Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նախագահի տեղակալն է «Իմ քայլը»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանը։

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը |1lurer.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ խորհրդի անդամի թեկնածությանը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Դավիթ  Նահապետյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:  Նահապետյանը ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բանկային գործ բաժինը: 1999-2003-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003 թ. պաշտպանել է «Ժամանակակից Ռուսաստանում ներքին պետական պարտքի կառավարման դրամավարկային գործիքներ» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թ. ուսանել է ԱՄՆ-ի Թաֆսթի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում՝ «Հանրակրթության կառավարում, հանրային քաղաքականություն» կրթական ծրագրում: 2006-2020 թթ. մասնակցել է մի շարք սեմինարների, համաժողովների տարբեր երկրների բանկերում, ֆինանսական կառույցներում: Դավիթ Նահապետյանը մի շարք հրապարակումների և հետազոտական աշխատանքների հեղինակ է: Նահապետյանը 2006-2015 թթ. աշխատել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, 2017-ից մինչև օրս զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի պաշտոնը, գործադիր կոմիտեի անդամ է: Դավիթ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ասաց, որ ԿԲ-ում գրեթե 15 տարի ի պաշտոնե ներգրավված է եղել կառավարման համակարգում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև  ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում, անմիջական մասկացություն է ունեցել գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացին և կոորդինացրել է ֆունկցիոնալ ստորաբաժանումների  համագործակցությունը: Որպես ֆինանսական համակարգի կարգավորման առաջնահերթություն՝ Նահապետյանը դիտարկում է դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ասաց, որ այդտեղ հստակ անելիք է տեսնում: «Ֆինանսկան գորիքների կիրառմամբ ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսկաան համակարգի այլ հատվածների՝ հատկապես կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով: Կապիտալի շուկայի տեսանկյունից կարծում եմ անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների մասնավորեցում իրականացնել բորսայի,  հրապարակային տեղաբաշխման միջոցով: Խոշոր շրջանառություն ունեցող ընկերություններին աստիճանաբար վերածել բաց բաժնետիրական ընկեությունների: Հաջորդ կարևոր ոլորտը դիվերսիֆիկացիայի առումով  ապահովագրական ոլորտն է և այստեղ ապահովագրական ընկերությունների միջոցով  պարտադիր ապահովագրության զարգացումն է, կյանքի ապահովագրության ներդրումը, որն էապես կարող է խթանել ոլորտի զարգացմանը»,- ասաց Նահապետյանը: Թեկնածուն առաջնահերթություն համարեց նաև այն, որ կցանկանար ուշադրություն դարձնել սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման հիմնախնդրին: «Վերջին 10 տարում ստանձնելով այս գործընթացը՝ ԿԲ-ին հաջողվել է  ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջացվայր և կարգավորման դաշտ: Այս ահամտեքստում անելիքները դեռ շատ են և ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆիանանսերը գրագետ և արդյունավետ կառավարող,  իր շահերը գնահատող և դրանց պաշտպանությանը միտված ինքնուրույն քայլեր իրականացնող անհատի, քաղաքացու ձևավորմանը քաղաքականության մշակմանը»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև ԿԲ միջազգային համագործակցությունը: Ասաց, որ կառանձնացնի հատկապես ԵԱՏՄ շրջանակում  առաջիկա անելիքները: Ըստ թեկնածուի՝ մինչև 2025 թվականն անդամ պետությունների հետ համատեղ պետք է իրականացվի  ֆինանսկան համակարգի օրենսդրության ներդաշնակեցման ծրագիր: Ընդգծեց՝ գերխնդիր է Հայաստանի ֆինանսական համակարգի շահերն այս գործընթացում առավելապես ներկայացնել մշակվող փաստաթղթերում այնպես, որ մի կողմից առավելագույն ապահովվի մեր ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում, մյուս կողմից՝ մեր շուկան ապահովագրվի անհամարժեք մրցակցությունից: 
12:07 - 01 դեկտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք ունեն աուդիտորի որակավորում, այդ ոլորտում գործունեության 5 տարվա փորձ, ընդորում` 1 տարի աուդիտորական կազմակերպության ղեկավարի փորձ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի 3 տարվա փորձ, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական ոլորտում 10 տարվա փորձ, որից 5 տարին` ղեկավարի պաշտոնում: Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգի 10 տարիների փորձ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա հնարավորություն կունենա ներկայացված լինել, որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ասաց Սողոմոնյանը: Օրենքի նախագիծն ընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:
11:33 - 01 դեկտեմբերի, 2020
2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. ֆինանսների նախարար |1lurer.am|

