Արամ Սարգսյան

Քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ (1999-2000), նախկին պատգամավոր։

2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։

2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։

Վարչապետ Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր․ «Հանրապետություն» կուսակցություն

Վարչապետ Փաշինյանն իրեն դրսևորում է իբրև ընդդիմադիր․ «Հանրապետություն» կուսակցություն

Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդի հայտարարության մեջ:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Անցած մեկ տարում «Հանրապետություն» կուսակցությունը սատարել է Հայաստանում թավշյա հեղափոխության ձեռքբերումները եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցողական գործողությունները: Մենք անցած մեկ տարում մշտապես բարձրաձայնել ենք նաեւ այն անընդունելի քայլերը, որ այս ընթացքում կատարվել են Հայաստանի Հանրապետությունում։«Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել.1. Ոչ ոք չի ժխտում, որ դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում կատարյալ չէ ու կա որոշակի անվստահություն թե՛ համակարգի, թե՛ անհատ դատավորների նկատմամբ, բայց դա ամենեւին չի՛ նշանակում ոտնահարել Սահմանադրությունը, որով երաշխավորված է պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:2. Հնարավոր չէ հաստատել դատական իշխանության անկախությունը՝ խոչընդոտելով դատարանների գործունեությունը: Դատական համակարգին հեղափոխական ուղերձ հղելու նույն նպատակին հնարավոր էր հասնել առանց շրջափակման ակցիայի։3. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն դրսեւորում է իբրեւ ընդդիմադիր եւ ձեռնարկում գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությունը խոցելի են դարձնում միջազգային հարթակում եւ ազդելու են պետության հեղինակության վրա՝ կասկածի տակ դնելով ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:4. «Հանրապետություն» կուսակցությունը, առնվազն անընդունելի համարելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, միառժամանակ գտնում է, որ կալանքից ազատ արձակումը բնավ չի նշանակում արդարացում: Հակառակը, նա չի կարող պնդել, որ քաղաքական հալածյալ է: Նմանօրինակ գործողություններով Ռոբերտ Քոչարյանին լիուլի հիմքեր են տրվում հայտարարելու, որ իր դեմ գործում է ոչ թե արդարադատությունը, այլ անձնական վրեժխնդրությունը: Չի՛ կարելի նրան նման հաղթաթուղթ տալ, այն էլ վարչապետի ձեռքով:5. Չափազանց վտանգավոր ենք համարում Արցախի իշխանության հասցեին դավաճանության ու դավադրության մեղադրանք-սպառնալիքները եւ կոչ ենք անում վարչապետին չտրվել հույզերին: Նրա ամեն խոսքին հետեւում են ոչ միայն Հայաստանում, այլեւ, ու հատկապես, Ադրբեջանում: 2020 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ Արցախում իրավիճակի սրումը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով արտաքին վտանգը:6. «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է մասնակցել իրավիճակը լիցքաթափելու ու բնականոն գործունեության վերադառնալու բոլոր անհրաժեշտ քայլերին»:
11:30 - 20 մայիսի, 2019
Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ ևս համոզվես, թե որքան ուժեղ և հզոր է եղել նրա մեջ հայկականությունը: Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել: Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաև մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր: «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև արաբական աշխարհ: Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը և այսպես կոչված բանակցային արվեստը: Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերևս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա խոսել է նաև Գյուլբենկյանի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում: «Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր և մեծ հայ: Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլև իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ: Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչև վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ», - ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ: Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան: Վերադառնալու է և իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները: Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք և նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»:
18:11 - 09 ապրիլի, 2019
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատում է սահմանախախտման դեպքը

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատում է սահմանախախտման դեպքը

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք և սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։ Հիշեցնենք` այսօր, ժամը 01։30 սահմանում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել: Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանախախտին, նախազգուշացրել, բայց նա չի ենթարկվել նախազգուշացմանը և վնասազերծվել է։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։  
12:06 - 16 մարտի, 2019