ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Հայաստանյան 16 ընկերություններից մեկի համար ՌԴ արտահանման սահմանափակումները հանվել են

Հայաստանյան 16 ընկերություններից մեկի համար ՌԴ արտահանման սահմանափակումները հանվել են

Նախկինում պատժամիջոցների ենթարկված 16 հայաստանյան ընկերություններից մեկի համար հանվել են Ռուսաստան պարենային ապրանքների արտահանման սահմանափակումները։ Որոշումն ընդունվել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի մասնակցությամբ տեսակապով հանդիպման արդյունքում:   Բանակցություններին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի նախագահ Գոհար Բարսեղյանը:   Տեսչությունն ուսումնասիրել է ավելի վաղ ռուս գործընկերների կողմից բարձրացված հարցերը․ արդյունքում՝ որոշում է կայացվել օգոստոսի 5-ից վերացնել 16 ընկերություններից մեկի համար Ռուսաստան արտահանման սահմանափակումները: Հետագա բանակցությունները կշարունակվեն գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով։   Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերությունների արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին՝ առաջարկելով Հայաստանի սննդի տեսչությանը մինչև հետաքննության ավարտը՝ ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան:
19:38 - 02 օգոստոսի, 2024
Դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան․ ՍԱՏՄ

Դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։ Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ արտահանվող բեռների կանգառների ժամանակը կրճատելու և փորձաքննությունները հնարավորինս արագ իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում», տեղեկացնենք, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։ Նույն տրամաբանությամբ վերահսկվում է նաև Հայաստան ներմուծվող գյուղմթերքը՝ բուսական հիվանդություններից պաշտպանելու համար մեր երկրի գյուտնտեսությունը։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում ՍԱՏՄ վերահսկողությունը խստացվել է նաև ներքին շուկայի համար։ Ի վերջո, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստանում են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ընդամենը ժամերի ընթացքում հատում են ոչ միայն հայկական սահմանը, այլև շատ արագ, առանց խոչընդոտների անցնում են վրաց – ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։ Արգելվում է միայն այն բեռների արտահանումը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ, դրանց քանակը շատ քիչ է և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող։ Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:56 - 26 հուլիսի, 2024
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները |arm.sputniknews.ru|

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։   ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզոր»-ից նամակ է ստացել, որ Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։  Այս մասին ավելի վաղ հայտնել էին գերատեսչությունից։    Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:   «Ռոսսելխոզնադզորը ոչ մի սահմանափակում չի մտցրել, այլ պարբերաբար բացահայտվող փաստերի առնչությամբ մտահոգություն է հայտնել` խնդրելով մինչև պատճառների հետաքննման ավարտը դադարեցնել ռուսական շուկա ապրանքների մատակարարումներն այն արտադրողներից, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել», - ասված է հաղորդագրությունում։   Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով:
19:27 - 19 հուլիսի, 2024
Գործադրվում են բոլոր ջանքերն իրավիճակը արագ կարգավորելու համար. ՍԱՏՄ-ն՝ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքի մասին

Գործադրվում են բոլոր ջանքերն իրավիճակը արագ կարգավորելու համար. ՍԱՏՄ-ն՝ պտուղ-բանջարեղենի արտահանման արգելքի մասին

Հուլիսի 17-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել է խախտումներ և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով: Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել: Այն խնդիրները, որոնք հայտնաբերել է «Ռոսսելխոզնադզոր»-ը կարգավորվում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև սննդամթերքի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով՝ սննդամթերքի շրջանառության համար նախատեսված համապատասխանության գնահատման միջոցով, որն իրականացվում է հավատարմագրված լաբորատորիաների կամ գնահատող մարմինների կողմից՝ տնտեսավարողի ընտրությամբ։ Ըստ օրենսդրության, այդ խնդին Տեսչական մարմնի կարող է անդրադառնալ միայն բողոքի, ահազանգի մասին հաղորդագրության, դիմումի առկայության դեպքում: Եթե այդպիսիք չկան, ուրեմն համակարգը հստակ աշխատում է:  ՍԱՏՄ-ն պտուղ-բանջարեղենի նկատմամբ ուղիղ վերահսկողական գործառույթ ունի միայն բուսասանիտարական մասով՝ բույսերի հիվանդությունները, կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով մոնիթորինգներ անցկացնելով: Ըստ այդմ՝ սահմանային վերահսկողության ժամանակ կատարվում է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքի հիման վրա տրամադրվում է կարանտին վնասակար հիվանդություններից զերծ լինելու մասին բուսասանիտարական սերտիֆիկատ և թույլատրվում է արտահանումը: Հակառակ դեպքում՝ բեռի արտահանումը արգելվում է, տրվում է վտանգավոր սննդամթերքի ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր: Հիշեցնենք, որ 2023 թվականին արձանագրվել էին պտուղ-բանջարեղենի նկատմամբ ՍԱՏՄ ուղիղ վերահսկողական գործառույթ հանդիսացող բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման անհամապատասխանության դեպքեր, որոնց կարգավորման նպատակով իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 2024թ-ին անհամապատասխանություններն էականորեն նվազել են և դեպի ՌԴ արտահանման դժվարություններ բեռները չունեն:  Այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ. բացի հավատարմագրման գործընթացից, առաջիկայում նախատեսվում է կիրառել պարբերական լաբորատոր հսկողության միջոցներ և նոր գործիքակազմ՝ նման խնդիրները բացառելու նպատակով»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
16:41 - 19 հուլիսի, 2024
Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ

