Ադամ Շիֆ

Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին |armtimes.com|

Եկել է պատասխանատվության ժամանակը. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ Ադրբեջանի սադրանքների մասին |armtimes.com|

armtimes.com: Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի լարվածությանն է անդրադարձել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Մտահոգիչ են հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայաստանի հետ հրադադարի պայմանագիրը, որի հետևանքով սահմանին զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը ծանր վիրավորվել են: Եթե դա ճշմարիտ է, ապա այն կդառնա Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի հերթական մահացու գործողությունը: Եթե թույլ տրվի, որ այն ավելի սրվի, դա կարող է հանգեցնել հետագա բռնության, մահվան և ավերածությունների: Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ Միացյալ Նահանգների շարունակական օգնությունն Ալիևի ռեժիմին չի խոչընդոտում նրանց ագրեսիային, և այն անխուսափելի սպառնալիք է հայերի համար: Պետքարտուղարությանը և պետքարտուղար Բլինքենին կոչ եմ անում բարձրաձայնել վերջին 24 ժամվա իրադարձությունների մասին և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու հրադադարը: Միացյալ Նահանգները երբեք չպետք է ռազմական միջոցներ կամ աջակցություն ցուցաբերի այն երկրին, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքները և ոտնձգություն է կատարում իր հարևանի անկախության նկատմամբ: Եկել է պատասխանատվության ժամանակը»: Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության՝ ընթացել են տեղային մարտեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր:
12:33 - 29 հուլիսի, 2021
Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի Ալիևի ռեժիմին աջակցությունը. Ադամ Շիֆ |1lurer.am|

Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի ԱՄՆ-ը դադարեցնի Ալիևի ռեժիմին աջակցությունը. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կրկին մտահոգություն է հայտնել հայ ռազմագերիների ճակատագրի և Ադրբեջանին ԱՄՆ աջակցության վերաբերյալ: Շիֆն այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է. «Ավերիչ հակամարտությունից և անհավանական տառապանքներից մեկ տարի անց մենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար վերջերս ներկայացված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին ծախսերի օրինագծում: Այս ներդրումը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին և հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախում: Մեր աշխատանքը, սակայն, ավարտված չէ: Մենք պետք է շարունակենք ջանքերը, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրականացնեն դիվանագիտական բոլոր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ տալու և հայ ռազմագերիների ու պահվող անձանց անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար, որոնց հանդեպ վերաբերմունքով կոպտորեն ոտնահարվել են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Բոլոր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի Բայդենի վարչակազմը դադարեցնի ամերիկյան աջակցությունն Ալիևի ռեժիմին, որը շարունակում է կոպտորեն ոտնահարել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը»:
20:48 - 01 հուլիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին: «Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը: Նա ընդգծել է, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին: «Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու  ոտնահարի միջազգային նորմերը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
13:53 - 25 հունիսի, 2021