Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։ Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Անկուսակցական է։

Ծնվել է 1952 թ․ հունվարի 27-ին ՀԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում։ 1969-1974 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ 1974-1976 թթ. աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես ուսուցիչ։

1976-1980 թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար։ 1980-1985 թթ. տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա 1985-1991 թթ. զբաղեցրել է Եղեգնաձորի ՊԱԿ բաժանմունքի պետի պաշտոնը։ 1993-1996 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ,1996 թ. նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երեւանի քաղաքային վարչության պետ։ 1999-2003 թթ. ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, 2003-2007 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։

2007 թ․ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ 2016-2017 թթ. կրկին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2017 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով։ 2018թ․ մայիսի 1-ին Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից եղավ միակը, ով կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ ասելով, որ քվեարկել է «իր խղճի թելադրանքով»։ 2018թ․ հունիսին Ցոլակյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։

 ՀՀ Նախագահի հրամանագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ստեղծվել են պահեստային խմբեր

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաև հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների և կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ և արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը:
18:47 - 25 մարտի, 2020
ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|

ԱԻՆ-ում կատարված ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի շոշափելի խախտումներ չի հայտնաբերել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ավարտել է ստուգումները Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Ստուգման արդյունքում ՊՎԾ-ն շոշափելի խախտումներ չի հայտնաբերել, ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումից հետո գերատեսչությունում լարված իրավիճակ էր: Նրա հետ միասին փրկարար ծառայության 9 պաշտոնյա ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանը կոռուպցիոն գործարքների է գնում: Մասնավորապես՝ բենզինի ձեռքբերման մրցույթում նախարարությունը գնել է նույն գնով, որը վաճառվում է բենզալցակայաններում: Իսկ մրցույթների ժամանակ համեմատաբար ավելի մատչելի գներ են սահմանվում: Այդ դիմումից հետո ԱԻ նախարարը դիմել էր վարչապետին, որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը այցելի նախարարություն եւ ստուգի այդտեղ նշված տվյալները: ՊՎԾ-ն ստուգումներն ավարտել է, սակայն այդպես էլ չի հրապարակել՝ ի վերջո խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՝ ոչ: Ստուգումները թեեւ ավարտվել են, սակայն այժմ էլ ԱԻՆ-ում լարված է մթնոլորտը. տեղեկություններ են շրջանառվում, որ  նախարարը փորձում է պաշտոնից ազատել վարչապետին դիմում գրած պաշտոնյաներին: - Պարոն նախարար, ճի՞շտ է, որ Դուք փորձում եք աշխատանքից ազատել Փրկարար ծառայության այն 9 պաշտոնյաներին, որոնք ՓԾ նախկին տնօրենի հետ միասին Ձեր վերաբերյալ դիմում էին ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: - Աշխատանքից ազատելու հատուկ մտադրություն չկա: Եթե այդ մարդիկ սխալ էին համարում աշխատելը, ապա առաջին հերթին նրանք պետք է հրաժարվեին դրանից: Նրանք շարունակում են աշխատել, եթե ես իրենց աշխատանքից դժգոհ լինեմ՝ ապա այո, կազատեմ: Իսկ աշխատանքից դժգոհության տեղ կա: Այդ դժգոհությունը միայն իմը չէ: Դա նաեւ փրկարար ծառայության ղեկավարության դժգոհությունն է, որոնք եթե ներկայացրին աշխատողին ազատման՝ ուրեմն ես կազատեմ: - Դժգոհության պատճառը վարչապետին ուղարկած դիմո՞ւմն է, թե այլ պատճառներ կան: - Ոչ, բավականին շատ մարդ է ազատվել աշխատանքից, որոնք ոչ մի տեղ չեն ստորագրել, ոչ մի տեղ չեն գնացել, ոչ մի անգամ ոչ մի վատ բառ չեն ասել, բայց ազատել եմ աշխատանքից, որովհետեւ դժգոհ էի: - Պարոն Ցոլակյան, կարո՞ղ եք տեղեկացնել, ի վերջո ստուգումների արդյունքում ՊՎԾ-ն ի՞նչ է հայտնաբերել ԱԻՆ-ում: - Որեւէ շոշափելի բան չեն հայտնաբերել: ՊՎԾ-ն ինքն է որոշում՝ հրապարակել, թե չհրապարակել: Հրապարակում են այն դեպքում, երբ խախտումներ են լինում: Իսկ, եթե խախտումներ չկան, ի՞նչ հրապարակեն: Եթե մարդիկ դժգոհ են մնացել, որ վերահսկողական ծառայությունը որեւէ բան չի հայտնաբերել, դա արդեն այլ հարց է: - Դիմումի մեջ նշված էր, որ Դուք բենզինի ձեռքբերումն իրականացրել եք թանկ գնով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, ստուգումների արդյունքում նման բան հայտնաբերվե՞լ է - Դա սուտ է, ՊՎԾ-ն հիմնավորել է, որ այդ ամենը օրենքի սահմաններում է եղել: - Պարոն նախարար, ըստ Ձեզ, ո՞րն էր ի վերջո այդպիսի դիմում ուղարկելու նպատակը: - Մարդիկ շահեր են հետապնդել: Երբ իրենց աշխատանքի ընթացքում վատ են աշխատել, դրա գնահատականը եղել է նրանց ազատումը: Իմ կարծիքով՝ ՊՎԾ-ն օբյեկտիվ է եղել իր քննության հարցում, ու որեւէ լուրջ խախտում չի մատնանշվել: Մանր-մունր թերություններ են արձանագրվել, որոնց հետ կապված ուղղումներ ենք կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:12 - 11 փետրվարի, 2020
ԱԻՆ-ում բալային համակարգ է ստեղծվում․ որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից. նախարար |tert.am|