Հավի մսում և հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ. ՍԱՏՄ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր): Լաբորատոր փորձաքննության արդյունքները կտրամադրվեն նախաքննական մարմնին: Տեսչական մարմինը հետագծելիությամբ կիրականացնի վերահսկաողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն: Հիշեցնենք, որ Գորիսում ընտանիքի 7 անդամ թունավորման հետևանքով տեղափոխվել էր հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել էր։   
16:10 - 16 հուլիսի, 2024
Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը. - ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և (կամ) արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցը և խոհանոցը գտնվել են նույն վայրում, երեխաների գիշերանոթները գտվել են խոհանոցի տարածքում. - պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով. - սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և, հատկապես, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից. - չեն իրականացվել տարածքի միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
13:02 - 01 հուլիսի, 2024
Կասեցվել է «Դուստր Մարիաննա»-ի կաթի մթերման 4 կետի գործունեությունը

Կասեցվել է «Դուստր Մարիաննա»-ի կաթի մթերման 4 կետի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող՝ կաթի ընդունման կետերում: Դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:   Մասնավորապես՝   • արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, • չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, • չեն իրակակացվել կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ, • չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը, • արտադրական շինություններ հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • արտադրական շինությունները չեն ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ, • արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:   Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման վերոնշյալ կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խխատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:
18:26 - 27 հունիսի, 2024
Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Թերեզա Գևորիկ» ՍՊԸ-ին պատկանող  զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, գ․ Զովունի, ապրանքանիշը ՝ «Չաղ-չաղ  թագավոր»)։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովվել  պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, - արտադրական շինությունները չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական   շինություններ ներթափանցումից պաշտպանությունը, - շինությունները չեն բացառել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքի մեջ մասնիկները թափվելը, բորբոսի առաջացումը, - արտադրական շինությունները սարքավորված չեն եղել  բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, - հատակների, առաստաղների  մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,  - սննդի կառույցն չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։ Զովացուցիչ ըմպելիքների արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
10:48 - 21 հունիսի, 2024
Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Քամալյանին պատկանող թոնրի լավաշի պատրաստման և իրացման արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․ Օշական)։   Մասնավորապես՝ արտադրական շինության պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, սննդամթերքի արտադրության   և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել  պարտադիր  պարբերական բժշկական զննությունների, ընդունվող հումքը չի ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
17:08 - 17 հունիսի, 2024
«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան): Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, ճաշարանը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ունեցել սննդային թափոնների համար նախատեսված փակ բեռնարկղեր։ Հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
17:30 - 30 մայիսի, 2024
Խնձորեսկում կասեցվել է կաթի վերամշակման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Խնձորեսկում կասեցվել է կաթի վերամշակման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարտին Շահնուբարյանին պատկանող կաթի վերամշակման (պանիր) արտադրամասում (Սյունիքի մարզ, Խնձորեսկ համայնք): Ստուգման ընթացքում պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմեր. առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը. կաթի ընդունման տարածքի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից. փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում. արտադրական շինությունն ապահովված չի եղել սանհանգույցի առանձին մուտքով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է կաթի վերամշակման արտադրամասի արտադրական գործունեությունը և սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
15:18 - 23 մայիսի, 2024
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից.  առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը. սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում.  խոհանոցում առկա լվացարանը չի եղել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել, և առկա են եղել կոռոզիայի հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
13:09 - 16 մայիսի, 2024
Լաբորատոր փորձաքննության արյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

Լաբորատոր փորձաքննության արյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:   Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringens-ի) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք:   Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տոմատի մածուկի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
14:04 - 30 ապրիլի, 2024