WCIT 2019

WCIT- ը Համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների դաշինքի (WITSA) ստորագրմամբ իրականացվող միջոցառում է, 83 երկրների ՏՀՏ ասոցիացիաների կոնսորցիում, որը ներկայացնում է արդյունաբերության 90% -ը:  40 տարի շարունակ տեխնոլոգիայի ղեկավարները ՝ գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, քաղաքականության մշակողներ եւ պետական ​​պաշտոնյաներ, գիտնականներ եւ տեխնոլոգներ, միացել են այս ամենամյա միջոցառմանը ՝ քննարկելու արդյունաբերության վիճակը, որտեղ է այն ղեկավարվում եւ ինչ է դա նշանակում մեր ապագայի համար: Անցյալ բանախոսներն են ՝ Բիլ Քլինթոնը, Վինթ Սերֆը, Բիլ Գեյթսը, Գիննի Ռոմեթին, Լարի Էլիսոնը, Անն Մուլկաեյը, Ֆաքիր Չանդ Կոհլին եւ Մայքլ Դելը:

ՏՏ լուծումները վերաբերում են բոլորին՝ զինվորականներից մինչեւ գյուղատնտեսներ. DigiTec-2019 |news.am|

ՏՏ լուծումները վերաբերում են բոլորին՝ զինվորականներից մինչեւ գյուղատնտեսներ. DigiTec-2019 |news.am|

news.am: ՏՏ-տեխնոլոգիաների DigiTec ամենամյա տարածաշրջանային ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի կարող է գերազանցել 100 հազարը: Այդ մասին այսօր ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշել է, որ այս տարի լրանում է DigiTec-ի 15 տարին: «Դա Հայաստանի հազվագյուտ կառույցներից մեկն է, որին հաջողվել է գոյատեւել այդքան երկար՝ չնայած բոլոր դժվարություններին»,-նշել է նա: Վարդանյանը հիշեցրել է, որ 2004 թվականին, երբ ցուցահանդեսն անցկացվում էր առաջին անգամ, մասնակցում էին ընդամենը 30 ընկերություններ, իսկ այցելուների թիվը 4 հազար մարդ էր: Հետագայում ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, մեծացել է մասնակիրցների եւ այցելուների թիվը: «Անցած տարի ցուցահանդեսն այցելել է 80 հազար մարդ, առաջիկա 3 օրերի ընթացքում մենք հուսով ենք անցնել հարյուր հազարի շեմը»,-նշել է նա: Վարդանյանը համոզված է, որ DigiTec-ը կայացած կառույց է, որը նաեւ ապագայում կներկայացնի Հայաստանը եւ հայ ծրագրավորողների աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է Կարեն Վարդանյանի եւ ասոցիացիայի ներդրումը DigiTec-ի կայացման գործում: DigiTec ՏՏ տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 9-ը: Այստեղ կարելի է հանդիպել հայ մասնագետների ծրագրավորած պրոդուկտների լայն տեսականուն, ինչպես նաեւ օտարերկրյա արտադրողների արտադրանքը: Պրոդուկտները ընդգրկում են ամենատարբեր ոլորտները՝ ռազմական արդյունաբերությունից մինչեւ գյուղատնտեսություն, առողջապահություն և այլն: Դրանք ներկայացված են հետեւյալ բաժիններում. համալիր ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ ՏՏ համակարգեր, ծրագրավորման եւ վեբ-լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, դիզայն եւ անիմացիա, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար: Ցուցահանդեսին ներկայացված են ArMath ինժեներական լաբորատորիաների դասընթացներին այցելող հայ դպրոցականների գործերը: Երիտասարդ ինժեներները ներկայացրել են իրենց աշխատանքները ռոբոտատեխնիկայի, մասնավորապես, 3D մոդելավորման եւ 3D տպագրության ոլորտում:  
12:02 - 06 հոկտեմբերի, 2019
Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան Երեւան WCIT 2019-ին մասնակցելու համար |news.am|

Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան Երեւան WCIT 2019-ին մասնակցելու համար |news.am|

news.am: CNN-ի համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող Ռիչարդ Քվեսթը ժամանել է Երեւան WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում մասնակցելու համար: Նրա խոսքով՝ ինքը չի պատրաստելու ռեպորտաժներ Հայաստանի մասին, սակայն մշտապես փնտրում է նոր գաղափարներ նոր երկիր ճանապարհորդելիս: Քվեսթը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, որտեղ նա հիմնական զեկուցողն է ֆորումի շրջանակում որպես լրագրող: «Ես այստեղ համաժողովին մասնակելու համար եմ եկել: Սակայն երբ դուք մեկնում եք ինչ-որ երկիր, դուք միշտ փնտրում եք նոր գաղափարներ, եւ ուրվագծում եք այն, ինչով զբաղվելու եք հաջորդ անգամ»,-ասել է նա: WCIT 2019-ը կանցկացվի Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը: Հայաստանում համաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) նախաձեռնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության կողմից (WITSA): Դրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE):
07:42 - 06 հոկտեմբերի, 2019
Իվոն Չուն հիացմունք է հայտնել Հայաստանի՝ ՏՏ ոլորտում տպավորիչ աճի և գլոբալ կենտրոն դառնալու համար |armenpress.am|

Իվոն Չուն հիացմունք է հայտնել Հայաստանի՝ ՏՏ ոլորտում տպավորիչ աճի և գլոբալ կենտրոն դառնալու համար |armenpress.am|

armenpress.am: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն Հայաստանը որակել է որպես համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջատարներից մեկը, իր հիացմունքն արտահայտել ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ:  Իվոն Չուն նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ իր ողջույնի խոսքում: «Հոկտեմբերի 6-9-ը Երևանը կդառնա տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի էպիկենտրոնը: Ձեր գեղեցիկ մայրաքաղաքը հյուրընկալելու է ՏՏ արդյունաբերության ոլորտի աշխարհի առաջատարների, որոնք համախմբվում են` քննարկելու թվային դարաշրջանի էվոլյուցիայի ամենահրատապ գլոբալ խնդիրները: Համաշխարհային ՏՏ համայնքը մի քանի տարի շարունակ մեծ հետաքրքրությամբ սպասում էր այս միջոցառմանը։ Ցանկանում եմ նաև հիացմունքս արտահայտել Հայաստանի՝ որպես համաշխարհային ՏՏ ոլորտի առաջատարի մասին, ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ»,-ասել է Չուն ու Ես շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և WITSA-ի անդամ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ կարևոր համաժողովին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար: Նրա կարծիքով՝ ՏՏ համաշխարհային համաժողովը խոստանում է նշանակալից իրադարձության վերածվել Հայաստանի և գլոբալ ՏՀՏ ոլորտի ապագայի համար: Այս տարի WITSA-ի ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Իրագործելով թվային դարաշրջանի խոստումը։ Ապակենտրոնացման ուժը. խոստում և վտանգ»: Համաժողովը կուսումնասիրի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները վերափոխում մեր կյանքը դեպի լավը և վատը, դրա ազդեցությունը անհատների, առևտրի և շահույթի, անվտանգության, ժողովրդավարության և մարդկության վրա: Որպես Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաերկարակյաց ու ամենամեծ պաշտպան ասոցիացիայի նախագահ ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՏՏ համաշխարհային համաժողովի՝ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը մեծ պատիվ է համարել իր 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում հյուրընկալել ՏՏ համաշխարհային համաժողովը: Այս տարի Երևանը շուրջ 70 երկրից հյուրընկալում է ոլորտի ավելի քան 2500 առաջնորդների, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։ 2005 թվականից ի վեր ԱՏՁՄ-ն աշխատում է Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգի զարգացումը խթանելու ուղղությամբ, կազմակերպում արդեն հաջողություններ գրանցած ամենամյա «Digitec Expo» ցուցահանդեսը, աջակցում է հայկական ստարտափներին, նախաձեռնում և իրականացնում է ռոբոտաշինության ծրագրեր և ֆինանսավորում է հետազոտությունների ու զարգացման ծրագրեր: Եսայանը շեշտել է՝ «WCIT»-ի պաշտոնական գործընկեր, ԱՏՁՄ-ն 2017 թվականից ի վեր մեծ նվիրումով աշխատում է համաժողովը Երևանում լավագույնս կազմակերպելու համար։
13:23 - 05 հոկտեմբերի, 2019
Ռոբոտներից մինչև ԱԹՍ-ներ. հայ ուսանողները WCIT-ի հյուրերին կզարմացնեն իրենց նորարարություններով |armenpress.am|

