Եվրահանձնաժողով

ԵՀ-ի ղեկավարը բացատրել Է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ |armenpress.am|

ԵՀ-ի ղեկավարը բացատրել Է իր դիրքորոշումը Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի ղեկավարները տեսախորհրդաժողովի ժամանակ չեն քննարկել Հունգարիայի կողմից Sputnik V ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերումը, ԵՄ-ն պատվաստանյութերի իր քաղաքականության մեջ ելնում Է դրանց անվտանգությունից եւ հուսալիությունից: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:«Ո՛չ, դա բանավեճի առարկա չի եղել այդ տեսախորհրդաժողովի ժամանակ: Իսկ ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ պատվաստումն անվտանգության եւ վստահության հարց Է: Ե՛վ այդ անվտանգությունը, ե՛ւ այդ վստահությունը, դրանք կլինեն, երբ առկա Է այն տվյալների թափանցիկությունը, որոնք վերաբերում են պատվաստանյութերի մշակմանը կամ կլինիկական փորձարկումների ընթացքին»,-ասել Է ֆոն դեր Լյայենը՝ նոյեմբերի 19-ի երեկոյան Բրյուսելում հանդես գալով մամուլի ասուլիում՝ ամփոփելով Եվրամիության վիրտուալ անցկացված գագաթնաժողովի արդյունքները, որի գլխավոր թեման եղել Է COVID-19-ի համավարակի դեմ պայքարը:«Հետեւաբար, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր Է, որպեսզի ցանկացած պատվաստանյութ, որն օգտագործվելու Է, լիներ Դեղամիջոցների եվրոպական գործակալության թույլտվության ընթացակարգի առարկա: Այդ ամենը, իսկական թափանցիկության դեպքում, երաշխավորում Է պատվաստանյութի լիակատար անվնասակարությունը եւ վստահություն Է ծնում: Այսպիսին Է իմ կարծիքը»,-բացատրել Է եվրոպական հանձնաժողովի նախագախը՝ ի պատասխան համապատասխան հարցի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:53 - 20 նոյեմբերի, 2020
Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի |aysor.am|

Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի |aysor.am|

aysor.am: Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրանով սահմանվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։
12:43 - 24 սեպտեմբերի, 2020
Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո

 |armenpress.am|

Եվրահանձնաժողովը ՀՀ-ում դատական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն եվրո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 30 մլն եվրո: ՀՀ կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման, ֆինանսավորման համաձայնագրի նախագծով սահմանվում է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ծրագրի ֆինանսավորումը՝ 30 մլն  եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի (ՀԸԳՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրի հիմքում ընկած են Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և վերջինիս 2019-2023թթ. գործողությունների ծրագրով ամրագրված առաջնահերթությունները, ինչպիսիք են՝ կոռուպցիայի դեմ պայքարը, դատավորների անկախության, անկողմնակալության ու հաշվետվողականության, ինչպես նաև դատական իշխանության գործունեության արդյունավետության բարելավումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։ Բյուջետային աջակցության միջոցների փոխանցմամբ ՀՀ կառավարությանը հնարավորություն կտրվի բարելավել արդարադատության ոլորտի և դրա հետ փոխկապակցված հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական կարողությունը։ Տեխնիկական աջակցությունը կնպաստի բարեփոխումների իրականացմանը, իրազեկվածության բարձրացմանը, կանոնավոր մշտադիտարկում իրականացնելու և համապատասխանությունը գնահատելու նպատակով տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը։
21:30 - 23 սեպտեմբերի, 2020
ԵՀ-ն առաջարկել Է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում |armenpress.am|

