«Արդար Հայաստան» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցությունը պետական գարնցում է ստացել 2021 թվականի մայիսի 21-ին։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։

«Արդար Հայաստան»-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Նորայր Նորիկյանը։

Ընտրությունների արդյունքում «Արդար Հայաստան»-ը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 3 914 ձայն ( 0.31%)։

«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը»-ն ընտրվելու դեպքում խոստանում է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի

«Արդար Հայաստանը» կուսակցությունը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և փոխել երկրի կառավարման համակարգը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Նա նախ ներկայացրեց  «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին 30 ներկայացուցիչներին, ապա՝ հրապարակեց նախընտրական ծրագրից 21 կետ, որոնք վերաբերում են երկրի կառավարման համակարգին, անվտանգության համակարգին, դատաիրավական համակարգին: «Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ հաջողության հասնելու դեպքում 1 տարվա ընթացքում անցկացնելու ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և վերականգնելու ենք կիսանախագահական կառավարման համակարգը: Երկրորդ՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծարելու ենք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները՝ փոխարենը ստեղծելով Գերագույն դատարան՝ դրան վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման իրավասություն»,-ասաց կուսակցության նախագահը: Կուսակցությունը խոստանում է նաև ընտրվելու դեպքում 2 տարվա ընթացքում իրականացնել 2016 և 2020 թվականների պատերազմների անաչառ քննություն: Նորիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն համարեց՝ էապես  բարելավելու պետական կառավարման արդյունավետությունը, վերացնելու քաղաքական կոռուպցիան, կայացնելու իրապես անկախ ու արդար դատական համակարգ: Նա գնահատականներ տվեց նախկին ու ներկա իշխանություններին, անդրադարձավ նաև այլ քաղաքական ուժերի: «Քանի չենք ստեղծել արդար հասարակություն, արդար Հայաստան, երբեք չենք ստեղծի իրապես ինքնիշխան ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն»,-ասաց Նորիկյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: «Արդար Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո:
21:53 - 31 մայիսի, 2021
«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները |armenpress.am|

«Արդար Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակները |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցությունը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ու տարածքային ցուցակները: Փաստաթղթերը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանն ասաց, որ նախընտրական ցուցակում  ընդգրկված են  85 անձ։ «Մուտք արեցինք բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Ցուցակի մեջ ներգրավվել են մարդիկ, ովքեր պրոֆեսորներ են, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ, լեզվաբաններ, դիվանագետներ»,- ասաց Դավիթ Կարապետյանը։ Հարցին, թե արդյոք կոալիցիա կկազմե՞ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ընտրվելու դեպքում, Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չեն բացառում, սակայն մինչև այս պահը որևէ դաշինք չեն ունեցել, մասնակցելու են առանձին որպես «Արդար Հայաստան» կուսակցություն։  «Մեր շանսերը գնահատում ենք շատ բարձր, մարտական ենք տրամադրված, վճռական ենք, հասկանում ենք, թե ինչի համար ենք մասնակցում՝ ոգևորված լինելով, որ մենք այն ուժն ենք, որն ի զորու է իր գիտելիքներով, փորձով, պրոֆեսիոնալիզմով պետական շահը առաջ տանել»,- ասաց Կարապետյանը։
16:10 - 26 մայիսի, 2021