Ռոբոտներից մինչև ԱԹՍ-ներ. հայ ուսանողները WCIT-ի հյուրերին կզարմացնեն իրենց նորարարություններով |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանցի ուսանողներն ու աշակերտները WCIT 2019-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում աշխարհի 70 երկրներից եկած ավելի քան 2500 մասնակիցներին ու հեղինակավոր հյուրերին կզարմացնեն իրենց ստեղծած ռոբոտներով, անօդաչու թռչող սարքերով, կառավարվող պրոթեզներով և նորարարական այլ աշխատանքներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Արման Անդրիկյանը պատմեց համաժողովի շրջանակում անցկացվելիք էքսպոյում ի դեմս նախարարության՝ Հայաստանի Հանրապետության տաղավարում սպասվող հետաքրքիր ցուցադրությունների մասին: «Մեկ տաղավարի շուրջ ներկայացված են լինելու մի քանի կրթական կազմակերպություններ՝ «Թումո»-ն, «Արմաթ»-ը, «Այբ»-ը, Երևանի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և «Ֆաբլաբ»-ը: Նպատակն այն է, որ բոլոր կրթական ծրագրերը համախմբենք մեկ տաղավարի շուրջ և ցույց տանք մեր աշակերտների, ուսանողների աշխատանքները»,-ասաց Անդրիկյանը: Տաղավարում սպասվում են բավականին հետաքրքիր ցուցադրություններ, ցուցադրվելիք գրեթե բոլոր աշխատանքներն ուսանողներինն ու աշակերտներինն են: ԵՊՀ-ն կներկայացնի թռչող անօդաչու սարքերը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ուսանողների ստեղծած ռոբոտները, որոնք կարողանում են մտնել ցանկացած խողովակի մեջ և նկարել: Բժշկական համալսարանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրերին կզարմացնեն համատեղ ստեղծած պրոթեզով՝ արհեստական ձեռքով, որը կառավարվում է մարդու կողմից: Ցուցադրվելիք այլ հետաքրքիր աշխատանքների վերաբերյալ փակագծերն Անդրիկյանը չբացեց: Տաղավարում լեդ էկրանի և լեդ սեղանիկների միջոցով կներկայացվեն նաև ռոբոտների գործառույթները: «Այս ամենով աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ IT ոլորտում բավականին հաջողություններ ունենք և դեռ գրանցելու ենք»,-նշեց Անդրիկյանը։
09:30 - 05 հոկտեմբերի, 2019
WCIT 2019-ի շրջանակում նախարարական կլոր սեղան կանցկացվի

WCIT 2019-ի շրջանակում նախարարական կլոր սեղան կանցկացվի

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով և տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները: Ակնկալվում է, որ նախարարական կլոր սեղան- քննարկման ավարտին բոլոր երկրների նախարարները կստորագրեն արձանագրություն, որտեղ կամրագրվի երկրների պատրաստակամությունը՝ մշակելու և գործարկելու արդյունավետ քաղաքականություն և գործիքներ՝ խթանելու տեխնոլոգիական փոխակերպումը՝ ի նպաստ կայուն և ներառական տնտեսական զարգացման:
12:29 - 04 հոկտեմբերի, 2019
Հայտնի են WCIT 2019-ի 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները  |news.am|