2021-ի համար իրատեսական է 3.2 տոկոս տնտեսական աճը. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետբյուջեի նախագածի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխության է ենթարկվել նախագիծը երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Նախարարն ասաց, որ 2020-ի համար ունեին տնտեսական աճի 6 տոկոս կանխատեսում, որը ճշգրտվեց 0.8 տոկոսային կետով՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, արդյունքում՝ 2020-ի համար սպասվում է մոտ 7.9 տոկոս տնտեսական անկում։ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային եկամուտների առումով կանխատեսել էին 1 տրիլիոն 320 միլիարդ, սակայն սեպտեմբերից հետո այդ ցուցանիշը գնահատվում է 1 տրիլիոն 350-356 միլիարդ դրամ:   «Հաշվի առնելով անորոշությունները՝ փորձել ենք որպես իրատեսական վերցնել ստորին շեմ՝ մոտ 1 տրիլիոն 350 միլիարդ այս տարվա հարկային եկամուտների համար: Մենք կունենանք 2020 թվականի համար կանխատեսվածից տարբերվող պակասուրդ՝ մոտ 30 միլիարդ դրամով ավելի ցածր, քան բյուջեի փոփոխությամբ ներկայացված էր։ Բացարձակ թիվը 459 միլիարդ էր, հիմա դա կլինի մոտ 430 միլիարդ դրամ՝ ըստ կանխատեսումների»,- ասաց նախարարը։ Ջանջուղազյանի խոսքով՝ 4.8 տոկոս տնտեսական աճ էր նախատեսվում 2021 թվականի համար, բայց հաշվի առնելով նաև համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցությունը, արտաքին պահանջարկի փոփոխությունը՝ գնահատում են, որ հաջորդ տարվա համար իրատեսական կարելի է համարել 3.2 տոկոս տնտեսական աճի սցենարը։ Նախարարը նաև նշեց, որ դեֆիցիտի մեծացմամբ պայմանավորված՝ լրացուցիչ պարտք է պետք ներգրավել, ինչը նշանակում է, որ մեր տոկոսային ծախսերը կարող են աճել։ «Վերանայված սցենարի պարագայում ծախսերի մակարդակը կլինի 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ, կամ 2021 թվականի համար կուեննանք ոչ թե 4.1 տոկոս ՀՆԱ-ի չափով պակասուրդ, այլ 5.4 տոկոս։ Բացարձակ թվով 274 միլիարդ դրամի փոխարեն 342 միլիարդ դրամ կունենանք»,- ասաց նախարարը։
12:44 - 13 նոյեմբերի, 2020
Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր
 |forrights.am|

Պատերազմից տուժած անձանց համար մշակվում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագիր |forrights.am|

forrights.am: Հայաստանում մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ՝ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- ասա նախարարը: Նրա վստահեցմամբ՝ դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերել, այլ նաև երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:
12:24 - 09 նոյեմբերի, 2020
Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով


 |armenpress.am|

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը: Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել: Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն: Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:
11:24 - 09 նոյեմբերի, 2020
Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

Այսօր մենք մեկ լրջագույն մարտահրավեր ունենք՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը. Մնացականյան |1lurer.am|

1lurer.am: Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  «Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը:  Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:  Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: 
11:08 - 05 նոյեմբերի, 2020
Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրջանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը: Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը:  Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր:
16:08 - 03 նոյեմբերի, 2020
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը: Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ: Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին:
15:09 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը: Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը:
12:51 - 03 նոյեմբերի, 2020
Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

factor.am: Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ որպես շքեղություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ մաս և որպես միջազնկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ աշխատանքի ծանրաբեռնվածությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է:ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Երբ որ ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա կարող ենք կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում: Եվ միջանկյալ լուծում է կիրառվում, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում: 2,8 տոկոս աճ է եղել վարձատրության համակարգում. սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել»,- նշեց Ջանջուղազյանը: Նա նաև ընդգծեց, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատավարձի 30-ն տոկոսն է կազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, իսկ այս ցուցանիշը 21, 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որ գործոնների արդյունքում է այս թիվը մեծացել և կառավարությունն արդյո՞ք մտադիր է փոփոխել այս թիվը՝ հաշվի առնելով պատերազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը:  
11:56 - 03 նոյեմբերի, 2020