ԵՀ-ն առաջարկել Է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել Է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ-ի նոր միգրացիոն ռազմավարությունը: «Միգրացիան միշտ եղել Է եւ կմնա կյանքի գործոն Եվրոպայում: Սակայն աշխարհը փոխվում Է, եւ հին համակարգերն այլեւս պիտանի չեն: Եվրահանձնաժողովն առաջարկել Է նոր միգրացիոն ռազմավարություն, որն արդարացի հավասարակշռություն կապահովի (սեփական սահմանների վերահսկողության համար Միության պետությունների – ծանոթ. խմբ.) պատասխանատվության եւ (միգրանտների տեղավորման հարցում ԵՄ-ի պետությունների միջեւ – ծանոթ. խմբ.) համերաշխության միջեւ»,- հայտարարել Է նա:- Մեր սահմանների վրա միգրացիոն ճնշումը տարբերվում Է, ուստի մենք պետք Է գտնենք բեռի բաշխման նոր հավասարակշռություն: Այժմ այլեւս ծառացած չԷ այն հարցը, թե ԵՄ-ի երկրները պետք Է արդյոք համերաշխություն հանդես բերեն («առաջին գծի» երկրների, ինչպես օրինակ Իտալիայի եւ Հունաստանի հետ միգրանտների ընդունման եւ տարաբնակեցման հարցում – ծանոթ. խմբ.), հարցը սոսկ այն Է, թե դրանք հատակապես ինչպես դա կանեն»: «Մեզ անհրաժեշտ Է միգրացիայի վերաբերյալ նոր, հիմնավոր որոշում, որը մեզ թուլ տա հավատարիմ մնալ մեր արժեքներին եւ համապատասխանել նոր, փոփոխվող աշխարհի պայմաններին»,- շարունակել Է նա: Ֆոն դեր Լյայենը չի հայտնել Եվրահանձնաժողովի նոր առաջարկությունների ստույգ պարամետերերը, որոնք կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին ավելի ուշ: Սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը շուտով կառաջարկի լուծարել ԵՄ-ի միգրացիայի հիմնարար համաձայնագիրը՝ Դուբլինյան համակարգը, որը ենթադրում Է, որ միգրանտների ընդունման համար պետք Է պատասխան տա այն երկիրը, որի տարածքով նրանք հայտնվել են ԵՄ-ում: Այդ քայլը, դրա հաստատման դեպքում, ԵՄ-ի երկրներին կզրկի իրենց տարածքում միգրանտների տարաբնակեցումից հրաժարվելու իրավունքից: Եվրահանձնաժողովի առաջարկած ռազմավարությունն այժմ պետք Է ստանա ԵՄ-ի խորհրդի եւ Եվրախորհրդարանի հավանությունը եւ սոսկ այդ դեպքում կմտնի ուժի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:38 - 23 սեպտեմբերի, 2020
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ |hetq.am|

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ |hetq.am|

hetq.am: Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է սահմանել կորոնավիրուսի համավարակի պայմաններում Եվրամիության ներքին տեղաշարժի ընդհանուր սահմանափակումներ։ Այդ առաջարկը սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են արդարադատության հարցերով եվրակոմիսար Դիդյե Ռեյնդերսը և ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը։  Իր հերթին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ իրենց առաջնահերթությունն է ապահովել եվրոպացիների ազատ տեղաշարժը ԵՄ տարածքում և միևնույն ժամանակ սահմանափակել կորոնավիրուսի տարածումը։ «Տարբեր սահմանափակումների պատճառով հիմա դժվար է հասկանալ, թե ուր և ինչպես կարող ենք մեկնել»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է երեք կրիտերիա, որի օգնությամբ Եվրամիության երկրները կկարողանան որոշել, թե արդյոք անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել ԵՄ անդամ մյուս երկրներ ճանապարհորդելու համար։ Դա վերջին 14 օրերին 100 000 բնակչության հաշվով կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն է, իրականացված թեստերի ընդհանուր քանակի դրական արդյունքների տոկոսը և վերջին մեկ շաբաթվա ընթացքում 100 000 բնակչության թվով թեստերի թվաքանակը։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած նախագծի՝ բոլոր այդ տվյալները ԵՄ անդամ պետությունները յուրաքանչյուր շաբաթ կփոխանցեն Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության եվրոպական կենտրոնին։ Ընդ որում, տվյալները պետք է բաշխվեն շրջանների միջև, որպեսզի սահմանափակումները մտցվեն ոչ թե ամբողջ երկրի, այլ միայն առանձին շրջանների համար։ Այդ տվյալների հիման վրա ECDC-ն կհրապարակի ԵՄ և Եվրոպական տնտեսական գոտու անդամ պետությունների քարտեզը, որտեղ երկրներն ու շրջանները կներկայացվեն առանձին գույներով։ Կանաչ գույնով կնշվեն այն տարածքները, որտեղ նոր դեպքերի թիվը 25-ից պակաս կլինի, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ից պակաս։ Նարնջագույն գույնով կնշվեն այն շրջանները, որտեղ նոր դեպքերի թիվը կլինի 50-ից պակաս, իսկ դրական թեստերը կգերազանցեն 3 %-ը, կամ հակառակը նոր դեպքերի թիվը կտատանվի 25-150-ի միջև, սակայն դրական թեստերի թիվը չի գերազանցի 3 %-ը։ Կարմիր գույնով կնշվեն այն գոտիները, որտեղ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կգերազանցի 50-ը, իսկ դրական թեստերի թիվը՝ 3 %-ը։ Սահմանվել է նաև մոխրագույն գոտի հասկացությունը։ Դրանով կնշվեն այն տարածքները, որտեղի 100 000 բնակչության թվով իրականացվել է 250-ից պակաս թեստ կամ էլ չկա հստակ տեղեկատվություն թեստերի թվաքանակի և նոր դեպքերի վերաբերյալ։
10:42 - 05 սեպտեմբերի, 2020
 ԵՄ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունների մասին |armenpress.am|