Հայտնի են WCIT 2019-ի 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները |news.am|

news.am: Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի կազմակերպիչները հայտարարել են 10 հիմնական զեկուցողներից 5–ի անունները, որոնք կմասնակցեն հոկտեմբերին Երեւանում անցկացվող համաժողովին:Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց WCIT 2019-ի հիմնական զեկուցողներին:5 գլխավոր զեկուցողների թվում են՝ Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շին, հնդիկ բիզնեսմեն, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. Ընկերության հիմնադիր Ման Կաոն:Համաժողովին ընդհանուր կմասնակցի տարբեր երկրներից 59 զեկուցող եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար: Կմասնակցի նաեւ Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը:
09:18 - 17 օգոստոսի, 2019
Հայաստանը կհյուրընկալի ՏՏ համաշխարհային համաժողովը. «Նուվել դ՛Արմենի»-ի հարցազրույց «WCIT 2019» նախագահ Ալքեսանդր Եսայանի հետ |armenpress.am|

Հայաստանը կհյուրընկալի ՏՏ համաշխարհային համաժողովը. «Նուվել դ՛Արմենի»-ի հարցազրույց «WCIT 2019» նախագահ Ալքեսանդր Եսայանի հետ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանը հոկտեմբերի 6-9-ին կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն իր մեծությամբ նախորդ տարի Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանում կայանալիք երկրորդ խոշոր միջազգային միջոցառումն է: Հազարավոր մասնագետներ, հարյուրավոր լրագրողներ մի քանի տասնյակ երկրներից հայտնել են իրենց ցանկությունը ներկա գտնվելու համաշխարհային այս հավաքին: «Նուվել դ՛Արմենի» ամսագրի հարցերին պատասխանել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Խնդրեմ` ներկայացրեք այսօր Հայաստանում ՏՏ ոլորտի վիճակը, տվյալներ:Հայաստանում ՏՏ ոլորտը տնտեսության ամենակայուն աճող հատվածներից է՝ տարեկան միջինը 25 տոկոս։ Կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության գերակա ուղղություն, երկրի օրենսդրությունը նպաստավոր է ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ոլորտում ստարտափների խթանման ուղղությամբ: Հայաստանն այսօր ՏՏ-ի արագ զարգացման հարթակ է:Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները կազմում են երկրի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը։ Հայաստանում զարգացած են ճարտարագիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, ինֆորմատիկան։Հայաստանը ծով կամ բնական անսահմանափակ ռեսուրսներ չունի, սակայն դեռևս խորհրդային ժամանակներից զարգացած գիտություն և հետազոտական մեծ կարողություններ ունի: Այստեղ մի շարք համաշխարհային ընկերություններ են գործում: Երբ նայում ենք օտարերկրյա ընկերությունների գործունեության արձագանքները, ինչպես օրինակ, «Vmware», «Synopsys», «National Instruments», «Oracle» և այլն, մասնագետ/արդյունք հարաբերակցությամբ Հայաստանը շատ դեպքերում առաջատար է աշխարհում։ Եվ այսօր ճիշտ չէ ասել, թե Հայաստանն էժան աշխատուժի երկիր է, մենք ասում ենք՝ Հայաստանն արդյունավետ աշխատուժի երկիր է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի համար։Վերջին տարիներին մենք նաև նկատում ենք, որ օտարերկրյա ընկերությունների համար լինելով արտապատվիրման (outsource) երկիր, Հայաստանն արդեն իրեն դիրքավորում է որպես ինքնուրույն, աշխարհի մասշտաբով արագ աճող ու հեղինակություն վաստակող ՏՏ ընկերությունների երկիր։ Պարոն Եսայան, խնդրեմ` ներկայացրեք Ձերանցած ճանապարհի մի մասինտեղեկություններ:Գործունեությունս սկսել եմ 1999 թվականից, եղբորս հետ, անմիջապես դպրոցից