ՍԱՏՄ-ն դեկտեմբերի 15-ից վերահսկողություն կիրականացնի մսի շուկայում
17:52 - 13 դեկտեմբերի, 2023

ՍԱՏՄ-ն դեկտեմբերի 15-ից վերահսկողություն կիրականացնի մսի շուկայում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ամանորյա տոներին ընդառաջ՝ թվականի դեկտեմբերի 15-ից սկսում է վերահսկողություն սպանդանոցային ծագման մսի նկատմամբ իրացման ցանցում, հանրային սննդի կետերում և արտադրություններում։ 

«Միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)»,- ասվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել