գործոնի հանրագումար է և դրան էլ գումարած, բնակլիմայական փոփոխությունները, ունենում ենք այս դեպքը: Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման դեպքեր գրանցվել:«Բայց այդ կեղտաջրերի նվազումը և ջրի մակարդակի բարձրացումը առաջնային նպատակն է: Այս պահին լավ է վիճակը», - ասաց նա: Էրիկ Գրիգորյան նշեց, որ, ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել, միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խորանարդ մետրով ավելի, քան նախկինում և 40 միլիոն խորանարդ մետր ավելի պակաս տեղումներ են ունեցել: «Այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի և 36 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ենք վերցրել, քան այսօր», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ Սևանում կարող են քաղաքացիները լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը:
08:17 - 18 հուլիսի, 2019