հետո։ Հայաստանում առաջին ինտերնետ ակումբը մենք ենք բացել, երբ երկրում ինտերնետից օգտվողների քանակը մատների վրա կարելի էր հաշվել։ Կարապի լճի շրջակայքում էր։ Հետո բացեցինք, երկրորդը, հետո բացեցինք միջազգային հեռախոսապի ծառայություն․․․։ Քանի որ երկրում ինտերնետ հասանելիությունը խնդիր էր, որոշեցինք զարգացնել ոլորտը և 2006 թվականին, երբ «ԱրմենՏելի» բաժնետոմսերը ձեռք բերեց «Բիլայնը», վերացավ մենաշնորհը, ոլորտը թռիչքաձև զարգացում ապրեց։ Մենք էլ մյուս ընկերությունների հետ շուկա մտանք, սկզբում փոքր, հետո հաստատուն քայլերով առաջ գնացինք, ստեղծեցինք հեռահաղորդակցության առաջատար օպերատորներ կազմակերպություն։ Սկսեցինք 7 հոգով, հիմա ունենք 1700 աշխատակից։ Բացի այն, որ մեր ընկերության գործունեությամբ ինտերնետը զարգացավ Հայաստանում, այսօր այն օգտագործելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, իր տրաֆիկով մեծ ազդեցություն ունի նաև տարածաշրջանում։Ինչ վերաբերում է հասարակական գործունեությանը, արդեն 4 տարի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահն եմ, այն ընտրովի պաշտոն է, ուրախ եմ, որ 1,5 ամիս առաջ նորից վստահեցին այս կարևոր աշխատանքը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին, ներկայացնում է ՏՏ համայնքի շահերը, համախմբում է Հայաստանի ՏՏ ոլորտը։ Կազմակերպում է ոլորտի խոշորագույն միջոցառումները Հայաստանում՝ «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև օտարերկրյա ընկերություններ, նորարարական և գործարար համաժողովներ, իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ» ծրագիրը, ռոբոտաշինության զարգացմանն ուղղված նախագծեր և այլ ծրագրեր: Միությունը նաև արտագնա հավաքներ է իրականացնում։ ԱՏՁՄ-ն այս տարի կթարմացնի երկրի թվային զարգացման ռազմավարությունը։ Միության ջանքերով և մշակած հետաքրքիր գաղափարախոսության շնորհիվ այս տարի Հայաստանում տեղի է ունենալու «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ Որո՞նք են կոնգրեսի գլխավոր և անուղղակի նպատակները: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը 23-րն է այս տարի։ Միջոցառումն ամեն տարի տեղի է ունենում կամ որևէ զարգացած, կամ զարգացող խոշոր երկրում, վերջին 10 տարում առաջին անգամ է վերադառնում Եվրոպա։ Հատկանշական է, որ Հայաստանը զարգացող երկրների շարքում է, բայց օրինակ, Հնդկաստանի, Բրազիայի կամ Մեքսիկայի նման տարածքով կամ բնակչության թվով մեծ չէ։ Այնպես որ, մեզ համար մեծ պատիվ է, որ այս տարի համաժողովը Հայաստանում է հյուրընկալվելու։«WCIT 2019»-ի հիմնական թեմատիկան համաշխարհային թրենդներն են, այն շատ մեծ միջոցառում է ոչ թե քանակի, այլ որակի առումով։ Այնտեղ հավաքվում են ընկերությունների ղեկավարներ և փորձում են քննարկել ՏՏ-ի զարգացման իրենց տեսլականը։ Նախկինում համաժողովը յուրաքանչյուր 2 տարին մեկ էր, հիմա՝ ամենամյա է։ Եվ ամեն տարի ասելիք կա, քանի որ փոփոխություններն արագ են տեղի ունենում, ոլորտը շատ արագ է զարգանում։Շարունակությունը՝ armenpress.am
07:57 - 29 մայիսի, 2019
Գյումրու թիվ 37 դպրոցում խառնաշփոթ է. տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել |armtimes.com|

Գյումրու թիվ 37 դպրոցում խառնաշփոթ է. տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս պահին դպրոցում խառնաշփոթ է: Աշակերտները տնօրենի հրաժարականը դիմավորել են բոյկոտով:Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ: Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։ Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել էր  2018 թվականի հոկտեմբերի 5-ին:
07:33 - 03 ապրիլի, 2019