ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան |armenpress.am|

Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին  ուժեղ ընտրանի է համարում:   «Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:  Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը: Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին: «Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա: Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
17:14 - 24 մարտի, 2023
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը
 |armenpress.am|

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Պետրակովի առաջ խնդիր է դրել հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի առաջ դրված է խնդիր` հաղթահարել Եվրո-2024 որակավորման արգելքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուկրաինացի մարզիչը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իմ առաջ խնդիր է դրել դուրս գալ Եվրո-2024-ի ընտրական փուլից»,-ասաց մասնագետը: Պետրակովի խոսքով` առաջիկա խաղերում առաջնահերթը պետք է լինի սպորտային ասպեկտը: «Տղաները գիտեն իրենց պատմությունը, մի քանի ֆուտբոլիստ էլ կգան արտերկրից:  Ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Պարզապես պետք է չափը չանցնենք: Ներեք ինձ, բայց առաջինայինը սպորտն է»,-ասաց նա: Պետրակովը հայ ֆուտբոլիստների հետ առաջին հանդիպման ժամանակ դրական տպավորություն է ստացել: Անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն խմբի մրցակիցներին` մասնագետը շեշտեց, որ  ենթախմբում թույլեր չկան և ֆավորիտն էլ Խորվաթիայի ընտրանին է: «Մեր խմբում ոչ մի թիմ թույլ տեսք չունի: Սա ֆուտբոլ է, և մրցակիցներին թերագնահատել պետք չէ: Կարծում եմ՝ հետաքրքրիր պայքար կծավալվի: Կցանկանայի, որ մրցաշրջանի մեկնարկից հաջողությունը մեզ ժպտա»,-առանձնացրեց նա: Խոսելով հայկական ֆուտբոլով առկա խնդիրներից` նա շեշտեց, որ խնդիրներ կան պաշտպանների հարցում, ինչպես նաև դարպասապահի դիրքում: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։ Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։ Պետրակովը մինչ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը, գլխավորում էր Ուկրաինայի ազգային հավաքականը։
13:36 - 17 մարտի, 2023
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան, Արման ՆերսիսյանՊաշտպաններ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Նաիր Տիկնիզյան, Գեորգի Հարությունյան, Տարոն Ոսկանյան, Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Երջանիկ ՂուբասարյանԿիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Լուկաս Սելարայան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Վահան Բիախչյան, Դավիդ Դավիդյան, Ուգուչիկվու Իվու, Կարեն Մուրադյան, Արթուր Սերոբյան:Հարձակվողներ Նորբերտո Բալեկյան, Սարգիս Ադամյան, Հրանտ-Լեոն Ռանոս: Նշենք, որ մարտի 25-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Այս փուլում սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն է։
12:10 - 17 մարտի, 2023
Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։«Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999«Սպարտակ» Սումի – 2000«Վիննիցա» - 2001«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022», - նշված է հաղորդագրության մեջ։
21:44 - 14 հունվարի, 2023
Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը
 |armenpress.am|

Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարզաբանել է, թե ինչի համար է ձգձգվում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը: Մելիքբեկյանը թեմային անդրադարձավ ՀՖՖ 23-րդ ժողովի ժամանակ: «Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ: Բացի այն, որ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, պետք է նաև հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Հարցազրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար: Նախընտրում ենք ֆուտբոլի հավաքականի մարզչի ընտրությունը կատարել ավելի ուշ, բայց վստահ լինել, որ դա ճիշտ ընտրություն է: Մենք ուզում ենք վստահ լինել, որ հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»,-ասաց նա: Մելիքբեկյանի խոսքով` հավաքականի նոր գլխավոր մարզիչը կնշանակվի 2023 թվականի հունվարին:
15:27 - 28 դեկտեմբերի, 2022
ՀՖՖ-ն «զրպարտության և կեղծիքի համար» դատարանի միջոցով «Փյունիկի» սեփականատիրոջից պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել

ՀՖՖ-ն «զրպարտության և կեղծիքի համար» դատարանի միջոցով «Փյունիկի» սեփականատիրոջից պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
16:36 - 19 դեկտեմբերի, 2022
Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռ.Հ.-ի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախկին նախագահ Ռ.Հ.-ի նկատմամբ

Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին: Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն  շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երևանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը: Մասնավորապես, Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում՝ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով, Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Սակայն, Ռ.Հ.-ն,  օժտված լինելով Միության շահերը ներկայացնելու, պայմանագրեր կնքելու և լիազորագրեր տալու իրավասություններով, սեփականության իրավունքով Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա և 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները, իր սեփականությունը դարձնելու նպատակով, 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից, իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։ Երևանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի, որոնց, որպես առանձին գույքային միավորների, համապատասխանաբար տրամադրվել են հասցեներ (Աճառյան 35/84, 35/85 և 35/86): Այնուհետև, Ռ.Հ.-ն շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Արդյունքում, 2015 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրերով 454 մլն 820 հազար դրամ շուկայական արժեք ունեցող Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հողամասերը ընդամենը 169 մլն 820 հազար 910 դրամով օտարվել են Ռ.Հ.-ի հետ փոխկապակցված վերոնշյալ անձանց: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանին պատճառելով 284 մլն 999 հազար 90 դրամի վնաս: Այնուհետև, Ռ.Հ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու և իրական պատկանելիությունը թաքցնելու  նպատակով, ձևական պայմանագրեր կնքելու և օրինական ճանապարհով գույքերի ձեռքբերման պատրանք ստեղծելու միջոցով, օրինականացրել է  Աճառյան 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող, առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 161 մլն 733 հազար դրամ կադաստրային արժեքով 8985,35-ական քմ չափերով 3 գույքերը՝ նախնական համաձայնության գալով իր հետ փոխկապակցված Ա.Ս.-ի, Ս.Ս.-ի և Ա.Գ.-ի հետ: 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով վերոնշյալ հողամասերն օտարվել են աճուրդներում հաղթող ճանաչված Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: Դրանից 2 ամիս անց՝ 2015 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերով 35/85 և 35/86 հասցեների հողակտորները Ա.Գ.-ի և Ս.Ս.-ի կողմից օտարվել են թիվ 35/84 հողակտորը ձեռք բերած անձին՝ Ա.Ս.-ին, որից հետո Երևանի քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 26-ի թիվ 880-Ա որոշումով Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հասցեներում գտնվող ընդհանուր՝ 26.955,5 քմ մակերեսով հողամասին կրկին տրվել է մեկ՝ Աճառյան փողոց 35/84 հասցեն: Այնուհետև, Ա.Ս.-ն հողատարածքից 6.955,5 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականի ապրիլի 17-ի նվիրատվության պայմանագրով օտարել է Ռ.Հ.-ի որդուն՝ Ռ.Հ.-ին, իսկ վերջինս իր հերթին ստացված հողատարածքից 2.023 քմ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նվիրատվության պայմանագրով օտարել է քրոջը՝ Լ.Հ.-ին։ Բացի այդ, Ա.Ս.-ն հողատարածքից 3.000-ական քմ մակերեսներով  2 և 14.000 քմ մակերեսներով հողատարածքները՝ համապատասխանաբար 2015 թվականի մայիսի 20-ի, նույն թվականի հունիսի 11-ի և 2016 թվականի հուլիսի 8-ի նվիրատվության պայմանագրերով, օտարել է Ֆեդերացիայի նախագահի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կ.Հ.-ին, Գ.Ս.-ին և Օ.Մ.-ի որդուն՝ Ռ.Մ.-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից դեկտեմբերի 14-ին որոշում է կայացվել Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու համար որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:18 - 14 դեկտեմբերի, 2022