ԱԻՆ-ում բալային համակարգ է ստեղծվում․ որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից. նախարար |tert.am|

tert.am: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ամփոփելով 2019 թվականը նշեց, որ նախարարության ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ։ Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։ «Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնական հաստիքների կրճատում է լինելու, կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման մեջ են»,- ասաց նա և հավելեց, որ արդեն մեկ ՊՈԱԿ է փակվել։ «Հրդեհներ են գրանցվել նաև ձմռանը։ Բարձր խոտերը, որոնք չեն հնձվել, այրվում են և այն հասնում է մինչև անտառներ։ Մենք անտառներով հարուստ չենք, և եթե դրանք կորցնենք, կնշանակի, որ շատ բան ենք կորցնում։ Նկատել եք՝ մենք անընդհատ հաղորդագրություններ էինք ուղարկում և մարդկանց զգուշացնում։ Նույնիսկ մի դեպք եղավ, երբ սկսեցին մեզ ծաղրել, թե ձմեռվա կեսին ԱԻՆ-ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Այո, հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,- նշեց նախարարը։ Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ ԱԻՆ-ում դրամական խրախուսման ավելացում է սպասվում, սակայն անցյալ տարի խրախուսման ֆոնդը ավելի հավասարաչափ է տրամադրվել, որի կարգավորման համար բալային համակարգ է մշակվում։ Սրանով դրամական օգնություն կստանան լավ աշխատողները։ Հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում բալային համակարգը, Ցոլակյանը պատասխանեց․ «Բալային համակարգն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից։ Այնպես էր ստացվել, որ մենք աշխատողներից 30 տոկոսին բարձր աշխատավարձ էինք տալիս, բայց մի մասը աշխատում էր, մի մասը՝ոչ»,- ասաց նա և հավելեց, որ բալային համակարգի մասին կարող է ավելի մանրամասն ներկայացնել, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։
09:30 - 05 փետրվարի, 2020
34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. Ֆելիքս Ցոլակյան |pastinfo.am|

34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ. Ֆելիքս Ցոլակյան |pastinfo.am|

pastinfo.am։ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական ծախսերը 2020 թվականին ավելացել են նախորդ տարվա համեմատ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ 2019 թվականին հատկացված 12մլրդ 630 մլն-ի դիմաց 2020-ին ֆինանսերը կազմել են 15 մլրդ 300մլն։ Նախարարի խոսքով դա պայմանավորված է պարգևատրման ֆոնդի ավելացմամբ և աշխատավարձերի բարձրացմամբ. «Կապիտալ շինարարության հետ կապված 2019 թվականին բավականին աշխատանք էր կատարվել։ Ռուս-հայկական մարդասիրական օգնության արձագանքման կենտրոնում կատարվել է շինարարություն, վերանորոգվել է ամբողջությամբ։ 34 հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի համար հատկացվել է 1 մլրդ 174մլն դրամ։ Քաղպաշտպանության 10 հավքական կետեր գազաֆիկացվել են։ Մի շարք վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև վարչական համալիրի հետ կապված»,-ասաց ԱԻ նախարարը։ Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց՝ Ճապոնիայի կառավարության կողմից 2019 թվականին տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, որից հետո տրամադրվել է ևս 18 մեքենա, որից 14-ը հրշեջ-փրկարարական մեքենաներ են։ Նախարարի խոսքով վերջերս տրամադրվեց ևս 22 հրշեջ մեքենա. «40 տեխնիկայից մեկը՝ արհեստանոցը, մնացել է Երևանում, որը բոլորին է ծառայելու, մնացած ամբողջ տեխնիկան տրամադրվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզեր»,-հավելեց ԱԻ նախարարը։
08:11 - 05 փետրվարի, 2020
Հայաստանը Ռուսաստանից 26 անուն փրկարարական տեխնիկա կստանա |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանից 26 անուն փրկարարական տեխնիկա կստանա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ԱԻ նախարարը նշեց, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրեց մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դա չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են: «Սպասում ենք 26 անուն ռուսական տեխնիկայի: Եթե դա էլ բերվի, վիճակներս բավականին կփոխվի»,- ընդգծեց Ցոլակյանը: ԱԻ նախարարի խոսքով` հաջորդ ծրագրերը մյուս մարզերի հետ կապված կլինեն: Ըստ Ցոլակյանի` փրկարարական ծառայությունը ներկայումս երկար՝ 50-մետրանոց ավտոսանդուղքների կարիք ունի: «Մեզ պետք է 50-ից ավել մետրանոց ավտոսանդուղքներ, որովհետև բարձրահարկ շենքեր ունենք... Կառավարությունում նախապատրաստում ենք մրցույթ և դրա արդյունքներով ձեռք կբերենք երկար ավտոսանդուղքներ: Բացի դրանից, պետք են տեխնիկական միջոցներ մարդկանց տարհանման համար: Ներկայումս տարհանման միջոցներ չունենք, զուտ մնում է փրկարարների մասնագիտական բարձր որակներին ապավինել»,- եզրափակեց Ցոլակյանը:
10:50 - 29 հունվարի, 2020
Սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման աշխատանքները կշարունակվեն |lragir.am|

Սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման աշխատանքները կշարունակվեն |lragir.am|

lragir.am։ Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական ապաստարանների կառուցման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելքիս Ցոլակյանը: Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ նոր ապասարան է բացվել Բերդի տարածաշրջանում: Մինչ այժմ ապաստարանները կառուցվեն են Տավուշի մարզում: Ըստ նախարարի՝ ապագայում խնդիրներ կան դրանք կառուցելու նաև Վայոց Ձորի մարզում: «Մենք ավելի լուրջ խնդիր ունենք՝ Հայաստանում ընդհանրապես, Երևանում, մյուս բնակավայրերում ապասատարանների խնդիրը լուծելու: Հիմա դրանով զբաղվում ենք: Կարելի է ասել՝ մենք հաշվառումն արդեն ունենք, թե ինչ կա, և մնում է տեսնել՝ ինչը կարող ենք աշխատեցնել, բերել էն կարգավիճակին, որ կարողանանք օգտագործել: Հիմնականում անմխիթար վիճակում են՝ փակ դռներով, տարբեր սեփականատերերով: Սա շատ լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք»,- ասաց նախարարը:
07:38 - 04 նոյեմբերի, 2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությանը

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը: Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին, որը, գերազանց կատարելով իր առջև դրված խնդիրը, 2015 թվականին 5 տարի ժամկետով ստացավ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման հավաստագիրը, որի վերաորակավորման գործընթացը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 1-4-ը:INSARAG արտաքին որակավորման հավաստագիրը փաստում է թիմի բարձր պատրաստվածության և աշխարհի տարբեր երկրներում հնարավոր աղետից տուժած բնակչությանը օգնության հասնելու կարողության մասին: Նախարար Ցոլակյանը կարևորեց INSARAG չափանիշների համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի ձևավորումը Հայաստանի մարզերում: Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է ավելի ամրապնդել կարգապահությունը, կատարելագործել շարժունակությունը և տեղում որոշումներ կայացնելու ճկունությունը:Առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների թիվը: Խոսելով ԱԻՆ կարիքների մասին, նախարար Ցոլակյանը առանձնացրեց բարձրահարկ (50 մետր և ավելի) շենքերի համար նախատեսված հրդեհաշիջման մեքենաների, ինչպես նաև անտառային հրդեհների ժամանակ ամենագնաց ջրատար մեքենաների անբավարարության խնդիրները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հիշեց, որ Վրաստանում աշխատելու տարիներին Բորժոմիի 2017 թվականի խոշոր հրդեհի ժամանակ օգնության հասած Հայաստանի հրշեջ-փրկարարները աշխատել են օպերատիվ և արդյունավետ: Շոմբի Շարիփի համոզմամբ, Հայաստանի INSARAG թիմը լավագույնն է տարածաշրջանում: Նրա կարծիքով, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է հայտ ներկայացնել և ստանալ ավելի բարձր որակավորման աստիճան:Հ անդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տեղեկացրեց հայկական և ռուսական կառավարությունների որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկված մոտ 130 տոննա մարդասիրական օգնության մասին, որը նախատեսված է ռազմական կոնֆլիկտից տուժած բնակչության համար:
07:31 - 15 օգոստոսի, 2019
Կբարելավվեն հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները․ Ֆելիքս Ցոլակյան