ԵՄ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայումս բանակցություններ Է վարում մի քանի ընկերությունների հետ նոր կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի վերաբերյալ, սակայն չի կարող տալ դրանց անունը, մինչեւ գործընթացի ավարտը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում Է արդյոք ռուսական պատվաստանյութի գնման հարցերը: «Մենք վարում ենք բավականին ինտենսիվ բանակցություններ ԵՄ-ի քաղաքացիների համար արդարացի գներով պատվաստանյութերի բազմազանացված թղթապանակի ստեղծման նպատակով: Բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ, որոնք պատվաստանյութի հեռանկարային թեկնածու ունեն: Մենք չենք կարող այս պահին տալ ընկերությունների անունները, որոնց հետ բանակցություններ ենք վարում»,- ասել Է նա: Ըստ որում ԵՀ-ում ընդգծել են, որ ԵՄ-ն «չի կարող փոխզիջման գնալ պատվաստանյութի անվտանգության պահանջների նկատմամբ»: «Թեեւ մենք լիովին պաշտպանում ենք հնարավորինս արագ պատվաստանյութի մշակման նպատակը, մենք չենք կարող փոխզիջման գնալ անվտանգության նկատմամբ պահանջների առումով, հատկապես եթե այն տրվում Է առողջ մարդկանց: Դա պահանջում Է կլինիկական փորձարկումաների բավականաչափ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ Է եւ արդյունավետ»,- հավելել Է նա:
15:26 - 12 օգոստոսի, 2020
Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ այն անձանց, ովքեր պատասխանատու են ոստիկանական բռնությունների և ընտրակեղծիքների համար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ երկրում ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ արդար» են անցել, և իշխանությունները դիմել են «անհամաչափ և անընդունելի բռնության»: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանո էլ ասել է. «Մենք դատապարտում ենք բռնությունը, մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինի են ձերբակալվել, բացառապես քաղաքական դրդապատճառներով»: Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այժմ գտնվում է Լիտվայում. դա պաշտոնապես հաստատել են նաև Վիլնյուսում: Վիզան թույլ է տալիս նրան մեկ տարի մնալ այնտեղ: Նրա աջակիցները վստահ են, որ Տիխանովսկայան փախել է աննախադեպ ճնշման պատճառով: Նրանք հայտարարում են պայքարը շարունակելու մասին:
10:40 - 12 օգոստոսի, 2020
Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ |tert.am|

Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ լուրջ կասկածների մասին` հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար... Այնուամենայնիվ, այնտեղ տեղացի անկախ դիտորդներ են եղել: Մեր ստացած տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ Ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
16:39 - 11 օգոստոսի, 2020
ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին:«Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվրո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ:Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:46 - 06 օգոստոսի, 2020