Կբարելավվեն հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ:  Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով: Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները, հրշեջ-փրկարարական ջոկատների նյութական հագեցվածությունը, ինչպես նաև հիմնանորոգել փրկարարների կողմից զբաղեցված շենք-շինությունները: Արդեն լուծված է փրկարարներին պարբերաբար տրվող նոր համազգեստի խնդիրը, մարտական հաշվարկները ապահովված են վառելիքի և այլ անհրաժեշտ պաշարներով:Նախարար Ցոլակյանը նշել է, որ հնարավոր ամեն ինչ արվելու է ոչ միայն պարգևավճարների պարբերական վճարման, այլև աշխատավարձերի բարձրացման համար: ԱԻ նախարարը փրկարարներին կոչ է արել համընդհանուր արձակուրդային շրջանում նույն պատասխանատվությամբ և զգոնությամբ շարունակել ծառայողական պարտականությունների կատարումը և միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը: Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է Համահայկական խաղերի հետ կապված մշտական հսկողության սահմանել Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի վրա: Նախարարի աշխատանքային և ստուգողական այցերը կրում են շարունակական բնույթ:
10:00 - 07 օգոստոսի, 2019
JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա

JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 17-ին ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյին: Նախարարը շնորհակալություն է հայտնել JICA-ի ներկայացուցչին իրականացված աշխատանքների համար և առանձնապես շեշտադրել է ճապոնացի գործընկերների պատրաստակամությունը: Ֆելիքս Ցոլակյանը գոհունակությամբ նշել է, որ 2017 թ. սեպտեմբերի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընթացող ծրագիրն իրականանում է սահմանված ժամկետներում: ԱԻ նախարարը կարևորել է Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը և առաջարկել, հնարավորության դեպքում, քննարկել ծանր տեխնիկայի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել սողանքների և քարաթափումների ժամանակ: Էջիրի Յուկիհիկոն հավաստիացրել է, որ նոյեմբերին ծրագրով նախատեսված 22 հրշեջ մեքենաները կհասնեն Երևան: Նա սողանքների և քարաթափումների դեպքում օգտագործվող համապատասխան տեխնիկա տրամադրելու համար առաջարկեց Ճոպոնիայի կառավարությանը ներկայացնել ծրագրային հայտ, որպեսզի խնդիրը քննարկվի ըստ ընթացակարգի: Նա նշել է, որ JICA-ԱԻՆ համագործակցությունն ունի արդյունավետ պատմություն՝ սկսած 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Էջիրի Յուկիհիկոն համոզմունք է հայտնել, որ կդիտարկեն ԱԻՆ կարիքները և աստիճանաբար հնարավորինս կաջակցեն: Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանն Էջիրի Յուկիհիկոյին հանձնել է «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի» շրջանակներում ցուցաբերած աջակցության համար JICA-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Հայաշիին շնորհված ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը: Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար: Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
10:03 - 17 հուլիսի, 2019
Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից. ԱԻ նախարար

Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից. ԱԻ նախարար

aysor.am: Փրկարարը ժամանակին հասել է դեպքի վայր, ոչ մի րոպե ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե անց տեղում են եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին։ «Բայց, ցավոք, չեն կարողացել... հրդեհը շատ արագ է արել իր գործը։ Ինչ վերաբերում է վարկածներին, ապա դրանք ընդամենը վարկածներ են, պատճառները չեմ կարող ասել, ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում», - ասաց նախարարը։ Նա նշեց, թե այնպիսի վարկած կա, որ Toyota մակնիշի ավտոմեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող ВАЗ 2106 մակնիշի մեքենան այն կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։Ցոլակյանի խոսքով՝ հետևություններ պետք է արվեն։ «Մի քանի անգամ ասել են, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված կլինեն կրակմարիչներով, որը պետք էր օգտագործել հենց առաջին պահին։ Խնդիր կա նաև, թե ինչ վառելիք օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները. երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ, այլ՝ դիզել։ Դիզելն այդպիսի բռնկում չէր առաջացնի», - ասաց նախարարը։
06:51 - 08 հուլիսի, 2019
ԱԻ նախարարն ընդունել է աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին

ԱԻ նախարարն ընդունել է աղետների պատրաստվածության գնահատման ԱՄՆ թիմին

Մայիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աղետների պատրաստվածության գնահատման թիմին: Թիմի կազմում են ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP) ղեկավար Սքոթ Մորլենդը, ծրագրի համակարգող Կարլ Ֆրանցը, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Սթիվըն Չուն և գրասենյակի ներկայացուցիչներ Անի Մելքումյանը և Գևորգ Հայրապետյանը: Թիմի մասնագետների՝ Հայաստան այցելության նպատակը աղետների պատրաստվածության և արձագանքման հարցերի վերաբերյալ համապետական գնահատում կատարելն է: Համապետական ձևաչափով գնահատումը կատարվելու է առաջին անգամ: Հանդիպման շրջանակներում քննարկման առարկա դարձան Հայաստանի ազգային արձագանքման համակարգի, պատրաստվածության, արձագանքման կարողությունների, քաղաքացիական իշխանություններին՝ պաշտպանական կառույցների աջակցության, փոխադարձ օգնության կազմակերպման պլանավորման և վարժանքների անցկացման հետ կապված հարցերը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման մեր երկրում գործող հայեցակարգը, ըստ որի ԱԻՆ-ը աղետների դեպքում պետական լիազոր մարմինն է, իսկ մյուս գերաստեսչությունները՝ օժանդակող: Այս իմաստով, բոլոր պետական գերատեսչություններն ունեն աղետներին դիմակայելու իրենց պլանները, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայնեցնում են ԱԻՆ-ի հետ: Նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց մեր երկրում առկա խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում գրանցվում են աղետների գրեթե բոլոր ձևերը, նաև ունենք ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված տեխնածին աղետների վտանգ: Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն թաղամասում կա թունաքիմիկատների գերեզմանոց, իսկ տարբեր գործարաններում՝ քիմիական տարաբնույթ թափոններ: Ըստ նախարարի՝ ՀՀ տարածքում ունենք վարարումների, սողանքների, անտառային հրդեհների, երկրաշարժերի ռիսկեր: Այս առումով Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց աղետների կանխարգելումը, որին հնարավոր է հասնել կրթվածության, վարժանքների, արդիական տեխնիկային տիրապետելու և փրկարարի առաքելությունը գիտակցելու համատեղմամբ: Սքոթ Մորլենդը նշեց, որ թիմն առաքելության շրջանակներում հանդիպումներ է ունենալու նաև այլ պետական գերատեսչություններում: Ըստ Կարլ Ֆրանցի՝ գնահատումն իր մեջ ընդգրկելու է բոլոր համապատասխան կառավարական գերատեսչությունները և նպատակ է ունենալու տեղեկություններ հավաքել պատրաստվածության ու արձագանքման հարցերի վերաբերյալ։ Գնահատման արդյունքները արտացոլվելու են գրավոր զեկույցում, որն էլ հետագայում օգտագործվելու է երկկողմ համագործակցության և աջակցության առաջնահերթությունները հատկանշելու համար։
16:04 - 10 մայիսի, 2019
Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին |aysor.am|

Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին |aysor.am|

aysor.am։ Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Իրանին։ «Երեկ ես հանդիպել եմ Իրանի դեսպանին, ջրհեղեղի հետ կապված մենք ուզում ենք հումանիտար օգնություն ուղարկել», - կառավարության ասյօրվա նիստում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ այսօր կամ վաղը կազմակերպելու են այդ աշխատանքը։ «Բայց հարցը նրանում է, որ մենք դա կազմակերպում ենք ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով, նաև իրենց մասնակցությունն է լինելու, տեխնիկական միջոցներ ենք ուղարկելու, մեքենաներ, նաև՝ փրկարարաներ», - ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարության նախագիծ չի լինի, կլինի վարչապետի որոշում գործուղման հետ կապված։ «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր օգնություն է, որը մենք պետք է մատակարարենք մեր բարեկամ երկրին, եթե հրատապության հարց կա, կարծում եմ, որ եթե այսօր հաշվարկները լինեն, կարող ենք կազմակերպել», - ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
07:24 - 29 մարտի, 2019